Փաշինյանը Ալեն Սիմոնյանի եւ Սուրեն Պապիկյանի հետ շրջում են զինտեխնիկայի կայանման փողոցներով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 28-ին դիտել են Երևանի կենտրոնում տեղակայված ռազմական տեխնիկան։

Հիշեցնենք, որ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված զինվորական շքերթը Հանրապետության հրապարակում արդեն ավարտվել է։

Շքերթի ժամանակ հրապարակով հանդիսավոր քայլերթով անցել են զորամիավորումներն ու ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները, ինչպես նաև ցուցադրվել է հայրենական ու արտասահմանյան արտադրության ռազմական տեխնիկա։

Շքերթի ավարտից հետո տեխնիկան տեղակայվել է հրապարակին հարակից տարածքում։ Այն այնտեղ կմնա մինչև կեսգիշեր, որպեսզի քաղաքացիները կարողանան մոտիկից ծանոթանալ դրան։

ԱՄՆ-ը պետք է առանց որևէ պայմանի ապասառեցնի ակտիվները․ Իրանի ԱԽ

Միացյալ Նահանգներն Իրանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար պետք է առանց որևէ նախապայմանի ապասառեցնի Իրանի արգելափակված ակտիվները։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին։

«Ամերիկացիների կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ապօրինի արգելափակված ակտիվները պետք է ապասառեցվեն առանց որևէ նախապայմանի, և այդ ճնշումը պետք է դադարեցվի»,— ասել է նա լրագրողներին՝ ՌԴ Անվտանգության խորհրդի հովանու ներքո անցկացվող Անվտանգության I միջազգային համաժողովի շրջանակում։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանից հայտնել էին, որ Վաշինգտոնը, Իրանի հետ համաձայնագրի նախագծի համաձայն, պարտավոր կլինի դադարեցնել Իրանի ծովային շրջափակումը և ապասառեցնել արտերկրում գտնվող իրանական սառեցված ակտիվները։

Փաշինյանը, Պապիկյանն ու Սիմոնյանը շրջում են այն փողոցներով, որտեղ կայանված է զորահանդեսին ցուցադրված զինտեխնիկան (վիդեո)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս պահին անցնում ենք այն փողոցներով, որտեղ կայանված է այսօրվա զորահանդեսին ցուցադրված զինտեխնիկան։

Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Սուրեն Պապիկյանը, ով նաև «լայվ» է է մտել։

Տեսանյութում երևում է, որ մարդիկ մոտենում են, շնորհավորում են տոնի առթիվ և մաղթում, որ Հայոց բանակի սպառազինությունը տասնապատկվի ու հարյուրապատկվի։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տեխնիկան զորահանդեսից հետո մի քանի օր կմնա Տիգրան Մեծի պողոտայում, որպեսզի մարդիկ մոտիկից ծանոթանան դրանց։

ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ որոշումը կայացնում է հայ ժողովուրդը և Երևանը․ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ որոշումը կայացնում է հայ ժողովուրդը և Երևանը․ այս մասին, ինչպես գրում է lenta.ru-ն, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Գիտեք, սա միայն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության ղեկավարության որոշումն է։ Հայաստանն այժմ ներկա է և մասնակցում է ՀԱՊԿ աշխատանքներին որպես լիիրավ անդամ։ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են մեր կազմակերպության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների շաբաթական հանդիպումներին», – հայտարարել է Մասադիկովը։

Նա հավելել է, որ այս պահին կազմակերպությունը որևէ պաշտոնական ընթացակարգ կամ գրավոր ծանուցում չի ստացել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մտադրության վերաբերյալ։ Հետևաբար, Երևանը մնում է լիիրավ անդամ։

«Այսօր ինքնաբացարկ ներկայացնելու վերջին օրն է․ հիշեք այս օրը»․ Նարեկ Մալյան

«Այսօր ինքնաբացարկ ներկայացնելու վերջին օրն է․ հիշեք այս օրը»․ Նարեկ Մալյան

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր՝ մայիսի 28-ին, ինքնաբացարկ ներկայացնելու վերջին օրն է՝ 2026թ․ ընտրարշավի բեկումնային օրերից մեկը: Հիշեք այս օրը: Ընտրությունների արդյունքները կանխորոշվում են այս օրերին: Այս օրերին իրական ընդդիմության կայացրած որոշումները արտացոլվելու են հունիսի 7-ի քվեարկության ընթացքում:
     Այս ընտրություններին մասնակցող միակ նախկին նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը այսօր հնարավորություն ուներ ինքնաբացարկ հայտնելով միանալ իրական ընդդիմությանը, ապահովել ընտրական միասնական ճակատը և վերջ տալ տարիներ շարունակ իր կողմից ընդդիմադիր դաշտի պառակտման արատավոր պրակտիկային, դրանով քավելով առնվազն 2021 թվականից նիկոլին լեգիտիմացնելու, նիկոլի թիրախ աշխատելու մեղքը:
     Քոչարյանի ինքնաբացարկի դեպքում «Հայաստան» դաշինքը տեսականորեն հնարավորություն կստանա հաղթահարել անցումային շեմը: Ցավոք այսօր անցումային շեմի հաղթահարումը անհնար է:
     Քոչարյանը, իհարկե, դա չի անի: Կպատճառաբանի «Գյումրի 2» «հանճարեղ» ու չաշխատող պլանով, կպատմի թե ինչքան լավ էր իր նախագահության ժամանակ, կասի, որ ամբողջ հայ ազգի մեջ իրենից լավ ոչ ոք չի կարող Ալիևի հետ հանդիպել, կակնարկի, որ Պուտինի քիպ ընկերն է, կասի, որ սոցհարցումներին չի հավատում ու արդյունքում ընդդիմության հաղթանակի օգտին քայլ չի անի:
     Այսօրվա վերջում Ռոբերտ Քոչարյանը այլևս վերջնական կդադարի ընդդիմադիր լինել: Հունիսի 7-ին անցումային շեմը չհաղթահարելուց հետո, կարծում եմ, կլքի Հայաստանը: Ինչպես ժամանակին Հայաստանում պաշտոն ստանալով լքեց իր ծննդավայր Արցախն ու այլևս այնտեղ չվերադարձավ: Ամենայն հավանականությամբ կմեկնի Հունաստան:
     Մենք կմնանք այստեղ՝ ծվեն ծվեն եղած Հայաստանում: Քոչարյանի շնորհիվ պարտված: Երբ Քոչարյանի անվան առաջ դնում եմ պարտված բառը, իրականում նկատի ունեմ մեզ բոլորիս: Քոչարյանը նիկոլի նման երբեք չի ընդունելու իր պարտությունը և համառորեն մինչև վերջ մեզ խրելու է ճահիճի մեջ:
     Պարտվել ենք մենք՝ իրական ընդդիմադիրներս, հերթական անգամ հուսախաբ եղած ժողովուրդը, որը դեռ տեղյակ չի, որ այսօր՝ մայիսի 28-ին Քոչարյանի հերթական պարտության մեղավոր է նշանակվել»:

Գյուղմթերքը Թուրքիա՞ եք արտահանելու․ Վահե Դավթյան

Ռուսաստանը մայիսի 30-ից կսահմանափակի Հայաստանից ներմուծվող պտղաբանջարեղենային արտադրանքի ներմուծումը, հայտնել է Ռոսսելխոզնադզորը։ Թուրքիա՞ եք գյուղմթերք արտահանելու՝ մեծ դժվարությամբ գործող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով․ «օկ»․ Facebook-ի իր էջում գրել է էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը։

«Պարզապես հիշեցնեմ, որ Թուրքիան Եվրոպայում բացարձակ առաջատար է գյուղատնտեսական արտադրության ծավալով․ 2023-ի տվյալներով այն կազմել է 68․9 մլրդ ԱՄՆ դոլար։

Գյուղատնտեսությունը Թուրքիայի ՀՆԱ-ի մոտ 7 %-ն է և ապահովում է աշխատուժի շուրջ 20 %-ը։

2002-2024 թթ. Թուրքիայի գյուղատնտեսական ՀՆԱ-ն աճել է 25-ից մինչև 74 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ արտահանումը՝ 3․8-ից մինչև 32․6 մլրդ։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ գյուղատնտեսական արտադրության ծավալով 2023-ին Թուրքիան աշխարհում զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ Եվրոպայում՝ առաջինը՝ առաջ անցնելով Ռուսաստանից և Ֆրանսիայից։

Գիտե՞ք՝ ի՞նչ է սա նշանակում: Այս ամառ լավ էժան միրգ ու բանջարեղեն կուտենք: Իսկ հետո կսկսվի ամենահետաքիքիրը:

Հայաստանի գյուղատնտեսությունը, կորցնելով արտահանման և իրացման կոմերցիոն հենակետերը, դադարելու է լինել մրցունակ տնտեսական հատված՝ անցնելով կայուն ներկրման ռեժիմի: Բարդ չէ կռահել՝ որտեղից»,- նշել է Դավթյանը։

«Ձեռք բերված խաղաղությունը հաստատվել է մեր պայմաններով»․ Ալիև

«Ձեռք բերված խաղաղությունը հաստատվել է մեր պայմաններով»․ Ալիև

Անկախությունը մեծ օրհնություն է, մեծ ձեռքբերում։ Սակայն իրական անկախությունը լինում է այն ժամանակ, երբ երկիրը կարողանում է վարել անկախ քաղաքականություն։ Եվ Ադրբեջանը այդպիսի երկրների շարքին է պատկանում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված Շուշիի շրջանում։

«Եվ՛ 2020 թվականը, և՛ 2023 թվականը մեր փառահեղ հաղթանակն է, և մենք հավերժ կհպարտանանք այս հաղթանակով։ Այսօր Ադրբեջանի յուրաքանչյուր թիզ հող մեր վերահսկողության տակ է», – հայտարարել է նա։ Ալիևը նշել է, որ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնվել են։ «Ձեռք բերված խաղաղությունը հաստատվել է մեր պայմաններով», – հավելել է նա։