«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք

«Անկասկած, 2010 թվականի մեր հանդիպումից հետո տեղի ունեցած ամենակարևոր փոփոխություններից մեկը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգ…
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հունիսի 19-ի դրությամբ։
$62 652Ethereum (ETH) $1 695Ըստ կապիտալիզացիայի՝ 100 լավագույն կրիպտոարժույթներից վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել DeXe-ն (DEXE)՝ + 21%։
Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը ցույց է տվել Avalanche-ն (AVAX)՝ — 8%։
Ուրբաթ նավթի գինը փոքր-ինչ բարձրացել է, սակայն շուկան շաբաթն ավարտում է կտրուկ անկմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման ֆոնին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը կազմում է 79,96 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,11 դոլարով (0,14 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Հինգշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 0,3 դոլարով (0,38 տոկոս)՝ հասնելով 79,85 դոլարի մեկ բարելի դիմաց։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 0,37 դոլարով (0,45 տոկոս)՝ մինչև 76,97 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ դրանց արժեքը նվազել էր 0,19 դոլարով (0,25 տոկոս)՝ մինչև 76,6 դոլար մեկ բարելի դիմաց։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր․ հայտնում է Քննչական կոմիտեն։
Մասնավորապես՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով՝ Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք է տվել, իսկ նշված ընտրողները որոշ դեպքերում գործելով այլ ընտրողների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր դրամական միջոցների չափով ընտրակաշառքներ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Նախաքննությունը շարունակվում է։
Հունիսի 18-ին Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված բարձրաստիճան ճեպազրույց` նվիրված 2026 թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին: Միջոցառմանը հիմնական ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ներկայացրել է Կենսաբազմազանության COP17-ի Հայաստանի նախագահության կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքները և նախաձեռնություններրը, ինչպես նաև կազմակերպչական մանրամասները: Ընդգծվել է ՀՀ պատրաստակամությունն ապահովելու ներառական, թափանցիկ և բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավվածությամբ համաժողովի անցկացում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Համաժողովը շրջադարձային է լինելու Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) իրականացման հարցում գրանցված առաջընթացի առաջին գլոբալ վերանայման, ձեռքբերումների գնահատման, բացերի վերհանման և մարտահրավերների հասցեագրման համար: Ընդգծվել է, որ համաժողովի շրջանակներում քննարկումների կենտրոնում են լինելու նաև կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման խթանման հնարավոր ուղիները՝ 2030 թ. Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է համաժողովին ընդառաջ կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները՝ ընգծելով բարձրագույն մակարդակով կենսաբազմազանության պահպանմանն առնչվող հարցերին ռազմավարական ուղղվածություն և քաղաքական լիցք հաղորդելու կարևորությունը։ Ներկաների ուշադրությունն է հրավիրվել նաև գագաթնաժողովին հաջորդող բարձրաստիճան նախարարական հատվածին, որը կխթանի համաժողովի ընթացքում որոշումների կայացման գործընթացը:
ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավվածության ապահովումը կենսաբազմազանության օրակարգի խթանման գործում: Այս համատեքստում ընդգծվել է կազմակերպությունների ոլորտային փորձագիտական և մասնագիտական ներուժի լիարժեք կիրարկման կարևորությունը, ինչպես նաև համաժողովին ընդառաջ և դրա շրջանակներում համատեղ միջոցառումների և նախաձեռնությունների իրականացումը:
Ամփոփելով՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ Երևանում անցկացվելիք COP17 համաժողովը միջազգային հանրության համար ծառայելու է որպես կարևոր հարթակ հանձնառություններից դեպի իրականացում անցում կատարելու համար:
Ճեպազրույցին ելույթներով հանդես են եկել Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA), ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC), ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO), ինչպես նաև ԵԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ներկա են գտնվել Վիեննայում հավատարմագրված դեսպաններ և մշտական ներկայացուցիչներ, դիվանագետներ, Վիեննայի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ճեպազրույցին հաջորդել է հարցուպատասխան, որի ընթացքում բարձր է գնահատվել ՀՀ ջանքերն արդյունավետ և արդյունքահենք համաժողով կազմակերպելու հարցում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չորեքշաբթի օրը թույլ տվեց, որ Գլխավոր դատախազությունը մեղադրանք առաջադրի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին: Փաստաբան Արամ Օրբելյանը հայտնեց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով: Փաստաբանը նիստից առաջ գործից որոշ մանրամասներ փոխանցեց: Մեղադրանքը վերաբերում է 2004 թվականին, այսինքն՝ Քոչարյանի նախագահության ընթացքում կառավարության մի որոշմանն ու դրան հաջորդած գործարքներին: «Այս գործընթացում որեւէ կրիմինալ չկա»,- վստահեցրեց փաստաբանը:
Նիկոլ Փաշինյանը թե՛ ընտրություններից առաջ եւ թե՛ դրա արդյունքների հրապարակումից հետո` մի քանի անգամ սպառնացել է, որ ընդդիմադիր երեք առաջնորդները դատապարտվելու են տասը տարվա ազատազրկման: Տպավորություն է, որ Փաշինյանը տառապում է անձի երկվությամբ. մի օր խոստանում է դատել ընդդիմադիրներին, անգամ դատապարտման ժամկետ է նշում, հաջորդ օրը բրիֆինգի ժամանակ զարմացած լրագրողներին հայտարարում է. «Ես ի՞նչ կապ ունեմ դատախազության, իրավապահների հետ, որ ինձ նրանց վերաբերող հարցեր եք տալիս», եւ ասում է`«ջախջախել» բառն էլ օրենսդրության շրջանակներում է պետք հասկանալ: Թեպետ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ` Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար, սակայն իրավապահները, հավանաբար, ամաչում են առաջադրված մեղադրանքից մանրամասներ հայտնել: Գործն այնքան կեղծ է, այնքան անտրամաբանական, որ, երեւի, դատախազությունն էլ է գիտակցում, որ Քոչարյանին նման մեղադրանքով պատժելը զավեշտալի է: Պարզվում է` դատախազությունը պաշտոնեական դիրքի չարաշահում է համարում այն, որ 2004 թվականին կառավարությունն ինչ-որ տարածքներում շինթույլտվություն տալու որոշում է կայացրել, իսկ նախագահը կատարել է լիազորությունները եւ իր ստորագրությամբ հաստատել կառավարության որոշումը: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի հետ:
– 2004 թվականին ինչ-որ տարածքում շինթույլտվության մասին կառավարության որոշման տակ ստորագրելու համար ԿԸՀ-ն Ռ. Քոչարյանին զրկեց անձեռնմխելիությունից, եւ պատրաստվում են հերթական շոուն բեմադրել: Ակնհայտ է, որ այս գործն ունի քաղաքական ենթատեքստ, եւ ընդամենը Նիկոլ Փաշինյանի հերթական ցանկությունն են իրավապահներն ի կատար ածում: Ռոբերտ Քոչարյանը նման տարբեր փաստաթղթերի տակ կարող է ստորագրած լինել: Ձեր գնահատմամբ` ի՞նչ գործ է սա:
– Գործի մանրամասներին չեմ տիրապետում: Միայն այն տեղեկությունները, որոնք տարածվել են մեդիայում, բավարար են հասկանալու համար, որ գործ ունենք քաղաքական գործընթացները վիժեցնելու փորձի տրամաբանության հետ: Ես դժվարանում եմ այստեղ իրավական գործընթաց տեսնել, այն պարզ պատճառով, քանի որ այստեղ չկա իրավունքի տարր: Պետք է հասկանալ, որ 2004 թվականին Հայաստանի Հանրապետությունը նախագահական ֆորմատով էր աշխատում, իսկ այդ ստորագրությունը եղել է պաշտոնից բխած ստորագրություն: Եթե նայենք 1995-2005-ի սահմանադրությունները, նախագահն այդ շրջանում պարտավոր էր կառավարության որոշումները վերավավերացնել: Այսինքն` սա ոչ թե որոշում է, որն ընդունել էր նախագահն իր ցանկությամբ, այլ նա պարզապես վավերացրել է կառավարության կողմից կայացրած որոշումը: Եթե այդ գործարքում իսկապես լինեին խնդրահարույց կետեր, ապա նախ պետք է խնդիրը կառավարության այն ժամանակվա անդամների հետ լիներ, կառավարությունն այդ որոշումը, ինչպես նաեւ այլ որոշումներ, կայացրել է կոլեգիալ: Չգնալ, կառավարությանը հարցեր չտալ եւ միանգամից նախագահին մեղադրանք առաջադրել, զրկել անձեռնմխելիությունից՝ իրավաբանական տրամաբանությունից դուրս պրոցես է:
– Ստացվում է, որ այդ տրամաբանությամբ Քոչարյանի դեմ բազմաթիվ մեղադրանքներ կարող են առաջադրել եւ նրան մեղադրել 10 տարում հաստատած ցանկացած որոշման համար:
– Նախագահական հանրապետության պարագայում կառավարությունը գործառութային անկախություն չունի: Այն ամբողջությամբ եղել է նախագահի վերահսկողության տակ, ուստի որեւէ որոշում դե յուրե չէր կարող իրավական ուժի մեջ մտնել, քանի դեռ ՀՀ նախագահը դրա տակ ստորագրած չլիներ: Այդ շրջանում անհնար է գտնել կառավարության գեթ մեկ որոշում, որը նախագահի կողմից վավերացված չլիներ: Սա սահմանադրությամբ ամրագրված պրոցես է եղել: Առնվազն մինչեւ 2005-ի նոյեմբերի 20-ը, երբ դադարեց կրկնավավերացման ինստիտուտի գոյությունը, նախքան այդ պահը` 1998-ից մինչեւ 2005 թվականները, կառավարության բոլոր որոշումները ենթարկվել են կրկնավավերացման:
– Իշխանությունները` Փաշինյանի գլխավորությամբ, Ռոբերտ Քոչարյանին արդեն ութ տարի է՝ մեղադրում են 2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերի եւ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ, իսկ այսօր երկրորդ նախագահին մեղադրում են ընդամենը ինչ-որ տարածքներում շինարարության համար, փաստացի ստացվում է, որ այդ մեղադրանքներն այնքան անհիմն են, որ մի պարզունակ գործից են կառչել…. կարո՞ղ ենք վերջնականապես ասել, որ Նիկոլ Փաշինյանն ու իր պատգամավորները շարքային զրպարտիչներ են` ոչ ավելի:
– Եթե Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի հետ կապ ունենար կամ առհասարակ որեւէ քրեական հանցագործություն կատարած լիներ, ապա ութ տարին ահռելի ժամանակահատված է, որ մենք ունենայինք այդ փաստերն ազդարարող դատավճիռներ: Չկան դատավճիռներ, կան քաղաքական բնույթի հայտարարություններ, վարկածներ, կասկածներ, սակայն, որպես իրողություն, չկա ոչ մի բան: Ի դեպ, անընդունելի է նաեւ այն թեզը, որ դատաիրավական համակարգի պատճառով է նման իրավիճակ ստեղծվել, որովհետեւ Քոչարյանին մեղսագրվող հոդվածն ամբողջապես հակասահմանադրական է ճանաչվել նոր եւ, ինչպես իշխանությունն է ասում, բարեփոխված կազմի ժամանակ: ՍԴ-ն ձեւավորել է հենց այս իշխանությունը, դատաիրավական համակարգին մեղադրելը նույնպես տրամաբանությունից դուրս է: Այնպես որ, բոլոր այս գործընթացները քաղաքական իրադարձությունները վիժեցնելու համար են, իրավական վերլուծության մասին այս պարագայում խոսելն անիմաստ է: Ի դեպ, Սահմանադրությունը բոլոր նախագահների համար ունի հատուկ կետ, ըստ որի` նախագահներին չի կարելի զրկել անձեռնմխելիությունից: Բայց մեր երկրում սահմանադրաիրավական պատվիրաններն արհամարհված են: