Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ

Տեսանյութեր

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ:

Ավելի քան 12,00 տեղեկատվական տեխնոլոգիական ընկերություն, 45000 մասնագետ, 1 տրիլիոն դրամը գերազանցող շրջանառություն և արտահանման աճ. ինչպե՞ս է Կառավարությունը խթանում ոլորտի զարգացումն ու տաղանդների ներգրավումը:
 
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենակարևոր թվերն ու պետական աջակցության ծրագրերը՝ տեսանյութում.

Մինչև ՏԻՄ ընտրություններ այդ ուժերին պետք է արգելվի ընտրական գործընթացին մասնակցել. Հովհաննիսյան

Մինչև ՏԻՄ ընտրություններ այդ ուժերին պետք է արգելվի ընտրական գործընթացին մասնակցել. Հովհաննիսյան

Էքսկուրսիա գնացող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության են դիմել 30 երեխա և 6 մեծահասակ

Հունիսի 17-ին՝ ժամը 12:12-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Պարզվել է, որ դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը Աշտարակ-Սասունիկ ճանապարհին կողաշրջվել է։ Նախնական տվյալներով՝ երեխաներն ու մեծահասակաները ստացել են համապատասխան բուժօգնություն, երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրահետազոտման։

Հանգամանքները պարզվում են։

Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության են դիմել 30 երեխա և 6 մեծահասակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել:

Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման:

Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ»,- ասվում է հաղորդագրությունում:

Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ

Նշվում է, որ Արաղչին նաև ընդգծել է Իսրայելի կողմից Լիբանանի նկատմամբ ռազմական գործողությունների «լիակատար դադարեցման» կարևորությունը։

Ըստ IRNA-ի տեղեկատվության՝ նախարարները համաձայնել են տարածաշրջանի երկրների հետ դիվանագիտական ​​համագործակցությունը շարունակելու անհրաժեշտության հարցում՝ իրավիճակը կայունացնելու և անվտանգությունը ամրապնդելու համար։

Կվերանայվի ՔԿՀ-ներում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու համար նախատեսված տուգանքի չափը. նախագիծ

Հայաստան

Խորհրդարանը քննարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ՔԿՀ-ներում կալանավորվածներին պահելու վայրերում և ձերբակալված անձանց պահելու վայրերում արգելված առարկաների ներթափանցման դեպքերի կանխարգելման և գործող վարչական պատասխանատվության միջոցների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

«Գործող կարգավորումների փորձը ցույց է տալիս, որ ներկայում նախատեսված վարչական տույժերն ու դրանց չափերը բավարար չափով չեն ապահովում իրավախախտումների կանխարգելումը»,- նշեց նախարարը՝ կարևորելով գործող կարգավորումների վերանայումը:

Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է նախատեսել վարչական պատասխանատվություն քրեակատարողական հիմնարկի ներքին և արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետով անցած և օրենքով սահմանված կարգով խուզարկություն կամ զննում անցած անձի կողմից իր մոտ արգելված առարկա պահելու համար, վերանայել ՔԿՀ-ներում կալանավորվածներին և ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու կամ հանձնելու փորձի համար նախատեսված վարչական տուգանքի չափը, մասնավորապես հիշյալ արարքի համար տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի փոխարեն սահմանել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի չափով, իսկ նույն արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո 1 տարվա ընթացքում կրկին կատարելու համար տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի փոխարեն սահմանել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 600-ապատիկի չափով»,- մանրամասնեց արդարադատության նախարարը: 

Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ռեալ»-ի պաշտոնական կայքը:  Բեռնարդու Սիլվան պայմանագրի ժամկետի ավարտից հետո հեռացել է «Մանչեսթեր Սիթի»-ից և կարիերան կշարունակի Մադրիդում:

Սիլվան և «Ռեալ»-ը պայմանագիր են կնքել մինչև 2028 թվականի ամառը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ֆուտբոլիստի աշխատավարձը «Ռեալ»-ում կկազմի տարեկան 20 մլն եվրո: Անցած մրցաշրջանում կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում անցկացրել է 53 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է երեք գնդակ և կատարել հինգ գոլային փոխանցում: 2017 թվականից անգլիական ակումբում հանդես գալու ընթացքում նա նվաճել է 19 տիտղոս, այդ թվում ՝ ԱՊԼ-ի և Չեմպիոնների լիգայի վեց տիտղոս:

Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային

«Պուտինի ժողովրդականությունը գնահատելու ցանկացած անկախ և օբյեկտիվ փորձ ցույց է տվել բարձր մակարդակի աջակցություն հասարակ ռուսների կողմից», – գրել է նա գրքում, որն ԱՄՆ-ում վաճառքի է հանվել հունիսի 15-ին։

Վենսը նշել է, որ 2024 թվականին Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու ժամանակ հանդիպել է «ռուս այլախոհի» հետ, որի անունը չի նշվում։ Վենսը, որն այդ ժամանակ ԱՄՆ սենատոր էր, հավելել է, որ այդ հանդիպման ժամանակ «ավելին է իմացել ռուսական պետության հոգեբանության մասին, քան ամերիկյան հրապարակումներ կարդալու շաբաթների ընթացքում»։ Նա նաև նշել է, որ, ի թիվս այլ բաների, ինքն էլ հետաքրքրվել է. «Ինչո՞ւ է Պուտինն այդքան ժողովրդականություն վայելում»։

Վենսը հայտնել է, որ համաժողովի հանդիպումներից մեկի ժամանակ ուշադրություն է դարձրել Պուտինի ժողովրդականության վրա և «անմիջապես քննադատության է ենթարկվել»։

Նա ընդգծել է. «Մյունխենը դարձել է մի վայր, որտեղ մարդիկ ընկղմվում էին մխիթարող ստերի մեջ՝ անհարմար ճշմարտությունների հետ առերեսվելու փոխարեն։ Սա հոգեբանական բավարարվածություն էր պարգևում, բայց խանգարում էր իմաստուն որոշումներ կայացնելուն»։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նաև կարծիք է հայտնել, որ նույնիսկ Կիևի ամենաեռանդուն կողմնակիցներն այժմ գիտակցում են ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային օգնելու կարողության սահմանափակումները:

Վենսը գրքում նշել է, որ 2024 թվականին Մյունխենի անվտանգության համաժողովին իր մասնակցության ժամանակ ԱՄՆ ղեկավարության վերաբերմունքն Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ հետևյալն էր. «Ընդունել, որ Միացյալ Նահանգների՝ Ուկրաինային օգնելու կարողությունը սահմանափակ էր, ինչպես այսօր խոստովանում են նույնիսկ Ուկրաինայի ամենաեռանդուն կողմնակիցները, ընդունել, որ Ամերիկան ​​չէր կարող միայնակ փակել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կրակային հզորության տարբերությունը, ընդունել, որ մեր երկիրը չէր կարող միակողմանիորեն կառավարել որևէ հակամարտության ընթացքն իր հայեցողությամբ՝ կնշանակեր ընդունել, որ իրենց կյանքի գործը ձախողվել է»։

Վենսը, որն այդ ժամանակ ԱՄՆ սենատոր էր, ընդգծել է, որ ինքը «ԱՄՆ ռեսուրսները շատ ավելի սահմանափակ» էր համարում, քան մյուս ամերիկացի օրենսդիրները «պատրաստ էին խոստովանել»։

Իր նոր գրքում Վենսը նաև պատմում է, թե ինչպես է դարձել կաթոլիկ, և կրոնն ինչպիսի ազդեցություն է թողել իր քաղաքական հայացքների վրա։

«Արարատցեմենտ»-ին շուրջ 458 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու գործընթացում խախտումներ են հայտնաբերվել

Հայտնաբերված խախտումների հիմքով Դատախազությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե և հայցադիմումներ՝ իրավասու դատարան:

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը: 

«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու նպատակով Դատախազության ուսումնասիրություններն ընթացքի մեջ են: