Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան․․․ ժողովրդավարություն

Ժողովրդավարական բաստիոնի վարչապետը կոկորդով մեկ բղավում է, թե սատկացնելու է, կզզացնելու է ու էլի չգիտեմ ինչ բռնություն է գործադրելու իր քաղաքական ընդդիմախոսների, մրցակիցների նկատմամբ։ Եվ դա՝ եվրոպական համայնքի հավաքից ու եվրոպացի առաջնորդների հետ նույնանալու փորձերի էպոպեայից շատ չանցած։ Հայտնի՞ է արդյոք մսյո Մակրոնին, որ իր ընկերը, համախոհն ու բարեկամը՝ մսյո Նիկոլը, մարդկանց, իր բոլոր մրցակիցներին սատկացնելու սպառնալիքներ է հնչեցնում՝ բարձրախոսով, երկրի մայրաքաղաքի կենտրոնում, ի լուր, ի տես աշխարհի, ու ոչ մի արձագանք այդ այլանդակությունը չի ունենում։ Կարո՞ղ էր արդյոք մսյո Մակրոնն ինքը կանգնել Փարիզի կենտրոնում եւ բղավել, որ սատկացնելու է, ասենք` Մարին Լը Պենին։ Խիստ կասկածելի է, թե կարող է, բայց նաեւ կասկածելի է, որ նրան չեն հասնում այս բացառիկ «ժողովրդավարական» դրսեւորումների մասին լուրերը։ Ենթադրելի է, որ ոչ միայն մենք, այլեւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, մի տեղ՝ առավոտյան, մի տեղ՝ գիշերով, մի տեղ՝ գինիով, մի տեղ՝ պոպկորնով, նստում դիտում են, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Նման արկած նրանք չեն տեսել։

Արեւմտյան ժողովրդավարության մեր ուսուցիչներն ինչո՞ւ են լռում։ Մեր բարեկամ, կայացած երկրների դեսպանատներում, միջազգային կառույցներում ունեն ինտերնետ, կապի այլ միջոցներ, տեղյա՞կ են, որ Հայաստանում ժողովրդավար են կարգել մի մարդու, որն անզուսպ սպառնում է վերացնել, չոքացնել, կզզացնել ու սատկացնել իր ընդդիմախոսներին։ Գիտե՞ն, որ իրենց աշակերտը չի հանձնում ժողովրդավարության քննությունը։ Գո՞հ են արդյոք իրենք, երբ քարոզարշավի ընթացքում վարչապետին ուղղված քաղաքական քննադատություն հղող եւ որեւէ անհարմար հարց տվողներին կա՛մ ձերբակալում են, կա՛մ աշխատանքից հեռացնում, կա՛մ զորացրում, կա՛մ տանում հոգեբուժարան ու, բառի բուն իմաստով՝ վերացնում։ Ժողովրդավարը զրպարտում է, հայհոյում ու մեղադրում ընդդիմախոսներին չապացուցված մեղքերում, ավելին՝ արհամարհում է անմեղության կանխավարկածն ու ծաղրում դատական վճիռները։ Սա՞ էր, ուրեմն, ժողովրդավարությունը։

Ուզում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե այսպես իրեն դրսեւորեր ժամանակին Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը։ Եթե նրանք վերցնեին բարձրախոսն ու գոռային, թե կզզացնելու ու սատկացնելու են ընդդիմադիր Նիկոլին, ի՜նչ բարձր ոռնոց կբարձրանար դրանից հետո․․․ Պետք է պատկերացնել, թե ինչպես իրար կխառնվեին հասարակական սեկտոր կոչված բծախնդիր ու անվերապահ ՀԿ-ականները։ Իսկ ինչպե՞ս կարձագանքեին դեսպանատները, ինչպե՜ս այս բոլոր խմբերի կողմից կպախարակվեին իրենց իշխանության օրոք ուժի սպառնալիքով մրցակիցների հետ խոսող պաշտոնյաները։

Զգում ենք, որ արդեն ոչ թե ափսոսանքով, այլ ավելին՝ կամաց-կամաց երազանքով ենք խոսում այն տարիների ղեկավարների մասին, որոնց անվանում էինք բռնապետեր ու մերժեցինք՝ հանուն ժողովրդավարության։ Նիկոլ Փաշինյանի հիստերիկ սպառնալիքների ներքո ուրիշ բան էր լսվում, հիշվում՝ նախկինների օրոք անցկացված քարոզարշավների հանգիստ ու մրցակցային մթնոլորտը․․․ Հիշում ու զարմանում ենք, որ մինչեւ մարտի 1-ը, երբ Նիկոլն էլի գոռում էր, քարոզարշավները նման չեն եղել կյանքի ու մահվան պայքարի, չեն առաջացրել քաղաքացիական բախումների վտանգ, չեն վախեցրել ու չեն զզվեցրել։ Ահա թե ինչպիսին են դրանք եղել ժամանակին։ Մի՞թե սա ենք մենք երազել, ու, այսպիսով, կատարվե՞լ է մեր երազանքը։

Պարզվում է՝ ոչ միայն հենց իրենք՝ նախկիններն էին զուսպ եւ քաղաքակիրթ, եթե կուզեք՝ անգամ մարդասեր ու հանդուրժող, այլեւ եվրոպացի վերահսկողներն էին ավելի լավը՝ վստահելի, խստապահանջ ու լրջմիտ, քննախույզ եւ զգոն։ Նրանք գտնում էին ամեն թերություն, ամեն կոշիկի մեկ թայ ընտրակաշառք, ամեն թաքնված սպառնալիքի վտանգ, թաղային հեղինակությունների կուտակումներ տարածքում, մի բառ, մի ծպտուն՝ նրանք ամեն ինչ տեսնում, գրանցում եւ արձագանքում էին։ Դժգոհ էին հիմնականում։ Իսկ հիմա, ուրեմն, գոհ են՝ ամբողջովին։

Լավ ժամանակներ էին, փաստորեն, բայց մենք մերժեցինք՝ ավելի լավը երազելով։ Մենք վտանգի տակ դրեցինք մեզ համար թանկ շատ բան՝ «իրական ժողովրդավարական երկիր» համարվելու համար։ Զոհողությունն արվեց ու իրականացավ, իսկ ժողովրդավարությունն այդպես էլ մնաց չիրականացած։ Մենք սա չենք երազել։ Սա չէր մեր երազած ժողովրդավարական Հայաստանը։
Մենք չենք ցանկացել լսել այս դժոխային աղմուկը, սպառնալիքները, այս վայրենի հուսահատությունը՝ իշխանություն պահելու մոլուցքից խենթացած, այն էլ այսօր՝ պատերազմի վերքերի ու կորստի վշտի մեջ։ Մենք սա չենք երազել, ուրեմն՝ ո՞վ է երազել այդքան դաժան․․․

Իշխանական շարքերում կան մարդիկ, որոնք կրթություն են ստացել Թուրքիայում, իսկ հիմա դա հերքում են՝ ավելի լավ է նրանց բացահայտեն․ Նարեկ Կարապետյան

Գործող իշխանության վերին օղակներում կան կոնկրետ անձինք, ովքեր կրթություն են ստացել Թուրքիայում և գտնվում են նրա ազդեցության տակ, բայց հիմա դա կատաղիորեն հերքում են. հայրենական հատուկ ծառայություններն ու հետախուզությունը պետք է սկսեն ճիշտ աշխատել և զբաղվեն թուրքական այս իրական գործակալական ցանցի բացահայտմամբ՝ մեր դեմ գործեր սարքելու փոխարեն։ Այս մասին մայիսի 20-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ընթացող քարոզարշավի ժամանակ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Անդրադառնալով մամուլի այն լուրերին, թե ուժային կառույցներին հանձնարարվել է առավելագույնս խստացնել ընդդիմադիր դաշտի ձերբակալությունները՝ քաղաքական գործիչն ընդգծել է, որ աշխատանքի այդ մեթոդը ռեժիմի համար դարձել է սովորական ձեռագիր։ Այդուհանդերձ, Կարապետյանը նշել է, որ նման քաղաքական ձերբակալությունները տալիս են ուղիղ հակառակ արդյունքը. դրանք միայն ավելի են մոտիվացնում ու ոգևորում քաղաքացիներին, որ վերջիններս օր առաջ փոխեն այս իշխանությանը, որն իր խնդիրները փորձում է լուծել բացառապես բանտերով։

Կարապետյանը խորին վրդովմունք է հայտնել, որ երկրում արձանագրվում է թմրամոլության կտրուկ՝ երեք-չորսապատիկ աճ, իսկ հենց Աջափնյակում պարբերաբար փոխհրաձգություններ են տեղի ունենում, մինչդեռ ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները զբաղված են միայն ընդդիմադիրներին հալածելով։

Նա ընդգծել է, որ ուժայինները չեն բռնում նրանց, ովքեր թմրանյութեր են վաճառում և հենց դպրոցներում երիտասարդներին կախվածության մեջ գցում, թեև հայ հասարակությանն ու հայ ընտանիքներին այս արատը պատմականորեն երբեք մոտ չի եղել, իսկ դրա ներկայիս մասշտաբները գործող ղեկավարության վախեցնող «ձեռքբերումն» են։

Զրույցի ընթացքում մամուլի ներկայացուցիչները Կարապետյանին խնդրել են մեկնաբանել նաև գաղտնալսումների թեմայով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ վերջինս պնդում էր, թե Նարեկի հայրը՝ Կարեն Կարապետյանը, «հարկ չի համարում ոտքով քայլել երթերին», քանի որ նրա թիմն իբր պարզապես վճարում է մարդկանց մասնակցության համար։ Նարեկ Կարապետյանը վճռականորեն հերքել է այս խոսքերը՝ հետաքրքրվելով, թե որտեղից Փաշինյանին նման անհեթեթ տվյալներ և կոնկրետ ում են փողեր բաժանվել։ Նա պարզաբանել է, որ իր հայրը ոտքերի հետ կապված հին խնդիրներ ունի, ինչի պատճառով ֆիզիկապես չի կարող երկար կանգնել կամ քայլել, իսկ տարեց մարդու առողջական վիճակի թեմայով շահարկումներ անելը ցինիզմի գագաթնակետն է։

Կարապետյանն անդրադարձել է նաև «The Insider» պարբերականի աղմկահարույց հրապարակումների և իր հարազատների՝ ՌԴ ԱԴԾ-ի (ФСБ) հետ հնարավոր կապերի մասին լուրերին՝ ընդգծելով, որ հասարակությունը կարող է բացարձակապես վստահ լինել իր ընտանիքի մաքրության վրա, քանի որ նրանք միշտ էլ զբաղվել են բացառապես օրինական բիզնեսով։ Ի հակակշիռ դրա՝ քաղաքական գործիչն իրավապահներին կոչ է արել մանրամասն քննել հայ-թուրքական բանակցությունների վրա ուղղակի ազդեցություն ունեցող կառավարող թիմի ներկայացուցիչների անցյալը։ Մասնավորապես, նա մատնանշել է որոշ պաշտոնյաների թուրքական կրթության վերաբերյալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանի հրապարակած փաստերը՝ նշելով, որ այդ մարդիկ մինչ օրս նույնիսկ բարեհաճ չեն գտնվել պատասխանել հանրությանը, թե ինչու են իրենց խաբել։ Ցուցակը գլխավորող գործչի կարծիքով՝ իշխանության միջանցքներում թշնամու թաքնված ազդեցության վերացումը ազգային անվտանգության գլխավոր ու առաջնահերթ խնդիրն է։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել էր անհայտ ծագման մի փաստաթուղթ և հարցադրում արել. «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»։ Այս գրառումից կարճ ժամանակ անց Նարեկ Կարապետյանը հայտարարել էր. «Ալե՛ն Ռոբերտովիչ, մի՛ արեք նման բաներ։ Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի Հայաստանի քաղաքացիությունից այլ քաղաքացիություն չունեմ, և իմ կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում»։ Ուշ երեկոյան հարցին անդրադարձել էր նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ԿԸՀ ներկայացուցիչները փաստել էին, որ հանձնաժողովը, օրենքով սահմանված կարգով, թեկնածուների գրանցման գործընթացում ստուգել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի՝ բացառապես ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ փաստաթղթերը։ Բնականաբար, ԿԸՀ-ն կարող էր գրանցել նրան միայն ՆԳՆ համապատասխան ստորաբաժանման կողմից տրված այն տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հաստատում են վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացիություն ունենալն ու երկրում մշտապես բնակվելը, ինչն էլ արվել էր։ Այդուհանդերձ, մայիսի 20-ի առավոտյան Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել Նարեկ Կարապետյանի կողմից «այլ պետության քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը թաքցնելու» փաստով։

«Ծառուկյանի ցուցակի ամենաբարձր տեղերում գտնվողներից մեկը լրտես ա ոչ թե բառիս քաղաքական, այլ՝ բուն իմաստով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Ծառուկյանի ցուցակի ամենաբարձր տեղերում գտնվողներից մեկը լրտես ա ոչ թե բառիս քաղաքական, այլ՝ բուն իմաստով». Նիկոլ Փաշինյան

«Երեկվա բացահայտումներից պարզվեց, որ Գագիկ Ծառուկյանն էլ կապ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ և կոնտակտը օտարերկրյա հատուկ ծառայությունների հաշվառված ա որպես համագործակցող անձ: Մեր հատուկ ծառայություններն օպերատիվ տեղեկություններ ունեն, որ Ծառուկյանի ցուցակի ամենաբարձր տեղերում գտնվողներից մեկը արդեն լրտես ա ոչ թե բառիս քաղաքական, այլ՝ բուն իմաստով»,- Մարգահովիտում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մանրամասներ կհայտնի վանաձորյան հանրահավաքի ժամանակ: «Չեմ բացառում, որ ցուցակի մի անձի վերաբերյալ պետական դավաճանության հոդվածով քրգործ կհարուցվի»,- նշել է նա:

Առավել զգուշավոր եղեք. հայտարարություն – Հրապարակ

Վերջին շրջանում անչափահասների մասնակցությամբ հանրային հնչեղություն ստացած դեպքերի վերաբերյալ տարածվող տեղեկությունները և դրանց շուրջ ձևավորված հանրային արձագանքը վերահաստատում են երեխաներին վերաբերող տեղեկությունների հրապարակման հարցում առավել բարձր զգուշավորության և պատասխանատու մոտեցման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում պետական մարմիններին, կրթական հաստատություններին, լրատվամիջոցներին և հանրության բոլոր ներկայացուցիչներին՝ երեխաների վերաբերյալ ցանկացած տեղեկություն հրապարակելիս և տարածելիս առաջնորդվել առավելագույն զգուշությամբ։

«Երեխաների մասին տվյալների մշակումը պահանջում է հատուկ պատասխանատվություն։ Պետք է բացառել այնպիսի տեղեկությունների հրապարակումը, փոխանցումը կամ վերարտադրումը, որոնք չեն բխում հստակ նպատակից և երեխայի լավագույն շահից, կամ կարող են հանգեցնել երեխայի ուղղակի կամ անուղղակի նույնականացման, անձնական կյանքի խախտման և այլ բացասական հետևանքների։

Կրկին հիշեցնում ենք, որ նույնիսկ առանձին վերցված չեզոք թվացող տեղեկությունների համադրության արդյունքում կարող է բացահայտվել երեխայի ինքնությունը։ Այդ պատճառով հատկապես կարևոր է խուսափել այնպիսի տվյալների հրապարակումից, որոնք կարող են նույնականացնել երեխային կամ բացահայտել նրա անձնական կյանքի մանրամասները։

Գործակալության կողմից նախկինում մշակվել են երեխաների վերաբերյալ անձնական տվյալների մշակման թեմայով ուղեցույցներ, որոնք նախատեսված են աջակցելու պետական մարմիններին, կրթական հաստատություններին, մասնագետներին, լրատվամիջոցներին և այլ դերակատարների՝ այս հարցերում առավել զգույշ և իրավաչափ գործելու համար։

ՀՀ արդարադատության նախարարությունը` ի դեմս Անձնական տվյալների պաշտպանության գործակալության, պատրաստակամ է համագործակցել գործընկեր կառույցների հետ, կազմակերպել իրազեկման աշխատանքներ և անհրաժեշտության դեպքում տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։

The Economist-ը պարզել է Եվրոպայի «պլան Բ»-ի մասին՝ ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու դեպքում

Եվրոպական երկրները քննարկում են ՆԱՏՕ-ին այլընտրանքային պաշտպանական կառույցի ստեղծման հարցը, քանի որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ դաշինքից։ Այս մասին հայտնում է The Economist ամսագիրը՝ հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքում երկրների ներկայացուցիչներին։

«Եվրոպական որոշ զինված ուժեր մշակում են մարտական գործողությունների վարման գաղտնի պլաններ՝ ոչ միայն առանց ԱՄՆ-ի օգնության, այլև առանց ՆԱՏՕ-ի հրամանատարական և կառավարման ենթակառուցվածքների զգալի մասի», — ասված է հրապարակման մեջ։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի ապագայի մասին մտածելու պատճառ է դարձել Գրենլանդիայի և ԱՄՆ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը։ Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի տվյալների, դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պաշտոնյաներին արգելել է խոսել այլընտրանքների որոնման մասին (Վաշինգտոնին չսադրելու համար)։

Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Կապանում – NEWS.am

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։