Լուվրի նոր տնօրենը խոստովանել է թանգարանի վատ վիճակը

Սենատում ունեցած ելույթի ժամանակ նա նշել է. «Կարելի է անկեղծորեն ասել. չնայած իր ամբողջ գեղեցկությանն ու վեհությանը, չնայած իր աշխատակիցների ամենօրյա նվիրվածությանը՝ Լուվրը վտանգի տակ է»,- նրա խոսքը մեջբերում է Le Figaro թերթը: Լերիբոյի փոխանցմամբ՝ մշակութային օջախի ենթակառուցվածքներն ու սարքավորումները հնանում են և դառնում ոչ պիտանի, շինարարական գործընթացները դարձել են հրատապ, իսկ ներդրումների ներգրավումը խնդրահարույց է։ Մոտակա ժամանակներս պլանավորված է թանգարանի թևերից մեկի վերակառուցումը, ինչի պատճառով անհրաժեշտություն կառաջանա տեղափոխել ավելի քան 10 հազար ցուցանմուշ: Լուվրի տնօրենը հայտնել է, որ մշակութային կենտրոնը 2027 թվականից սկսած կապահովվի տեսահսկման նոր համակարգով, և խոստացել է կարգավորել անհետաձգելի հարցերը։

Պարբերականը հիշեցնում է, որ անցյալ տարի Լուվրը կողոպուտի ենթարկվեց։ 2025 թվականի հոկտեմբերի 19-ին չորս հոգուց բաղկացած խումբը թանգարանից գողացավ 88 միլիոն եվրո արժողությամբ ութ ոսկերչական իր։ Այժմ չորս կասկածյալ կալանավորված է, բայց գողացված զարդերը դեռ չեն հայտնաբերվել: Բացի այդ, վերջին տարիներին Լուվրը բազմիցս բախվել է ջրհեղեղների։ 2025 թվականի նոյեմբերին հիդրավլիկ համակարգում, որի շնորհիվ ջեռուցվում և օդափոխվում է Լուվրը, տեղի էր ունեցել ջրի արտահոսք։ Կեղտոտ ջրով էր լցվել եգիպտական հնությունների սրահի գրադարանը, վնասվել էր 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի մոտ 300-400 աշխատանք։

Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի

Աշխարհ

Իր տելեգրամյան ալիքում նախագահը հայտնել է, որ ուկրաինական հեռահար դրոնները կրկին հասել են Մոսկվայի մարզ՝ մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարվածելով Մոսկվայի նավթավերամշակման գործարանին։

Ըստ Զելենսկու՝ հարձակումները թիրախավորել են նաև օբյեկտներ Ռոստովի մարզում և Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ այդ հարվածներն ուղղված են ռուսական ռազմական մեքենան սպասարկող այն ենթակառուցվածքներին, որոնք ապահովում են պատերազմական գործողությունների շարունակականությունը։

Ամփոփելով՝ Զելենսկին հավելել է, որ եկել է պատերազմն ավարտելու ժամանակը, և Ռուսաստանը պետք է կատարի անհրաժեշտ դիվանագիտական քայլերը՝ հակամարտության կարգավորման համար։

Ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրnhների պայմաններում. Հեգսեթ

Ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրոհների պայմաններում: Այս մասին ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:ժ

«Ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրոհների պայմաններում։ Մենք ասել էինք, որ դա հնարավոր է, որ մեր դաշնակիցները կարող են առաջնորդել, և որ դա համահունչ կլինի Ուկրաինայի պաշտպանությանը։ Դա տեղի է ունենում։ Եվ դա նախագահ Թրամփի մոտեցման վավերացումն է՝ մի մոտեցում, որը հիմք կստեղծի խաղաղության համար»,- ասել է Հեգսեթը:

ՆԱՏՕ-ն պետք է կրկին դառնա իսկական ռшզմական դաշինք, որը հավատարիմ է կnշտ գծին. Հեգսեթ

ՆԱՏՕ-ն պետք է կրկին դառնա իսկական ռազմական դաշինք, որը հավատարիմ է կոշտ գծին: ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին կհաղորդի պաշտպանական ծախսերն ավելացնելու անհրաժեշտության մասին՝ ինչպես հրապարակավ, այնպես էլ մասնավոր կարգով։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հաագայի գագաթնաժողովում բազմաթիվ պարտավորություններ են ստանձնվել։ Շատ երկրներ հետևում են դրանց, ոմանք պետք է ավելին անեն։ Մենք անկեղծ կլինենք այս մասին զրույցներում՝ թե՛ հրապարակավ, թե՛ մասնավոր կարգով»,- Բրյուսելում լրագրողներին ասել է նա։

Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի համար կարևոր է ազնիվ լինել ընկերների հետ և ընդգծել պաշտպանական ծախսերն ավելացնելու անհրաժեշտությունը։

«ՆԱՏՕ-ն պետք է կրկին դառնա իսկական ռազմական դաշինք, որը հավատարիմ է կոշտ գծին», – հայտարարել է Հեգսեթը։

Այդ ուժերը վաղուց էին համախմբված, ուղղակի չէին հայտարարում ժողովրդի տրամադրությունը չընկներ

18.06.2026

Քաղաքականություն

Ես կրքոտ հռետոր եմ․ սա իմ համար ներկայացում չէ, քաղաքական կյանք է․ Նիկոլ Փաշինյան

Եթե քաղաքացին վստահ չէ, որ իր ձայնը վերջնական ազդեցություն ունի արդյունքի վրա, վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը. Արա Այվազյան

Եթե քաղաքացին վստահ չէ, որ իր ձայնը վերջնական ազդեցություն ունի արդյունքի վրա, վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը: Այս մասին ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատմական խայտառակ որոշումը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը զրկեց Ազգային ժողովում իր վաստակած տեղից, ունի հետևանքներ, որոնք շատ ավելի լայն են, քան մեկ քաղաքական ուժի ճակատագիրը։ Հարցը շատ ավելի կարևոր է. ստացվում է, որ այսօրվա Հայաստանում քաղաքացիների կամքի արտահայտությունն ընտրությունների ավարտից հետո կարող է վերանայվել վարչական որոշմամբ։

Եթե քաղաքացին վստահ չէ, որ իր ձայնը վերջնական ազդեցություն ունի արդյունքի վրա, վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը։ Սակայն խնդիրը միայն դրանում չէ։

Փաստացի խորհրդարանից դուրս է մղվում ոչ միայն մեկ կուսակցություն. Դուրս է մղվում քաղաքական այլընտրանքը՝ արտաքին քաղաքականության, անվտանգության և հայկական պետականության ապագայի հարցերում։ Հստակ արձանագրում ենք. ԲՀԿ-ի հանդեպ այս արշավը որևէ կապ չունի Ռուսաստան-Արևմուտք՝ իշխանական կեղծ հակադրության հետ։ ԲՀԿ-ն միշտ հանդես է եկել թե´ Ռուսաստանի, թե´ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության օգտին։

Գործող իշխանությունները հետևողականորեն փորձել են ներքաղաքական ընտրությունը ներկայացնել որպես հակադրություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Սակայն Հայաստանի հասարակության համար հարցն ամենևին չի սահմանափակվել նման պարզեցված ձևակերպմամբ։
Իրական ընտրությունը վերաբերում էր երկրի անվտանգության և զարգացման տարբեր մոդելներին։

«Բարգավաճ Հայաստանը» հանդես էր գալիս հավասարակշռված արտաքին քաղաքականության օգտին՝ հիմնված առանցքային միջազգային դերակատարների հետ համագործակցության վրա։ Մենք ելնում էինք այն համոզմունքից, որ Հայաստանը չպետք է դառնա աշխարհաքաղաքական հակամարտության հարթակ, այլ պետք է լինի պետություն, որն ունակ է բոլոր ուղղություններով կառուցելու իրատեսական և փոխշահավետ հարաբերություններ՝ առաջնորդվելով բացառապես ազգային շահերով։

Առանձնահատուկ նշանակություն ունի երաշխավորված խաղաղության գաղափարը՝ տարածաշրջանում խախտված հավասարակշռության վերականգնման միջոցով։

Մեր մոտեցման կարևոր բաղադրիչն է նաև համաշխարհային հայկական Սփյուռքը։ Տարբեր երկրներում ապրող միլիոնավոր հայերը պետք է լինեն կամուրջ Հայաստանի և այն պետությունների միջև, որտեղ նրանք բնակվում են։ Այդ պատճառով նման քաղաքականությունը որպես որևէ ուժի «ֆորպոստ» դառնալու ձգտում ներկայացնելու փորձերը չեն դիմանում լուրջ վերլուծության։

Այլ խորքային խնդիր

Ժողովրդավարությունը կառավարման ամենաարդյունավետ ձևերից է ոչ միայն այն պատճառով, որ քաղաքացիներին հնարավորություն է տալիս ընտրել իշխանություն։ Դրա ուժը նրանում է, որ անվտանգությունը, արդարությունը ու կայունությունն ապահովվում են իշխանության ճյուղերի և պետական ինստիտուտների հավասարակշռության միջոցով։

Այնտեղ, որտեղ գոյություն ունեն անկախ ինստիտուտներ, իշխանությունը սահմանափակվում է օրենքով։ Այնտեղ, որտեղ կա քաղաքական մրցակցություն, նվազում է ռազմավարական սխալների հավանականությունը։

Այսօրվա Հայաստանում մենք տեսնում ենք մտահոգիչ միտում․ կարևորագույն պետական որոշումները կենտրոնացել են մեկ քաղաքական կենտրոնի շրջանակում։ Խորհրդարանը, դատական համակարգը և մյուս ինստիտուտները կորցրել են գործադիր իշխանության իրական հակակշիռ լինելու իրենց կարողությունը։ Հենց նման միջավայրում են առաջանում այնպիսի որոշումներ, որոնք դեռ մի քանի տարի առաջ անհնարին էին թվում։

Ուժեղ պետությունը չի կառուցվում մեկ քաղաքական ուժի մենաշնորհի կամ մեկ քաղաքական կուրսի անփոխարինելիության վրա։ Արդյունավետ պետությունը կառուցվում է գաղափարների մրցակցության, անվտանգության և զարգացման տարբեր մոտեցումների առկայության և իշխանության սխալները ժողովրդավարական ճանապարհով ուղղելու հասարակության կարողության վրա։

Հենց այդ պատճառով այսօրվա հարցը միայն այսօրվա ընտրությունների արդյունքները չեն։ Հարցն այլ է. ինչպիսի՞ն է լինելու Հայաստանը վաղը։

Պետություն, որտեղ տարբեր քաղաքական տեսակետներ ունեն ներկայացված լինելու և որոշումների կայացմանը մասնակցելու իրավո՞ւնք, թե՞ պետություն, որտեղ քաղաքական համակարգը ավելի ու ավելի է կախված դառնում մեկ կենտրոնից ընդունվող որոշումներից։
Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը չի թուլանում միայն այն պահին, երբ ձևականորեն վերանում են ընտրությունները։ Այն թուլանում է նաև այն ժամանակ, երբ պահպանվում են ժողովրդավարական արտաքին ընթացակարգերը, սակայն աստիճանաբար անհետանում են քաղաքական հավասարակշռությունը, մրցակցությունը և իշխանության իրական սահմանափակումները։

Այդ պատճառով այսօր խոսքը պարզապես մեկ կուսակցության մասին չէ։ Խոսքն այն սկզբունքների պահպանման մասին է, որոնք ապահովում են հայկական պետականության կայունությունը։

Երբ խորհրդարանից դուրս են մղում քաղաքական այլընտրանքը, ընդդիմությունը չէ, որ պարտվում է։ Պարտվում է զսպումների և հակակշիռների համակարգը։ Պարտվում է ժողովրդավարությունը։

Եվ ի վերջո՝ պարտվում է պետությունը։ ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս, և պետք է գիտակցի թվարկված իրողությունները»,-նշել է նա։