Բացահայտվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք. Ալեքսան Ալեքսանյանը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ա.Ա.-ն 2025 թվականի սեպտեմբերի 9-ից հանդիսանալով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի հիմնադիր և գործադիր մարմնի ղեկավար, Ս.Կ.-ի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կազմակերպած ցույցերին և հավաքներին մասնակցելու, այլ կերպ՝ հավաքի մասնակիցներ հավաքագրելու իրական նպատակով՝ ՀՀ տարբեր վայրերում գործող «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն, քողարկելով իր իրական մտադրությունը, քաղաքացիաիրավական, այդ թվում՝ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում «Մեր ձևով» ՀԿ-ի բանկային հաշիվներին Ս.Կ.-ի հետ փոխկապակցված «Տաշիր» բարեգործական հիմնադրամից, «Ինտեգո Էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերություններից որպես «Նվիրատվություն», «Փոխառության տրամադրում»  փոխանցվել է հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված՝ շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամ, 230 հազար եվրո և 75 հազար ԱՄՆ դոլար:  

Ա.Ա.-ն նույն ժամանակահատվածում հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերի գումարն օրինական գործունեության պատրվակով լեգիտիմացնելու նպատակով՝ աշխատանքի ընդունված քաղաքացիներին մեկ կամ ավելի ամիս որպես աշխատավարձ, ինչպես նաև ծառայությունների մատուցման դիմաց վճարելու քողի ներքո, նյութապես շահագրգռել է՝ ուղղորդելով մասնակցել Ս.Կ.-ի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կազմակերպած ցույցերին և հավաքներին:

Արդյունքում, աշխատանքի ընդունված քաղաքացիների գերակշիռ մասն աշխատանքի չեն հաճախել կամ ամսվա կտրվածքով կազմակերպությունների գրասենյակ են այցելել մեկ կամ մի քանի անգամ՝ չգիտակցելով նույնիսկ հասարակական կազմակերպությունում իրենց գործառույթների բնույթը և նպատակը: Հետագայում, Ա.Ա.-ն նշված աշխատակիցներին ազատել է աշխատանքից՝ առանց կանոնադրությամբ նախատեսված՝ ՀԿ-ի նպատակների իրագործման:

Այսպիսով, Ա.Ա.-ն հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված՝ հասարակական կազմակերպության հաշիվերին փոխանցված գումարներից որպես աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ հատկացրել է 703 մլն 835 հզր 953 ՀՀ դրամ, իսկ որպես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրություն՝ 59 մլն 428 հզր 521 ՀՀ դրամ՝ ընդհանուր՝ 763 մլն 264 հզր 474 ՀՀ դրամ։
Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ վարութային և ապացուցողական գործողություններ, հարցաքննվել է շուրջ 500 անձ:

Ա.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 296-դ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Վերջինս քննիչի որոշմամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԵՄ Կայուն էներգիա-2026. Սևան համայնքում ամփոփվել են լուսանկարչական աշխատանքների մրցույթը

Մշակույթ

Սևան համայնքում շարունակվում են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներն ու նախաձեռնությունները՝ «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո: Ի թիվս մի շարք մրցույթների, Սևանի համայնքապետարանի կողմից հայտարարվել էր թեմատիկ լուսանկարչական աշխատանքների մրցույթ: Մրցույթի եզրափակիչ փուլ է անցել 8 լուսանկար:

Ինչպես նախապես տեղեկացրել էինք, հունիսի 1-ին ամփոփվել են մրցույթի արդյունքները:
Լավագույն 2 լուսանկարները որոշվել են հանձնաժողովի կողմից, 1 լուսանկար՝ հավանումների արդյունքում:

Աշխատանքների գնահատման ընթացքում հանձնաժողովը հաշվի է առել  լուսանկարների համապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը:

Մրցանակային առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին շնորհվելու են մրցանակներ: Լավագույն լուսանկարները ներկայացվելու են ազգային մրցանակաբաշխությանը: 

Լավագույն լուսանկարների եռյակն է՝ 
Անահիտ Մկրտչյանի (8 տարեկան) «Գրքի էջերից դեպի ապագա» լուսանկարը, որը ստացել է ամենաշատ հավանումները՝ 198:

Հանձնախմբի կողմից լավագույն եռյակում են Սամվել Գրիգորյան (14 տարեկան) «Արևի անսպառ ուժի և մարդու կողմից այն խելամիտ օգտագործելու մասին» լուսանկարը և Մարի Մինասյան (15 տարեկան) «Կայուն զարգացում. մաքուր էներգիա.  գյուղական առաջընթացի գումարելիները» լուսանկարը: 

Հայտնաբերվել է զինծառայողի դի | Top-News.am

Հայաստան

Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին. հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»։

Ռուսաստանն Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել է 73 հրթիռ և 656 դրոն

Քաղաքականություն

Ռուսաստանը գիշերվա ընթացքում հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա, որի հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են, ևս մի քանիսը մնացել են փլատակների տակ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանն Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել է 73 հրթիռ և 656 դրոն։ Հիմնական թիրախներն էին Կիևը, կենտրոնական Դնիպրո քաղաքը, ինչպես նաև արևելյան Պոլտավա, Խարկիվ և Զապորոժիե քաղաքները։ Ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել կամ ճնշել են 40 հրթիռ և 602 դրոն։

Գրանցվել են 30 բալիստիկ հրթիռների, 3 թևավոր հրթիռների և 33 դրոնների հարվածներ առնվազն 38 վայրերում։ Խոցված դրոնների բեկորներն ընկել են 15 տարբեր վայրերում, հայտնել է ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայության տելեգրամյան հաղորդագրության համաձայն՝ Կիևում առնվազն 4 մարդ զոհվել է, իսկ 58-ը վիրավորվել են, այդ թվում՝ 3 երեխա։ Կիևի ութ վարչական շրջաններում վնասվել են բնակելի շենքեր և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ։

Ուկրաինայի պաշտոնյաները շարունակում են դաշնակիցներից պահանջել ավելի շատ հակաօդային պաշտպանության հրթիռներ՝ Ռուսաստանի բալիստիկ հրթիռային հարձակումներին դիմակայելու համար։ Թեև Ուկրաինային հաջողվում է խոցել դրոնների մեծ մասը, բալիստիկ հրթիռները շարունակում են մնալ երկրի հակաօդային պաշտպանության համակարգի գլխավոր խոցելի կողմերից մեկը։

Հայաստանը կարող է նաև կարևոր գործընկեր դառնալ ԵՄ արտաքին քաղաքականության մեջ

Աշխարհ

Հայաստանը մեծ համակրանք է վայելում Եվրամիությունում, կողմերի պաշտոնական հարաբերությունները շարունակում են խորանալ, սակայն անդամակցության հարցը հիմնականում մնում է տեսական: Այդ մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է Լյուքսեմբուրգից եվրապատգամավոր Ֆերնան Կարտհայզերը: Նրա խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը քիչ հավանական է: Եվրապատգամավորը հավելել է՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և բարդ հարաբերություններն առնվազն հարևաններից մեկի հետ, նման թեկնածությունն առաջացնում է բազմաթիվ հարցեր։

Կարտհայզերը նշել է, որ ներկայում ԵՄ-ն առաջնահերթություն է տալիս Բալկանյան երկրների թեկնածուներին, ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ անդամակցության ճանապարհին առկա չլուծված հարցերին:

Միևնույն ժամանակ, ըստ եվրապատգամավորի, առայժմ նախընտրելի կլինի Հայաստանի հետ գործակցությունն ընդլայնել երկրի տնտեսությունն ամրապնդելու, կենսամակարդակը բարելավելու և մշակութային կապերն ամրապնդելու նպատակով։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է նաև կարևոր գործընկեր դառնալ ԵՄ արտաքին քաղաքականության մեջ, օրինակ՝ Իրանի հետ իր երկարատև հարաբերությունների շնորհիվ։

Ինչպես և ում եք քվեարկել, ոչ մեկի գործը չի. Սրբուհի Գալյան

Քաղաքականություն

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը անդրադարձել է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրակաշառքի դեպքերին։ 

«Սիրելի քաղաքացիներ, վերջին շրջանում մենք անընդհատ լսում ենք ձայնագրություններ, որոնցում երևում է, որ մարդիկ կամ ընտրակաշառք են բաժանում, կամ ընտրակաշառք են ստանում։ Կարծում եմ՝ ավելորդ է ասել, որ ընտրակաշառք տալը կամ ստանալը, կամ միջնորդությունը մեր երկրում քրեորեն հետապնդելի արարքներ են։ Ես ուզում եմ խոսել ընտրության գաղտնիության մասին»,-ասել է արադարադատության նախարարը։

Նա շեշտել է, որ ընտրությունը, քվեարկությունը գաղտնի է, որը սկզբունք է, որից չկա շեղում. «Ավելին, քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլ նաև պարտականություն, ինչը նշանակում է, որ քվեարկողը ինքն է պարտավոր գաղտնի պահել իր քվեարկության արդյունքը։ Թե ինչպես և ում եք քվեարկել, ոչ մեկի գործը չի»,-շեշտել է Սրբուգի Գալյանը։

Ֆիլիպիններում կառուցվող շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի

Աշխարհ

Ֆիլիպինների Անխելես քաղաքում կառուցվող 9-հարկանի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը 11-ից հասել է 17-ի, ևս երեք մարդ անհետ կորած է: Այս մասին հաղորդել է ABS-CBN News հեռուստաալիքը:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ արտակարգ ծառայությունները շարունակում են որոնողական գործողությունը՝ զննելով շենքի փլվածքները:

Շենքը փլվել է մայիսի 24-ի գիշերը։ Քաղաքային վարչության մամուլի ծառայության ղեկավար Ջեյ Պելայոն հայտնել է, որ փլվածքների տակ են մնացել տասնյակ շինարարներ: 26 մարդ  փրկվել է պատահարից հետո առաջին ժամերին: Հարևան հյուրանոցում գտնվող մալայզիացի զբոսաշրջիկը վիրավորվել էր, այնուհետև մահացել ստացած վնասվածքներից:

ԱՄՆ-ի հետ երկխոսությունը կդադարեցվի, եթե Իսրայելը շարունակի Լիբանանի վրա հարձակումները. Ղալիբաֆ

Հարեվաններ

ԱՄՆ-ի հետ Իրանի գլխավոր բանակցող և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հեռախոսազրույց է ունեցել իր լիբանանցի գործընկեր Նաբիհ Բերիի հետ՝ քննարկելով Իսրայելի ռազմական գործողությունները Լիբանանում։ Այս մասին Ղալիբաֆը նշել է X-ում գրառման մեջ։

«Իմ եղբոր՝ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի հետ զրույցում ես հաստատեցի, որ եթե Լիբանանում սիոնիստական ռեժիմի ագրեսիան շարունակվի, մենք ոչ միայն կդադարեցնենք բանակցային գործընթացը, այլև ամուր կկանգնենք նրանց դեմ», – նշել է նա գրառման մեջ։

Հունիսի 1-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում գրառման մեջ նշել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը պետք է լինի հրադադար բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ «Դրա խախտումը մեկ ճակատում հրադադարի խախտում է բոլոր ճակատներում։ ԱՄՆ-ն և Իսրայելը պատասխանատու են ցանկացած խախտման հետևանքների համար», – նշել էր նա։

ԱՄՆ նախագահը հունիսի 1-ին հայտարարել է, որ զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, նաև ներկայացուցիչների միջոցով շփում է ունեցել «Հեզբոլլահ»-ի հետ, որի արդյունքում կողմերը համաձայնել են դադարեցնել հարվածները։