Հայկական չրերի և ընկուզեղենի համտեսի միջոցառում՝ Նիդերլանդներում (տեսանյութ)


Տեսանյութեր


Հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեսպանությունը՝ Նիդերլանդների CBI գործակալության և Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) հետ համագործակցաբար, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող արտահանման խթանման նախաձեռնությունների շրջանակում, կազմակերպել է հայկական չրերի և ընկուզեղենի համտեսի միջոցառում, հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից։

«Միջոցառումը ծառայեց որպես B2B հարթակ՝ հայկական արտադրանքի ճանաչելիությունը բարձրացնելու, հայաստանյան արտադրողների և նիդերլանդական բիզնեսի ներկայացուցիչների միջև ուղիղ կապեր հաստատելու և առևտրային համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու նպատակով։

Միջոցառմանը մասնակցում էին նիդերլանդական ներմուծող և բաշխիչ ընկերությունների, ինչպես նաև առևտրի խթանման գործակալությունների ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *