Փամբակ գետում շարունակում են 13 տարեկան աղջկա որոնողական աշխատանքները

Փամբակ գետում շարունակում են 13 տարեկան աղջկա որոնողական աշխատանքները

ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
     Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Ներգրավված են փրկարար ծառայության՝ 125, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
     Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։
     Հունիսի 17-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել էր հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը»։

Բաքվի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել

Բաքվի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել

Բաքվի Նիզամիի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ միջադեպի պատճառները պարզելու համար կատարվում է քննություն:

Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու դեպքեր․ հայտնում է Քննչական կոմիտեն։

Մասնավորապես՝ Գ.Ա.-ն և հանցավոր կազմակերպության այլ անդամներ 2020 թվականից զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ, միմյանց միջև կատարել հստակ դերաբաշխումներ, պլանավորել յուրաքանչյուրի հանցավոր գործողությունները:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր կազմակերպության մասնակիցները զբաղվել են իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցների մաքսանենգությամբ, որոնց մի մասը ՀՀ տարածքով տարանցիկ տեղափոխել են արտերկիր, իսկ ՀՀ-ում իրացման համար նախատեսված թմրամիջոցներն իրացրել են ինչպես առձեռն, այնպես էլ համացանցի միջոցով` տեղադրել թաքստոցներում և թմրամիջոցների դիմաց վճարային տարբեր եղանակներով գումարները ստանալուց հետո դրանց գտնվելու վայրի կոորդինատները փոխանցել գնորդներին:

Գ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների ապօրինի իրացնելը) և 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:

Գ.Ա.-ն հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից, տեղափոխվել ՀՀ և ներկայացվել նախաքննական մարմին:

Գ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Լուծարման փոխարեն վերակառուցում․ ԿԲ-ն նոր օրինագիծ է մշակել

Հայաստանի կենտրոնական բանկն առաջարկում է ֆինանսական խնդիրներ ունեցող բանկերը ոչ թե լուծարել, այլ առողջացնել։ Այս մասին հունիսի 18-ին Ազգային ժողովի նիստում «Բանկերի վերակազմակերպման մասին» և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

Նրա խոսքով՝ ներկայումս որևէ բանկի ֆինանսական վիճակի զգալի վատթարացման դեպքում ստեղծված իրավիճակի լուծման միակ տարբերակը համարվում է լուծարումը, ինչը ծայրահաստիճան թանկարժեք, երկարատև և հանրության համար վնասակար գործընթաց է։

Ինչպես նշել է Կենտրոնական բանկի փոխնախագահը, աշխարհի տարբեր երկրներում կիրառում են վերակազմակերպման սցենարներից որևէ մեկը։ Այսինքն՝ բանկերը, ըստ էության, չեն լուծարվում։ Դրա փոխարեն կիրառվում են միջանկյալ գործիքներ, որոնք պահպանում են կայունությունը։ Նման միջոցառումներն անհրաժեշտ են խնդրի վերջնական և առավելագույնս անցավ լուծման համար։

«Մենք կցանկանայինք, որ Հայաստանի Հանրապետությունում լիներ հայեցակարգ և կառուցվածք, որոնց միջոցով որևէ բանկի մոտ խնդիրների առաջացման դեպքում մենք ունենայինք վերակազմակերպման գործիքակազմ։ Դա ավելի լավ է, քան լուծարման շատ թանկարժեք գործընթացը»,- ասել է Նուրբեկյանը։

Այդուհանդերձ, նրա խոսքով, կլինեն նաև իրավիճակներ, երբ խնդրի լուծումը դարձյալ կլինի լուծարումը։ Սակայն այս տարբերակը չի ընտրվի բոլոր դեպքերում։

Առաջինը բանկի կամ դրա մի մասի վաճառքն է։ Արմեն Նուրբեկյանի կարծիքով՝ սա ամենապարզ գործիքն է։ Կենտրոնական բանկը լիազորություն է ստանում վաճառել բանկը կամ դրա մի մասը, եթե մանրակրկիտ մշակումից ու ուսումնասիրություններից հետո պարզվում է, որ բանկի մոտ խնդիր է առաջացել, և այն հնարավոր չէ վերադարձնել բնականոն աշխատանքին։

Վերակազմակերպման երկրորդ գործիքը ժամանակավորապես ստեղծվող «կամուրջ-բանկն» է։ Սա մի բանկ է, որին փոխանցվում է խնդիրը՝ մեկուսացվելով սովորական բանկային գործընթացներից։

Երրորդ գործիքը ակտիվների տարանջատումն է։ Այս դեպքում առանձին բանկ ստեղծելու անհրաժեշտություն չկա։ Ակտիվները պարզապես բաժանվում են լավ ու վատ մասերի, և վատ մասի համար ստեղծվում է ակտիվների կառավարիչ, այսինքն՝ որևէ հիմնադրամ կամ ֆինանսական կառույց (ոչ բանկ)։

Չորրորդ գործիքը ներքին աջակցությունն է։ Երբ բանկն ունի բաժնետերեր, պարտատերեր և ավանդատուներ, ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում պարտատերերի մի մասը դառնում է բանկի բաժնետեր։ ԿԲ փոխնախագահի գնահատմամբ՝ օպտիմալ շեմը կլինի 200 միլիոն դրամ և ավելին։

Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ուղիները

Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Վիեննայում ՄԱԿ գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Մոնիկա Ջումայի հետ: Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև ձևավորված համագործակցությունը: Ընդգծվել է անդրազգային հանցագործությունների հասցեագրման, քրեական արդարադատության համակարգի կատարելագործման և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից փորձագիտական աջակցությունն ու ծրագրերի շարունակական իրականացումը` ուղղված Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում և դրան ընդառաջ համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարների վերաբերյալ:

ԱՄՆ-ի արևմուտքում բռնկված անտառային հրդեհների պատճառով 1,5 հազար մարդ է տարհանվել․ NBC

Վաշինգտոն նահանգում բռնկված անտառային հրդեհների հետևանքով առնվազն 15 բնակելի տուն է մոխրացել։ Այս մասին հայտնում է «NBC News»-ը։

Անտառները հրդեհվել են տարածաշրջանի արևելյան հատվածում՝ հարևան Այդահո նահանգի սահմանին։ Կրակի մարման աշխատանքներում ներգրավված են երկու նահանգների հրշեջները, գործի է դրվել նաև ավիացիա։

Վերջին տվյալներով՝ հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է առնվազն 15 բնակելի տուն։ Շուրջ 1500 բնակիչ պարտադիր տարհանման հրաման է ստացել, նրանց տեղափոխում են անվտանգ շրջաններ։ Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։

«Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդի պատգամը քահանաներին

«Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդի պատգամը քահանաներին

Հանցավոր խումբը առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. բացահայտվել է սխեման

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու դեպքեր: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Մասնավորապես՝ Գ.Ա.-ն և հանցավոր կազմակերպության այլ անդամներ 2020 թվականից զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ, միմյանց միջև կատարել հստակ դերաբաշխումներ, պլանավորել յուրաքանչյուրի հանցավոր գործողությունները: 

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր կազմակերպության մասնակիցները զբաղվել են իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցների մաքսանենգությամբ, որոնց մի մասը ՀՀ տարածքով տարանցիկ տեղափոխել են արտերկիր, իսկ ՀՀ-ում իրացման համար նախատեսված թմրամիջոցներն իրացրել են ինչպես առձեռն, այնպես էլ համացանցի միջոցով` տեղադրել թաքստոցներում և թմրամիջոցների դիմաց վճարային տարբեր եղանակներով գումարները ստանալուց հետո դրանց գտնվելու վայրի կոորդինատները փոխանցել գնորդներին: 

 Գ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների ապօրինի իրացնելը) և 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում: 

Գ.Ա.-ն հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից, տեղափոխվել ՀՀ և ներկայացվել նախաքննական մարմին:

Գ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։