Իր տելեգրամյան ալիքում նախագահը հայտնել է, որ ուկրաինական հեռահար դրոնները կրկին հասել են Մոսկվայի մարզ՝ մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարվածելով Մոսկվայի նավթավերամշակման գործարանին։
Ըստ Զելենսկու՝ հարձակումները թիրախավորել են նաև օբյեկտներ Ռոստովի մարզում և Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ այդ հարվածներն ուղղված են ռուսական ռազմական մեքենան սպասարկող այն ենթակառուցվածքներին, որոնք ապահովում են պատերազմական գործողությունների շարունակականությունը։
Ամփոփելով՝ Զելենսկին հավելել է, որ եկել է պատերազմն ավարտելու ժամանակը, և Ռուսաստանը պետք է կատարի անհրաժեշտ դիվանագիտական քայլերը՝ հակամարտության կարգավորման համար։