Մարդը, ով չի դադարում սովորել, միշտ ունի ապագա, իսկ ով դադարում է, արդեն ապրում է անցյալում. Մոտիվացնող մտքեր

Ահա 15 մոտիվացնող մտքեր, որոնք միավորում են կրթության և բիզնեսի թեմաները․

  1. «Կրթությունը լավագույն ներդրումն է, որը միշտ շահույթ է բերում» – ներդրիր գիտելիքի մեջ, և այն կվերադառնա բազմապատիկ։
  2. «Բիզնեսում հաղթում է նա, ով ամեն օր մի բան է սովորում» – շարունակական ուսումը հաջողության հիմքն է։
  3. «Գիտելիքը ուժ է, բայց դրա կիրառումն է բերում արդյունք»։
  4. «Կրթված միտքը տեսնում է հնարավորություններ այնտեղ, որտեղ ուրիշները տեսնում են խոչընդոտներ»։
  5. «Բիզնեսը զարգանում է այնքան, որքան զարգանում է դրա ղեկավարը»։
  6. «Ուսումն այն հիմքն է, որի վրա կառուցվում են կայուն բիզնեսներ»։
  7. «Հաջողությունը բերում է ոչ թե գաղափարը, այլ շարունակական կրթությունը և աշխատանքը դրա վրա»։
  8. «Բիզնեսի ամենամեծ կապիտալը ղեկավարի գիտելիքն է»։
  9. «Ուսումն է, որ սովորեցնում է խելացիորեն ռիսկի դիմել»։
  10. «Բիզնեսում առաջատարն այն է, ով պատրաստ է մշտապես սովորել և վերափոխվել»։
  11. «Գիտելիքը դուռ է բացում նոր շուկաների և նորարարությունների առաջ»։
  12. «Կրթությունը հնարավորություն է՝ սխալներից արագ վերականգնվելու և աճելու համար»։
  13. «Նոր բան սովորելը ամենամեծ մրցակցային առավելությունն է բիզնեսում»։
  14. «Հաջողակ բիզնեսը սկսվում է ոչ թե մեծ կապիտալից, այլ մեծ հետաքրքրասիրությունից և ուսման կամքից»։
  15. «Մարդը, ով չի դադարում սովորել, միշտ ունի ապագա, իսկ ով դադարում է, արդեն ապրում է անցյալում»։

 

«Թող սրտիկն իր կնգանը ցույց տա, որ օրումեջ չփախնի». քաղաքացիները` Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասին (տեսանյութ)

«Թող սրտիկն իր կնգանը ցույց տա, որ օրումեջ չփախնի». քաղաքացիները` Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասին

Համացանցում տարածվում է քաղաքացիների շրջանում իրականացված հարցումների տեսանյութ, որը վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ամեն օր ցուցադրվող սրտիկներին: «Թող սրտիկն իր կնգանը ցույց տա, որ օրեկան չփախնի, գնա»,- ասում է քաղաքացին:

Լեհաստանը 5 տարով արգելել է իսրայելցի արմատական նախարար Բեն-Գվիրի մուտքը երկիր

Լեհաստանը 5 տարի ժամկետով արգելել է իսրայելցի արմատական նախարար Իտամար Բեն-Գվիրի մուտքը երկիր, X սոցիալական ցանցում հայտնել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարցին Կերվինսկին։

«Լեհաստանի քաղաքացիների նկատմամբ դաժան վերաբերմունքը միշտ արժանանալու է պատասխան հակազդեցության։ Անկախ նրանից, թե հատկապես ով է նման վարքագիծ թույլ տալիս։ Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռադոսլավ Սիկորսկու (Լեհաստանի ԱԳՆ ղեկավար -խմբ.) խնդրանքով, ինչպես արդեն ասացի, Իտամար Բեն-Գվիրի մուտքը Լեհաստան արդեն պաշտոնապես արգելված է»,- նշել է Կերվինսկին։

Ավելի վաղ Բեն-Գվիրը «Սումուդ» պաղեստինամետ նավատորմի ակտիվիստների, նրանց թվում նաև՝ Լեհաստանի քաղաքացիների նկատմամբ ծաղրանքների կադրեր էր հրապարակել։ Իտալիան Եվրոպական միությանը խնդրել է պատժամիջոցներ կիրառել Բեն-Գվիրի նկատմամբ։

Հարցումները փաստում են՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետը». Նարեկ Կարապետյան

Հարցումները փաստում են՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետը». Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի 1-ին համար Նարեկ Կարապետյանը գրում է. «Հարցումները փաստում են՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետը։ Ժողովուրդը փոփոխություն է ուզում։ Հանրությունը դժգոհ է Նիկոլ Փաշինյանի գործունեությունից, մարդիկ փոփոխություն են ցանկանում։​
     Վարչապետի պաշտոնի համար Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան մրցապայքարում հաղթում է Կարապետյանը։​
     Հարկ է նշել, որ Փաշինյանի գլխավորած ուժը նույնպես պարտվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում և չի ստանում ձայների մեծամասնություն։​
     Ժողովուրդը չի ցանկանում, որ 300,000 ադրբեջանցիներ տեղափոխվեն Հայաստան։ Ժողովուրդը ցանկանում է 300,000 աշխատատեղ։ Ժողովուրդը ցանկանում է ունենալ վարչապետ, որով կհպարտանա, ոչ թե առաջնորդ, ով կստորացնի սեփական ժողովրդին։
     ​Հունիսի 7-ին ոչ ոք չպետք է տանը մնա։ Մեծ փոփոխությունների համար մեզ անհրաժեշտ է մեծ հաղթանակ։ Հայաստանում փոփոխություններ լինելու են»։

Լավրովը Պաղեստինի փոխնախագահի հետ քննարկել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը

Լավրովը Պաղեստինի փոխնախագահի հետ քննարկել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը

Լավրովը Պաղեստինի փոխնախագահի հետ քննարկել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը

Լավրովը Պաղեստինի փոխնախագահի հետ քննարկել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը

Կիրանցում իմ փաստահավաք աշխատանքները թույլ են տալիս մի քանի եզրահանգում անել. Արման Թաթոյան


Կիրանցում իմ փաստահավաք աշխատանքները թույլ են տալիս մի քանի եզրահանգում անել. Արման Թաթոյան

«Սատանաներ որսացող ԱԱԾ-ից մտքի ավելի մեծ թռիչք սպասելի չէր». Գեղամ Մանուկյան

«Սատանաներ որսացող ԱԱԾ-ից մտքի ավելի մեծ թռիչք սպասելի չէր». Գեղամ Մանուկյան

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լավ, այսքա՞ն ատել Պետությունը, պետական համակարգը, պետական, անվտանգային կառույցների հեղինակությունը, վարկը, սպայի ուսադիրի պատիվը, որ ցնորական քաղաքական պատվեր տաս ԱԱԾ-ին ու շարադրություն ստանաս։

Լավ, այսքան ծառայամիտ լինես, թքես ուսադիրիդ (անգամ անարժան ստացած ու շատ թարմ), գերատեսչությանդ, ենթակա սպաներիդ հեղինակության վրա ու շեֆ Նիկոլիդ ցուցումը դարձնես հանձնարարական կամ հրաման։

Ավելին, որքան անպատիվ լինես, որ ուսադիրիդ, սպայիդ կոչման հեղինակությունը ոտնատակ տաս ու էշություն գրես, իբրեւ օպերատիվ տեղեկություն ու դա դարձնես զեկուցագիր…

Սատանաներ որսացող հնազանդ ԱԱԾ-ից մտքի ավելի մեծ թռիչք սպասելի չէր։

Էն տակի քննչականին չեմ էլ անդրադառնում, նրանք վաղուց հատակում են։

Սա գրում եմ, իբրեւ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ»։

Ի՞նչ են պատմել Իսրայելում բռնության ենթարկված ակտիվիստները

Իսրայելի կողմից ձերբակալված երկու պաղեստինամետ իտալացի ակտիվիստներ վերադարձել են հայրենիք և պատմել, որ իրենց ծեծել և վատ են վերաբերվել. գրում է Al Jazeera-ն։

Ակտիվիստներից մեկը պատմել է, որ ապրել էր իր կյանքի «ամենաերկար վայրկյանները», երբ իսրայելական ուժերը հրացաններ են ուղղել կալանավայրում գտնվող ակտիվիստների վրա։ Մյուս ակտիվիստի խոսքով՝ իսրայելցի զինվորները հարվածել են իր ոտքերին և դեմքին։

Իսրայելի բանտային ծառայության ներկայացուցիչ Զիվան Ֆրեյդինը, սակայն, հայտարարել է՝ մեղադրանքները «կեղծ են և լիովին զուրկ են փաստական ​​հիմքերից»։

Հիշեցնենք՝ երեկ Իսրայելի ազգային անվտանգության ղեկավար Բեն Գվիրը հրապարակեց տեսանյութ, թե ինչպես են ծնկի բերում պաղեստինամետ ակտիվիստներին ու դաժան վարվում նրանց հետ։