
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում ասել է՝ հարգելի քաղաքացի, որ հիմա դիտում ես եթերը, արդյոք այսօր ՀՀ-ում գործող սահմանադրությունը դու քո՞նն ես համարում, ակնհայտորեն՝ ոչ, ու մեր բազմաթիվ պրոբլեմներ սկսվում են այստեղից։ Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ գերազանցելով քո լիազորությունները՝ Ադրբեջանի հետ թաքուն բանակցությունները ձախողել ես, քեզ դրել գերագույն գլխավոր հրամանատարի տեղ, հազարավոր զոհեր տվել, կապիտուլյացվել, Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ սահմանադրությամբ անկախ մարմինների ղեկավարները հեռախոսային հաղորդագրությամբ պաշտոնից ազատվել են։ Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ խախտելով անմեղության կանխավարկածը՝ առանց դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի՝ մարդկանց հանցագործ ես հայտարարում։ Նոր սահմանադրության ընդունումը Ադրբեջանի պահանջներից մեկն է, որը փորձում ես կատարել»։