Պլատինի և պալադիումի ֆյուչերսների արժեքն իջնում է

Թանկարժեք մետաղների՝ պլատինի և պալադիումի, ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) անկում է գրանցում, վկայում են առևտրային հարթակների տվյալները։

Սեպտեմբերին մատակարարմամբ պալադիումի ֆյուչերսի գինը NYMEX-ում կազմել է 1 275 դոլար մեկ տրոյական ունցիայի համար (-1,09 տոկոս), իսկ հուլիսին մատակարարմամբ պլատինի ֆյուչերսը նվազել է 2,41 տոկոսով՝ մինչև 1 666,1 դոլար մեկ տրոյական ունցիայի համար։

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

 «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար: Այս մասին NEWS.am—ին հայտնում են քննչական կոմիտեից:

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր:

Մասնավորապես՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով՝ Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք է տվել, իսկ նշված ընտրողները որոշ դեպքերում գործելով այլ ընտրողների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր դրամական միջոցների չափով ընտրակաշառքներ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Նախաքննությունը շարունակվում է:

Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ

Հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Ջրվեժ գյուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Դանիել Խ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Հակոբ Զ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով ուղևորներ՝ Երևանի բնակիչ 33-ամյա Գալուստ Մ.-ն, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Սիրանուշ Խ.-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 74-ամյա Լիյա Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Այս պահին եկել են ինձ ձերբակալելու։ Արյունռուշտ հայադավը շարունակում է իր ստորությունները։ Այ երկոտանի հրեշ, միևնույն է դու պատասխան ես տալու քո իշխանությունը պահելու համար Արցախն ու հազարավոր զինվորներին գլխատելու, մեր պետության արժանապատվության վրա քո և թշնամու ոտքերը մաքրելու համար։ Հիշի՛ր…»։

Երևանում 8-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

«Հրապարակ»-ի տեղեկություններով երեկ` հունիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում։ Վրաերթի ենթարկվածը 8-ամյա երեխա է, ով փողոցը թույլատրելի հատվածով է անցնելիս եղել։ Երեխային առաջինը օգնության են հասել անցորդները։

Դեպքի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան ՆԳՆ-ից հայտնեցին. «Ժամը 17։00-ին Ուիգմոր Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Երևանի Ա․ Բակունց փողոցից՝ վրաերթի հետևանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2018թ․ ծնված տղա։ Հաղորդումը փոխանցվել է ՔԿ»։

Փամփակ գետում շարունակվում են 13–ամյա աղջկա որոնումները. օր 5–րդ

Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Ներգրավված են փրկարար ծառայության՝ 125, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ 

Հունիսի 17-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել էր հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հայտնում է, որ իրեն ձերբակալում են։

«Այս պահին եկել են ինձ ձերբակալելու։ Արյունռուշտ հայադավը շարունակում է իր ստորությունները։ Այ երկոտանի հրեշ, միևնույն է դու պատասխան ես տալու քո իշխանությունը պահելու համար Արցախն ու հազարավոր զինվորներին գլխատելու, մեր պետության արժանապատվության վրա քո եւ թշնամու ոտքերը մաքրելու համար։ Հիշի՛ր…»,- գրել է Ռուբեն Հակոբյանը։