ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա ԿԸՀ–ի հունիսի 14–ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը: Այդ մասին հայտնում է Սահմանադրական դատարանը:

Հաշվի առնելով, որ նշված գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նշված գործերը միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանը, միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:

Հայ Ազգային Կոնգրեսն առաջարկում է բոլոր ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ

Հայ Ազգային Կոնգրեսն առաջարկում է բոլոր ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդես է եկել համախմբման առաջարկով. «21 հունիս 2026թ.
     Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար, իբր, անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմն սկսել է Հայաստանում ժողովրդավարական եւ քաղաքացիական ազատությունների սահմանափակման եւ անձնիշխանության ինստիտուցիոնալ հիմքերի հաստատման գործընթաց։
     1.​Չնայած հանրային դեբատում արգործնախարար Միրզոյանի խոստովանությանը, որ բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը ընդունում են խաղաղության նախաստորագրած պայմանագիրը, իշխանության բոլոր ընդդիմախոսները հայտարարվել են «պատերազմի կուսակցություններ» եւ խաղաղության թշնամիներ։
     2.​Ընտրությունների ընթացքում կատարվել են խոշորածավալ, համակարգային ընտրախախտումներ, որոնց հետեւանքով աղավաղվել է Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը եւ խաթարվել պետական իշխանության լեգիտիմությունը։
     3.​Ընտրական օրենսգրքի 101 հոդվածի բացահայտ խախտումով եւ քաղաքացիների ընտրական իրավունքի ոտնահարմամբ ԿԸՀ֊ի կողմից ընդունվել է ապօրինի որոշում Նիկոլ Փաշինյանի ուժին եւս չորս մանդատ շնորհելու մասին, ինչի արդյունքում Փաշինյանը ձեռք է բերել 3/5֊րդից ավելի մեծամասնություն, էապես թուլացնելով նրա իշխանության զսպումների ու հակակշիռների համակարգը։
     4.​Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ՀՀ ներքին գործերի նախարարարության հետ համագործակցությամբ շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի փոփոխության հակասահմանադրական նախագիծ, ըստ որի հանրաքվեներում եւ Ազգային Ժողովի ընտրություններում այսուհետեւ իրավունք կունենան քվեարկել միայն Հայաստանում վերջին տարում մշտապես բնակվող քաղաքացիները։ Օրենքի նախագծի նպատակն է ՀՀ ընտրողների ընտրական ցուցակից հեռացնել մոտ կես միլիոն քաղաքացիների, ինչը թույլ կտա ռեժիմին էապես հեշտացնել Ադրբեջանի կողմից պարտադրվող եւ Փաշինյանի անձնիշխանությունը ամրապնդող սահմանադրական փոփոխությունների անցկացումը։
     Ռեժիմի հեռահար նպատակն է՝ ամեն գնով ձեւավորել սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում եւ ընդունել այնպիսի սահմանադրություն, որը նրան թույլ կտա մի կողմից՝ կատարել Ադրբեջանի պարտադրանքը եւ վերացնել Հայաստանի անկախացման պետաիրավական հիմքերը՝ Անկախության հռչակագիրը, մյուս կողմից՝ վերջնականապես վերացնել Նիկոլ Փաշինյանի անձնիշխանությանը խոչընդոտող հակակշիռների եւ զսպումների սահմանադրական մեխանիզմների վերջին մնացուկները։ Այդ նպատակին հասնելու համար ռեժիմը ցինիկաբար օգտագործում է միջազգային համայնքի աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղության հաստաման գործընթացին, փորձելով վերածել այն աջակցության՝ երկրում ավտորիտար հակադեմոկրատական ռեժիմ հաստատելու իր փորձերին։
     Ստեղծված իրավիճակում Հայ Ազգային Կոնգրեսը առաջարկում է ժողովրդավարության եւ ինքնիշխանության ճակատագրով մտահոգ բոլոր ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ։
     Մենք առաջարկում ենք համատեղ խորհրդակցությունների արդյունքում ձեւավորել «Ոչ»֊ի շարժման միասնական ղեկավար մարմին եւ կազմակերպել համատեղ գործունեություն հետեւյալ նպատակներով եւ ուղղություններով։
     1.​Անցկացնել ժողովրդական բողոքի համատեղ զանգվածային միջոցառումներ՝ ի աջակցություն 2026 թվականի հունիսի 7֊ի Ազգային Ժողովի կեղծված ընտրությունների արդյունքների եւ դրա հետ կապված ռեժիմի ապօրինի որոշումների ու ակտերի բողոքարկման։
     2.​Սահմանադրականության շրջանակներում պայքար տանել երկրում հնարավորինս շուտ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման համար, որը միակ հնարավորությունն է, որպեսզի հաղթահարվի պետական իշխանության ոչ֊լեգիտիմության առաջացրած ճգնաժամը։
     3.​Դիմակայել կեղծիքներով եւ բռնաճնշումներով սահմանադրական մեծամասնություն ստեղծելու ռեժիմի բոլոր ապօրինի փորձերին, ինչպես նաեւ նոր սահմանադրության ընդունման կամ փոփոխման կարգը որոշող Սահմանադրության 202 հոդվածի որեւէ փոփոխության, որը կարող է իջեցնել նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար Ազգային Ժողովի պատգամավորների անհրաժեշտ 2/3֊րդ շեմը։
     4.​Մշակել համազգային կոնսենսուսով 1990 թվականին ընդունված կիսանախագահական մոդելի հիման վրա սահմանադրության նոր նախագիծ, որն անհրաժեշտ իրավաքաղաքական կարգավորումներով հանդերձ կպահպանի հղումը Անկախության հռչակագրին, եւ, մյուս կողմից, կստեղծի զսպումների եւ հակակշիռների սահմանադրական մեխանիզմներ, որոնք կապահովեն դատական իշխանության, քննչական մարմինների, ԿԸՀ֊ի եւ հանրային այլ մամինների իրական անկախությունը գործադիր իշխանությունից, այսպիսով վերականգնելով ժողովրդավարության եւ քաղաքացիական ազատությունների ինստիտուցիոնալ հիմքերը»։

Չորս տեխնիկական սխալ՝ էլ չասած ընտրակեղծարարությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս խոսել էր ԿԸՀ-ի կողմից ընտրությունները կեղծելու մասին՝ հրապարակելով 30 հազար քվեի անհամապատասխանությունն քվեարկության արդյունքներին: Դրանից մեկ-երկու օր անց ԿԸՀ-ն հայտարարեց, որ նման բան չկա: Ու հենց դա ստիպեց, որպեսզի զբաղվեմ քվեարկության կազմակերպման մաթեմատիկայով:

Եվ այսպես, 2026 թվականի հունիսի դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում գրանցված՝ ընտրական իրավունք ունեցող (18 տարին լրացած) քաղաքացիների թիվը կազմել է 2 միլիոն 485 հազար 851: Միևնույն ժամանակ, հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների շեմին ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրողների ընդհանուր թիվը սահմանվել էր 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացի: Այնինչ, ըստ ԿԸՀ կայքում ներկայացված քվեարկության վերաբերյալ հաշվետվության, ընտրողների ցուցակում ներառված է եղել 2 միլիոն 503 հազար 990 անձ: ԿԸՀ-ի հրապարակած 2-րդ թիվն 1-ինին չհամընկնելը կարելի է համարել 1-ին տեխնիկական բնույթի սխալը: Եվ այդ երկուսի անհամապատասխանությունը ոստիկանության կազմած՝ ընտրողների ռեգիստրի տվյալի հետ, կլինի տեխնիկական բնույթի 2-րդ սխալը:

Քվեարկության օրը ընտրատեղամասերում կազմված՝ ընտրողների լրացուցիչ ցուցակում ներառվել է 1126 ընտրող. այդ թիվն ավելացնում ենք 2,503,990 թվին: Շրջիկ արկղով և էլեկտրոնային քվեարկությամբ ընտրողներին (1710) ձեռք չենք տալիս՝ դրանք պետք է որ ներառված լինեին ընդհանուր քանակի մեջ: Բայց պարզվում է, որ այդպես չէ՝ ԿԸՀ-ն դրանք ևս ավելացրել է ընդհանուր թվի մեջ և ստացել է 2,506,826: Եթե այդ պահանջն առկա է Ընտրական օրենսգրքում, ապա ոչ տրամաբանական պահանջ է: Ամեն դեպքում, ավելի քան 80 տոկոս կազմող ընտրական զանգվածը՝ ընդհանուր քաղաքացիների թվից, միշտ կասկածելի է եղել: Հատկապես որ այլ երկրներում այն կազմել է բնակչության 2/3-րդը:

Ինչևէ, տեսական մասից անցում կատարենք իրական թվերին: Առաջինը քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվն է՝ 1,476,769 կամ 1 միլիոն 476 հազար 769: Դրան առնչվող թիվը (1,470,790) ընտրողներից ստացված՝ տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվն է՝ 1 միլիոն 470 հազար 790: Դրան գումարում ենք ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 2298, ստանում ենք ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1,473,088: Ինչպես երևում է, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվն ու կտրոնների ընդհանուր թիվն իրար չեն բռնում: Տարբերությունը կազմում է 3681, այն շատ մեծ թիվ չէ, բայց առկա է, չնայած չպետք է լիներ: Դա ևս նշենք որպես տեխնիկական (թե՞ ոչ այդպիսի) երրորդ սխալ: Սա ևս ԲՀԿ-ի առումով կատարվածի համատեքստում կարող էր լինել ընտրախախտման պահեստային հնարավորություն:
Բաց թողնելով չօգտագործված քվեաթերիկներն ու կտրոնները՝ անցնենք անվավեր քվեաթերթիկների քանակի մեծությանը՝ 16210 կամ քվեարկությանը մասնակցած անձանց (1,476,769) 1.10 տոկոսին: Նախորդ համապետական երկու ընտրություններում (2021-ի և 2018-ի) անվավեր քվեաթերթիկների քանակը կազմել է, համապատասխանաբար, 0.36% և 0.37%: Այսինքն, շուրջ 3 անգամ պակաս: 2026-ինը կարող է ընդունելի լինել՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի նկատմամբ ընտրողների բացասական վերաբերմունքը: Բայց, միաժամանակ, կարող է լինել նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի քվեաթերթիկները գիտակցաբար փչացնելու հետևանք: Ինչը մի ժամանակ լայնորեն տարածված էր մեզանում, սակայն 10-ականներին համարյա վերացավ վստահված անձանց ու դիտորդների ջանքերի շնորհիվ:

Անճշտությունների գումարային չափը կազմել է 4,331: Քվեարկության հաջորդ օրն այն կազմում էր 1,279, սակայն թիվ 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկման արդյունքում այն վերածվեց 4,331-ի: Այսինքն, գրչի մեկ հարվածով, ընտրողի թեկուզ մեկ քվեի հմար դողացող Նիկոլի հրահանգով, ԿԸՀ-ն զրոյացրեց 3052 ընտրողների քվեները: Որպեսզի խոչընդոտի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքն Ազգային Ժողով: Ինչ մնում է կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած քվեների քանակին, ապա հիշեցնեմ՝ ՔՊ-ն ստացել է 726,819, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340,006, «Հայաստան» դաշինքը՝ 144,983, ԱԺ մուտք չգործած «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 58,287 (հարցականով) քվե:

Եվ վերջապես հաշվարկելով կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած ձայների հանրագումարը՝ ստանում ենք 1,460,891 թիվը, ինչը 15878-ով պակաս է քվեարկությանը մասնակցած անձանց՝ (1,476,769) թվաքանակից: Այն չի համընկնում անվավեր քվեաթերթիկների քանակին. Կազմում է 16210, տարբերությունը 332 է: Դա կարող է լինել ԲՀԿ-ից գողացված քվեների գումարը: Չնայած կարող է լինել նաև չորրորդ տեխնիկական սխալը: Չորս տեխնիկական սխալով անցկացված քվեարկությունը յուրաքանչյուր փորձագետ կգնահատեր բավարարից ցածր: Ու դա բավարար կլիներ, որպեսզի իրական ժողովրդավարական երկրում պաշտոնանկ արվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ողջ կազմը: Էլ չասած ընտրախախտումների՝ քվեարկության բովանդակային խեղաթյուրումների մասին:

Տավուշցիներն ահազանգում են՝ կարկուտը վնասել է այգիներ, հողատարածքներ և բնակելի տների տանիքներ

Երեկ՝ հունիսի 20-ին, Տավուշի մարզում տեղացած ինտենսիվ կարկուտը զգալի վնասներ է հասցրել Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի բնակավայրերին․ գրում է Tavushmedia-ն։

«Վնասվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ, ինչպես նաև բնակելի տների տանիքների թիթեղները։

Քաղաքացիներն ահազանգում են՝ կարկուտը վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը, պտղատու այգիները և տնտեսությունները։ Վնասներ են արձանագրվել նաև տնամերձ հողամասերում։

Տեղական ինքնակառավարման մարմինները, ստեղծված իրավիճակի հետևանքները գնահատելու նպատակով, բնակավայրերի վարչական կենտրոններում իրականացնում են վնասների նախնական հաշվառման աշխատանքներ։

Բնակիչներն ակնկալում են տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների աջակցությունը՝ հասցված վնասների հետևանքները հաղթահարելու համար»,- նշում է լրատվամիջոցը։

 

Պարագվայցի ֆուտբոլիստը վերցրել է մրցավարի ժամացույցն ու կապել իր ձեռքին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության Թուրքիա-Պարագվայ խմբային փուլի թեժ հանդիպման ժամանակ ֆուտբոլիստների միջև բռնկված կռվի ընթացքում գլխավոր մրցավարի ժամացույցն ընկել է նրա դաստակից, ինչից հետո Պարագվայի հավաքականի կիսապաշտպան և միակ գոլի հեղինակ Մատիաս Գալարզան գետնից վերցրել է այն, սակայն մրցավարին անմիջապես վերադարձնելու փոխարեն՝ կապել է սեփական դաստակին ու շարունակել խաղը, ինչը համացանցում մեծ տարածում է գտել։

Բացի այդ Ռումինիայի ազգային հավաքականը, անցումային փուլի վճռորոշ խաղում 0:1 հաշվով պարտվելով հենց Թուրքիային, պաշտոնապես զրկվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու բոլոր հնարավորություններից և բաց է թողնելու այս մրցաշարը:


Թամարա Քալանթարյան

ՍԴ-ն ընտրությունների վերաբերյալ գործերը միավորել է և կքննի դատարանի նույն նիստում

ՍԴ-ն ընտրությունների վերաբերյալ գործերը միավորել է և կքննի դատարանի նույն նիստում

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը: Հաշվի առնելով, որ նշված գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նշված գործերը միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանը, միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:

Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը․ ամիսներ առաջ էլ նրանց որդին էր մահացել

Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուիչ Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը

Նրա ավագ որդին՝ Մխիթար Մարգարյանը, մահացել էր ամիսներ առաջ՝ Կոմիտասում տեղի ունեցած միջադեպից (կրակոցներից)։

ABC Media-ի անձնակազմը վշտակցում է Մարգարյանների ընտանիքին։

 

Վենսը Շվեյցարիայում բանակցությունների ժամանակ կատակել է իր կյանքի «ամենասիրելի մարդկանց»՝ հնդկուհի կնոջ և Պակիստանի բանակի հրամանատարի, մասին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ուշադրության կենտրոնում է հայտնվել Շվեյցարիայում ամերիկա-իրանական բանակցությունների ընթացքում՝ հիշատակելով իր «սիրելի» հնդիկներին և պակիստանցիներին, հայտնում է Gulf News-ը։

Բարձր մակարդակի դիվանագիտական հանդիպման ժամանակ արված այս հայտարարությունը սոցիալական ցանցերում լայն քննարկում է առաջացրել՝ շարունակվող բանակցությունների ֆոնին։

Բանակցությունների կուլիսներում ելույթ ունենալով՝ Վենսն ասել է, որ Հնդկաստանից և Պակիստանից իր «սիրելի» մարդիկ՝ իր կինը՝ Ուշա Վենսը, և պակիստանական բանակի հրամանատար Ասիմ Մունիրն են։

«Իմ կյանքում կա երկու սիրելի մարդ՝ մի պակիստանցի և մի հնդկուհի․ նրանցից մեկը իմ հնդկուհի կինն է, իսկ մյուսը՝ այստեղ ներկա պակիստանցի ֆելդմարշալ Մունիրը»,- ասել է նա։

Վենսը նաև բարձր է գնահատել Մունիրի դերը վերջին գործողություններում՝ նշելով, որ վերջին երեք ամիսներին նրա հետ ավելի շատ է շփվել, քան որևէ մեկի հետ։

«Մենք այստեղ չէինք լինի առանց նրա պետական և ռազմական ղեկավարության։ Նա իրեն ցույց է տվել որպես մեծ դիվանագետ»,- ավելացրել է նա։

Վենսը Շվեյցարիայում բանակցությունների ժամանակ կատակել է իր կյանքի «ամենասիրելի մարդկանց»՝ հնդկուհի կնոջ և Պակիստանի բանակի հրամանատարի, մասին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ուշադրության կենտրոնում է հայտնվել Շվեյցարիայում ամերիկա-իրանական բանակցությունների ընթացքում՝ հիշատակելով իր «սիրելի» հնդիկներին և պակիստանցիներին, հայտնում է Gulf News-ը։

Բարձր մակարդակի դիվանագիտական հանդիպման ժամանակ արված այս հայտարարությունը սոցիալական ցանցերում լայն քննարկում է առաջացրել՝ շարունակվող բանակցությունների ֆոնին։

Բանակցությունների կուլիսներում ելույթ ունենալով՝ Վենսն ասել է, որ Հնդկաստանից և Պակիստանից իր «սիրելի» մարդիկ՝ իր կինը՝ Ուշա Վենսը, և պակիստանական բանակի հրամանատար Ասիմ Մունիրն են։

«Իմ կյանքում կա երկու սիրելի մարդ՝ մի պակիստանցի և մի հնդկուհի․ նրանցից մեկը իմ հնդկուհի կինն է, իսկ մյուսը՝ այստեղ ներկա պակիստանցի ֆելդմարշալ Մունիրը»,- ասել է նա։

Վենսը նաև բարձր է գնահատել Մունիրի դերը վերջին գործողություններում՝ նշելով, որ վերջին երեք ամիսներին նրա հետ ավելի շատ է շփվել, քան որևէ մեկի հետ։

«Մենք այստեղ չէինք լինի առանց նրա պետական և ռազմական ղեկավարության։ Նա իրեն ցույց է տվել որպես մեծ դիվանագետ»,- ավելացրել է նա։

ՀԱԿ–ն ընդդիմադիր ուժերին առաջարկում է ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ․

«Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմն սկսել է Հայաստանում ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների սահմանափակման և անձնիշխանության ինստիտուցիոնալ հիմքերի հաստատման գործընթաց։

1. Չնայած հանրային դեբատում արգործնախարար Միրզոյանի խոստովանությանը, որ բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերն ընդունում են խաղաղության նախաստորագրած պայմանագիրը, իշխանության բոլոր ընդդիմախոսները հայտարարվել են «պատերազմի կուսակցություններ» և խաղաղության թշնամիներ։

2. Ընտրությունների ընթացքում կատարվել են խոշորածավալ, համակարգային ընտրախախտումներ, որոնց հետևանքով աղավաղվել է Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը և խաթարվել պետական իշխանության լեգիտիմությունը։

3. Ընտրական օրենսգրքի 101 հոդվածի բացահայտ խախտումով և քաղաքացիների ընտրական իրավունքի ոտնահարմամբ ԿԸՀ-ի կողմից ընդունվել է ապօրինի որոշում Նիկոլ Փաշինյանի ուժին ևս չորս մանդատ շնորհելու մասին, ինչի արդյունքում Փաշինյանը ձեռք է բերել 3/5-րդից ավելի մեծամասնություն՝ էապես թուլացնելով նրա իշխանության զսպումներ ու հակակշիռների համակարգը։

4. Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ՀՀ ներքին գործերի նախարարարության հետ համագործակցությամբ շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի փոփոխության հակասահմանադրական նախագիծ, ըստ որի հանրաքվեներում և Ազգային Ժողովի ընտրություններում այսուհետև իրավունք կունենան քվեարկել միայն Հայաստանում վերջին տարում մշտապես բնակվող քաղաքացիները։ Օրենքի նախագծի նպատակն՝ է ՀՀ ընտրողների ընտրական ցուցակից հեռացնել մոտ կես միլիոն քաղաքացիների, ինչը թույլ կտա ռեժիմին էապես հեշտացնել Ադրբեջանի կողմից պարտադրվող և Փաշինյանի անձնիշխանությունը ամրապնդող սահմանադրական փոփոխությունների անցկացումը։

Ռեժիմի հեռահար նպատակն է՝ ամեն գնով ձևավորել սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում և ընդունել այնպիսի սահմանադրություն, որը նրան թույլ կտա մի կողմից՝ կատարել Ադրբեջանի պարտադրանքը և վերացնել Հայաստանի անկախացման պետաիրավական հիմքերը՝ Անկախության հռչակագիրը, մյուս կողմից՝ վերջնականապես վերացնել Նիկոլ Փաշինյանի անձնիշխանությանը խոչընդոտող հակակշիռների և զսպումների սահմանադրական մեխանիզմների վերջին մնացուկները։ Այդ նպատակին հասնելու համար ռեժիմը ցինիկաբար օգտագործում է միջազգային համայնքի աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղության հաստաման գործընթացին, փորձելով վերածել այն աջակցության՝ երկրում ավտորիտար հակադեմոկրատական ռեժիմ հաստատելու իր փորձերին։

Ստեղծված իրավիճակում Հայ Ազգային Կոնգրեսն առաջարկում է ժողովրդավարության և ինքնիշխանության ճակատագրով մտահոգ բոլոր ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ։

Մենք առաջարկում ենք համատեղ խորհրդակցությունների արդյունքում ձևավորել «Ոչ»-ի շարժման միասնական ղեկավար մարմին և կազմակերպել համատեղ գործունեություն հետևյալ նպատակներով և ուղղություններով։

1. Անցկացնել ժողովրդական բողոքի համատեղ զանգվածային միջոցառումներ՝ ի աջակցություն 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային Ժողովի կեղծված ընտրությունների արդյունքների և դրա հետ կապված ռեժիմի ապօրինի որոշումների ու ակտերի բողոքարկման։

2. Սահմանադրականության շրջանակներում պայքար տանել երկրում հնարավորինս շուտ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման համար, որը միակ հնարավորությունն է, որպեսզի հաղթահարվի պետական իշխանության ոչ֊լեգիտիմության առաջացրած ճգնաժամը։

3. Դիմակայել կեղծիքներով և բռնաճնշումներով սահմանադրական մեծամասնություն ստեղծելու ռեժիմի բոլոր ապօրինի փորձերին, ինչպես նաև նոր սահմանադրության ընդունման կամ փոփոխման կարգը որոշող Սահմանադրության 202 հոդվածի որևէ փոփոխության, որը կարող է իջեցնել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար Ազգային Ժողովի պատգամավորների անհրաժեշտ 2/3-րդ շեմը։

4. Մշակել համազգային կոնսենսուսով 1990 թվականին ընդունված կիսանախագահական մոդելի հիման վրա Սահմանադրության նոր նախագիծ, որն անհրաժեշտ իրավաքաղաքական կարգավորումներով հանդերձ կպահպանի հղումը Անկախության հռչակագրին և, մյուս կողմից, կստեղծի զսպումների և հակակշիռների սահմանադրական մեխանիզմներ, որոնք կապահովեն դատական իշխանության, քննչական մարմինների, ԿԸՀ-ի և հանրային այլ մամինների իրական անկախությունը գործադիր իշխանությունից՝ այսպիսով վերականգնելով ժողովրդավարության և քաղաքացիալական ազատությունների ինստիտուցիոնալ հիմքերը»։