Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան

«Միասնության թևեր» նախաձեռնության առաջնորդ, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վստահեցին ինձ, մեր թիմին:

Տարիներ շարունակ, տեսել եմ մարդկանց ցավը, անարդարությունը, հիասթափությունը, տեսել եմ դժվարություններ, բայց տեսել եմ նաև արժանապատվություն, ուժ և հավատ։

Իմ աշխատանքի տարիներն ինձ սովորեցրել են մի կարևոր բան․ Հայաստանի ամենամեծ զորությունը մեր մարդիկ են։

Քարոզարշավի ընթացքում գյուղերում, քաղաքներում, բակերում, տներում հազարավոր մարդկանց հետ հանդիպումների ժամանակ ես դրանում առավել համոզվեցի:

Այս ընտրություններում ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է: Դա վստահություն է, դա հավատ է, որը պարտավորեցնում է։

Դա պատասխանատվություն է, որ մենք պատվով ենք կրում։

Ես շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ՝ ձեր հավատի, ձեր աջակցության, ձեր վստահության և ձեր կողքին կանգնելու հնարավորության համար։

Մեր ճանապարհը շարունակվում է։ Ես շարունակելու եմ ծառայել մեր ժողովրդին նույն սկզբունքներով, որոնց հավատարիմ եմ եղել ամբողջ կյանքում՝ արդարությամբ, ազնվությամբ և պատասխանատվությամբ։

Խոնարհվում եմ ձեր վստահության առաջ։
Շնորհակալ եմ։

Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը:

Հաշվի առնելով, որ նշված գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նշված գործերը միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանը, միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:🟨

Իրանի խորհրդարանի խոսնակը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին. «Նրանք ավելի լավ է հետևեն իրենց խոսքերին»

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X սոցիալական ցանցում կտրուկ պատասխան է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին սպառնալիքներին։

«Մի՞թե նրանք չեն հասկանում, որ եթե իրենց սպառնալիքները երբևէ արդյունք տված լինեին, այսօր չէին հայտնվի այսքան հուսահատ վիճակում։ Մենք ամերիկյան սպառնալիքները լուրջ չենք ընդունում։ Նրանք ավելի լավ է հետևեն իրենց խոսքերին։ Մեր զինված ուժերը լիովին պատրաստ են նրանց այլ պատասխան տալու։ Անկախ նրանից, թե որքան են նրանք խոսում, հենց մենք ենք գործողություններ ձեռնարկում», – գրել է Ղալիբաֆը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը սպառնալիքներ և վիրավորանքներ էր հնչեցրել Իրանի և բանակցողների հասցեին։ Մասնավորապես, նա սպառնացել էր «ուժեղ հարվածով»՝ հիշատակելով լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, ինչպես նաև չէր բացառել ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի վերահսկողության հաստատումը։

ՃՏՊ՝ Երևան-Սևան ճանապարհին․ կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցե Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել  են Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Արամ Ն․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Սեյրան Պ․-ի վարած «Opel Corsa» մակնիշի և ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին․ գրում է shamshyan.com-ը։

«Վթարի հետևանքով վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը»,- նշում է լրատվամիջոցը։

Ո՞ր դպրոցների աշակերտները կստանան տրանսպորտի փոխհատուցում

ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1242-Ն որոշմամբ հաստատված է հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը։

Սակայն շատերը չգիտեն, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է ընդլայնել փոխհատուցում ստացողների շրջանակը։

Նախագծով նախատեսվում է տրանսպորտի փոխհատուցում տրամադրել նաև այն սովորողներին, ովքեր իրենց բնակավայրից դուրս՝ տարբեր բնակավայրեր սպասարկող նորակառույց հաստատություններում են սովորում։

Ինչու է առաջարկվում փոփոխությունը

Ըստ հիմնավորման՝ նախագիծը պայմանավորված է կառավարության «300-500 դպրոցների և մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման» ծրագրով։

Այս ուսումնական հաստատությունները նախատեսված են սպասարկելու մի քանի բնակավայրերի սովորողների, ինչի հետևանքով որոշ երեխաներ կրթություն ստանալու համար հաճախում են իրենց բնակավայրից տարբերվող բնակավայրում գտնվող հաստատություններ։

2026 թվականի հունիսի դրությամբ արդեն շահագործման է հանձնվել 29 հաստատություն, որոնք նախատեսված են նաև հարակից բնակավայրերի երեխաներին ծառայություններ մատուցելու, և մինչև տարեվերջ այս ցանկը էականորեն կավելանա։

Ըստ հիմնավորման՝ փոխադրման ծախսերի փոխհատուցման մեխանիզմի բացակայությունը կարող է ընտանիքների համար լրացուցիչ ֆինանսական բեռ դառնալ և ազդել կրթության մատչելիության վրա։

Ո՞ւմ է վերաբերում նոր կարգավորումը

Նախագծով կարգի 3-րդ կետը լրացվում է նոր՝ 3-րդ ենթակետով, ըստ որի՝ փոխհատուցման իրավունք են ստանում այն սովորողները, որոնք ուսումը ստանում են տարբեր բնակավայրեր սպասարկելու նպատակով կառուցված և իրենց փաստացի բնակության վայրում չգտնվող հաստատություններում։ Նման հաստատությունների ցանկը հաստատվում է պետական լիազորված մարմնի հրամանով։

Որքա՞ն է փոխհատուցման չափը

Նախագծով կարգի 6-րդ կետը լրացվում է նոր՝ 5-րդ ենթակետով, ըստ որի՝ նշված սովորողների փոխհատուցման չափը սահմանվում է 2000 դրամ՝ հաշվարկված յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար։ Միաժամանակ նախատեսվում է, որ այս սովորողների վրա չի տարածվում 6-րդ կետով սահմանված 20200 դրամի չափը։

Ի՞նչ ընթացակարգային ճշգրտում է կատարվում

Նախագծով կարգի 17-րդ կետում կատարվում է լրացում, ըստ որի՝ 14-րդ կետի 3-րդ ենթակետում նշված Ձև 1-ը, ինչպես նաև 15-րդ կետում նշված Ձև 3-ը, Ձև 4-ը և Ձև 6-ը նոր ենթակետով նախատեսված սովորողների համար ներկայացվում են առանձին։

Կապը կառավարության ռազմավարական փաստաթղթերի հետ

Ըստ հիմնավորման՝ միջոցառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի N 16-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինից, որի 36-րդ կետի 1-ին ենթակետով կրթությունը դիտվում է որպես նոր տնտեսական պարադիգմի առանցքային հիմք՝ «ռազմավարությունների ռազմավարություն»։

Հանրային քննարկումը և ուժի մեջ մտնելը

Նախագիծը ներկայացվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոլորտից և հանրային քննարկման է դրվել 2026 թվականի հունիսի 19-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Նախագծով նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Քանի որ խոսքը դեռ նախագծի մասին է, վերջնական կարգավորումը կախված է դրա ընդունումից։

Ի՞նչ է նշանակում

Ամփոփելով՝ պետք է նշել, որ նախագծի ընդունման դեպքում տրանսպորտի փոխհատուցում կստանան նաև իրենց բնակության վայրից դուրս՝ տարբեր բնակավայրեր սպասարկող նորակառույց դպրոցներ հաճախող սովորողները՝ յուրաքանչյուր ներկա օրվա համար 2000 դրամի չափով, ինչը, ըստ հիմնավորման, միտված է նվազեցնելու ընտանիքների ֆինանսական բեռը և ապահովելու կրթության հավասար հասանելիություն։

Ֆրանսիան շոգի կարմիր մակարդակի ներքո. երկրի գրեթե կեսը՝ ծայրահեղ ջերմաստիճանների գոտում է

Ֆրանսիայում երկուշաբթի օրվա համար երկրի տարածքի մոտավորապես կեսի, այդ թվում՝ Փարիզի, համար հայտարարվել են ուժեղ շոգի կարմիր նախազգուշացումներ՝ պատմական առավելագույններին մոտեցող ծայրահեղ ջերմաստիճանների ալիքի ֆոնին, հայտնում է BBC News-ը։

Կիրակի օրը հարավարևմտյան Բորդո քաղաքում ջերմաստիճանը հասել է 40°C-ի (104°F)։ Օդերևութաբանների կանխատեսմամբ, շոգի գագաթնակետը սպասվում է երկուշաբթի։ Վտանգի կարմիր մակարդակն ընդգրկում է Արևմտյան և Կենտրոնական Ֆրանսիայի զգալի մասը, մինչդեռ բազմաթիվ այլ շրջաններ գտնվում են նարնջագույն նախազգուշացման ներքո։

Ֆրանսիական իշխանությունները նաև սահմանափակումներ են մտցրել հասարակական վայրերում ալկոհոլի օգտագործման վրա՝ Fête de la Musique ամենամյա երաժշտական փառատոնի ընթացքում, որը ավանդաբար միլիոնավոր մասնակիցներ է հավաքում ամբողջ երկրով մեկ։ Մասնավորապես, պետության և նրա կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների շրջանակում արգելվել է ալկոհոլի մատուցումը։

Կառավարության տվյալներով, նման միջոցները միտված են արտակարգ և բժշկական ծառայությունների աշխատանքի պահպանմանը և առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը ծայրահեղ շոգի պայմաններում։

Նմանատիպ միջոցներ ձեռնարկվում են նաև Եվրոպայի այլ երկրներում․ Իտալիայում կարմիր նախազգուշացումներ են հայտարարվել ութ քաղաքում, այդ թվում՝ Բոլոնիայում, Ֆլորենցիայում, Միլանում և Թուրինում, իսկ Իսպանիայում օդերևութաբանական ծառայությունները նույնպես սահմանել են վտանգի կարմիր և նարնջագույն մակարդակներ՝ երկրի տարածքի զգալի մասում մինչև 40°C ջերմաստիճանի կանխատեսմամբ։

Météo-France-ի տվյալներով, Ֆրանսիայի բնակչության մոտ երեք քառորդին ընդգրկած շոգը կարող է պահպանվել անորոշ ժամանակով։ Հետևանքները մեղմելու համար Փարիզում որոշվել է գիշերները բաց պահել այգիներն ու պուրակները։

Իշխանությունները ներկայիս շոգի ալիքը բացատրում են Սահարայից եկող տաք օդի ներհոսքով, որը արգելափակում է սառը օդային զանգվածների շրջանառությունը Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի վրա։

ՀԱԿ-ը հանդես է եկել համախմբման առաջարկով

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանդես է եկել համախմբման առաջարկով․

«ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ

Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է Հայաստանում ժողովրդավարական եւ քաղաքացիական ազատությունների սահմանափակման եւ անձնիշխանության ինստիտուցիոնալ հիմքերի հաստատման գործընթաց։
Չնայած հանրային դեբատում արգործնախարար Միրզոյանի խոստովանությանը, որ բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը ընդունում են խաղաղության նախաստորագրած պայմանագիրը, իշխանության բոլոր ընդդիմախոսները հայտարարվել են «պատերազմի կուսակցություններ» եւ խաղաղության թշնամիներ։

Ընտրությունների ընթացքում կատարվել են խոշորածավալ, համակարգային ընտրախախտումներ, որոնց հետեւանքով աղավաղվել է Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը եւ խաթարվել պետական իշխանության լեգիտիմությունը։

Ընտրական օրենսգրքի 101 հոդվածի բացահայտ խախտումով եւ քաղաքացիների ընտրական իրավունքի ոտնահարմամբ ԿԸՀ֊ի կողմից ընդունվել է ապօրինի որոշում Նիկոլ Փաշինյանի ուժին եւս չորս մանդատ շնորհելու մասին, ինչի արդյունքում Փաշինյանը ձեռք է բերել 3/5֊րդից ավելի մեծամասնություն, էապես թուլացնելով նրա իշխանության զսպումների ու հակակշիռների համակարգը։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ՀՀ ներքին գործերի նախարարարության հետ համագործակցությամբ շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի փոփոխության հակասահմանադրական նախագիծ, ըստ որի հանրաքվեներում եւ Ազգային Ժողովի ընտրություններում այսուհետեւ իրավունք կունենան քվեարկել միայն Հայաստանում վերջին տարում մշտապես բնակվող քաղաքացիները։ Օրենքի նախագծի նպատակն է ՀՀ ընտրողների ընտրական ցուցակից հեռացնել մոտ կես միլիոն քաղաքացիների, ինչը թույլ կտա ռեժիմին էապես հեշտացնել Ադրբեջանի կողմից պարտադրվող եւ Փաշինյանի անձնիշխանությունը ամրապնդող սահմանադրական փոփոխությունների անցկացումը։

Ռեժիմի հեռահար նպատակն է՝ ամեն գնով ձեւավորել սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում եւ ընդունել այնպիսի սահմանադրություն, որը նրան թույլ կտա մի կողմից՝ կատարել Ադրբեջանի պարտադրանքը եւ վերացնել Հայաստանի անկախացման պետաիրավական հիմքերը՝ Անկախության հռչակագիրը, մյուս կողմից՝ վերջնականապես վերացնել Նիկոլ Փաշինյանի անձնիշխանությանը խոչընդոտող հակակշիռների եւ զսպումների սահմանադրական մեխանիզմների վերջին մնացուկները։ Այդ նպատակին հասնելու համար ռեժիմը ցինիկաբար օգտագործում է միջազգային համայնքի աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղության հաստաման գործընթացին, փորձելով վերածել այն աջակցության՝ երկրում ավտորիտար հակադեմոկրատական ռեժիմ հաստատելու իր փորձերին։

Ստեղծված իրավիճակում Հայ Ազգային Կոնգրեսը առաջարկում է ժողովրդավարության եւ ինքնիշխանության ճակատագրով մտահոգ բոլոր ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ։

Մենք առաջարկում ենք համատեղ խորհրդակցությունների արդյունքում ձեւավորել «Ոչ»֊ի շարժման միասնական ղեկավար մարմին եւ կազմակերպել համատեղ գործունեություն հետեւյալ նպատակներով եւ ուղղություններով։

​Անցկացնել ժողովրդական բողոքի համատեղ զանգվածային միջոցառումներ՝ ի աջակցություն 2026 թվականի հունիսի 7֊ի Ազգային Ժողովի կեղծված ընտրությունների արդյունքների եւ դրա հետ կապված ռեժիմի ապօրինի որոշումների ու ակտերի բողոքարկման։

Սահմանադրականության շրջանակներում պայքար տանել երկրում հնարավորինս շուտ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման համար, որը միակ հնարավորությունն է, որպեսզի հաղթահարվի պետական իշխանության ոչ֊լեգիտիմության առաջացրած ճգնաժամը։

​Դիմակայել կեղծիքներով եւ բռնաճնշումներով սահմանադրական մեծամասնություն ստեղծելու ռեժիմի բոլոր ապօրինի փորձերին, ինչպես նաեւ նոր սահմանադրության ընդունման կամ փոփոխման կարգը որոշող Սահմանադրության 202 հոդվածի որեւէ փոփոխության, որը կարող է իջեցնել նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար Ազգային Ժողովի պատգամավորների անհրաժեշտ 2/3֊րդ շեմը։

Մշակել համազգային կոնսենսուսով 1990 թվականին ընդունված կիսանախագահական մոդելի հիման վրա սահմանադրության նոր նախագիծ, որն անհրաժեշտ իրավաքաղաքական կարգավորումներով հանդերձ կպահպանի հղումը Անկախության հռչակագրին, եւ, մյուս կողմից, կստեղծի զսպումների եւ հակակշիռների սահմանադրական մեխանիզմներ, որոնք կապահովեն դատական իշխանության, քննչական մարմինների, ԿԸՀ֊ի եւ հանրային այլ մամինների իրական անկախությունը գործադիր իշխանությունից, այսպիսով վերականգնելով ժողովրդավարության եւ քաղաքացիական ազատությունների ինստիտուցիոնալ հիմքերը։»