Սոչիում օտարերկրյա գործակալներին արգելել են պարաշյուտով թռչել


Հարեվաններ


Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինի որոշմամբ փոփոխություններ են արվել  ավիացիոն աշխատանքների, պարաշյուտային թռիչքների, ցուցադրական թռիչքների եւ անօդաչու թռչող սարքերի արձակման թույլտվությունների տրամադրման կարգում։

Ըստ փոփոխությունների՝  ֆիզիկական անձ հանդիսացող դիմողը, եթե ներառված է այն անձանց ցանկում, որոնց նկատմամբ կիրառվում են ժամանակավոր սահմանափակող միջոցներ (այսինքն հայտարարված է օտարերկրյա գործակալ, ծայրահեղական կամ ահաբեկիչ, կարգելվի պարաշյուտով թռչել, հայտնում է «Օստորոժնո նովոստի» թելեգրամյան ալիքը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *