
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սրանց անասնական, շինծու «խաղաղություն»-ը նշանակում է՝ Հայրենիքը կզելու, նսեմացված, ծնկաչոք «ուտել-խմելու» դիմաց։
Իսկ իրական խաղաղությունը՝ կյանքն է հանուն Հայրենիքի»։
Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-մայոր Սեյեդ Մաջիդ Իբն ալ-Ռեզան հայտարարել է, որ վերջին զինված հակամարտության ընթացքում երկիրն արագացրել է ռազմավարական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրությունը՝ բարձրացնելով դրանց ճշգրտությունը, հաղորդում է Mehr-ը։
Գեներալն այս հայտարարություններն արել է Իրանի խորհրդարանում Արևելյան Ադրբեջան նահանգի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ այդ ժամանակահատվածում Իրանի պաշտպանական արդյունաբերությունը զարգացել է ավելի արագ, ներառյալ՝ գիտահեն ընկերությունների ներուժի օգտագործման հաշվին, ինչը հնարավորությոն է տվել մեծացնել սպառազինության թողարկումն ու արդիականացումը։
Գեներալն ընդգծել է, որ հրթիռների և դրոնների արտադրությունն իրականացվել է «ավելի մեծ արագությամբ ու ճշգրտությամբ», ինչպես նաև մշակվել են սպառազինության նոր և արդիականացված նմուշներ զինված ուժերի համար։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Հայաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը, այս մասին X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով, այսինքն ամերիկյան զորքերին բերում է Արաքս գետ և հայ-իրանական սահման՝դա իր հետ բերելու է հայ-իրանական կապերի թուլացում՝ Իրանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ դեմ է Զանգեզուրի միջանցքին։
Փաշինյանական կլանը հանուն աթոռների ու փողի կեղծել են ընտրությունները՝Արևմուտքը ճանաչել է այդ ընտրությունները պայմանով՝հայ-ռուսական և հայ-իրանական կապերը պետք է խզվեն։ ՔՊ-ն ՀՀ-ն վերածում է արևմտամետ պլացդարմի ընդդեմ ՌԴ-ի ու Իրանի՝դա իր հետ բերելու է աղետալի հետևանքներ՝շուտով դա իրենց մաշկի վրա զգալու են ՀՀ քաղաքացիները, այդ թվում նրանք, ովքեր ձայն են տվել փաշինյանական թիմին։ ՀՀ-ն կարող է փրկել ընդդիմությունը՝համազգային պայքարով և մանդատներից հրաժարվելով՝դա է միակ լուծումը»։
Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 17։55-ի սահմաններում Ապարան քաղաքում բախվել են «Honda» մակնիշի, «Opel Astra» մակնիշի, «Chevrolet» մակնիշի, «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը։
Վթարի հետևանքով 3 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական տարբեր հաստատություններ։ Նրանցից մեկին հոսպիտալացվել է մայրաքաղաքի ԲԿ-ներից մեկում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը»,- նշում է լրատվամիջոցը։

Ադրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանք, իսկ Հայաստանից Ադրբեջան արտահանումը կազմել է 960 դոլար։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։