Չնայած Իրանի հարցով դիվանագիտական ջանքերին՝ ԱՄՆ-ն ունի այլընտրանքային տարբերակներ. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի լրագրողներին հայտարարել է, որ չնայած Պակիստանը և տարածաշրջանային մյուս դաշնակիցները քրտնաջան աշխատում են Իրանում տիրող իրավիճակի դիվանագիտական կարգավորման ուղղությամբ, իսկ որոշ պաշտոնյաներ այսօր մեկնում են Թեհրան, Վաշինգտոնը նախկինի պես պատրաստ է առաջարկելու այլընտրանքային ծրագրեր, հաղորդում է Associated Press-ը։

«Նախագահը գերադասում է շահավետ գործարք կնքել։ Դա նրա նախապատվությունն է։ Դա միշտ եղել է նրա նախապատվությունը։ Եթե մենք կարողանանք շահավետ գործարք կնքել, դա հիանալի կլինի,- ասել է նա։- Բայց եթե չկարողանանք շահավետ գործարք կնքել, նախագահը հստակ հասկացրել է, որ ինքն ունի այլ տարբերակներ»։

Ըստ Ռուբիոյի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող բանակցություններում «լավ նշաններ» կան, թեև դրանք արդեն մի քանի շաբաթ է, ինչ ընթանում են՝ երկարամյա հակառակորդների միջև պատերազմի կայուն դադարեցման հասնելու համար։

«Ես չեմ ցանկանում իրադարձություններից առաջ ընկնել… Կարծում եմ՝ որոշակի առաջընթացի հասել ենք,- ասել է Ռուբիոն։- Բայց ակնհայտ է, որ մենք գործ ունենք մի համակարգի հետ, որն ինքնին մի փոքր պառակտված է»։

Հունիսի 7-ին բոլորս միասին մերժելու ենք Նիկոլ Փաշինյանին. Խաչատրյան

«Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը տեսանյութ է տարածել, որտեղ ասում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Ես գտնվում եմ Երևան–Մեղրի մայրուղու վրա՝ այդ ճանապարհի թերևս ամենակարևոր հատվածում՝ Տիգրանաշեն գյուղի մոտ։ Ժամանակին, սովետի տարիներին, այստեղ նաև ադրբեջանցիներ էին ապրել, և այս գյուղը նրանք կոչում էին Քյարքի։

Այսօր Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը Ադրբեջանին հանձնի Տիգրանաշեն գյուղը։ Հասկանում ենք բոլորս, թե ինչ նշանակություն ունի այս գյուղն ու այս հատվածը Ադրբեջանին հանձնել: Սա նշանակում է Հայաստանի Հանրապետությունը մեջտեղից երկու մասի կիսել։ Սա նշանակում է կտրել Հայաստանի հարավը՝ Սյունիքը, Վայոց Ձորը և Արարատի մարզի մի հատվածը Հայաստանի հյուսիսից, Երևանից։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Հայաստանի ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր Ադրբեջանին չեմ հանձնելու»։ Իսկ ի՞նչ է ինքը համարում Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ո՞րն է, ըստ Նիկոլ Փաշինյանի, անկախ Հայաստանի սահմանը։

Միշտ դոշ էր ծեծում, ասում էր՝ «Սովետական Հայաստանն է»։ Բայց վերջերս՝ ընդամենը 20 օր առաջ, Ադրբեջանի ներկայացուցիչ Շահին Մուստաֆայևի հետ համաձայնվել են նոր քարտեզ գծել։ Իրենք կոկորդ էին ճղում, թե սահմանազատումը պետք է իրականացվի 1975 թվականի Սովետական Միության գլխավոր շտաբի քարտեզով։ Հիմա պարզվում է, որ նաև այդ խոսքից են հրաժարվել։ Հերթական ադրբեջանական պահանջի առաջ ծնկի են եկել և հիմա նոր քարտեզ են գծում։

Հասկանում եք, չէ՞, որ այդ քարտեզը Ադրբեջանի պահանջներն է բավարարելու։ Այլապես իրենք չէին ընկրկի, հետ չէին կանգնի իրենց հոխորտալից հայտարարություններից, թե սահմանազատումը պետք է իրականացվի 1975 թվականի քարտեզով։

Փաշինյանը չի թաքցնում, որ ծնկաչոք կատարելու է Ալիևի հերթական պահանջը՝ միայն թե մնա իշխանության։ Ինքը շատ լավ հասկանում է, որ Հայաստանում չունի լեգիտիմություն, չունի աջակցություն, և իշխանության մնալու համար ժողովրդին սպառնում է, վախեցնում է, թե՝ «Եթե ինձ չընտրեք, Ալիևը կգա ձեր վրա»։ Փաստորեն, Ալիևը դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման գլխավոր երաշխավորը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս ճանապարհը, այս գյուղը Ադրբեջանին հանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը խաչ է դնելու Հայաստանի գոյության վրա, Հայաստանի անկախության և ինքնիշխանության վրա։

Մենք կանգնած ենք վճռական ճամփաբաժանի առաջ։

Հունիսի 7-ին բոլորս միասին գնում ենք ընտրատեղամասեր՝ մերժելու Նիկոլ Փաշինյանին, մերժելու պարտվողական քաղաքականությունը, մերժելու Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի վիլայեթ դարձնելու քաղաքականությունը։

Այլապես մենք կզրկվենք ոչ միայն Տիգրանաշենից։ Մենք կարմիր գծով կջնջենք Տիգրանաշենը մեր քարտեզից, իսկ հետո կջնջենք նաև մեր անկախ պետականությունը, կփակենք մեր անկախ պետականության վերջին էջը։

Այնպես որ հունիսի 7-ին միասին գնում ենք ընտրատեղամասեր և քվեարկում համար 17-ի օգտին՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր անկախության, հանուն մեր ինքնիշխանության, հանուն Արցախի»։

Էստոնիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Էստոնիայի ԱԳՆ-ն այսօր՝ մայիսի 21-ին, կանչել է Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի դեմ շարունակվող ապատեղեկատվական արշավի վերաբերյալ նոտա հանձնելու համար, ասված է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Էստոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ երկիրը «վճռականորեն դատապարտում է Էստոնիայի և մերձբալթյան մյուս երկրների դեմ Ռուսաստանի Դաշնության շարունակվող ապատեղեկատվական արշավը և Ռուսաստանի Դաշնության իշխանություններից պահանջում է անհապաղ դադարեցնել ստի, հրապարակային սպառնալիքների ու սադրանքների տարածումը»։

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Էստոնիան թույլ չի տալիս իր տարածքի կամ օդային տարածության օգտագործումը Ռուսաստանում թիրախների վրա հարձակվելու համար»,— հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։

«Հակառակ պնդումները ռուսական քարոզչության հերթական օրինակն են, որոնք չեն համապատասխանում իրականությանը, և նրանք դա գիտեն»,- նշել է նա։

«ՆԱՏՕ-ի անդամ մեկ երկրին ուղղված սպառնալիքը սպառնալիք է ամբողջ ՆԱՏՕ-ին: Մենք նաև հստակ և հետևողական ուղերձ ենք ստացել Բրյուսելից առ այն, որ մեր դաշնակիցներն աջակցում են մեզ»,- ասել է Ցահկնան։

«Էստոնիան, Լիտվան և Լատվիան ընդգծել են, որ մեր օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի հայտնվելը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական ագրեսիվ պատերազմի ուղղակի հետևանքն է, և Ուկրաինան լիակատար իրավունք ունի պաշտպանվելու և հարվածներ հասցնելու ռուսական ռազմական օբյեկտներին, որոնք սնուցում են նրա ռազմական մեքենան»,- նշվում է Էստոնիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Լարված իրավիճակ․ «Ինչո՞ւ հանձնեցիք Տիգրանաշենը»

Արարատ քաղաքում անցկացված նախընտրական հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ, որտեղ ծաղիկներ է խոնարհել և ծնկի իջել հուշարձանի առաջ։

Հանդիպումից հետո, երբ Փաշինյանը քաղաքացիների բազմության միջով շարժվում էր դեպի ավտոբուսը, տարածքում լարված իրավիճակ է ստեղծվել։ Լսվել են սուլոցներ և դժգոհության ձայներ։ Այդ ընթացքում ներկաներից մի պատանի հարց է ուղղել վարչապետին՝ հետաքրքրվելով, թե ինչու է հանձնվել Տիգրանաշենը, սակայն հարցը պատասխան չի ստացել։

«Ինչո՞ւ հանձնեցիք Տիգրանաշենը»,- հարցրել են Փաշինյանին:

Մեզ պետք է առաջնորդ, որ երկրին վերաբերվում է հոր պես․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեզ պետք է առաջնորդ, որ երկրին վերաբերվում է հոր պես․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Վերջին զանգին» Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի

Մայիսի 22-ից 23-ը ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ «Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։

ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և ավարտական միջոցառումների տարածքներում՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։

ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և տրանսպորտային միջոցը անչափահասներին վստահելու դեպքերին։

Միջոցառումների մասնակիցներին հորդորում ենք դրսևորել բարձր իրավագիտակցություն և իրավահարգ վարք։ՆԳՆ ոստիկանության միջոցառումների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն։

«Վերջին զանգին» Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի

Մայիսի 22-ից 23-ը ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ «Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։

ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և ավարտական միջոցառումների տարածքներում՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։

ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և տրանսպորտային միջոցը անչափահասներին վստահելու դեպքերին։

Միջոցառումների մասնակիցներին հորդորում ենք դրսևորել բարձր իրավագիտակցություն և իրավահարգ վարք։ՆԳՆ ոստիկանության միջոցառումների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն։