Ես հույսս դնում եմ ձեր մեծ ազգի իմաստության վրա, կեցցե՛ Հայաստանը. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր «Ֆեյսբուքի» էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Նա Սամվել Կարապետյանին համեմատել է վրացի միլիարդատեր Իվանիշվիլիի հետ և հայ ժողովորդին խորհուրդ տվել չկրկնել Վրաստանի սխալը։

«Սիրելի՛ հայ հարևաններ, արդյո՞ք սա այն երկիրն է, որը դուք ցանկանում եք ունենալ։ Մի՛ կրկնեք Վրաստանի սխալը, որքան էլ քննադատաբար վերաբերվեք գործող կառավարությանը։

Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի ցածր գնով։ Հայաստանը կարող է նույնը անել։

Այժմ, երբ ձեզ աջակցում են և՛ Եվրոպան, և՛ Ամերիկան, մի՛ կորցրեք այս հնարավորությունը և մի՛ մեկուսացրեք ձեզ աշխարհից։

Ինչպես ցույց է տալիս Վրաստանի շատ տխուր նախադեպը, օլիգարխի օգտին և Փաշինյանի դեմ քվեարկելը բացարձակապես ինքնասպանություն կլինի, և ես հույսս դնում եմ ձեր մեծ ազգի իմաստության վրա, որ դուք երբեք նման քայլ չեք անի։

Կեցցե՛ Հայաստանը»,- գրել է Վրաստանի նախագահը։ 

Առավոտից իրիկուն բանակի հզորացումից խոսողների մի մասը «Ֆեյսբուք»-ում թույն ու ատելություն է թափում. Ղազարյան

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով զորահանդեսից դժգոհություն հայտնողներին:

«Առավոտից իրիկուն բանակի հզորացումից խոսացողների մի մասը «Ֆեյսբուք»-ում թույն ու ատելություն է թափում՝ տեսնելով նոր զենքերն ու բանակի վերափոխումը»,- գրել է Ղազարյանը:

Առավոտից իրիկուն բանակի հզորացումից խոսողների մի մասը «Ֆեյսբուք»-ում թույն ու ատելություն է թափում. Ղազարյան

Առավոտից իրիկուն բանակի հզորացումից խոսողների մի մասը «Ֆեյսբուք»-ում թույն ու ատելություն է թափում. Ղազարյան

Կարողացել ենք վստահելի հարաբերութուն պահպանել ԱՄՆ-ի և Իրանի հետ, որովհետև մենք խաղեր չենք խաղում գործընկերների հետ. Փաշինյան

Կարողացել ենք վստահելի հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի և Իրանի հետ, դա տեղի է ունենում մի բանի շնորհիվ՝ մենք խաղեր չենք խաղում մեր գործընկերների հետ:

Այս մասին այսօր զորահանդեսից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք համագործակցություն ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և ի հեճուկս բոլոր դժվարությունների ու խնդիրների՝ այս ընթացքում Իրանի հետ մեր փոխվստահությունը խորացել է, որովհետև մենք մեր պայմանավորվածություններին և պատկերացումներին համապատասխան ենք գործել՝ միևնույն ժամանակ կարողանալով պահպանել վստահելի հարաբերություններ Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- նշել է Փաշինյանը:

Փաշինյանը շեշտեց, որ դա տեղի է ունենում միայն մի բանի շնորհիվ:

«Մենք խաղեր չենք խաղում մեր գործընկերների հետ և ուղիղ ու անկեղծ մեր դիրքորոշումները ներկայացնում ենք, և շնորհակալ ենք նրանց, որ ըմբռնումով են մոտենում մեր առանձնահատկություններին»:

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան են ուղարկվել հերթական բեռները

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան են ուղարկվել հերթական բեռները։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր Հայաստան է ուղարկվել երկու վագոն կարբամիդ՝ 126 տոննա ընդհանուր քաշով, ինչպես նաև մեկ վագոն ալյուր՝ 67 տոննա:

Մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է մատակարարվել ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար:

Ադրբեջանից Հայաստան տարանցման հետ մեկտեղ՝ արտահանվում են նաև նավթամթերքներ։ Արդեն ներմուծվել է ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա «ռեգուլար» և 2955 տոննա «պրեմիում» տեսակի բենզին։

Դա մեր ինքնիշխան որոշումն է. կարող է համատեղելի լինել մինչև 2030, 40 թիվը կամ 2026-ի դեկտեմբերը. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի մասին

28.05.2026

Քաղաքականություն

Զարգացած երկրները արդեն բազմամիլիոն դոլարանոց պայմանագրեր են կնքում մեր ռազմարդյունաբերության հետ. Փաշինյան

28.05.2026, 14:00

Քաղաքականություն

Դա մեր ինքնիշխան որոշումն է. կարող է համատեղելի լինել մինչև 2030, 40 թիվը կամ 2026-ի դեկտեմբերը. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի մասին

Խորհուրդ կտամ ձեզ դատի տան, որ ձեր լեզվի չափը ճանաչեք․ արժանապատիվ չեմ համարում ձեր հարցին պատասխանել. Փաշինյան