«Հրապարակ». Արմեն Սմբատյանը ստում էր

Մայիսի 10-ին ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեսանյութ էր նկարել այն մասին, թե ինչպես են բաշխվում մադատները, եւ փորձել էր մանիպուլացնել, թե քվեների փոշիացում չի լինում։ «Նախ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդյունքները վերջնական ամփոփելուց հետո հաշվում է, թե որ ուժը քանի տոկոս ձայն է ստացել, ընդ որում՝ տոկոսը հաշվելիս հաշվի են առնվում բոլոր կողմ քվեարկած քվեաթերթիկները եւ անճշտությունների չափը: Անվավեր քվեաթերթիկները հաշվի չեն առնվում: Այն կուսակցությունը, որը ստացել է 4 տոկոս եւ ավելի, մինչեւ 3 կուսակցություն ընդգրկող դաշինքը, եթե ստացել է 8 եւ ավել տոկոս, եւ 4 եւ ավել կուսակցություն ընդգրկող դաշինքը, եթե ստացել է 10 եւ ավել տոկոս ձայն, նրանք համարվում են արգելապատնեշը հաղթահարած եւ մասնակցում են մանդատների բաշխմանը:

Մանդատների բաշխման համար արդեն հիմք ենք ընդունում նրանց կողմ ստացած ձայները, ոչ թե ամբողջի կողմ ստացած ձայները: Եվ 101 նվազագույն մանդատը բաշխվում է այս կուսակցությունների եւ դաշինքների միջեւ, հիմք ընդունելով նրանց ստացած կողմ ձայները՝ որպես հարյուր տոկոս… Այս բանաձեւի թյուրըմբռնման պատճառով կա այսպիսի միֆ, որ մնացած ձայները, մնացած կուսակցությունների ձայները, որոնք որ չեն հաղթահարում արգելապատնեշը, բաժանվում է արգելապատնեշը հաղթահարածների միջեւ: Չկա նման բան, եւ այդ՝ «փոշիացվում է» տերմինը պետք է ուղղակի դուրս հանենք մեր մտածողությունից, որպեսզի դա մեզ չդեմոտիվացնի՝ գնալու քվեարկության: Ոչ մի ձայն, արգելապատնեշը չհաղթահարած կուսակցությունների ոչ մի ձայն չի տրվում մեկ ուրիշին: Ավելին, կարող է լինել սցենար, երբ արգելապատնեշը չհաղթահարած կուսակցությունները կամ դաշինքները եւս ստանան մանդատներ»,- նշել էր նա, որից հետո շատերը սկսեցին օգտագործել նրա խոսքը` ասելով. տեսա՞ք, որ փոշիացում չկա:

Սակայն դեռ այդ ժամանակ պարզ էր, որ Սմբատյանն ուղղակի ստել է, այն ուժերը, որոնք չեն հավաքել 4 տոկոս ձայն եւ չեն անցել խորհրդարան, փոշիացրել են ընտրողների ձայները, ինչը բացառապես ՔՊ-ի օգտին է: Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մեզ հետ զրույցում խոսելով Սմբատյանի այդ կեղծ հայտարարության մասին, ասաց. «Ակնհայտ է, որ եթե քաղաքական ուժը չի հաղթահարում անցողիկ շեմը, կուսակցությունների համար` 4 տոկոսը, իսկ դաշինքի համար` 8 տոկոսը, ապա ձայները փոշիացվում են եւ, ըստ հարաբերակցության, բաժանվում են շեմը հաղթահարած կուսակցությունների միջեւ, իսկ ամենաշատ փոշիացված ձայները գնում են առաջին տեղը զբաղեցրած քաղաքական ուժին, տվյալ պարագայում` ՔՊ-ին: Մենք այժմ ունենք կատաստրոֆիկ իրավիճակ, նախ՝ անվավեր քվեաթերթիկների թիվն է շատ մեծ` 17 հազար: Ուզում եմ հիշեցնել, որ 2018-ին անվավեր քվեաթերթիկների թիվը 4 հազար 500-ի սահմաններում էր, 2021-ին` 4 հազար 906, իսկ հիմա` 17 հազար: 230 հազար ձայն էլ այս ամենի ֆոնին փոշիացվեց: Սա աննախադեպ թիվ է, եւ դրա արդյունքում ՔՊ-ն 2-3 պատգամավորական մանդատ ավել է ունենալու: Ես կարծում եմ, որ Ընտրական օրենսգրքում այնպիսի կարգավորումներ են պետք, որոնք փոշիացված ձայների խնդիրը կկարգավորեն: Եթե ինչ-որ քաղաքացիներ, որոնց թիվը փոքր չէ, իրենց ձայնը տվել են այն ուժերին, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը, դա չի նշանակում, որ այդ ձայները պետք է գնան այն կուսակցությանը, որին տվյալ ընտրողները դեմ են եղել, դա մեծ անարդարություն է: Ստացվում է, որ քաղաքացին չպետք է իր քաղաքական նախասիրություններով առաջնորդվի, հակառակ պարագայում իր քվեն կարող է գնալ իր համար ծայրահեղ անընդունելի ուժի օգտին: Ես չգիտեմ, թե ինչպես է այս խորհրդարանը ձեւավորվելու, եւ ինչպես է ընդդիմությունը նման տոքսիկ մթնոլորտում աշխատելու, արդեն իսկ ՔՊ-ականները սպառնում են, ձեռքերը շփելով հայտարարում, որ անհամբեր սպասում են ընդդիմությանը: Ընդդիմությունը, վստահաբար, վերցնելու է իր մանդատները, բայց ռացիոնալ քննարկում չի կարող այնտեղ լինել: 540 հազար քաղաքացիները, ի վերջո, ընդդիմությանը քվե չէին տվել՝ խորհրդարանում ինչ-որ հարցեր քննարկելու համար: Ինչ վերաբերում է Արմեն Սմբատյանի հայտարարությանը, ապա դա արվեց այն բանի համար, որպեսզի մարդիկ քվեարկեն այն ուժերի օգտին, որոնք ակնհայտորեն չեն հաղթահարելու անցողիկ շեմը, եւ նրանց քվեն գնալու է իշխանությանը: Իշխանությանը հենց այդ բոնուսը շնորհեց մի քանի մանդատ: Այդ հայտարարությունը տարակուսելի էր ինձ համար, ակնհայտ էր, որ ձայներ փոշիանալու էին, դրա նպատակը Նիկոլի օգտին ձայներ բերելն էր: Հենց սկզբից էլ երեւում էր, որ կան ուժեր, ովքեր եթե թռնեին պատալոկ, իջնեին ցած` անցողիկ շեմը չէին հաղթահարելու»:

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից․ քաղաքապետարան

Եվրոպական ֆոնդային շուկաներն աճով են փակվել արդեն չորրորդ նստաշրջանն անընդմեջ

Արևմտյան Եվրոպայի առաջատար երկրների ֆոնդային ինդեքսները երեքշաբթի օրն աճել են՝ դրական դինամիկա արձանագրելով արդեն չորրորդ նստաշրջանն անընդմեջ։

Ներդրողների շրջանում լավատեսությունն ավելացել է այն լուրի ֆոնին, որ ԱՄՆ-ն ու Իրանը ճգնաժամի կարգավորման մեկնարկի վերաբերյալ նախնական հուշագիր են ստորագրել։ Սպասվում է, որ փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին։

Եվրոպական խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 ամփոփիչ ինդեքսն աճել է 0,25%-ով՝ հասնելով 636 կետի։

Բրիտանական FTSE 100 ցուցանիշն աճել է 0,6%-ով, գերմանական DAX-ը՝ 0,1%-ով, ֆրանսիական CAC 40-ը՝ 0,75%-ով, իտալական FTSE MIB-ը՝ 1,15%-ով, իսկ իսպանական IBEX 35-ը՝ 0,7%-ով։

Նավթի գները նվազում են, քանի որ Մերձավոր Արևելքում հակամարտության մեղմացումը հնարավորություն կտա վերականգնել Հորմուզի նեղուցով բնականոն նավագնացությունը, որն աշխարհում վառելիքի մատակարարման գլխավոր ու կարևորագույն զարկերակներից մեկն է։

«Եվրոպան շատ գրավիչ կդառնա, քանի որ ցածր տոկոսադրույքներն ու էժանացող նավթը տեղական ընկերություններին ավելի շահութաբեր կդարձնեն», — կարծում է XTB բրոքերային ընկերության հետազոտությունների գծով տնօրեն Քեթլին Բրուքսը։

Երեքշաբթի հրապարակված վիճակագրական տվյալները վկայում են Գերմանիայում և ամբողջ եվրագոտում գործարար վստահության մակարդակի բարելավման մասին։

Գերմանիայում ներդրողների և վերլուծաբանների տնտեսական սպասումների ինդեքսը առաջիկա վեց ամիսների համար բարձրացել է հունիսին՝ հասնելով 10,5 կետի՝ նախորդ ամսվա մինուս 10,2 կետի համեմատ։ Սա Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց ի վեր ինդեքսի առաջին դրական ցուցանիշն է։ Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում կանխատեսում էին աճ ընդամենը մինչև -6 կետ։

Եվրագոտում տնտեսական սպասումների ինդեքսը մայիսի մինուս 9,1 կետից բարձրացել է 9,5 կետի՝ զգալիորեն գերազանցելով կանխատեսումները (որոնք մինուս 7,2 կետի սահմաններում էին)։

Իտալական UniCredit բանկի բաժնետոմսերը թանկացել են 4,2%-ով, իսկ գերմանական Commerzbank-ինը՝ 0,3%-ով։ Գերմանիայի իշխանությունները մերժել են Commerzbank-ը գնելու UniCredit-ի առաջարկը՝ համարելով գինը չափազանց ցածր և հանդես գալով գերմանական ֆինանսական կառույցի անկախության օգտին։

«Allegro»-ի բաժնետոմսերը կտրուկ թանկացել են 7,8%-ով՝ «Permira» ներդրումային ընկերության կողմից լեհական այս առցանց հարթակի շուրջ 131 միլիոն բաժնետոմսերի վաճառքի մասին լուրերի ֆոնին։ Ներդրողները դրական են արձագանքել սեփականության կառուցվածքի բարելավմանը, ինչպես նաև ֆինանսավորման վերաբերյալ համաձայնության գալու մասին լուրին։

DAX ինդեքսի կազմում ներառված ընկերություններից ամենամեծ աճն արձանագրել է արդյունաբերական սարքավորումների արտադրող GEA Group-ը (+5,1%)։ Munich Re վերապահովագրական ընկերության, Deutsche Post փոստային ծառայության և մոլեկուլային ախտորոշման սարքավորումների արտադրող Qiagen-ի բաժնետոմսերն աճել են 1,3%-ով։

Մեծ Բրիտանիայում ամենից շատ թանկացել են Endeavour Mining-ի (+2,9%) և Rolls-Royce-ի (+2,6%) բաժնետոմսերը, իսկ Ֆրանսիայում՝ Publicis Groupe գովազդային ընկերության (+2,6%) և Schneider Electric սարքավորումների արտադրողի (+2,5%) արժեթղթերը։

Միևնույն ժամանակ, STMicroelectronics-ի կապիտալիզացիան նվազել է 4,1%-ով այն բանից հետո, երբ կիսահաղորդիչների եվրոպական խոշորագույն մշակողն ու արտադրողը հայտարարել է 1,5 միլիարդ դոլարի փոխարկելի պարտատոմսերի տեղաբաշխման մասին։

Rathbones-ի շուկայական արժեքը գահավիժել է 17%-ով։ Բրիտանական կառավարող ընկերությունը հայտնել է առաջիկա 12 ամիսներին նոր հաճախորդների ընդունումը դադարեցնելու մասին։

BP Plc և Shell նավթագազային ընկերությունների բաժնետոմսերը էժանացել են համապատասխանաբար 0,7%-ով և 0,4%-ով, մինչդեռ նրանց մրցակից TotalEnergies-ի արժեթղթերն աճել են 0,1%-ով։

Ոլորտի մեկ այլ ներկայացուցչի՝ Equinor-ի արժեթղթերի գները նվազել են 0,6%-ով, չնայած այն հանգամանքին, որ նորվեգական ընկերությունը հայտարարել էր 2026 թվականի բաժնետոմսերի հետգնման ծրագիրը կրկնապատկելու և 3 միլիարդ դոլարի հասցնելու մասին։

G7-ի երկրների առաջնորդները համաձայնել են ավելացնել Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումները

«Մեծ յոթնյակի» անդամ երկրները մտադիր են ընդլայնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Այս մասին ասվում է «Մեծ յոթնյակի» առաջնորդների կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ։

«Մենք պայմանավորվել ենք ավելացնել հակաօդային պաշտպանության միջոցների, լրացուցիչ համակարգերի և խոցման միջոցների, ինչպես նաև մեծ հեռահարության միջոցների մատակարարումները։ Մենք նաև պատրաստ ենք քննարկել Ուկրաինային լիցենզային արտոնություններ տրամադրելու հարցը, որը թույլ կտա ավելացնել Ուկրաինայի ռազմական արտադրությունը»,- նշվում է հայտարարության մեջ։

«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են նաև լրացուցիչ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին, որպեսզի երկիրը կարողանա դիմակայել առաջիկա ձմռանը։

ԱՄՆ-Իրան հրադադարի համաձայնագիրը շուտով կհրապարակվի, սակայն մշտական ​​​​հրադադարի մասին բանակցությունները դեռևս չեն ավարտվել

ԱՄՆ-ի ու Իրանի միջև Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու նպատակով ձեռք բերված նախնական համաձայնագրի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել․ գրում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնագիրը կբացառի Իրանի՝ միջուկային զենք ունենալու հնարավորությունը, իսկ ԱՄՆ պաշտոնյան նշել է, որ այն թույլ կտա Իրանին նավթ վաճառել։

Գործարքի համաձայն՝ Վաշինգտոնը կդադարեցնի Իրանի նավահանգիստների շրջափակումը, մինչդեռ Թեհրանը կվերականգնի նավթատարների և այլ նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցով։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ համաձայնագրում հստակ նշված է, որ Թեհրանը չի ունենա միջուկային զենք։ Նա նաև նշել է, որ համաձայնագրի ամբողջական տեքստը մի քանի օրից կհրապարակվի պաշտոնական միջոցառման ժամանակ։

Այս շաբաթ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը ևս 60 օրով կերկարաձգի ապրիլին հայտարարված փխրուն հրադադարը՝ կողմերին հնարավորություն տալով բանակցել մշտական զինադադարի շուրջ։

Առաջարկում ենք բոլոր մտահոգ ուժերին ձևավորել հակաիշխանական պայքարի միասնական ճակատ. «Ժառանգություն»

2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած՝ ՀՀ ԱԺ հերթական ընտրությունները ոչ միայն չհանգուցալուծեցին, այլ էլ ավելի խորացրին և բորբոքեցին ներհասարակական և ներքաղաքական ճգնաժամը, ինչը ակնհայտորեն պայմանավորված էր իշխող քաղաքական միավորի՝ վերջին տարիների հակապետական ու հակահայկական գործունեությամբ, երբեմն էլ՝ անգործությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. ««Ժառանգություն» կուսակցությունը, հիմք ընդունելով նախընտրական, բուն ընտրական և հետընտրական ժամանակահատվածը, արձանագրում է։ 

Ա. 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած՝ ԱԺ հերթական ընտրությունները տեղի են ունեցել անհավասար մրցակցության, պետական ռեսուրսի ակնհայտ չարաշահման, իրավապահ համակարգի աչառու վերաբերմունքի պայմաններում, ինչը էական ազդեցություն է թողել մեր հայրենակիցների ազատ կամարտահայտության վրա։ 

Բ. ԿԸՀ-ի հրապարակած ամփոփիչ արձանագրության մեջ արտահայտված թվերն ու տոկոսները խնդրահարույց են, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ առանց այն էլ խաթարված կամքին, ժողովրդավարության սկզբունքներին և իրավական վիճարկման ակնառու տարրեր և դրվագներ են պարունակում։ 

Գ.Իշխող քաղաքական միավորը հետայսու այլևս չունի լեգիտիմ աջակցություն. նույնիսկ իրենց իսկ կողմից նկարված թվերն ու տոկոսները ցույց են տալիս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիսուն և ավելի տոկոսը չի աջակցում նրանց քաղաքական ծրագրին և օրակարգին։ 

Դ.Իրողությունների համակողմանի և արդար վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտրական գործընթացում ներգրավված ընդդիմադիր ոչ բոլոր առաջնորդներն ու թիմերը ցուցաբերեցին պետական մտածողություն՝ չկարողանալով ձևավորել և մեր հայրենակիցների դատին ներկայացնել հասարակական բոլոր շերտերն ու գույները ներառող քաղաքական այլընտրանք: 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության վտանգված ապագայով մտահոգ բոլոր ուժերին, հակազավթողական ու սահմանադրական պայքարի առաջնորդներին ձևավորել ընդհանուր օրակարգ և հակաիշխանական պայքարի միասնական ճակատ՝ հերթական հայրենատվության արարը թույլ չտալու համար: 

Հայրենիքը բոլորինս է, հաղթանակը՝ ժողովրդինը: