«Հրապարակ»․ Անդրանիկ Թեւանյանի գործով ևս մեկ նախկին պատգամավոր է անցնում

Լրտեսության եւ պետական դավաճանության մեջ մեղադրվող Անդրանիկ Թեւանյանի գործով, ըստ իրավապահ մեր աղբյուրի, եւս մեկ պատգամավորության թեկնածու, նախկին պատգամավոր է անցնում, որի ուղղությամբ սկսել են քայլեր ձեռնարկել։

Խոսքը «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի մասին է։

Ըստ Քննչական կոմիտեի, Թեւանյանը 2 տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» կենտրոնի տնօրենին 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել 2024 թ. ապրիլին ԱԺ փակ-գաղտնի նիստում կայացած լսումներից՝ սահմանազատման թեմայով։ Թեւանյանը 2023-ից ԱԺ պատգամավոր չէ։

Ըստ տեղեկությունների՝ այդ ինֆորմացիան, որն իր մեջ ոչ մի գաղտնիք չի պարունակում, նրան փոխանցել է Արեգնազ Մանուկյանը, որի հետ կապված՝ իշխանական շրջանակներն արդեն քանի օր ակնարկներ են անում։

«Ժողովուրդ». Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարության համակարգում ձևավորվել է նոր պրակտիկա, ըստ որի՝ պետական ենթակայության մի շարք բժշկական կենտրոնների տնօրեններ ընդունվել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» կլինիկական օրդինատուրա՝ «Հանրային առողջապահություն» մասնագիտությամբ՝ միաժամանակ շարունակելով իրենց կառավարչական պաշտոնավարումը։

ՀՀ առողջապահության նախարարության օրենսդրական փոփոխություններից հետո, երբ հիվանդանոցների տնօրենների համար բժշկական կրթությունն այլևս պարտադիր չէ, առողջապահական համակարգում ձևավորվել է նոր, ուշագրավ պրակտիկա․ պետական ենթակայության մի շարք բժշկական կենտրոնների ղեկավարներ ընդունվել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» կլինիկական օրդինատուրա՝ «Հանրային առողջապահություն» մասնագիտությամբ։

Խոսքը 1 տարի 2 ամիս տևողությամբ առկա ուսուցման մասին է, որի ընթացքում, ըստ գործող կարգի, ուսանողները պետք է մասնակցեն կրթական գործընթացներին՝ միաժամանակ շարունակելով իրենց մասնագիտական և վարչական պարտականությունները, ղեկավարելով բժշկական կենտրոններ, իսկ որոշ դեպքերում նաև ներգրավված լինելով քաղաքական գործընթացներում։

Այս համատեքստում բարձրացված հարցերին ի պատասխան՝ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի կողմից հնչեցված մտահոգություններին անդրադառնալով, Առողջապահության ազգային ինստիտուտը պարզաբանել է, որ կրթական գործընթացները կազմակերպվում են «ուշ ժամերին» և հանգստյան օրերին։ Անգամ նախօրեին Ալեքսանդր Բազարչյանի ղեկավարած ինստիտուտը ռիլ է հրապարակել դասապրոցեսից, թե ինչպես են մարդիկ դասերին նստած։

Սակայն հենց այս պարզաբանումը, ըստ էության, չի փակում հարցերը, այլ նոր հարցեր է առաջացնում՝ ինչպես է իրականում կազմակերպվում առկա ուսուցումը, եթե ուսանողները միաժամանակ զբաղեցնում են բարձր պատասխանատվության կառավարչական պաշտոններ։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ նման իրավիճակն ընդունելի չէ և պետք է մանրամասն ուսումնասիրվի։

«Պետք է ծառայողական քննությամբ և այլ ձևերով պարզաբանվի, պետք է ճշտվի»,– արձագանքել է նախարարը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդունելի է հիվանդանոց ղեկավարելու ընթացքում առկա կրթական գործընթացում ձևական կամ ոչ լիարժեք մասնակցությունը։

Նախարարը նաև նշել է, որ օնլայն ուսուցման հարթակներ գոյություն ունեն, որոնք պահպանվել են դեռևս քովիդի ժամանակաշրջանից և շարունակում են կիրառվել, սակայն ընդգծել է, որ․

«Եթե ինչ-որ մեկը առկա դասընթացի մեջ չի մասնակցում, դա անընդունելի է»։

Միևնույն ժամանակ, բարձրացված հարցերից առանցքայինը մնում է անպատասխան․ ինչպես է ապահովվում, որ «առկա» համարվող կրթությունը իրականում համապատասխանում է իր բովանդակությանը, ինչ մեխանիզմներով է վերահսկվում հաճախելիությունը, և արդյոք կրթական գործընթացը չի վերածվում ձևական որակավորման համակարգի։

Այս պահին, ըստ նախարարի արձագանքի, հարցը տեղափոխվում է ծառայողական քննության դաշտ, ինչը փաստացի նշանակում է, որ համակարգը թեման պարզաբանելու կարիք ունի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Հրապարակ»․ Փաշինյանի համար կենաց-մահու հարց է դարձել

Գլխավոր դատախազությունը դեռ անցած տարվանից Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երեւանում Լեռնային Ղարաբաղի կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը: Խոսքն Արցախի ներկայացուցչության շենքի մասին է, որն ուզում են վերցնել արցախցիների ձեռքից:

Մայիսի 22-ին դատարանը պետք է որոշում կայացներ, սակայն այն հետաձգվել է․ հավանաբար, չեն ուզում, որ ընտրություններից առաջ աղմուկ բարձրանա, եւ դրա պատճառով քվեներ կորցնեն։

Բացի այն, որ Փաշինյանը որոշել է ջնջել Արցախի հետ կապված ամեն ինչ եւ անգամ հիշողությունն ու «Արցախ» բառն է արգելում, այս շենքը խլելը կենաց-մահու հարց է դարձել նաեւ այն պատճառով, որ այստեղ սովետական տարիներին Երեւանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնն է գործել։

Անցած տարի Ադրբեջանի նախագահն իր երկրում անգամ նշել է Երեւանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնի 120-ամյակը, որին հաջորդեցին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերացիաները՝ Արցախի ներկայացուցչություն ներխուժմամբ եւ այս դատական հայցով։

«Հրապարակ»․ Փաշինյանի համար կենաց-մահու հարց է դարձել

Գլխավոր դատախազությունը դեռ անցած տարվանից Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երեւանում Լեռնային Ղարաբաղի կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը: Խոսքն Արցախի ներկայացուցչության շենքի մասին է, որն ուզում են վերցնել արցախցիների ձեռքից:

Մայիսի 22-ին դատարանը պետք է որոշում կայացներ, սակայն այն հետաձգվել է․ հավանաբար, չեն ուզում, որ ընտրություններից առաջ աղմուկ բարձրանա, եւ դրա պատճառով քվեներ կորցնեն։

Բացի այն, որ Փաշինյանը որոշել է ջնջել Արցախի հետ կապված ամեն ինչ եւ անգամ հիշողությունն ու «Արցախ» բառն է արգելում, այս շենքը խլելը կենաց-մահու հարց է դարձել նաեւ այն պատճառով, որ այստեղ սովետական տարիներին Երեւանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնն է գործել։

Անցած տարի Ադրբեջանի նախագահն իր երկրում անգամ նշել է Երեւանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնի 120-ամյակը, որին հաջորդեցին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերացիաները՝ Արցախի ներկայացուցչություն ներխուժմամբ եւ այս դատական հայցով։

«Հրապարակ»․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից»

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որ Նիկոլ Փաշինյանի կողմն անցած ու Վեհափառին ուրացած 10 տիրադավներից մեկն է, «անհետացել է ռադարներից»։ Արցախցիները նրա մասին տեղեկություն չունեն, նա դադարել է այցելել Երեւանում իր գլխավորած թեմի առաջնորդանիստ, քանի որ այնտեղ թեմական խորհրդի եւ աշխատակազմի համար անցանկալի հյուր է։

Արցախին վերաբերող ցանկացած հոգեւոր ծիսակարգի համար արցախցիները դիմում են Դադիվանքի հոգեւոր առաջնորդ, ներկայում Եռաբլուր պանթեոնի եկեղեցու սպասավոր Տեր Հովհաննեսին, նրան են ճանաչում իբրեւ առաջնորդ։

Չնայած արցախցիները դիմել էին Վեհափառին՝ Վրթանես եպիսկոպոսին կարգալույծ անելու կամ թեմակալ առաջնորդի պաշտոնից զրկելու խնդրանքով, եւ առաջարկել էին թեկուզ ժամանակավոր տեղապահ նշանակել, բայց Վեհափառն անարձագանք է թողել նրանց խնդրանքը:

Թեմի անդամների տպավորությամբ՝ հավանաբար, չի ցանկանում սրել իրավիճակը՝ աչքի առջեւ ունենալով Մասյացոտնի թեմում տիրող վիճակը․ կարգալույծ արված Գեւորգ Սարոյանը` իշխանական աջակցությամբ, խառնակչությամբ է զբաղված եւ անգամ ֆինանսներն է տնօրինում։

«Իրավունք». Ինչու դատարանները հանկարծ սկսեցին փոխել խափանման միջոցները

«Իրավունք» թերթը գրում է. «Հունվար ամսին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ գումար չկա թոշակ բարձրացնելու համար, թե բա՝ թոշակառուն ի՞նչ է անելու այդքան գումարը: Սա լսել են բոլորը, սակայն ամիսներ անց, չգիտես, ում «բշտոցի» շնորհիվ, Փաշինյանի միտքը փոփոխվում է ու որոշում է, որ այդ 10 հազար դրամով կփրկվի թոշակառուն: Ու ամեն անգամ թոշակառու տեսնելիս հարցնում է. «Ներսես ախպար, տժվժիկը աղե՞գ էր»:

Անցնենք հաջորդներին. մեծ քանակով դպրոցների իբր վերանորոգում, մանկապարտեզների կառուցում եւ այլն, դե դա էլ կլասիկայի ժանրից է: Չմոռանանք հրաշքներ գործող ասֆալտը: Բայց կարեւորն այստեղ այլ կառույցի ֆունկցիան է՝ ընտրություններից ամիսներ առաջ կալանավորների եւ ձերբակալվածների մեծ մասի խափանման միջոցը փոխվում է առնվազն տնային կալանքով:

Հիմա կասեք՝ ինչ վատ բան կա դրանում, մենք էլ կասենք՝ բնավ, բայց… Հայաստանում  ներկայում գործում է 10 քրեակատարողական հիմնարկ (կալանավայր/ՔԿՀ)։ 2026 թվականի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի ՔԿՀ-ներում պահվում է մոտ 2869 անձ: Ստացվում է, որ թեթեւացնելով բանտախցերը՝ նոր կալանավորների եւ դատապարտյալների տեղ են ազատում:

Ասվածի ապացույցն այն է, որ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 43 քրեական վարույթ, որոնցից 14-ով ձերբակալվել է 67 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 75 անձի նկատմամբ, երկու մեղադրյալ նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 32 մեղադյրալի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված կալանք եւ տնային կալանք խափանման միջոցներ, 29-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ։ Էլ չասենք, որ 14 քրեական վարույթով իրականացվել է 134 խուզարկություն

Այսինքն՝ թվացյալ ուրախությունն այդքան էլ ուրախալի չէ, քանի, որ բանտախցերը ազատելով՝ իշխանությունը պատրաստվում է նոր կալանավորների «ընդունելությանը»:

Ի դեպ, ակամայից հիշեցինք 2020 թվականի պատերազմը, երբ կալանավայրերից բազում կալանավորներ դիմում նամակով խնդրել էին համապատասխան մարմիններին՝ ցանկություն հայտնելով, որպեսզի գոնե ժամանակավորապես իրենց ազատեն, պատերազմին մասնակցելու նպատակով, եւ 18 տարեկան անփորձ զինվորի փոխարն իրենք մեկնեն առաջնագիծ: Դիմում  նամակները մերժել են: Հետեւապես, հարց է առաջանում՝ ինչո՞ւ այն ժամանակ բանտախցերը չէին թեթեւացնում, իսկ այժմ արագ տեմպերով դատարկվում է: Մնում է ասել՝ «Золотой свободы » բոլորին…»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ն հրադադարի ռեժիմի ընթացքում «ինքնապաշտպանության նպատակով» հարվածներ է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներին

Ամերիկացի զինվորականները «ինքնապաշտպանության նպատակով հարվածներ» են հասցրել իրանական հրթիռային արձակման հարթակներին և նավակներին Հորմուզի նեղուցի շրջանում։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունից (CENTCOM)՝ ընդգծելով, որ գործողությունն իրականացվել է գործող հրադադարի ռեժիմի և պատերազմի ավարտի շուրջ շարունակվող բանակցությունների ֆոնին։

«Այսօր ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հարավում՝ ինքնապաշտպանության նպատակով, որպեսզի պաշտպանեն մեր զինծառայողներին իրանական զինված ուժերից բխող սպառնալիքներից», — CNN հեռուստաալիքին հայտարարել է CENTCOM-ի պաշտոնական ներկայացուցիչ Թիմոթի Հոքինսը՝ մեկնաբանելով Հորմուզի նեղուցի շրջանում պայթյունների մասին հաղորդագրությունները։

«Խոցված թիրախների թվում են հրթիռների արձակման դիրքերը, ինչպես նաև իրանական նավակները, որոնք փորձել են ծովային ականներ տեղադրել։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը շարունակում է պաշտպանել իր ուժերը՝ միաժամանակ զսպվածություն ցուցաբերելով գործող հրադադարի համաձայնագրի պայմաններում», — հավելել է Հոքինսը։

Իմ հեղինակության ու բարի համբավի հետ թույլ չեմ տալու խաղալ

Մենք շատ պարզ տեսնում ենք ականջներ այսօր իմ մասին հրապարակված ստահոդ հոդվածում։ Դեպքերի զարգացումը ցույց կտա, թե ում ականջներն են:

Այնտեղ «Միասնության թեւերին» վերագրվում են աստղաբաշխական ծախսեր, ինչը կեղծիք է։

Հրապարակված թվերը հորինված են, բացարձակ չափազանցված: Մենք նշվածի կեսի կեսն էլ չենք ծախսել:

Գրասենյակների համար նշված գումարի 10% ենք ծախսել:

Սրանք փաստեր են, օբյեկտիվ փաստեր: Ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկությունները ընդհանրապես սուտ են:

Մեր բոլոր քայլերը համապատասխանում են օրենքին. դրանք երևում են հարկային ու բանկային հաշվետվություններով ու բոլոր մյուս վերաբերելի հիմքերով:

«Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել եւս` Ռուսաստանից։

Մենք հիմա փնտրում ենք իրավական ուղիներ. պատասխանատվության ենթարկելու համար դատի ենք տալու կասկածելի սկզբնաղբյուրին։ Հետո գնալու ենք բոլորի հետևից, ովքեր փորձում են ձեռքերը տաքացնել:

Իմ հեղինակության ու բարի համբավի հետ որևէ մեկին թույլ չեմ տալու խաղալ:

Արման Թաթոյան

Եղանակն առաջիկայում (լուսանկար)

Եղանակն առաջիկայում

Երևան քաղաքում՝

Մայիսի 26-ի երեկոյան, 28-ի ցերեկը, 29-30-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 26-ին ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
     Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Եղանակը մարզերում

Եղանակը մարզերում

     Օդի ջերմաստիճանը մայիսի 26-27-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքի մայիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ:

Օդի առավելագույն ջերմաստիճան 31.2°C (2019թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճա 5.6°C (1956թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան 18.8°C

Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

Եղանակն առաջիկայում (լուսանկար)

Եղանակն առաջիկայում

Երևան քաղաքում՝

Մայիսի 26-ի երեկոյան, 28-ի ցերեկը, 29-30-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 26-ին ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
     Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Եղանակը մարզերում

Եղանակը մարզերում

     Օդի ջերմաստիճանը մայիսի 26-27-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքի մայիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ:

Օդի առավելագույն ջերմաստիճան 31.2°C (2019թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճա 5.6°C (1956թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան 18.8°C

Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։