ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Սպիտակում Արարատ սարի նկար նվիրեցին

Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին Սպիտակի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ երեխաները նկար են նվիրել։

Նկարը նվիրած տղան հայտնել է, որ այն նկարել է իր եղբայրը, սակայն նա հիմա դասի է։ «Ձեզ ենք նվիրում այս նկարը, որովհետև դուք վերադարձրիք Արցախը», – ասել է երեխան։

Նկարում պատկերված է Խոր Վիրապ վանքը Արարատի ֆոնին։

«Արգելված բնապատկեր է։ Բայց երեխան անչափահաս է, հուսանք՝ կանցնի», – կատակել է Քոչարյանը։

«ՀՀ-ն մտադիր է բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին»․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)

«ՀՀ-ն մտադիր է բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին»․ Մհեր Գրիգորյան

Հայաստանը մտադիր է հետագայում ևս բարեխղճորեն աշխատել ԵԱՏՄ շրջանակում։ Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի հանձնառությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցության՝ ի շահ մեր երկրների և ամբողջ տարածաշրջանի տնտեսական կայունության ու տնտեսական զարգացման ապահովման։ Հայաստանի Հանրապետությունը մտադիր է հետագայում ևս բարեխղճորեն մասնակցել միության աշխատանքներին՝ փոխադարձ հարգանքի, հավասար գործընկերության և ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների ազգային շահերի հիման վրա»։

Ի՞նչ է ասել Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ գագաթնաժողովում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահություն է հայտնել եվրասիական ինտեգրացիայի հետագա զարգացման հարցում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների շահերից ելնելով։

Այս մասին նա հայտարարել է ԵԱՏՄ գագաթնաժողովում ունեցած ելույթում, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

Հիշեցնենք, այսօր Աստանայում տեղի է ունենում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը՝ նեղ կազմով նիստին հաջորդել է ընդլայնված կազմով։ հանդիպումը։

ԵԱՏՄ երկրների ղեկավարները քննարկում են ինտեգրացիայի և համագործակցության խորացման հետ կապված մի շարք հարցեր։ Ինչպես հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գագաթնաժողովում կկայացվեն մի շարք կարևոր որոշումներ։

«Այսօր՝ ԵԱՏՄ օրվա խորհրդանշական օրը տեղի է ունենում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի այս տարվա առաջին նիստը։ Ցանկանում եմ բոլոր ներկաներին մաղթել հաջողություններ, արդյունավետ և կառուցողական համագործակցություն և վստահություն հայտնել եվրասիական ինտեգրացիայի հետագա զարգացման հարցում՝ մեր պետությունների և քաղաքացիների շահերից ելնելով», – հայտարարել է Գրիգորյանը։

Նա նաև նշել է, որ Հայաստանը հետագայում էլ բարեխղճորեն կմասնակցի ԵԱՏՄ-ին։

ԵՄ–Հայաստան հարաբերություններին նվիրված միջոցառում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Մշակույթ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում համախմբեց իր ակտիվ շրջանավարտների համայնքը հատուկ երեկոյի շրջանակում։ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հյուրընկալությամբ անցկացված հանդիպումը կարևոր իրադարձություն էր՝ նվիրված այն գաղափարներին և ազդեցությանը, որոնք շարունակում են ձևավորել ԵՄ–Հայաստան հարաբերությունները։

Ոգեշնչող զրույցներից մինչև ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի դաշնամուրային ելույթը՝ երեկոն արտացոլում էր ընդհանուր արժեքներով և ապագայի ձգտումներով միավորված աճող համայնքի ոգին։ Ավելի մոտ, քան երբևէ. մենք նշում ենք ոչ միայն այս ճամփորդությունների սկիզբը, այլև այն ամենը, ինչ դրանք շարունակում են ստեղծել։

«Ուժեղ Հայաստան». կալանավորված կողմնակիցների թիվը մոտենում է 400-ի՝ կեղծ աուդիոձայնագրությունների զանգվածային արտադրության ֆոնին

Մինչ Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն աննախադեպ արագությամբ համացանցում հրապարակում է կասկածելի աուդիոձայնագրություններ՝ ընդդիմությանը վարկաբեկելու համար, Հայաստանի մարզերում իրական հանցավորությունը նվազագույնը կրկնապատկվել է՝ ակնհայտորեն ցույց տալով, թե պետական ռեսուրսներն իրականում որտեղ են ծախսվում։ Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքից պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը։

Իրավաբանը խոր ափսոսանք է հայտնել, որ քաղաքացիների անվտանգության ապահովման անմիջական առաքելությունը կատարելու փոխարեն իրավապահ մարմինները ներգրավված են քաղաքական մանիպուլյացիաների մեջ և շրջանառում են մոնտաժված նյութեր, որոնք չեն անցել անկախ փորձաքննություն։ Մելոյանը հիշեցրել է, որ անցյալ տարի հանրությունն արդեն ականատես է եղել նմանատիպ սադրանքի «Սրբազան պայքարի» գործով, երբ նախաքննության ավարտից հետո փաստաբաններն ապացուցեցին, որ «սենսացիոն» ձայնագրությունը կոպտորեն հավաքված էր տարբեր խոսակցություններից համատեքստից կտրված արտահայտությունների միացմամբ։

Նա ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ընտրողներին կաշառելու որևէ անհրաժեշտություն չունի, քանի որ քաղաքական ուժը վայելում է բնակչության անկեղծ աջակցությունը, իսկ կողմնակիցների զանգվածային ապօրինի ձերբակալությունները, որոնց թիվն արդեն մոտենում է 400-ի, միայն հակառակ ազդեցությունն են ունենում՝ համայնքներում դժգոհություն առաջացնելով և կրկնապատկելով նոր ակտիվիստների հոսքը շտաբներ։

Հայաստանի բանկային համակարգը կապիտալացված է շատ ավելի բարձր նորմատիվային պահանջներից․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային համակարգը ադեկվատ կերպով կապիտալիզացված է և ունի լիկվիդայնության բավարար բուֆերներ, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«2026 թվականի մարտի դրությամբ կապիտալի համարժեքության գործակիցը կազմում է 20,5%, իսկ իրացվելիության գործակիցը՝ գրեթե 31%, ինչը զգալիորեն բարձր է նորմատիվային պահանջներից։ Չաշխատող վարկերի գործակիցը, որն արտացոլում է ժամկետանց վարկերի մասնաբաժինն ընդհանուր պորտֆելում, գտնվում է պատմականորեն ցածր մակարդակի վրա և կազմում է 1,4%», — ասել է նա Հայաստանի ֆոնդային բորսայի 25-ամյակին նվիրված միջազգային համաժողովում։

Գալստյանը նաև նշել է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը վերջին տարիներին զգալի էվոլյուցիա և զարգացում է ապրել՝ էապես մեծանալով չափերով և խորացնելով ֆինանսական միջնորդությունը։

 «Բանկային համակարգի ակտիվներն այժմ գերազանցում են ազգային ՀՆԱ-ն։ Վարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմում է մոտ 65%, ինչը համադրելի մակարդակ է բարձր եկամուտ ունեցող շատ երկրների հետ», — ասել է նա։

ԿԲ ղեկավարի խոսքով՝ ուժեղ ցուցանիշները բանկային համակարգի հիմնարար առողջության դրական նշան են, այդ թվում՝ ապագայում ցանկացած չնախատեսված ռիսկերին կամ շոկերին դիմակայելու դրա կարողությունը։

«Գնային և ֆինանսական կայունության համադրությունը, որն ամրապնդված է հուսալի ինստիտուցիոնալ շրջանակներով, ապահովում է այն կարևորագույն հիմքը, որի վրա մենք կարող ենք կառուցել ավելի խորը կապիտալի շուկաներ Հայաստանում», — ընդգծել է նա։

Հայկական բանկերի հաշվետվությունների տվյալների համաձայն, որոնք հրապարակվում են ՖՀՄՍ միջազգային ստանդարտներին համապատասխան, նրանց համախառն զուտ շահույթը (հարկումից հետո) 2026 թվականի I եռամսյակի արդյունքներով կազմել է 103,48 միլիարդ դրամ՝ 2025 թվականի I եռամսյակի 101,18 միլիարդ դրամի դիմաց (աճը՝ 2,27%):

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 31.03.2026թ. դրությամբ կազմել են 13,15 տրիլիոն դրամ (տարեկան աճը՝ 16.67%), բանկերի վարկային ներդրումների ծավալը՝ 8,01 տրիլիոն դրամ (աճը՝ 22,63%), համախառն պարտավորությունները՝ 10,85 տրիլիոն դրամ (աճը՝ 15,76%), կապիտալը՝ 2,3 տրիլիոն դրամ (աճը՝ 21,16%): ($1 – 368.05 դրամ)