Մեր Ուժեղ Վանաձորը․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել
Պատմական խայտառակություն. Արցախի Հանրապետությունը սեփականազրկվեց․ Երիցյան

Պատմական խայտառակություն. Արցախի Հանրապետությունը սեփականազրկվեց։ Այս մասին հայտարարել է Ռոման Երիցյանը։
«ՀՀ վարչական դատարանի նախագահի այսօրվա հրապարակած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Հիշեցնում եմ, որ դատավորը հրաժարվել է Արցախի Հանրապետությանը գործով ներգրավել որպես երրորդ անձ, ինչի համատեքստում ստիպված էի Արցախի Հանրապետության շահերը ներկայացնել այլ գրանցված իրավունքի սուբյեկտի անունից։
Սրանից անհիմն ու աբսուրդային դատական ակտ երբևէ չեմ ունեցել։
Որոշումը կբողոքարկեմ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան»։
Զորահանդեսի շրջանակում վաղը ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ
Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում վաղն առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք: Այս մասին հաղորդում են ՊՆ-ից։

Ֆրանսիայում շոգի պատճառով յոթ մարդ է մահացել. մի շարք եվրոպական երկրներում մայիսյան ջերմաստիճանը ռեկորդներ է խփել
Ֆրանսիայում ծայրահեղ և անոմալ վաղ սկսված ամառային շոգի ալիքի հետևանքով, որը պատել է Արևմտյան Եվրոպայի զգալի մասը, յոթ մարդ է մահացել։ Մի քանի երկրներում գրանցվել են մայիս ամսվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճաններ։
Ֆրանսիայում, որտեղ մայիսի պատմական առավելագույն ջերմաստիճանը թարմացվել էր նախ երկուշաբթի, իսկ այնուհետև կրկին երեքշաբթի, Météo France ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ շոգը կարող է պահպանվել մինչև շաբաթվա վերջ։ Ըստ կանխատեսումների՝ որոշ շրջաններում ջերմաչափի սյունը կարող է բարձրանալ մինչև 39°C, գրում է Guardian-ը։
«Այսօրվա դրությամբ կարող եմ հաստատել շոգի հետ ուղղակի կամ անուղղակի կապված յոթ մահվան դեպք»,- TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոդ Բրեժոնը՝ հավելելով, որ այդ դեպքերից հինգը կապված են եղել ջրահեղձության հետ։
Մեծ Բրիտանիայում ևս գրանցվել է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում մայիսյան ամենաշոգ օրը. Լոնդոնի մերձակայքում ջերմաստիճանը հասել է 35°C-ի՝ գերազանցելով երկուշաբթի սահմանված 33,5°C-ի նախորդ ռեկորդը։ Անոմալիայի պատճառը բարձր ճնշման գոտին է, որն արգելափակել է տաք օդային զանգվածները Արևմտյան Եվրոպայի վրա։
Կլիմայական մոդելները ցույց են տալիս, որ գլոբալ կլիմայական փոփոխությունների պատճառով Եվրոպայում հունիսին ուժեղ շոգի առաջացման հավանականությունն այժմ մոտ 10 անգամ ավելի մեծ է, քան նախաարդյունաբերական դարաշրջանում, և նմանատիպ հետագիծն այժմ հստակորեն նկատվում է նաև մայիսի համար։
«Ծայրահեղ շոգի սեզոնի շրջանակի ընդլայնումը կլիմայի փոփոխության բացարձակապես բնորոշ հետևանք է,- Ֆրանսպրես գործակալությանը տված հարցազրույցում նշել է կլիմայագետ Ռոբեր Վոտարը։- Վերջնական արդյունքում մենք կսկսենք բախվել նմանատիպ ջերմային անոմալիաների ապրիլին և հոկտեմբերին»։

Վարդան Ղուկասյանի որդուն առանց պաշտպանների կալանավորել են «Հայլուր»
Առաջին ատյանի դատարանը այսօր Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու որոշում է կայացրել:
«Հայլուրի» տեղեկություններով այսօր` երեկոյան Սպարտակ Ղուկասյանին կալանավայր են տեղափոխել:
Մեր աղբյուրները ուշագրավ մանրամասներ հայտնեցին գործից:
Պարզվում է՝ Ղուկասյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հաջորդ ամիս, սակայն դատախազությունը արտահերթ նիստ նշանակելու միջնորդություն է ներկայացրել:
Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը հաստատեց «Հայլուրի» տեղեկությունը:
Ըստ Ղաքեշիշյանի՝ դատական նիստն անցկացվել է առանց Ղուկասյանի պաշտպանների մասնակցության: «Ծանուցում ենք ստացել դատական նիստի նշանակման մասին, սակայն հայտնել ենք, որ չենք կարող մասնակցել՝ ծանրաբեռնվածության պատճառով»,-ասաց Հովհաննես Ղարաքեշիշյանը:
Փաստաբանները դեռ չեն ստացել դատարանի որոշումը: Հայնտի չէ՝ ինչ ժամկետով է կալանավայրում մնալու Սպարտակ Ղուկասյանը: Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 2025-ի նոյեմբերին: Այդ օրը ՔԿ–ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):
Ըստ փաստաբանների՝ քննչական կոմիտեն խուլիգանություն էր որակել Սպարտակ Ղուկասյանի՝ դատարանի դահլիճում արած «սրանք воздух են» հայտարարությունը: Այս նախադասությունում հայհոյանքներ էր գտել նախաքննական մարմինը։
Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հայտարարությունները` ամբողջական տեքստով
Մոսկվան զգուշացրել է Երևանին գազային համաձայնագրի խզման հնարավորության մասին
«Մինչ նոր հանդիպում շուտով»․ ՀՀ ԱԳՆ