ԱՄՆ-ը հերքել է Օմանի ծոցում իր ականակիրների ուղղությամբ նախազգուշական արձակումների մասին Իրանի հայտարարությունը

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է Իրանի ռազմածովային ուժերի հայտարարությունն այն մասին, թե Օմանի ծոցում երկու ամերիկյան ականակիրների ուղղությամբ նախազգուշական արձակումներ են իրականացվել։

X սոցիալական ցանցում CENTCOM-ի պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ իրանական ուժերը հարձակումներ չեն գործել և կրակ չեն բացել ԱՄՆ ռազմական նավերի ուղղությամբ, իսկ նման գործողությունները կլինեին հրադադարի մասին գործող համաձայնագրի կոպիտ խախտում։

Ամերիկյան գերատեսչությունում հավելել են, որ ԱՄՆ ուժերը շարունակում են ազատորեն գործել տարածաշրջանային ջրերում՝ ամբողջությամբ ապահովելով Իրանի դեմ ներկայիս շրջափակման պահպանումը։

Ավելի վաղ՝ ուրբաթ, Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել էին, թե հրթիռների նախազգուշական արձակումներ է իրականացրել և նոր հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել ԱՄՆ երկու նավերի դեմ, որից հետո դրանք լքել են Օմանի ծոցը և ուղղվել դեպի Հնդկական օվկիանոս։

Ներկայումս ԱՄՆ ռազմածովային ուժերը պահպանում են զգալի ներկայություն Օմանի ծոցում՝ իրականացվող այն գործողության շրջանակում, որն ուղղված է դեպի իրանական նավահանգիստներ քաղաքացիական նավերի մուտքի արգելափակմանը։

Դատարանը կալանավորել է մոսկվաբնակ Խատունա Ատաշյանին՝ բլոգերների համար հանգստի կազմակերպման գործով

Մոսկվայի Խամովնիկի դատարանը քննչական մեկուսարան է ուղարկել մոսկվաբնակ Խատունա Ատաշյանին, որը պրեմիում դասի հանգստի կազմակերպման ծառայություններ մատուցելու պատրվակով բլոգերներից դրամական միջոցներ է հափշտակել, հաղորդում է ТАСС-ի թղթակիցը։

«Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ մինչև օգոստոսի 3-ը ժամկետով»,- որոշումը հրապարակել է դատավորը։

Ինչպես ТАСС-ին հայտնել է մեղադրյալի փաստաբանը, պաշտպանական կողմը բողոքարկելու է նրա կալանավորումը վերաքննիչ ատյանում։

Ինչպես պարզել է քննությունը, մեղադրյալն սկսել է ակտիվորեն գովազդել իր գործունեությունը 2025 թվականի դեկտեմբերին։

Նրան մեղսագրվում է փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածում խարդախության երեք դրվագի կատարում։ Այդ ընթացքում նա ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել 70 բլոգերների հետ։ Կնոջը հարցաքննել են պաշտպանի ներկայությամբ և առերեսումներ են անցկացրել տուժողների հետ։

Ատաշյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով, ինչպես նաև տուժողին զգալի վնաս պատճառելով խարդախության երեք դրվագի կատարման համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր)։ Նա ընդունել է իր մեղքը և հարցաքննության ժամանակ իրավիճակը բացատրել նրանով, որ չի ցանկացել որևէ մեկին խաբել, սակայն Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտության պատճառով, երբ հյուրանոցները, որոնց հետ ինքը համագործակցում էր, սկսել են չեղարկել ամրագրումները, նա ստիպված է եղել փակել մի հաճախորդների հանդեպ ունեցած պարտավորությունները հաջորդների հաշվին։

Վրաերթից առաջ բուկլետի տամար վիճաբանություն է եղել. մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչներին։ «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ՆԳՆ-ից հայտնեցին. «Հունիսի 5-ին՝ ժամը 15․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ 7-րդ փողոցում վիճաբանություն է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։

Ահազանգից կարճ ժամանակ անց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ իրեն են մոտեցել քաղաքական ուժերից մեկի աջակիցները, առաջարկել նախընտրական ծրագրի բուկլետ, նա հրաժարվել է վերցնել, ինչից հետո սկսվել է վիճաբանություն և նրան հարվածներ են հասցրել։ Նա մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում վրաերթ է տեղի ունեցել։ Համայնքային ոստիկանության բաժնում տղամարդը հայտնել է նաև, որ չի հարում որևէ քաղաքական ուժի։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել նաև բժշկական կենտրոններից մեկից։ Հայտնել են, որ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։

Իրականացվում են ստուգողական գործողություններ։ Այս պահին ստացված հաղորդումները փոխանցվում են նախաքննական մարմին»։

«ԱՄՆ-ն «փոքր կանգառ» կկատարի Կուբայում՝ Իրանից վերադառնալու ճանապարհին»․ Թրամփ (տեսանյութ)

«ԱՄՆ-ն «փոքր կանգառ» կկատարի Կուբայում՝ Իրանից վերադառնալու ճանապարհին»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանից վերադառնալու ճանապարհին «փոքր կանգառ» կկատարի Կուբայում։ «Ես սիրում եմ ամեն ինչ հերթով անել։ Մենք կզբաղվենք Իրանի հարցով։ Երբ դա ավարտվի, «վերադարձի ճանապարհին մենք մի փոքր կանգառ կկատարենք»,- ասել է նա լրագրողներին՝ նկատի ունենալով Կուբային։

Նա նաև հայտարարել է, որ Վաշինգթոնը նպատակ է դնում փոխել Կուբայի պետական կարգը։ «Մենք շատ լավ ծրագրեր ունենք Կուբայի հետ կապված։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ազատվենք ռեժիմից»,- ասել է Թրամփը։

ՔՊ-ական պատգամավորները խախտել են օրենքը

Պաշտոնատար անձանց կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով եկամուտների տարեկան հայտարարագրերը ներկայացնելու ժամկետը հունիսի 1-ին ավարտվել է։ «Հրապարակ»-ը գրավոր հարցում էր ուղարկել ԿԿՀ՝ պարզելու, թե որ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացրել։

ԿԿՀ-ից հայտնել են, որ 67 պաշտոնատար անձ և տարբեր կուսակցությունների 164 ներկայացուցիչ տարեկան հայտարարագիր չեն ներկայացրել։ Հայտարարագիր չեն ներկայացրել ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը և Մերի Գալստյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը։ Չի ներկայացրել նաև Ժաննա Անդրեասյանի օգնական Գոհար Եղիազարյանը, Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Հովհաննես Ալեքսանյանը, ինչպես նաև տարբեր համայնքների մի քանի տասնյակ ավագանու անդամներ։

ԿԿՀ-ն գրավոր ծանուցագրեր է ուղարկել հայտարարագիր չներկայացրած բոլոր հայտարարատուներին, այդ թվում՝ պաշտոնյաների ընտանիքի անդամներին։ Եթե վերջիններս մինչև հունիսի 31-ը հայտարարագիր չներկայացնեն, ապա սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով կտուգանվեն։