ՀՖՖ փոխնախագահը հայտարարել է հրաժարականի մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և գործկոմի անդամ Արմեն Նիկողոսյանը հայտարարել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին։

«Անցյալ տարեվերջին կայացած ՀՖՖ ժողովում հայտարարել էի, որ 2026 թվականի գործադիր կոմիտեի ընտրություններում չեմ առաջադրվելու և ավարտելու եմ գործունեությունս ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում: Այս ընթացքում, սակայն, տեղի ունեցան իրադարձություններ, որոնք որոշակի շտկումներ մտցրին որոշմանս մեջ:

Նախ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մասնակցեց Եվրոպայի առաջնության խմբային փուլին, ինչն աննախադեպ արդյունք էր հայկական սպորտի համար: Այն հպարտությունը, որ մեր երկիրը վերջապես եվրոպական առաջատարների հետ նույն շարքում է, ինչպես նաև այդ օրերին ապրածս հուզմունքն ու էմոցիաները, մաղթում եմ բոլոր մարզասերներին:

Ապա տեղի ունեցավ էլ ավելի կարևոր ու շատերի համար անհավանական մի իրադարձություն. մեր երկիրը Վրաստանի հետ համատեղ իրավունք ստացավ կազմակերպելու նշանակությամբ աշխարհի երկրորդ խոշորագույն մրցաշարը՝ 2029 թվականի Աշխարհի Մ-20 տարեկանների եզրափակիչ առաջնությունը: Մեծ հաշվով՝ չէի էլ երազում, որ պաշտոնավարմանս ընթացքում անմիջական մասնակցություն կունենամ ոչ վաղ անցյալում անհասանելի թվացող նման միջոցառումներին: Բայց հիմա սա իրողություն է, պետք է գնալ նոր նպատակների հետևից, և ես մասնակցելու եմ հենց այս մրցաշարի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին։ Հետևաբար հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին:

Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս համատեղ աշխատանքի համար։ Արձանագրելով, որ եղել են թե՛ հաջողություններ և թե՛ ձախողումներ՝ հայցում եմ բոլորի ներողամտությունը: Շատ դեպքերում հաշտ չեմ եղել կայացված որոշումների հետ, բայց մշտապես առաջնորդվել եմ հայկական ֆուտբոլի շահով՝ առաջնային համարելով հովանավորչության ու կոռուպցիայի բացառումը: Կարող եմ փաստել, որ ՀՖՖ ներկայիս ղեկավարությանը հաջողվել է ամբողջապես արմատախիլ անել այդ երևույթները, և սա արդեն անշրջելի իրողություն է: Վստահ եմ՝ մոտ ապագայում կտեսնենք նաև ազգային հավաքականի վերելքը, ինչի համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Մեր երկրին ցանկանում եմ ամուր ու անսասան խաղաղություն, իսկ հայկական սպորտին ու ֆուտբոլին՝ նորանոր հաղթանակներ» , – գրել է նա Facebook-ում:

ԱՄՆ Միջին Արևմուտքին և հարավ-արևելքին առնվազն յոթ տորնադո է պատուհասել

ԱՄՆ-ում չորեքշաբթի երեկոյան արձանագրվել է հզոր տորնադոների շարք, որոնք պատուհասել են երկրի Միջին Արևմուտքի և հարավ-արևելքի շրջանները, հաղորդում է CBS News-ը։

ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության (National Weather Service) տվյալներով՝ լայնամասշտաբ անկայուն եղանակային համակարգի ֆոնին մեկ երեկոյի ընթացքում գրանցվել է առնվազն յոթ տորնադո։

Առաջին հաստատված տորնադոն արձանագրվել է տեղական ժամանակով մոտավորապես 17:10-ին Այովա նահանգի Հարփերս Ֆերի փոքր բնակավայրի մոտ։ Երկրորդը՝ մոտավորապես 18:40-ին Իլինոյսի կենտրոնական մասում գտնվող Չարլստոն քաղաքի շրջանում։ Երկու պտտահողմերն էլ որակվել են որպես «առանձնահատուկ վտանգավոր իրավիճակ». սա նախազգուշացման հազվադեպ մակարդակ է, որն օգտագործվում է «ուժեղ և ավերիչ տորնադոների» բարձր հավանականության դեպքում։

Չարլստոնում տարերային աղետը լուրջ ավերածություններ է առաջացրել. քաղաքում տապալվել են ծառեր, վնասվել են էլեկտրահաղորդման գծեր, ավերվել են բնակելի տներ և ենթակառուցվածքներ։

CBS News-ի տվյալներով՝ արտակարգ ծառայությունները հայտնել են շրջված բեռնատարների և վնասված կցորդների մասին, որոշ դեպքերում՝ ներսում հնարավոր տուժածներով։

Միաժամանակ տարածաշրջանում արձանագրվել է մինչև 7 սանտիմետր տրամագծով խոշոր կարկուտ և մինչև շուրջ 125 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներ։ Քաղաքի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել և բնակիչներին հորդորել դուրս չգալ ճանապարհներ՝ փլատակների և բեկորների պատճառով։

PowerOutage.us մոնիտորինգային ծառայության տվյալներով՝ հնգշաբթի առավոտյան Իլինոյսում հարյուր հազարավոր սպառողներ մնացել են առանց էլեկտրականության։

Ուժեղ տորնադոները տապալել են նաև տարածաշրջանի այլ շրջաններ։ Էֆինգհեմ քաղաքի մոտակայքում արձանագրվել է պտտահողմ, որն, ըստ արտակարգ իրավիճակների տեղական վարչության համակարգողի, անցել է շուրջ 12-15 մղոն շրջանի հյուսիսային մասով՝ վնասելով շենքեր, ֆերմաներ և ենթակառուցվածքներ։ Հաղորդվում է մի քանի տուժածների մասին, սակայն լուրջ վնասվածքներից հաջողվել է խուսափել։

Առանձին տորնադոներ գրանցվել են նաև Վիսկոնսին, Այովա, Լուիզիանա, Ալաբամա և Քենթուկի նահանգներում։ Որոշ շրջաններում, ներառյալ Նոր Օռլեանի համալսարանի հարակից տարածքը, նույնպես նկատվել են պտտահողմեր և լուրջ վնասներ։

Օդերևութաբանները նշում են, որ հունիս ամսվա համար նման ակտիվությունը տիպիկ չէ։ Ըստ CBS-ի առաջատար օդերևութաբան Ռոբ Մարչիանոյի՝ հզոր շիթային հոսանքի, արևադարձային խոնավության և սառը օդի համակցությունը պայմաններ է ստեղծել EF2 և ավելի բարձր մակարդակի ուժեղ ու տևական տորնադոների, ինչպես նաև խոշոր կարկուտի և փոթորկալից քամիների ձևավորման համար։

Իրենք գործ պետք է ունենան ոչ թե երեք գլխի, այլ՝ յոթ հարյուր հազար գլխի հետ․ Կարապետյան

Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի թիվ մեկ շախմատիստ Մագնուս Կարլսենին

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի թիվ մեկ շախմատիստ Մագնուս Կարլսենին։
     Տպավորիչ հաղթանակը գրանցվել է 2026 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի թիմային առաջնության շրջանակում, որտեղ Շանթ Սարգսյանը կարողացավ առավելության հասնել բազմակի աշխարհի չեմպիոնի նկատմամբ:

ԱՄՆ-ը ժամկետի լրանալուց հետո չի երկարաձգել ռուսական նավթի դեմ պատժամիջոցների կասեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը համապատասխան ժամկետի լրանալուց հետո չի երկարաձգել պատժամիջոցների ժամանակավոր կասեցման գործողությունը, որը հնարավորություն էր տալիս առանձին գործառնություններ իրականացնել ռուսական նավթով, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Աղբյուրների տվյալներով՝ որոշումը հաջորդել է Վաշինգտոնի և Իրանի միջև համաձայնագրի ստորագրմանը, որը, ինչպես պնդում են, նպաստել է էներգակիրների համաշխարհային գների նվազմանը և նավթային շուկաների կայունացմանը։

Վերսալում չորեքշաբթի ստորագրված համաձայնագիրը նախատեսում է հրադադարի ռեժիմի 60-օրյա երկարաձգում և Հորմուզի նեղուցով նավթատար լցանավերի ազատ տարանցման վերսկսում։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ դիտարկում է ռուսական նավթի ծովային արտահանման նկատմամբ սահմանափակումների վերասահմանման հնարավորությունը, որոնք ավելի վաղ՝ մարտին, մասնակիորեն մեղմացվել էին համաշխարհային էներգետիկ ճգնաժամի ֆոնին։

Ավելի ուշ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ չի երկարաձգել պատժամիջոցային կասեցման գործողության ժամկետը՝ թույլ տալով, որ այն լրանա չորեքշաբթի կեսգիշերին։ Միևնույն ժամանակ, վարչակազմն իրեն իրավունք է վերապահել անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես վերականգնել մեղմացումները։

Վաշինգտոնում հայտարարել են նաև, որ G7-ի գործընկերների հետ համակարգման շրջանակում շարունակում են քննարկել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հետագա միջոցները։ Ավելի վաղ Թրամփը պաշտպանել էր խմբի համատեղ հայտարարությունը Ուկրաինայում պատերազմի պատճառով պատժամիջոցների ուժեղացման անհրաժեշտության մասին։

Այդ որոշումների հետնապատկերին նավթի գները շարունակում են նվազել և արդեն իջել են մեկ բարելի դիմաց 80 դոլարից ցածր, ինչը ԱՄՆ վարչակազմը կապում է Իրանի հետ նոր էներգետիկ համաձայնագրի ազդեցության հետ։

Հունիսի 7-ի ընտրությունները ո՛չ օրինավոր էին և ո՛չ էլ արդար

Կյանքում փորձել եմ հնարավորինս քիչ սուտ խոսել՝ գիտակցելով, որ բացարձակ սուտ չխոսելն անհնար է: Սուտ չեմ խոսել ոչ միայն դրսում, այլև իմ ընտանիքիում: Որովհետև գիտեմ, որ եթե տան հայրը սուտ է խոսում, ապա դա ավտոմատ փոխանցվում է կնոջն ու զավակներին: Ու այդ պատճառով մեր տան խնդիրները լուծվել են ներսում՝ առանց ծայրահեղության հասցվելու: Այսինքն, չենք բաժանվել ու չենք կրկին միավորվել: Ու մեր միջև առկա է եղել վստահություն, ու այն շարունակվում է մնալ անփոփոխ: Ենթադրում եմ, որ այդպիսին պետք է լինի օրինական հայկական ընտանիքը: Ավելի ճիշտ, ընդհանրապես ընտանիքը՝ եթե վերացարկվենք մեր ազգությունից: Եվ եթե օջախի պատկերն ընդհանրացնենք, ապա այդպիսին պետք է լինի ողջ հասարակությունը: Կար մեկը, չէ՞, որ ժամանակին ասում էր, թե Հայաստանն իր օջախն է, ժողովուրդն իր ընտանիքն է:

Բայց, ինչպես ավելի ուշ պարզվեց, իմ և նրա պատկերացումները ամբողջովին տարբեր են: Նա կարող էր ամուսնանալ՝ առանց ամուսնության պաշտոնական կամ հոգևոր ամրագրման: Նրա կինը կարող էր իրենից բաժանվել՝ ենթադրելով, որ կարող է նաև ձերբակալվել չգիտես ինչ բանի համար: Բայց կարող էր նաև կրկին միավորվել ու որպես վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի քաղաքացիական ամուսին մասնակցել առաջին տիկնանց ինչ-որ ժողովի: Չնայած, եթե Հայաստանը լիներ ոչ թե կեղծ ժողովրդավարության բաստիոն, այլ ընդամենը օրինավոր երկիր, ապա ԱՄՆ-ում կայանալիք ժողովին մասնակցելու իրավունք պետք է ունենար ոչ թե ինքը, այլ այն պաշտոնյանյի կինը, ով ՀՀ Սահմանադրության համաձայն հանդիսանում է պետության գլուխը:

Բայց քանի որ Հայաստանը ոչ միայն օրինավոր երկիր չէ, այլ անօրեն միապետություն է՝ ֆորմալ հանրապետական ինստիտուտներով, սուտ խոսելն էլ պետք է դառնար կյանքի կանոն: Ու թափանցեր ընտանիքներ՝ մխտռելով կայացած ինստիտուտներից մեկը, ինչպիսին հայկական ընտանիքն է: Ու հասարակությանն էլ պարտադրվեր այն մթնոլորտը, որը վաղ թե ուշ, այլ գործոնների համակցությամբ, մեզ վերածելու է հիշողությունից զուրկ մանկուրտների: Կամ էլ Հրանտ Մաթևոսյանի ասած այն կովին, որի հորթին նախորդ օրն են մորթել, իսկ ինքը հանգիստ որոճում է: Եթե, իհարկե, մենք չկարողանանք վարչապետի պաշտոնն ազատել այն զբաղեցնող անձից: Ու մեր հայրենիքն ինքներս չբերենք շողուլի:

Այս ամենը չէր գրվի, եթե հերթական անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չփորձեր մարդկանց հիմարի տեղ դնել՝ խոսելով երեք ընտրատեղամասերի քվեարկությունը չեղարկելու մասին: Նախ, չեղարկելու հիմք է ծառայել մեկում 8 համարի քվեաթերթիկների բացակայությունը մինչև ժամը 18-ը: Նման երևույթ առկա չի եղել նույնիսկ մերժված նախկինների օրոք: Համենայն դեպս, տասական թվականներից այս կողմ: Երկրորդ, ժամը 20-ից հետո զինվորական մեծ խմբի այցն ընտրատեղամաս, և նրանց խառը խմբով ու այլոց միջամտությամբ քվեարկել թույլատրելը: Իսկ թե ինչու է նման ժամին այց կատարվել, դա էլ վստահաբար կպարզվի մոտ ապագայում իշխանափոխությունից հետո: Ոմանց կարծիքով դա «կարուսել» կոչված ընտրախախտման դրսևորում է, և այդ կարծիքը հեռու չէ ճշմարտությունից: Դրանք մեզ ծանոթ են, նման «կարուսելներ» կատարվել են նաև նախկինում, սակայն կազմակերպիչները միշտ տեղավորվել են «08.00 – 20.00» ժամային շրջանակում:

Այս դեպքի առումով զավեշտականն օրենքով պարտադրված վերաքվեարկություն չկատարելու հիմնավորումն էր: Ասում է, թե իր կուսակցության ստացած ձայները ևս նվազել են, բայց այդ հանգամանքը տեղավորվում է ողջ հանրապետության մասշտաբով ստացված արդյունքների շրջանակում: Այդ անձն, իհարկե, «մոռանում» է, որ իրենց քվեները փոխհատուցվել են այլ ընտրատեղամասերից ավելացված ձայների հաշվին: Բայց դա չի կատարվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առումով: Ու հենց այդ չեղարկման արդյունքում է կասեցվել ԲՀԿ-ի մուտքն Ազգային Ժողով: Եվ հենց միայն այդ ընտրախախտումը բավարար է, որպեսզի հունիսի 7-ի ընտրություններն համարվեն ո՛չ օրինավոր և ո՛չ արդար: Ինչքան էլ այդպիսին ներկայացվեն թե՛ իր և թե՛ իր արևմտյան հովանավորների կողմից:

ՀԳ. Քանի որ վերը նշված անձն անընդհատ ասում է, թե իրնենց ձեռք բերած մանդատները լեգիտիմ են՝ ի տարբերություն ընդդիմության մանդատների, մեզ էլ մնում է անընդհատ կրկնել, որ հունիսի 7-ի ընտրությունները ո՛չ օրինավոր էին և ո՛չ էլ արդար: Եվ գործող իշխանության լեգիմությունն էլ Նիկոլի համար «սիրելի» զրոյական կետում է:
Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ