Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

««Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է։

Քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանները այս իշխանության ձեռքով դարձել են ընդդիմադիրներին պատժելու և լռեցնելու գործիք։ Սա երկրում ժողովրդավարությունը վերջնականապես քանդելու փորձ է։

Չե՛նք հանդուրժելու, և օրենքի ողջ ուժով ու վճռականությամբ պայքարելու ենք մինչև վերջ»։

Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

««Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է։

Քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանները այս իշխանության ձեռքով դարձել են ընդդիմադիրներին պատժելու և լռեցնելու գործիք։ Սա երկրում ժողովրդավարությունը վերջնականապես քանդելու փորձ է։

Չե՛նք հանդուրժելու, և օրենքի ողջ ուժով ու վճռականությամբ պայքարելու ենք մինչև վերջ»։

Ռուսաստանը կվերաբացի՞ իր շուկան, թե՞ գտել է հայկական արտադրանքին այլընտրանք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանը կվերաբացի՞ իր շուկան, թե՞ գտել է հայկական արտադրանքին այլընտրանք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրականում քանի՞ տեղամասում են սխալ մուտքագրվել ՔՊ-ի ձայները. Մելոյանի ներկայացրած աղյուսակի հետքերով

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը…

«Ալեքբերլին հայտարարել է, որ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար». Հռիփսիմե Առաքելյան

«Ալեքբերլին հայտարարել է, որ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար». Հռիփսիմե Առաքելյան

Լրագրող Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի հատ տուշշշշշշշ

Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի
     «Արևմտյան Ադրբեջան» համայնքի վարչության նախագահ Ազիզ Ալեքբերլին «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III համագումար-փառատոնի շրջանակում հայտարարել է, որ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձն իրենց «հայրենի հողեր» համապատասխանում է մարդու հիմնարար իրավունքներին և միջազգային իրավունքին։
     Նա ընդգծել է, որ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները վկայում են «արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «հայրենի հողեր վերադարձի» անխուսափելիության մասին։
     Ալեքբերլին հավելել է, որ Հայաստանը պետք է ընդունի այս իրողությունը և ստեղծի պայմաններ՝ «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի համար»։

Այսօր Հորմուզի նեղուցով առնվազն յոթ նավ է անցել. MarineTraffic

MarineTraffic ծառայության տվյալներով՝ այսօր Հորմուզի նեղուցով անցել է առնվազն յոթ նավ, փոխանցում է The Guardian-ը։

Չորս բեռնատար նավ, ֆրանսիական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ/LNG) լցանավ և Կուկի կղզիների դրոշի ներքո գտնվող բիտումի լցանավ լքել են նեղուցը՝ շարժվելով դեպի Օմանի ծոց։ Միևնույն ժամանակ, Պանամայի դրոշով մի նավ մտել է նեղուց՝ ուղղություն վերցնելով դեպի Պարսից ծոց։

Նշվում է, որ ընթացիկ ակտիվությունն աճել է նախորդ օրերի համեմատ, սակայն մնում է զգալիորեն ցածր նախապատերազմյան մակարդակից, երբ այս ռազմավարական կարևորություն ունեցող ջրուղով օրական անցնում էր մոտ 135 նավ։

Տեղաշարժի վերսկսումը հնարավոր է դարձել այս շաբաթ ձեռք բերված ավելի լայն համաձայնագրի շրջանակներում Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածությունից հետո։

Դավիթ Ղազինյանին բանտարկելը քաղաքական հետապնդում է․ հայտարարություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ տեղեկանում ենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության սոցցանցի պաշտոնական էջից։

«Քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանները այս իշխանության ձեռքով դարձել են ընդդիմադիրներին պատժելու և լռեցնելու գործիք։ Սա երկրում ժողովրդավարությունը վերջնականապես քանդելու փորձ է։

Չե՛նք հանդուրժելու, և օրենքի ողջ ուժով ու վճռականությամբ պայքարելու ենք մինչև վերջ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Թեհրանը Համաշխարհային տնտեսության վրա ազդելու ուժեղ գործիք է ստանում

Ամերիկյան հետախուզական ծառայությունները կարծում են, որ Իրանը ստանում է իր հայեցողությամբ Հորմուզի նեղուցը փակելու հնարավորություն եւ դրանով նաեւ՝ ուժեղ լծակ է ստանում ճնշելու Համաշխարհային տնտեսությանը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ու թեեւ առաջիկա հունիսի 19-ին կնքվելու է ամերիկա-իրանական գործարք, որը նախատեսելու է նաեւ Հորմուզի նեղուցով անարգել նավագնացության ապահովում, սակայն վերջին առճակատումը ԱՄՆ եւ Իսլամական Հանրապետության միջեւ ցույց տվեց, որ Իրանը ունակ է ցանկացած պահի արգելափակել աշխարհի համար առանցքային նշանակություն ունեցող այդ ծովային ուղին։ Ամերիկյան հատուկ ծառայությունները գտնում են, որ հետագայում էլ Թեհրանը կարող է կիրառել այդ մեխանիզմը։

Դա, ըստ ամերիկյան կողմի հայտարարությունների, շատ ավելի զորեղ զենք է, քան միջուկային ցանկացած ռումբ։ ԱՄՆ հետ վերջին հակամարտությունն էլ արմատապես փոխել է Թեհրանի մոտեցումը՝ նման ճնշման լծակների կիրառման հետ կապված, նշում է CNN-ը։

Ռուսաստանը զանգվածային հարվածներ կհասցնի Ուկրաինայի զինված ուժերի մարտունակության օբյեկտներին. Լավրով

Ռուսաստանը զանգվածային հարվածներ կհասցնի Ուկրաինայի այն օբյեկտներին, որոնցից կախված է Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) մարտունակությունը։ Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից դրված այս նպատակը կատարվում է, լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Մոսկվայի վրա ՈւԶՈւ-ի ԱԹՍ-ների հարձակումը, հաղորդում է ТАСС-ը։

«Պատահական չէ, որ նախագահը որոշ ժամանակ առաջ՝ կիևյան ահաբեկչի հերթական արարքից հետո, հայտարարեց, որ մենք այժմ կանոնավոր հիմունքներով զանգվածային խմբակային հարվածներ ենք հասցնելու։ Այն թիրախներին, որոնց վիճակից ուղղակիորեն կախված է Ուկրաինայի զինված ուժերի մարտունակությունը։ Այդ առաջադրանքը դրել է գերագույն գլխավոր հրամանատարը, մեր զինված ուժերը կատարում են այն և շարունակելու են կատարել»,- նշել է ռուսաստանցի նախարարը։

Ինչպես մատնանշել է Լավրովը, Մոսկվայի տարածաշրջանի վրա կիևյան ռեժիմի հարձակմանն ի պատասխան պետք է հաջորդեն իրական քայլեր։

«Կարծում եմ՝ բոլոր ճիշտ բառերն ասվել են, բայց ես արդեն վաղուց համոզված եմ, որ բառերը բավարար չեն»,- ընդգծել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։

Ավելի վաղ Մոսկվան ենթարկվել էր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման՝ վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշոր փորձին։ Օրվա սկզբից հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են մոտ 190 անօդաչու թռչող սարք։

Նեթանյահուն հայտարարել է հարավային Լիբանանում իսրայելական ռազմական ներկայության պահպանման մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական ուժերը դուրս չեն բերվի հարավային Լիբանանի տարածքից՝ հակառակ ԱՄՆ-ի և Իրանի ճնշումներին, ինչպես նաև Իսրայելի ռազմական գործողությունների քննադատությանը, փոխանցում է The Times of Israel-ը։

Ելույթ ունենալով պաշտոնական արարողության ժամանակ, որը նվիրված էր Հորդանան գետի արևմտյան ափով Նազարեթի և Բեեր Շևայի միջև անցնող Route 60 մայրուղու զարգացմանը՝ Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը մտադիր է պահպանել այսպես կոչված «անվտանգության գոտին» հարավային Լիբանանում։

Ըստ նրա՝ իրենք կվերականգնեն «հյուսիսային քաղաքների անվտանգությունն ու բարգավաճումը», սակայն դա, ինչպես նշել է նա, պահանջում է ռազմական ներկայության պահպանում. «դա պահանջում է անվտանգության գոտու պահպանում հարավային Լիբանանում. անհրաժեշտ է, որ մենք չլքենք այն, քանի դեռ դա պահանջում է Իսրայելի անվտանգության կարիքները»։

Ավելի վաղ ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում նախատեսվել էր բոլոր մարտական գործողությունների դադարեցում, ներառյալ Լիբանանում։ Սակայն Իսրայելը այդ համաձայնագրի կողմ չէ։

Փաստաթուղթը կնքվել է Դոնալդ Թրամփի և Իրանի ղեկավարության մասնակցությամբ և տարածաշրջանում Իսրայելի ապագա ռազմական ներկայության շուրջ նոր տարաձայնությունների տեղիք է տվել։

Reuters-ի տվյալներով՝ իսրայելական կողմը «համառ բանակցություններ» է վարում Վաշինգտոնի հետ հարավային Լիբանանում զորքերի տեղակայումը պահպանելու հարցի շուրջ։ Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հրապարակել է անվտանգության գոտու թարմացված քարտեզը և հայտարարել, որ այս փուլում զորքերի դուրսբերում չի ծրագրվում։

Իրավիճակը զարգանում է տարածաշրջանում շարունակվող լարվածության ֆոնին, որտեղ հարավային Լիբանանը մնում է հակամարտության գոտի, մասնավորապես «Հըզբոլլահ» խմբավորման ակտիվության և ԱՄՆ-ի ու Իրանի վերջին դիվանագիտական նախաձեռնություններից հետո առաջացած ընդհանուր անկայունության պատճառով։