Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն. աշխատանքները շարունակվում են

2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 162 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր: Այս մասին հայտնում է դատախազությունը։ 

«Հիշեցնենք, որ Դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին:  

Դատախազի միջնորդագրերի հիման վրա, ի թիվս այլնի, ապամոնտաժվել են՝ 

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները և թեքահարթակը (Դատախազությունն առանձնատան վերաբերյալ հայց է ներկայացրել իրավասու դատարան),

ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն փաստացի պատկանող առանձնատունը,

ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից՝ բացարձակ նիշից ցածր հողամասում ապօրինի կառուցված քոթեջը,

Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը,

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը): 

Հիշեցնենք, որ վերոնշյալ միջնորդագրերից բացի, Դատախազության կողմից դատարան են ներկայացվել հայցեր, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են.  

Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 97 հասցե), 

«Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջներին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե), 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե), 

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցե), 

«Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 88 հասցե): 

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:

 

Դատախազությունը 2026 թվականի մայիսի 12-ին տեղեկացրել էր նաև, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագրեր է ուղարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև 2007 թվականի դեկտեմբերի 26-ին, ինչպես նաև ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի միջև 2005 թվականի օգոստոսի 2-ին և 2006 թվականի հունվարի 19-ին կնքված՝ Սևանա լճի ափամերձ հողամասերի վարձակալության պայմանագրերը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: 

Ի պատասխան քաղաքացիների այն մտահոգության, թե «ինչո՞ւ եք ապամոնտաժում շենքը, եթե այն կարելի է տալ սոցիալապես անապահով ընտանիքներին», տեղեկացնենք, որ Սևանա լճի 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքները հանդիսանում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտի։ Կառավարության՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշմամբ սահմանված է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները ներառում են «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը:  

Այսպիսով՝ ապամոնտաժվող կառույցներն «այլ նպատակով փոխանցելու» առաջարկներն իրավական հիմք չունեն, քանի որ՝ 

Դրանք գտնվում են ջրածածկման ռիսկի ներքո և կարող են հայտնվել ջրի տակ, 

Դրանց նկատմամբ սեփականության որևէ իրավունք չի կարող գրանցվել. արգելված է ՀՀ օրենսդրությամբ, 

Դրանց գոյությունը վնասում է Սևանա լճի էկոհամակարգը, լճի մաքրությունն ու ջրի որակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 77,76 դոլարի

Հինգշաբթի առավոտյան նավթի գները անկում են ապրել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման լուրից հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 1.79 դոլարով (2.25%)՝ մեկ բարելի համար հասնելով 77.76 դոլարի։ Չորեքշաբթի օրը Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 0.59 դոլարով (0.75%)՝ մեկ բարելի համար հասնելով 79.55 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ WTI տեսակի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 1.99 դոլարով (2.59%)՝ մեկ բարելի համար հասնելով 74.80 դոլարի։ Նախորդ նստաշրջանում պայմանագիրը բարձրացել է 0.74 դոլարով (0.97%)՝ մեկ բարելի համար հասնելով 76.79 դոլարի։

«Հրապարակ»․ 118 հազար բնակչից ինչպես կարող է 103 հազարն ընտրող լինել

2025թ․ նոյեմբերի 19-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին մարզի բնակչության թվի մասին տեղեկատվական հարցում եմ արել: Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզի բնակչությունը կազմում է 143․108 մարդ»։ Այդ թիվը խիստ ուռճացված է եւ ոչ արժանահավատ, քանի որ Տավուշի մարզի ձեւավորման ժամանակ՝ 1995-1996 թվականներին, Տավուշի մարզի բնակչությունը եղել է շուրջ 132 հազար, Տավուշից արտերկիր արտագաղթի, Երեւան, Հայաստանի այլ վայրեր տեղափոխությունների, բնակչության ցածր ծնելիության, մահվան դեպքերի մեծ թվի հետեւանքով անցած 30 տարում Տավուշի մարզի բնակչությունը որոշակի չափով նվազել է։ Կասկածելով այս տվյալներին՝ 2025թ․ դեկտեմբերի 1-ին մարզի բնակչության վերաբերյալ նոր հարցում արեցի Տավուշի մարզպետին։

Ի պատասխան, մարզպետի աշխատակազմից հայտնեցին․ «ՀՀ Տավուշի մարզի բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է պետական լիազոր մարմինը, մարզում մշտական առկա եւ հաշվառված բնակչության թվաքանակի վերաբերյալ առաջարկում ենք դիմել պետական լիազոր մարմին»։ Բնակչության թվաքանակի հարցով պետական լիազոր մարմինը ՀՀ վիճակագրական կոմիտեն է։ Այդ կոմիտեի տվյալներով, 2006թ․ հունվարի 1-ի դրությամբ, նախնական տվյալներով՝ Տավուշի մարզի մշտական բնակչությունը 118 հազար է, 2026 թ․ հունվարի 1-ի դրությամբ մարզում առկա բնակչությունը 103 հազար 600 է։ Տավուշի մարզպետը որտեղի՞ց է վերցրել մարզի բնակչության 143 հազար 108 թիվը։ Իսկ ինչքա՞ն է համապետական ընտրություններում Տավուշի մարզի ընտրողների թիվը։ 2018 թ․ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքի ընդհանուր թվով 96 ընտրական տեղամասերի ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կազմել է 108 հազար 773: Դրանցից քվեարկությանը մասնակցել է 57 հազար 698-ը: 2021թ․ հունիսի 20-ի ԱԺ ընտրություններում Տավուշի մարզի ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը եղել է 109 հազար 692, դրանցից քվեարկությանը մասնակցել է 58 հազար 677-ը։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքի տվյալների՝ 2026 թ․հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրություններին Տավուշի մարզի ընտրողների թիվը եղել է 103 հազար 467, որից քվեարկությանը մասնակցել է 65 հազար 557-ը։
Տավուշի մարզպետի աշխատակազմի տրամադրած պաշտոնական տվյալներից տեղեկացել եմ, որ 2025-2026 ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը եղել է 15 հազար 468։ 12-րդ դասարանցիներից քչերն են հունիսի 7-ի դրությամբ եղել 18 տարեկան եւ ընդգրկված եղել ընտրողների ցուցակներում։ Տավուշի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների թիվը շուրջ 9 հազար է։ Ինչպե՞ս է ստացվել, որ մարզի 118 հազար բնակչից 103 հազար 467-ն ընտրող է, երբ այդ 118 հազարից ավելի քան 15 հազարը դպրոցական է, իսկ 9 հազարն էլ նախադպրոցական տարիքի։ Գուցե այդ պատճառով է մարզպետ Հ․ Ղալումյանը մարզի բնակչության թիվն ավելացրել, «հասցրել» 143 հազար 108-ի։

«Դրա արդյունավետությունը կախված է լինելու, թե ինչ բովանդակությամբ կհագենա գաղափարը»․ Հակոբ Բադալյան

«Դրա արդյունավետությունը կախված է լինելու, թե ինչ բովանդակությամբ կհագենա գաղափարը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Սամվել Կարապետյանը հայտարարել է հետընտրական ընդդիմադիր կոալիցիա ստեղծելու մտադրության մասին: Ինքնին՝ լավ գաղափար է: Բնականաբար, դրա արդյունավետությունն ու հեռանկարայնությունը կախված է լինելու, թե ինչ բովանդակությամբ կհագենա գաղափարը և ինչ աշխատանքային մեթոդաբանություն կորդեգրի կոալիցիան:

Այդ խնդիրը Սամվել Կարապետյանի համար ավելի հեշտ չի լինելու, քան ընտրության պրոցեսում հաղթելու խնդիրն էր: Բայց, այստեղ կա մի շատ կարևորը և էականը. Կարապետյանը չի հրաժարվում պատասխանատվությունից: Չի հրաժարվում պատասխանատվությունից առհասարակ՝ որ ստանձնել էր քաղաքական պրոցես մտնելով, և չի հրաժարվում պատասխանատվությունից՝ ընդդիմության առաջատար ուժի կարգավիճակում հայտնված լինելով:

Սամվել Կարապետյանի դերն ու նշանակությունը հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում ոչ միայն չի ավարտվում ընտրության որևէ արդյունքով, այլ ներկայիս իրավիճակում դառնում է առավել նշանակալի ու ընդգրկուն: Եվ այս համատեքստում է կարևոր, որ Կարապետյանը փաստացի չի հրաժարվում այդ դերից և պատասխանատվությունից:

Եվ կրկնեմ, այստեղ շատ կարևոր է դառնում դերակատարության բովանդակությունը, տրամաբանությունը, մեթոդաբանությունն ու վեկտորը: Ընդգծեմ՝ թյուրընկալումների տեղիք չտալու համար, որ վեկտորը վերաբերում է ներքին աշխատանքին, այլ ոչ թե արտաքին կողմնորոշումներին»:

Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Հակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։

ԵրեկՆշենք, որ երեկ՝ հունիսի 17–ին, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը` «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Դավիթ Ղազինյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանը, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,–ասված էր ՀԿԿ հաղորդագրության մեջ։

«Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»․ Ֆիդան

«Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»․ Ֆիդան

Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն։ ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին Türkıye թերթին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ հունիսի 16-17-ը Ռուսաստան կատարած այցի արդյունքներով։

«[Նիկոլ] Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել [կարգավորման ուղղությամբ]։ Մեր նախագահի (Թայիփ Էրդողանի) կամքով շատ կարևոր քայլեր են արվել, այդ թվում՝ ուղիղ առևտրի և ավիափոխադրումների հաստատումը։ Այն, ինչ դեռ պետք է արվի նոր փուլում, նույնպես պարզ է։ Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ լինեն», – նշել է Ֆիդանը։

«Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»․ Ֆիդան

«Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»․ Ֆիդան

Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն։ ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին Türkıye թերթին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ հունիսի 16-17-ը Ռուսաստան կատարած այցի արդյունքներով։

«[Նիկոլ] Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել [կարգավորման ուղղությամբ]։ Մեր նախագահի (Թայիփ Էրդողանի) կամքով շատ կարևոր քայլեր են արվել, այդ թվում՝ ուղիղ առևտրի և ավիափոխադրումների հաստատումը։ Այն, ինչ դեռ պետք է արվի նոր փուլում, նույնպես պարզ է։ Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ լինեն», – նշել է Ֆիդանը։

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրն ուժի մեջ է մտնում անմիջապես

ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը ուժի մեջ է մտել ստորագրումից անմիջապես հետո, և որպես առաջին քայլ Թեհրանը կբացի Հորմուզի նեղուցը, իսկ Վաշինգտոնը կվերացնի շրջափակումը, հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

«Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում անմիջապես, և որպես առաջին քայլ Իրանի Իսլամական Հանրապետությունն անմիջապես կբացի Հորմուզի նեղուցը, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներն անմիջապես կվերացնեն ծովային շրջափակումը»,- գրել է Շարիֆը X սոցիալական ցանցում։

Նա պարզաբանել է, որ հուշագիրը ստորագրվել է երկու երկրների նախագահների կողմից, ինչպես նաև հավանության է արժանացել իր կողմից՝ որպես միջնորդ։

«Այս համաձայնագրի ստորագրումը երկու երկրների կառավարությունների ամենաբարձր մակարդակով ցույց է տալիս երկու կողմերի հանձնառությունը հակամարտության դիվանագիտական կարգավորմանը»,- ընդգծել է Պակիստանի վարչապետը։

 

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է – Հրապարակ

Քիչ առաջ տեղեկացանք, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԿԸՀ-ն բավարարել է Դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Նա ձերբակալվել էր։

Մոսկվայի վրա ինտենիսվ հարձակում է․ ինչ է կատարվում այս պահին

Գիշերը և առավոտյան ՀՕՊ ուժերը հետ են մղում անօդաչուների հարձակումը Մոսկվայի մարզի վրա։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը Telegram ալիքում՝ ներկայացնելով հետևանքները։

«Ժուկովսկիում անօդաչուն ընկել է Գագարինի փողոցի վրա գտնվող բազմապնակարանային շենքի վրա։ Վնասվել են 23-րդ և 24-րդ հարկերի միջև ընկած հրդեհային սանդուղքները և պատշգամբի երկու սալերը։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Այժմ բնակիչներին են տարհանում», – գրել է նա։

Մարզպետի տեղեկություններով՝ Էլեկտրոստալի Ստեպանովո գյուղում ընկած անօդաչուի բեկորները վնասել են մասնավոր տան տանիքը։ Կինը ուսի աննշան վնասվածք է ստացել, հոսպիտալացումից հրաժարվել է։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Նաև Էլեկտրոստալի Ռադիո փողոցում մեքենա է բռնկվել ընկած բեկորների հետևանքով։ Հրդեհը արագորեն մեկուսացվել է, տուժածներ չկան։

Ինչպես նշել է պաշտոնյան, Լյուբերցիում անօդաչուների բեկորների անկման մի քանի վայր է գրանցվել: Վնասվել են մարզասրահի շենքը և արդյունաբերական գոտում գտնվող օբյեկտը: Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան:

Բացի այդ, անօդաչուի բեկորները ընկել են «Բելայա Դաչա» առևտրի կենտրոնի տանիքի վրա: Հրդեհ է բռնկվել: Հրդեհի մակերեսի և հնարավոր տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:

Չեխովի Մասնովո-Ժուկովո գյուղում անօդաչուն ընկել է այգեգործական ոչ առևտրային ընկերության տարածքում գտնվող ամառանոցում: Շենք և տնտեսական շինություններ են ավերվել: Տուժածներ չկան:

Նշվում է, որ Կրյուկովո գյուղում ԱԹՍ–ի բեկորները ընկել են մի քանի ամառանոցների վրա: Վնասի մասին տեղեկությունները ճշտվում են:

«Պավլովսկի Պոսադում, Ֆատեևո գյուղի «Դրուժբա» այգեգործական ոչ առևտրային ընկերությունում, ԱԹՍ–ի հարվածից երկու ամառանոցներ են հրդեհվել: Հրշեջները աշխատում են դեպքի վայրում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան», – նշել է Վորոբյովը: