«Փաշինյանի համար անընդունելի է այն, որ իրեն կես միլիոնից ավելի մարդ ուղղակի մերժել է»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախօրեին խորհրդարանում այս գումարման ԱԺ-ի վերջին հարցուպատասխանը Նիկոլ Փաշինյանը վերածեց հեղափոխական մարաթոնի՝ ԱԺ ամբիոնից սպառնալիքների տարափ ու հոխորտանքներ հնչեցնելով ընդդիմադիրների և իրեն ձայն չտված քաղաքացիների հասցեին։
     Նշեմ, որ հենց նիստի մեկնարկից ակնհայտ էր՝ Փաշինյանը բավական լարված ու անհանգիստ հոգեվիճակում է, և շատ ցցուն նկատելի էր, որ նյարդերը տեղի են տվել։
     Իսկ ի՞նչ է իրականում կատարվել։
     Նիկոլի երեկվա վարքագծի հիմնական պատճառը, ինչպես ինքն իր խոսքում նշեց, «իրեն ձայն չտված 500 հազար քաղաքացիների գոյության փաստն է»։ Փաշինյանի համար անընդունելի չէ միայն այն, որ խորհրդարան են անցել, ինչպես ինքն է ասում, «եռագլուխ կուսակցություններից երկուսը», այլ առաջին հերթին այն, որ իրեն կես միլիոնից ավելի մարդ ուղղակի մերժել է, և խորհրդարանում նա չունի սահմանադրական մեծամասնություն։
     Հենց դրանով էլ պայմանավորված՝ Փաշինյանը երեկ հայտարարում էր, թե «ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում կա 500 հազար մարդ, ով կողմ է պատերազմին»։
     Հիմա այսքան չարչրկված «պատերազմի» մասին։ Նիկո՛լ, Հայաստանում ոչ թե 500 հազար, այլ անգամ մեկ մարդ չկա, ով պատերազմ է ուզում։ Ավելին, թերևս աշխարհում ևս որևէ բանական էակ չի ցանկանա պատերազմ։ Սակայն չմոռանանք, որ ողջ քարոզարշավի ընթացքում պատերազմով սպառնացել է հենց Փաշինյանը՝ ընդգծելով, որ «եթե հունիսի 7-ին մենք չստանանք սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին պատերազմ է լինելու»։
     Այսինքն՝ պատերազմի մասին Հայաստանում խոսել է մեկ մարդ, և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է։
     Ավելին, ըստ Նիկոլի վերը նշված տրամաբանության, եթե Հայաստանում իրենից բացի լինի մեկ այլ ղեկավար, ապա դա կնշանակի, որ մենք ուղղակիորեն ներքաշվում ենք պատերազմի մեջ։ Սա բացահայտ մանիպուլյացիա է, որի մեկնաբանությունն անգամ անիմաստ է։
     Ինչ վերաբերում է հիստերիային և մարդկանց հասցեին հնչեցվող սպառնալիքներին, ապա դրանք կապված են այն հանգամանքի հետ, որ Փաշինյանը չի կարողացել լուծել իր առջև դրված խնդիրը, տարել է ակնհայտ պյուռոսյան հաղթանակ և այսօր տարբեր մեղավորներ է նշանակում՝ սեփական ապիկարությունն ու իր նկատմամբ կուտակված բացասական վերաբերմունքը քողարկելու նպատակով։
     Դե իսկ Հաջևի այցի դրվագն ամբողջացնում է պատկերը։ Այն ավելի հստակ է դարձնում, որ Փաշինյանը համապատասխան կենտրոններին խոստացել է մի բան, մինչդեռ «գետնի վրա» առկա է բոլորովին այլ իրականություն։ Իսկ այդ այցը, բացի Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին ուղղակիորեն միջամտելուց և օրակարգ թելադրելուց, այլ անուն պարզապես չունի»։

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Երևանում ջերմաստիճանը կհասնի +35–ի (վիդեո)

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առաջիկա օրերին Հանրապետության, հատկապես տակ գոտիներում, Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում, մի փոքր շոգելու ենք։

Հունիսի 18-ից 20-ը ընկած ժամանակահատվածում հարավ-արևմտյան տակոդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, ըստ «Հայհիդրոմետ»–ի անխատեսումների, Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով։

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն հունիսի 20-ին, Արարատյան դաշտում հասնելով մինչև 36-ից 37 աստիճանի, Երևանում մինչև 35 աստիճանի, Սյունիքի հովտային գոտում մինչև 36 աստիճանի, որից հետո, հունիսի 21-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կսկսի նվազել։

Չնայած օդի ջերմաստիճանի բարձրացմանը, հատկապես Հանրապետության հյուսիսային շրջաններում, գիշերը երբ երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևները կպահպանվեն։

Թուրքիայի արտգործնախարարը՝ հայ-թուրքական հարաբերությունների և «3+3» ձևաչափի մասին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա կատարած այցի ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն՝ ակտիվացնելու «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափը, որը ներառում է Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Հայաստանը և Վրաստանը։

Ֆիդանի խոսքով՝ այս հարթակը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային համագործակցության խորացման համար։

«Մենք՝ որպես տարածաշրջանի երկրներ, պետք է գիտակցենք, որ մրցակցության և գերիշխանություն հաստատելու ձգտումների փոխարեն անհրաժեշտ է առաջնահերթ դարձնել համագործակցությունը։ Տեսնում ենք, որ այս մոտեցումը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումների համատեքստում աստիճանաբար ձևավորվում է։ Նույն տեսլականով կարող ենք ամրապնդել մեր տնտեսությունները և բարձրացնել կայունությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Պետք է հրաժարվել գերիշխանություն հաստատելու փորձերից։ Խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը բխում են բոլորիս շահերից։ Մենք պետք է փոխենք մեր մտածելակերպը»,- ասել է նա։

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ «3+3» ձևաչափը կարող է նպաստել Կովկասում կարևոր համագործակցային ծրագրերի իրականացմանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ գործընթացի ճանապարհին առկա են խոչընդոտներ, իսկ որոշ երկրների միջև փոխադարձ անվստահությունը դեռևս լուրջ մակարդակի վրա է։

Ֆիդանը նաև անդրադարձել է վերջերս կայացած Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ հանդիպմանը՝ նշելով, որ հատկապես կապուղիների և տրանսպորտային փոխկապակցվածության ոլորտում հնարավոր է առաջընթաց արձանագրել։

«Քննարկվել են Միջին միջանցքի՝ դեպի Թուրքիա միացման հարցերը։ Մենք հավատում ենք, որ այս ուղղությամբ հնարավոր է կարևոր քայլեր իրականացնել»,- ասել է նա։

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Ֆիդանը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարևոր քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կամքի շնորհիվ արդեն իրականացվել են մի շարք կարևոր քայլեր, այդ թվում՝ ուղիղ ավիաչվերթների և առևտրային կապերի ոլորտներում։

«Նոր փուլում անելիքները հստակ են։ Մենք պատրաստ ենք հարաբերությունների կարգավորմանը, երբ դրա համար անհրաժեշտ պայմանները ձևավորվեն»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվեց

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Հակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։…

Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել (տեսանյութ)

Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել

Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով տասնմեկ մարդ է զոհվել, հայտնում է El Comercio-ն։

«Real Chancas ընկերությանը պատկանող ավտոբուսը, որը երթևեկում էր Պուկալպա–Լիմա երթուղով, կեսգիշերին դուրս է եկել ճանապարհից՝ Ուանուկո նահանգի Էրմիլիո Վալդիսան շրջանի մերձակայքում։ Վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, իսկ 19-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ», — ասվում է հրապարակման մեջ։

Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսի վարորդը քնել է ղեկին և կորցրել է կառավարումը շրջադարձի ժամանակ։

Թրամփը փակ ճեպազրույց կանցկացնի հետախուզության հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 18-ին ներկա կգտնվի հետախուզական ծառայությունների փակ ճեպազրույցին։ Այս մասին վկայում է պետության ղեկավարի աշխատանքային ժամանակացույցը։

Ըստ գրաֆիկի՝ ճեպազրույցը կսկսվի տեղական ժամանակով ժամը 15:00-ին: Դրա թեման չի հանրայնացվում։