Թուրքիայի ՊՆ նախարարը մեկնել է Բրյուսել

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։

Գյուլերին Բրյուսելում դիմավորել են ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ Բասաթ Օզթուրքը, Բելգիայում Թուրքիայի դեսպան Գյորքեմ Բարըշ Թանթեքինը, ՆԱՏՕ-ում Թուրքիայի ռազմական ներկայացուցչության ղեկավար, գեներալ-գնդապետ Քեմալ Թուրանը, Բրյուսելում Թուրքիայի ռազմական ներկայացուցչության ղեկավար Գյորքեմ Բարըշ Թանթեքինը և ռազմական կցորդ Քեմալ Թուրանը։

Բրյուսելում նախարար Գյուլերն այցելել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցչություն և ՆԱՏՕ-ում Թուրքիայի ռազմական ներկայացուցչություն։

Աղբյուր՝ Ermenihaber

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակն ուղիղ ասում է՝ Հայաստանը «իրենց նախնիների հողն է»․ ադրբեջանագետ

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի գլխավոր նպատակն է միջազգային հանրությանը հասցնել Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտությունը, պաշտպանել այս հողերից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները և ապահովել նրանց խաղաղ վերադարձը հայրենիք։ Համայնքի ղեկավարությունն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ միջազգային ֆորումներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում։ Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցու իրավունքն է վերադառնալ իր նախնիների հողը, և սա նրանց իրավական, պատմական և բարոյական իրավունքն է։ Որովհետև այս հողերը մեր նախնիների տարածքներն են»։ Գիտե՞ք, ով է նման հայտարարություն արել․ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը․ Telegram-ի իր ալիքում գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Մի հատ էլ ուշադիր կարդացեք, նայեք՝ ուղիղ ասում է, որ իրենց քարոզչության ու քաղաքականության համաձայն՝ Հայաստանը «իրենց նախնիների հողն է», անում է սա առանց որևէ փաստի, պատմական հենքի, աշխարհագրական հենքի։ Ավելին՝ երբ իրենք այս հարցով դիմել են միջազգային դատարան, այդ դատարանը նրանց ասել է՝ «կպեք ձեր գործին» (Արման Թաթոյանը դրա մասին փաստերով խոսեց Հ1-ի հեռուստաբանավեճի ժամանակ), բայց իրենք չեն հանձնվում, 0-ից ստեղծել են զավթողական հայեցակարգ ու արդեն ավելի քան երեք տարի է՝ ռեսուրս են դնում դրա տարածման վրա, իսկ իրենց կամակատար ՀՀ իշխանությունները, զուգահեռ իրականության մեջ, ամեն ձևով փորձում են թաղել Արցախի ժողովրդի ամեն տեսակ իրավունք, ընդ որում՝ հաստատված հենց միջազգային ատյաններով։

Հետո էլ կեղծ խոսույթ են գեներացնում, որ եթե մենք Արցախից չխոսենք, սրանք մի կողմ կդնեն իրենց զավթողական նկրտումները, բայց իրականությունն այն է, որ հենց մեր իրավունքներից հրաժարումն է բերել մեր դեմ զավթողական ծրագրերի առաջ քաշմանը, և դա անհերքելի փաստ է»,- նշում է ադրբեջանագետը։

Պատերազմը տապալել է Դուբայի անշարժ գույքի շուկան. վաճառքները կրճատվել են երկու անգամ

Դուբայի անշարժ գույքի շուկան կտրուկ դանդաղում է ապրում Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքների հետնապատկերին, գրում է The Guardian-ը։

ValuStrat վերլուծական ընկերության տվյալներով՝ մայիսին էմիրությունում բնակարանների վաճառքի ծավալը ապրիլի համեմատ նվազել է 19%-ով։ Մեկ ամիս առաջ նվազումը կազմել էր 4%։

Վերլուծաբանները նշում են, որ գործարքների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է ավելի քան երկու անգամ։ ValuStrat-ի անշարժ գույքի հետազոտությունների բաժնի ղեկավար Հայդեր Թուայման հայտարարել է, որ պատրաստի բնակարանների շուկան համավարակի ժամանակներից ի վեր չի բախվել այսքան լուրջ տարեկան անկման։

Համանման եզրակացություններ են պարունակվում նաև Reidin ընկերության հետազոտության մեջ։ Դրա տվյալներով՝ մայիսին Դուբայում վաճառվել է 22,5 միլիարդ դիրհամի (մոտ 6,1 միլիարդ ԱՄՆ դոլար) անշարժ գույք, ինչը 42%-ով պակաս է ապրիլյան ցուցանիշից։ Հակամարտության սկսվելուց առաջ եղած ժամանակահատվածի համեմատ վաճառքի ծավալը կրճատվել է մոտավորապես երկու անգամ։

Վերջին տարիներին Դուբայը իսկական բում էր ապրում անշարժ գույքի շուկայում՝ ներգրավելով մեծահարուստ ներդրողների ամբողջ աշխարհից՝ եկամտահարկի բացակայության և միջազգային ֆինանսական կենտրոնի կարգավիճակի շնորհիվ։

Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց փետրվարի վերջին Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության սկսվելուց հետո։ Ներդրողների տրամադրությունների համար լրացուցիչ հարված դարձավ մարտին տեղի ունեցած միջադեպը, երբ իրանական հրթիռն ընկավ Փալմ Ջումեյրա շրջանում գտնվող հնգաստղանի հյուրանոցի վրա։

Շուկայի մասնակիցների խոսքով՝ էլիտար առանձնատների և բնակարանների սեփականատերերն արդեն սկսել են զգալիորեն նվազեցնել գները։ Որոշ օբյեկտներ վաճառվում են 20–25% զեղչով՝ հակամարտության սկսվելուց առաջ դրանց ունեցած արժեքի համեմատ։

Էլիտար անշարժ գույքի գծով մասնագիտացած գործակալ Յասին Վալիմուլան պնդում է, որ տարածաշրջանում իրավիճակի սրումից հետո շատ գերհարուստ հաճախորդներ լքել են Դուբայը։ Նրա խոսքով՝ եվրոպացի գնորդներն ավելի ու ավելի հաճախ նախընտրում են սպասողական դիրք գրավել և հետաձգել ներդրումները մինչև ավելի մեծ աշխարհաքաղաքական որոշակիության ի հայտ գալը։

Շուկայի կտրուկ սառեցումը դարձավ զգալի հակապատկեր անցյալ տարվա համեմատ, երբ Դուբայը համարվում էր էլիտար բնակարանների վաճառքով համաշխարհային առաջատարը։

Knight Frank միջազգային գործակալության տվյալներով՝ 2025 թվականի վերջին այստեղ վաճառվել է 2,5-ից մինչև 10 միլիոն դոլար արժողությամբ ավելի շատ օբյեկտ, քան Լոնդոնում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Հոնկոնգում։

Փորձագետները կարծում են, որ շուկան թևակոխել է ճշգրտման փուլ՝ մի քանի տարվա թռիչքաձև աճից հետո։ Ընդ որում, իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի ԱՄՆ-ի և Իրանի միջև զինադադարի կայունությունից և Մերձավոր Արևելքի ընդհանուր իրավիճակից։

Ոլորտի մասնակիցները կանխատեսում են նաև անշարժ գույքի շուկայում միջնորդների թվի կրճատում։ Եթե տասը տարի առաջ Դուբայում աշխատում էր մոտ հազար բրոքեր, ապա ներկայում նրանց թիվը հասել է մոտ տասը հազարի։ Վաճառքների անկման հետնապատկերին շատ փոքր գործակալություններ հնարավոր է դադարեցնեն աշխատանքը։

6-րդը սկսեցինք. Գոռ Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել

Դերասան Գոռ Հակոբյանը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է որդու լուսանկարը՝ կից գրելով «6-րդը սկսեցինք»:

Գոռ Հակոբյանի խոսքով՝ Ֆելիքսը հաջողությամբ սկսել է բուժման արդեն վեցերորդ փուլը, և բուժման գործընթացը շարունակվում է դրական ընթացքով։

feliqs