Մերձավորարևելյան հակամարտության պատճառով երեք ամսում ամերիկացիների ծախսերն աճել են գրեթե 60 միլիարդ դոլարով

ԱՄՆ և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի տնտեսական հետևանքներն արդեն հանգեցրել են ամերիկյան տնային տնտեսությունների ծախսերի նկատելի աճի, նշվել է նոր վերլուծության մեջ։

Moody’s Analytics-ի տվյալներով՝ փետրվարի 28-ին հակամարտության սկսվելուց ի վեր ԱՄՆ-ում միջին ընտանիքը լրացուցիչ ծախսել է մոտ 447 դոլար տրանսպորտային և վառելիքային ծախսերի վրա։ Աճի հիմնական գործոններն են եղել բենզինի գների բարձրացումը և ավիաթռիչքների թանկացումը։

Ընդհանուր առմամբ, վերջին երեք ամսում ամերիկացի սպառողների լրացուցիչ ծախսերը կազմել են գրեթե 60 միլիարդ դոլար, հաղորդել է CNBC-ն։

Տնտեսագետները նախազգուշացնում են, որ ֆինանսական ճնշումը կարող է ուժեղանալ, եթե հակամարտությունը շարունակվի։

Moody’s-ի գլխավոր տնտեսագետ Մարկ Զանդին հայտնել է. «Եթե պատերազմը մոտ ժամանակներս չավարտվի, ֆինանսապես խոցելի սպառողները ստիպված կլինեն էլ ավելի զգուշավոր մոտենալ ծախսերին, ինչը վտանգ է ստեղծում առանց այն էլ թույլ տնտեսության համար»։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ էներգակիրների ներկայիս գների պահպանման դեպքում միջին տնային տնտեսության լրացուցիչ ծախսերը հակամարտության առաջին տարելիցին կարող են հասնել գրեթե 2 000 դոլարի։

Փորձագետները նշել են, որ պատերազմի հետևանքները դուրս են գալիս տարածաշրջանի սահմաններից և արդեն ազդեցություն են գործում համաշխարհային էներգետիկ շուկաների և ԱՄՆ սպառողների կյանքի արժեքի վրա։

Պետք է վերջ տալ դատարկ խոստումների ժամանակաշրջանին և անցնել գործի

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նպատակը մեկն է՝ վերջ տալ դատարկ խոստումների ժամանակաշրջանին և անցնել գործի՝ կառուցելու ուժեղ Հայաստան»,- Գյումրիում ընթացող քարոզարշավի ժամանակ տեսաուղերձով դիմելով քաղաքացիներին՝ այս մասին նշել է վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

«Մենք պետք է վերջ տանք Հայաստանը 300 000 ադրբեջանցիներով բնակեցնելու Փաշինյանի պլաններին: Սրա նպատակն է Հայաստան՝ առանց ինքնության և հայկականության, կարճ ասած, Հայաստան առանց հայերի։ Նա հատուկ է դատարկում Ալիևի մատնանշած տարածքները՝ ադրբեջանցիներին բնակեցնելու համար: Հատուկ փակում է դպրոցներ, պետական կառույցներ։ Չի կարող լինել ուժեղ Հայաստան առանց տնտեսապես զարգացած և ունիկալ Գյումրիի»,- ընդգծել է Կարապետյանը՝ հորդորելով քվեարկել «Ուժեղ Հայաստան»-ի օգտին:

Քվեների բիզնես․ ինչպես են պարտված կուսակցությունները միլիոններ ստանում

Մեր վճարած հարկերից գումար են ստանում անգամ այն կուսակցությունները, որոնք չեն անցել խորհրդարան, ստանում են բավականին մեծ գումարներ։ Պատահական չէ, որ Հայաստանում այդքան մեծ թվով քաղաքական ուժեր են մասնակցում ընտրություններին։ 

Եթե մինչև 2020-ը օրենքով ուժերը տարեկան 40 դրամ էին ստանում իրենց ստացած յուրաքանչյուր ձայնի համար, ապա 2020-ի փոփոխություններից հետո բանաձև է փոխվել․ 2-5 տոկոս հավաքած կուսակցությանը տրված ձայները բազմապատկվում են բազային նվազագույն աշխատավարձով՝ 1000 դրամով, իսկ 5-20 տոկոս հավաքածներինը՝ 500 դրամով։

Թուրքիայում ընդդիմության տասնյակ հազարավոր կողմնակիցներ երթով գնացել են Աթաթուրքի դամբարանի մոտ

Անկարայում տեղի է ունեցել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) կողմնակիցների զանգվածային երթը՝ կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի գլխավորությամբ, հայտնել է Haberhurriyeti-ն։

Լրատվամիջոցների տվյալներով՝ տասնյակ հազարավոր մասնակիցներ հավաքվել են Գյուվենփարկի շրջանում և երթով շարժվել դեպի Անըթքաբիրի դամբարան։

Ակցիան անցկացվել է հանրահավաքի և դրան հաջորդած երթի շրջանակում՝ կուսակցական գործիչների, համայնքային ղեկավարների և կուսակցության կողմնակիցների մասնակցությամբ։ Ցուցարարները շարժվել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, մի շարք շրջաններում երթևեկությունը սահմանափակվել է, իսկ ոստիկանությունն ապահովել է կարգուկանոնը։

Գյուվենփարկում ունեցած ելույթի ընթացքում Օզելը հայտարարել է կուսակցության ներսում առկա քաղաքական տարաձայնությունների և ներքին թարմացման անհրաժեշտության մասին։ Նա նաև կոչ է արել անցկացնել կուսակցության նոր համագումար և ներկուսակցական ընթացակարգերի միջոցով քննարկել ապագա ղեկավարության հարցը։

Հանրահավաքի ավարտից հետո մասնակիցների շարասյունը շարունակել է շարժումը դեպի Անըթքաբիր, որտեղ ակցիան ավարտվել է։

Ավելի վաղ Թուրքիայի դատարանը չեղարկել էր ԺՀԿ 2023 թվականի համագումարի արդյունքները և անվավեր ճանաչել առանցքային ընդդիմադիր կուսակցության նախագահի ընտրությունը։ Միևնույն ժամանակ դատարանը պաշտոնում վերականգնել էր կուսակցության նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։

Գյումրին կդարձնենք միջազգային տուրիստական հանգույց․ Սամվել Կարապետանի ուղերձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյումրին կդարձնենք միջազգային տուրիստական հանգույց․ Սամվել Կարապետանի ուղերձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալական «Նապոլին» նոր գլխավոր մարզիչ ունի․ ով է նա

Մասիմիլիանո Ալեգրին դարձել է իտալական «Նապոլիի» նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցկայքի էջում։ Համաձայն հրապարակման, 58-ամյա մասնագետը ընդունել է ակումբի առաջարկած բոլոր պայմանները եւ կկքնի աշխատանքային պայմանագիր։ Գործարքը արդեն համարվում է կայացած։ Նախկինում Ալեգրին գլխավորել է «Միլանը»։ Ալեգրին այդ պաշտոնին կհաջորդի Անտոնիո Կոնտեին։