«ԱՄՆ-Իրան գործարքը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները»․ Վենս (տեսանյութ)

«ԱՄՆ-Իրան գործարքը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները»․ Վենս

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման պայմանավորվածությունները կընդգրկեն նաև Պարսից ծոցի երկրները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Սա տարածաշրջանային խաղաղության գործարք է։ Այն կներառի [Պարսից] ծոցը, Իսրայելը, Լիբանանը։ Գաղափարն այն է, որ սա իրական տարածաշրջանային խաղաղության համաձայնագիր է»,- ասել է նա՝ ամերիկացի լրագրող Մեգին Քելլիին տված հարցազրույցում։

«Հրապարակ». Սահմանապահները չե՞ն ուզում արգելել Աննա Հակոբյանի ելքը երկրից

Փաստորեն, ընտրություններից առաջ մեզ համոզում էին, որ վարչապետն ու նրա կինը միմյանց հետ որեւէ իրավական, անգամ քաղաքացիական կապ չունեն, ինքը՝ Աննա Հակոբյանը, նախ հեռացավ կառավարական ամառանոցից, ապա վերադարձավ, մի քանի ամիս անհետացավ ասպարեզից, ընտրարշավին էլ ոչ մի տեղ չերեւաց, իսկ ընտրությունների օրը հանկարծ հայտնվեց, եւ արդեն ներկայանում են որպես մեկ ընտանիք, մեկ քաղաքական թիմ։ Կառավարության տրամադրած միջոցներով էլ ամսվա վերջին նա մեկնում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու։

Այս պարագայում բնական հարց է առաջանում․ եթե նախընտրական շրջանում էլ Աննա Հակոբյանը վարչապետի կինն էր, եւ նրա ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամն իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր ու նյութական աջակցություն տրամադրել հարյուրավոր անձանց ու ընտանիքների, ապա իրավապահ մարմիններն ինչո՞ւ չեն գնահատում այդ գործընթացների համապատասխանությունը ընտրական եւ քրեական օրենսդրության պահանջներին։ Մասնավորապես՝ բարեգործություն կատարելու արգելքին, ընտրակաշառք բաժանելուն եւ խոստանալուն, որը քրեական պատիժ է ենթադրում։ Օրինակ, «Ուժեղ Հայաստանից» կալանավորվել է հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, որն ընտրացուցակում չկար, կարծեմ՝ ընտրելու իրավունք էլ չուներ՝ արցախցի է։ Նա իր խոսքում մեկին ասել էր․ «Ուժեղ Հայաստանի»՝ իշխանության գալուց հետո «լավ կլինի»՝ «Չարչարվեցիք ընտրեցիք՝ համ գործն ա լնըմ, համ հողն ա լնըմ, համ տոնն ա լնըմ»: Այս արտահայտությունը քննչականը գնահատել է որպես ընտրակաշառքի խոստում եւ մարդուն կալանավորել։

Հատկապես հետաքրքիր է հակակոռուպցիոն կառույցների մեկնաբանությունը։ Այն կառույցների, որոնք սովորաբար մեծ ակտիվություն են ցուցաբերում ընդդիմության նկատմամբ ցանկացած կասկածի դեպքում։ Որեւէ ուսումնասիրություն եղե՞լ է «Իմ քայլի» հետ կապված։ Եթե ընտրություններից առաջ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը «կապ չունեին» փաստարկն էին օգտագործում, իսկ ընտրություններից հետո պարզվեց՝ «ընտանիք են», եւ Աննա Հակոբյանն էլ առաջին տիկինն է, ապա ակնհայտորեն օրենք է խախտվել։ Օրենքը գործել է ընդդիմության նկատմամբ, իշխանությունն օրենքից դուրս է գործել։

Եթե նույն չափանիշները գործեին բոլորի համար, ապա Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ մեկնելու օրը ԱԱԾ-ն օդանավակայանից տեսանյութ պետք է տրամադրի որեւէ լրատվամիջոցի, որը կհրապարակվի նման մի վերնագրով․ «Բարեգործության արգելքի հնարավոր խախտման գործով Աննա Հակոբյանը փորձել է փախչել երկրից»։ Հետո՝ նրան պետք է տեղափոխեն ուղիղ մեկուսարան, գոնե արգելեն երկիրը լքելը: Իսկ իշխանական լրահոսը մեկ շաբաթ կքննարկի «դարի բացահայտումը»։ Բայց, ինչպես միշտ, օրենքը մեզ մոտ «սիրում է» միայն ընդդիմությանը, եւ նման սցենարը բացառված է։

Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան անարգել է գործել «Իմ քայլը» հիմնադրամը նախընտրական փուլում, բավական է մտնեք հիմնադրամի էջը, որտեղ ամեն օր ինչ-որ հաղորդագրություն է դրվել` արված, արվելիք աշխատանքների, ծրագրերի, խոստումների մասին: Ասենք, հունիսի 5-ին «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագրի մասին են հիշեցնում, որ դիմեք` առկա ուսուցման համար. մնացել է 7 օր, եւ խոստանում են վճարել ուսման վարձը: Հունիսի 4-ին հայտարարություն կա՝ 254 մասնակցի բիզնեսին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հետ կապված, «Հաջողակից` սկսնակին» ծրագրի «Միմյանցից ոգեշնչված» նախագծի մասնակցության վերաբերյալ: Մայիսի 28-ին ԵՊՀ-ում հիմնադրամն ամառային դպրոցի դիմորդների հետ է հանդիպել եւ հարցազրույցներ անցկացրել․ «35 հավակնոտ դիմորդներից ամառային դպրոցին մասնակցելու հնարավորություն ստացավ ուժեղագույն 25-ը»: Մայիսի 27-ից մինչեւ հունիսի 16-ը պատվիրակություն է ուղարկել Չինաստան` «Չինարեն լեզվի եւ մշակույթի» հատուկ մասնագիտական սեմինարին մասնակցելու: Մայիսի 17-ին «Գյուղական զբոսաշրջություն» (Գաստրոբակ) ծրագրի շրջանակում հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանը, ծրագրի ղեկավար Ստելլա Սարուխանյանը եւ բիզնեսի փորձագետ Մհեր Դավոյանը մեկնել են Թալին` հանդիպելու երեք բնակավայրերից ընտրված 12 շահառու ընտանիքների հետ, որոնք «նպատակ ունեն սեփական տունն ու տնտեսությունը զբոսաշրջային գրավիչ ծառայության վերածել եւ զարգացնել»։ Այս ծրագրի շրջանակում մասնագիտական դասընթացների է մասնակցել 43 ընտանիք, որի վերջնարդյունքում Ոսկեթաս, Դաշտադեմ եւ Գառնահովիտ բնակավայրերից կընտրվի մեկական հաղթող ընտանիք, որոնց կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ սեփական տունն ու համայնքը զարգացնելու նպատակով:

Այս բոլորը պարզ եւ ակնհայտ ընտրակաշառք է, Ընտրական օրենսգրքի եւ բարեգործության արգելքի խախտումներ, որոնց վրա իրավապահ մարմիններն աչք են փակել: Իսկ դա փորձել են սղղացնել` ձեւացնելով, թե Աննա Հակոբյանը ոչ մի կապ չունի Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի հետ: Ընտրություններից հետո ընդամենը 5 օր անց էլ տիկին Հակոբյանը մեկնում է ԱՄՆ` որպես ՀՀ առաջին տիկին:

Արեգ Մարգարյան

Այսօր հայրերի օրն է. պարզ է մեզ ոչ ոք ծաղիկ և նվեր չի տալու. Ալեն Սիմոնյանի տրամադրությունն այսօր լավ է

Ազգային ժողովն իր այսօրվա՝ հունիսի 17–ի նիստը առավոտյան չկարողացավ ժամանակին սկսել, քանի որ քվորում չկար, գրանցվել էր ընդամենը 50 պատգամավոր։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախ օգտվելով առիթից շնորհավորեց ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Բաբայանին ծննդյան կապակցությամբ, ապա հավելեփց.

«Հարգելի պատգամավորներ, ինձ նաև հուշեցին, մասնավորապես տիկին Բաթոյանը որպես օրենքի հեղինակ, որ այսօր նաև հայրերի օրն է։ Պարզ է մեզ ոչ ոք ծաղիկ և նվեր չի տալու այս օրվա կապակցությամբ և չի շնորհավորելու։ Այնուամենայնիվ, շնորհավորենք նաև հայրերի օրվա կապակցությամբ»։

Տեղից ՔՊ–ական պատգամավոր ՍԻսակ Գաբրիելյանն ինչ–որ բան էր ասում, ինչին ԱԺ նախագահը հարցով արձագանքեց. «Պարոն Գաբրիելյան, դուք էլ եք համահեղինա՞կ»։ Տեղից պատգամավորներից մեկը կատակով ասաց. «Չէ, ինքը հայր է»։

«Տեսնո՞ւմ եք, ընդդիմությունը չկա, ինչ ուրախ և սիրո և համերաշխության մթնոլորտում են անցնում մեր նիստերը»,–ասաց Ալեն Սիմոնյանը։

Այնուհետեւ ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ սպասում ենք մինչև ևս երկու պատգամավոր միանա և քվորում ապահովվի, որ սկսեն իրենց աշխատանքը։

Ի վերջո, ևս երկու պատգամավոր մտավ դահլիճ և խորհրդարանը սկսեց իր աշխատանքը։

Հաջորդը ու՞մ եք զրկելու․ բոյովներին, չամուսնացածներին, չախկալների՞ն

Իշխանությունը նոր սեգրեգացիայի ձև ա գտել։ Քննարկում են, թե վերջին մի տարվա մեջ կես տարի երկրից բացակայողներին ընտրությունների մասնակցելու իրավունքից պետք ա զրկել։

Հաջորդը ու՞մ եք զրկելու, բոյովներին/չամուսնացածներին/ չախկալներին/ պետական կառույցներում չաշխատողներին/ ՔՊ չընտրողներին։

Էն ա IQ test-ով քվեարկելու իրավունքը սարքեք, պրծնենք ձեզնից։

Անժելա Էլիբեգովա

Թրամփն այլևս չի հավատում ռազմի դաշտում Ռուսաստանի հաղթանակին․ Bloomberg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերանայել է ուկրաինական պատերազմի նկատմամբ իր մոտեցումը։ Ինչպես հայտնում են Bloomberg-ի աղբյուրները, այժմ նրա շրջապատում և «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդների շրջանում ընդհանուր տեսակետ է ձևավորվել, որ Ռուսաստանը չի կարողանա հաղթանակի հասնել ռազմի դաշտում։ Սա կտրուկ շրջադարձ է Թրամփի նախկին դիրքորոշումից. 2025 թվականի օգոստոսին Ալյասկայում Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումից հետո նա կարծում էր, որ Ուկրաինան «ոչ մի հաղթաթուղթ չունի» և պետք է տարածքային զիջումների գնա։ Այժմ, ինչպես անանունության պայմանով հայտնել է G7-ի ներկայացուցիչներից մեկը, ԱՄՆ-ն և եվրոպական դաշնակիցները համակարծիք են, որ Կիևի դիրքերն ամրապնդվում են։

Այս փոփոխությունն ակնառու է դարձել ֆրանսիական Էվիան քաղաքում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ժամանակ, որտեղ Նախագահ Էմանուել Մակրոնը կարճատև բանակցություններ է կազմակերպել Թրամփի և Զելենսկու միջև, հայտնել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում Զելենսկին Թրամփին է ցույց տվել ռուսական հարվածից վնասված Կիևի Սուրբ Աստվածածնի Վերափոխման (Ուսպենսկի) տաճարի լուսանկարները, ինչը մեծ տպավորություն է թողել ԱՄՆ նախագահի վրա։

«Ռուսաստանը պետք է գործարքի գնա,— Կատարի էմիրի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թրամփը։— Այս ամենն ուղղակի ծիծաղելի է։ Այնպես որ, այո՛, ես կանեմ այն ամենը, ինչ իմ ուժերի սահմաններում է»։ Նրա խոսքում այլևս չէին հնչում Զելենսկուն ուղղված կապիտուլյացիայի նախկին պահանջները։ Բացի այդ, ինչպես նշում է Bloomberg-ը, ԱՄԷ-ի առաջնորդի հետ զրույցում Թրամփն ընդգծել է, որ պատրաստ է խստացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները, հատկապես Իրանի հետ պատերազմի ավարտի ֆոնին։ «Մենք կկարողանանք դա անել, որովհետև նավթն արդեն մատակարարվում է»,- ասել է նա։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «Times Radio»-ին տված հարցազրույցում հռետորաբանության այս փոփոխությունը կապել է ռուսական տնտեսության վատթարացման հետ։ «Ռուսաստանի տնտեսությունը լուրջ հարված է ստացել, և դա Մոսկվայում բոլորովին այլ մթնոլորտ է ստեղծել»,- պարզաբանել է Սթարմերը։ Կանադայի վարչապետ Մարկ Կարնին էլ իր հերթին Զելենսկու հետ հանդիպմանն ասել է. «Այս պատերազմում իրավիճակը փոխվում է, և դա այն ամենի մի մասն է, ինչ մենք քիչ առաջ քննարկում էինք։ Այսօր մենք G7-ում միասնություն ենք տեսնում»։

Bloomberg-ի տեղեկություններով՝ Մակրոնը Զելենսկուն առաջարկել է մնալ Էվիանում մինչև գագաթնաժողովի ավարտը, որպեսզի վերջինս կարողանա ավելի շատ հանդիպումներ ունենալ և շարունակել Թրամփի հետ երկխոսությունը։

Եվրահանձնաժողովի նախագահը չի առաջադրվի երրորդ ժամկետով․ Politico

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մտադիր չէ վերընտրվել 2029 թվականին երրորդ ժամկետով․ հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահի գրասենյակի ղեկավար Բյորն Զայբերտը բարձրաստիճան պաշտոնյաների համար կազմակերպված մասնավոր ընթրիքի ժամանակ։

Աղբյուրները նշել են, որ հայտարարությունն արվել է ենթադրաբար այն մտահոգությունները մեղմելու համար, որ Եվրահանձնաժողովի դեպարտամենտների նախատեսվող վերակառուցումը փորձ է իշխանությունը զանգվածաբար կենտրոնացնելու հանձնաժողովի ներկայիս նախագահի ձեռքում։

Ինչպես նշում է Politico-ն, ԵՄ հիմնադիր պայմանագրերը չեն սահմանափակում հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետների քանակը, սակայն հաջորդ ընտրությունների ժամանակ Ֆոն դեր Լեյենը կդառնա 70 տարեկան։