Հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց թիվն աշխարհում կրկնապատկվել է

Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց թիվն աշխարհում վերջին 30 տարում համարյա կրկնապատկվել է եւ ներկայումս կազմում է 1,17 միլիարդ մարդ։ Այս մասին հայտնում է The Lancet պարբերականը։ Հետազոտությունն իրականացվել է ռուս, ավստրալացի, ամերիկացի, չինացի եւ այլ երկրներ ներկայացնող միջազգային գիտական խմբի կողմից։

Ուսումնասիրությունների համար վերցվել են 1990-2023 թվականների ընթացքում տղամարդկանց եւ կանանց մոտ հայտնաբերված հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին բժշկական փաստաթղթերը աշխարհի բոլոր երկրներից՝ հիմնական 12 կատեգորիա ընդգրկող հիվանդությունների մասով։ Արդյունքում՝ պարզվել է, որ 23 թվականի դրությամբ, հոգեկան հիվանդությունների դարձել են ժամանակակից մարդկության հիմնական խնդիրներից մեկը՝ անկախ երկրից կամ երկրի զարգացման մակարդակից։ Հատկապես արագ զարգանում են տագնապային խանգարումները, դեպրեսիաները դիստիմիաները, նյարդային անորեքսիաները, բուլիմիան, շիզոֆրենիան, վարքագծային խանգարումները։

Ամենաշատը 2023 թվականին հոգեկան խնդիրներ հայտնաբերվել է 15-19 տարեկան աղջիկների մոտ։Մասնագետներն առաջարկել են խստացնել համաճարակային հսկողության եւ դիտարկման գործողությունները հատկապես ոչ բարեկեցիկ երկրներում եւ հասարակություններում, ինչպես նաեւ՝ զարգացնել վաղ հայտնաբերման եւ վաղ փուլում բուժման հետ կապված միջոցառումները։

«Նիկոլ Փաշինյանին շնորհակալության խոսքեր ասող կինը կրտսեր սերժանտ Ռոբերտ Անանյանի տատն է». Լիա Սարգսյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանին շնորհակալության խոսքեր ասող կինը կրտսեր սերժանտ Ռոբերտ Անանյանի տատն է». Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Նիկոլ Փաշինյանին թոռան և որդու մահվան լուրը հայտնող և շնորհակալության խոսքեր ասող կինը առաջին կարգի շախմատիստ, կրտսեր սերժանտ Ռոբերտ Արտաշեսի Անանյանի տատն է՝ Մելան Թումանյանը:
     Ռոբերտը ծառայել է Մեղրիում, եղել է հրետանային հաշվարկի հրամանատար: Հոկտեմբերի 3-ին հրետանային գումարտակի կազմում տեղափոխվել է Ջրական (Ջեբրայիլ): Զոհվել է հոկտեմբերի 11-ին: Հուղարկավորվել՝ զոհվելուց շուրջ 4 ամիս անց:
     Տեսանյութում տիկինը նշում է, թե ամուսինը թոռան հետ գնացել է: «Իշխանություն» լրատվականին պատմեցին, որ Մելանյա Թումանյանի ամուսինը մահացել է կորոնավիրուսից:
     Երբ իմացա, որ Փաշինյանին շնորհակալություն հայտնող տիկնոջ թոռը հուղարկավորվել է զոհվելուց 4 ամիս անց, աչքիս առաջ եկավ Աբովյանի դիահերձարանի սարսափելի լուսանկարը. նահատակված տղաների մարմինները գետնին նետված, պոլիէթիլենային տոպրակների մեջ…
     Դե եկ վարդապետ, ու մի՛ խենթանա… »:

Պուտին․ Կարևոր է միավորել կառուցողական ուժերը բազմաբևեռ աշխարհի կառուցման համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում անցկացված «Միջազգային հակաֆաշիստական ֆորում» միջոցառման մասնակիցներին ուղղված իր ուղերձում հայտարարել է «արդար, ժողովրդավարական, բազմաբևեռ աշխարհի կառուցման համար կառուցողական ուժերի միավորման» կարևորության մասին։ ՌԴ նախագահի ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Այսօր, երբ մենք բախվում ենք լուրջ մարտահրավերների, տարածաշրջանային հակամարտությունների, աճող գլոբալ անկայունության, կարևոր է միավորել բոլոր կառուցողական ուժերի աշխատանքը՝ արդար, ժողովրդավարական, բազմաբևեռ աշխարհի կառուցման համար։ Միասին հակազդել մոլորակում կործանարար գաղափարախոսությունների տարածմանը՝ քսենոֆոբիայի, նեոնացիզմի, հակասեմականության, ռուսաֆոբիայի։

Պաշտպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմական ճշմարտությունը, Եվրոպայի ժողովուրդներին բնաջնջումից և ստրկացումից փրկած իրական հերոսների մասին ճշմարտությունը։ Սա մեր պարտքն է ապագա սերունդների առաջ, ժողովուրդների միջև իսկապես գործընկերային հարաբերությունների ամուր հիմքը», – նշել է Պուտինը։

Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին․ Գոհար Ղումաշյան

Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին:
Ընտրովի արդարադատությունը պոզով-պոչով չի լինում:

Գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը

Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը կնպաստի քառակողմ համագործակցությանը․ Քըլըչ

Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը Հայաստանի համար կարող է նպաստել Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի…

«Ալիևը փող է ծախսո՞ւմ Փաշինյանի ընտրարշավի վրա». Տաթևիկ Հայրապետյան

«Ալիևը փող է ծախսո՞ւմ Փաշինյանի ընտրարշավի վրա». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալիևը փող է ծախսո՞ւմ Փաշինյանի ընտրարշավի վրա
     Հայաստանի ընտրություններին միջամտում են տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ, դա անում են անթաքույց, փաստացի դա անում են թե՛ Մոսկվան, թե՛ Բրյուսելը, թե՛ Վաշինգտոնը։ Բայց դա թերևս այդքան էլ նորություն չէ մեր պետության և ընտրությունների պատմության մեջ, ուղղակի մասշտաբներն ու հետաքրքրությունն են այս անգամ տարբեր։
     Բայց այդ ամենի ֆոնին ինձ համար առանձնահատուկ հետաքրքիր է Ադրբեջանի շատ ուղիղ միջամտությունը և իրենց կողմից լուրջ ռեսուրսների ներդրումը՝ հանուն Փաշինյանի։ Վերջերս տեսա, որ իրենց առաջատար լրատվամիջոցներից մեկը ֆիլմի թրեյլեր է հրապարակել, որը փաստացի ուղղված է ներկայիս ընդդիմության դեմ, և այդ ֆոնին շատ կարևորվում է Փաշինյանի մնալը իշխանության։ Որքան հասկացա՝ կարճ տեսահոլովակից, տվյալ ֆիլմի շրջանակներում փորձել են հարցազրույցներ ունենալ նաև արտերկրում ապրող տարբեր փորձագետների հետ։ Ընդ որում, սա հենց նույն լրատվամիջոցն է, որը հսկայական ռեսուրսներ է ծախսում Ռուբեն Վարդանյանի դեմ սև PR իրականացնելու համար։ Նյութերը այստեղ տեղադրվում են անգլերեն, այսինքն՝ նախատեսված են հենց դրսի լսարանի համար։
     Այն, որ Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, ինձ համար վաղուց նորություն չէ, բայց շատ հետաքրքիր է տեսնել, որ Ալիևը փաստացի փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար։ Թեև երևի դա էլ է հասկանալի՝ չէ՞ որ Փաշինյանը պատրաստ է իրագործել Ալիևի ամենավտանգավոր ֆանտազիաներն անգամ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության և հայկական ինքնության դեմ․․․
     Վերջում ևս մեկ անգամ հիշիր՝ հարգելի ՀՀ քաղաքացի, հարգելի ընտրող, հիշիր՝ ով ում ուզում է թող աջակցի, ով ում վրա որքան փող ուզում է թող ծախսի, այս երկրի ճակատագիրը որոշողը դու ես, բացառապես դու, քո որոշումից է կախված՝ այս երկիրը հնարավորություն կստանա բարդ իրադրությունը հաղթահարելու, թե՞ մեր ձեռքով մեր երկիրը վերջնական կգցենք փոսը․․․
     Եթե չենք ուզում Ալիևը որոշի, ուրեմն հունիսի 7-ին գնում ենք ընտրության:
     Որոշողը մենք ենք»: