Թրամփը պատրաստ է ևս մի քանի օր սպասել Իրանին՝ «ճիշտ պատասխան» ստանալու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել հարձակումները Թեհրանի վրա, եթե Իրանը չհամաձայնի խաղաղության համաձայնագրին։ Սակայն Թրամփը պատրաստ է ևս մի քանի օր սպասել՝ «ճիշտ պատասխաններ ստանալու համար»։

Լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ իրավիճակը կարող է արագ սրվել։

«Հավատացեք, եթե մենք ճիշտ պատասխաններ չստանանք, սա շատ արագ կավարտվի։ Մենք բոլորս պատրաստ ենք գործի», – ասել է նա Էնդրյուսի միացյալ ռազմաբազայում։

Հարցին, թե որքան ժամանակ ԱՄՆ նախագահը կսպասի, Թրամփը պատասխանել է, որ դա «կարող է տևել մի քանի օր», բայց նաև կարող է շատ արագ ավարտվել։

Իր հերթին Թեհրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին հարձակումները վերսկսելուց։

«Եթե Իրանի դեմ ագրեսիան կրկնվի, այս անգամ խոստացված տարածաշրջանային պատերազմը դուրս կգա տարածաշրջանի սահմաններից», – ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։

Իրանը նաև ստեղծել է նոր «Պարսից ծոցի վարչություն»՝ վերահսկելու տրանսպորտի տեղաշարժը Հորմուզի նեղուցի կենսականորեն կարևոր ջրային ուղում։

Թրամփը կրկնել է իր վճռականությունը՝ թույլ չտալու Իրանին ձեռք բերել միջուկային զենք։

«Մենք գտնվում ենք Իրանի զարգացման եզրափակիչ փուլում։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Կամ գործարք կկնքենք, կամ պատրաստվում ենք անել որոշ բաներ, որոնք մի փոքր տհաճ կլինեն, բայց հուսով եմ՝ դա տեղի չի ունենա», – ասել է Սպիտակ տան ղեկավարը նույն օրը ավելի վաղ լրագրողներին։

«Իդեալական տարբերակում ես կցանկանայի, որ հնարավորինս քիչ մարդիկ զոհվեն, ոչ թե շատ։ Մենք դա կարող ենք անել ցանկացած դեպքում», – նշել է նա։

Դեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորությունները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Concordia»-ի համահիմնադիր և խորհրդի նախագահ Նիկոլաս Լոգոթետիսի հետ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Concordia»-ի հետ արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել փոխգործակցության հետագա ընդլայնման, Concordia-ն Հայաստանում որպես համագործակցության և երկխոսության հարթակ առաջխաղացնելու հնարավորություններին։

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել «Երևանյան երկխոսություն 2026» նախաձեռնությանը ներգրավվելու և մասնակցության համար։Իր հերթին, Նիկոլաս Լոգոթետիսը վերահաստատել է պատրաստակամությունը՝ համագործակցությունը շարունակելու և այն նոր ուղղություններով զարգացնելու առնչությամբ։

«Հրապարակ»․ Տապալված քարոզարշավ, երջանկացած ստամոքս


Նախորդ երկու օրերին Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը քարոզարշավը շարունակեցին Լոռվա մարզում։ Չնայած ՔՊ-ականները լայվեր ու տեսանյութեր են տարածում Լոռիում իրենց «…

Մերձավոր Արևելքում գլխավոր իրադարձությունները՝ մայիսի 21-ի առավոտվա դրությամբ

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված և անկայուն։ Իրանի և ԱՄՆ-ի միջև Իսլամաբադում ընթացող բանակցությունների մասին հաղորդագրություններն արտացոլում են միայն երկխոսություն հաստատելու փորձերը․ շփումները կրում են անկանոն բնույթ և առայժմ արդյունք չեն տվել։

Միաժամանակ Իսրայելը, չնայած հայտարարված հրադադարին, շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին, ինչը վկայում է հրադադարի ռեժիմի փաստացի խախտման մասին։ Ընդհանուր առմամբ տարածաշրջանը շարունակում է մնալ ձգձգվող էսկալացիայի վիճակում, իսկ հետագա սրման ռիսկերը պահպանվում են։

NEWS.am ներկայացնում է հինգշաբթի լույս գիշերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների համառոտ ակնարկը։

  • Թեհրանի կողմից ստեղծված Պարսից ծոցի Հորմուզի նեղուցի վարչությունը հրապարակել է ջրային այդ մայրուղում իր պատասխանատվության գոտու քարտեզը։

  •  Վաշինգտոնը չի գնա Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացման, մինչև համաձայնագրի կնքումը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

  •  Իրանի շուրջ էսկալացիայի պատճառով Իսրայելի պաշտպանության բանակը գտնվում է ամենաբարձր պատրաստականության վիճակում, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը։

 

Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով

Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դատավոր Շահվերդյանն Արթուր Օսիպյանին կալանավորել է 2 ամսով։ «Ափսոս դատական նիստը դռնփակ էր»,- նշել է նա։

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00-17:00 Նոր Կիլիկիա թաղամաս 1, 2, 3, 4, 6 շենքեր, Իսակովի պողոտա 2 շենք («Արարատ» կոնյակի գործարան), Սարի Թաղ 6-21 փողոցներ մասնակի,

Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

11:00-17:00 Հակոբյան փողոց 1-9, 2, 2/51, 4, 6, 7, 8, 8/2, 9/1, 11 շենքեր, Վազգեն Առաջին Վեհափառի փողոց 1-5 շենքեր, Կոմիտասի պողոտա 1-1/11, 2-8 շենքեր, Բակունցի փողոց 1, 2-4 շենքեր և 1-18 առանձնատներ, Կիևյան փողոց 1-15 շենքեր, Սև Քարեցի Սաքո փողոց 59-92 առանձնատներ, Սևաստոպոլյան փողոց 8-26 առանձնատներ, Սեպուհի փողոց 20-29 առանձնատներ, Քեռու փողոց 58/1 շենք և 45-99 առանձնատներ, Արամ Խաչատրյան փողոց 2Ա, 4 շենքեր և 1-19 առանձնատներ, թիվ 130 դպրոց,

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝

11:00-17:00 Ուլնեցի փողոց 32/22-58/20 շենքեր, Գոգոլի փողոց 18/7 շենք, Դավիթ Անհաղթի փողոց 14/21-14/22 շենքեր,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

10:00-16:00 Ք. Քըրքորյան փողոց 21/13, 21/14, 21/20 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

10:00-16:00 Ամառանոցային 1-ին տարածք և Տիչինայի փողոց մասնակի, Հաղթանակ թաղամաս 14 փողոց մասնակի,

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

11:00-17:00 Ջրվեժ գյուղ՝ «Սիրող Սրտեր» թաղամասի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

10:00-16:00 Արշակունյաց պողոտա 51, 53 շենքեր, Ս․Զորավարի փողոց 44, 46 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանանդյան փողոց 1, 1Ա, 1/2 շենքեր, Մայիսի 9-ի փողոց 15 շենք, Նիզամի փողոց 1, 55 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժնորդներ,

Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

11:00-17:00 Նոր Արեշ 29, 31 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Երևանի Նուբարաշեն վարչական շրջան՝

11:00-17:00 Նուբարաշեն 9, 10, 11 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ-6, Գ-7, Դ-6 թաղամասերի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզ՝

11:00-15:00 Արմավիր քաղաք մասնակի, Նորավանք, Մայիսյան գյուղերն ամբողջությամբ,

11:00-17:00 Քարակերտ գյուղ,

Արագածոտնի մարզ՝

11:00-13:00 Ակունք, Կարմրաշեն, Ոսկեթաս, Եղնիկ, Իրինդ և Շղարշիկ գյուղեր,

Արարատի մարզ՝

11։00-12։00 Բյուրավան, Նշավան գյուղեր և Արևշատ, Խարբերդ գյուղեր մասնակի,

11:00-13:00 Արևաբույր, Ջրահովիտ գյուղեր, Նոր Կյուրին և Մարմարաշեն գյուղեր մասնակի,

11:00-14:00 Արարատ քաղաք՝ Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան մասնակի, Արարատ և Գինեվետ գյուղեր մասնակի,

12:00-15:00 Մասիս քաղաք՝ 1-7 փողոցներ մասնակի, Հերացի, Դպրոցականների, Հանրապետության, Արարատյան, Ազատամարտիկների, Գարեգին Նժդեհի, Շիրակի, Շիրազի փողոցներ մասնակի, թիվ 1-ին, 2-րդ և Նոր թաղամասեր մասնակի, «Տելեկոմ Արմենիա» ընկերության բջջային օպերատորի կայան, Կադաստր, Քաղաքապետարան, Երաժշտական դպրոց, Շուկա, հարակից խանութներ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

13։00-14։30 Նարեկ գյուղ մասնակի,

15:00-16:00 Բուրաստան գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզ՝

11:00-14:00 Վայք քաղաք՝ Մոզ թաղամաս մասնակի, Սիամանթոյի, Շինարարների փողոցներ մասնակի,

11:00-13:30 Արենի գյուղ մասնակի, Խաչիկ և Ամաղու գյուղեր,

14:00-16:00 Եղեգնաձոր քաղաք՝ Թամանցիների, Մշեցու և Կամոյի փողոցներ մասնակի,

Կոտայքի մարզ՝

10:00-16:00 Պռոշյան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Մարտին Սթար» ՍՊԸ, «Կովկաս» ռեստորան, Զին Մաս, «Պ և Օ» ՓԲԸ, «Վիվա Արմենիա, սեփականատերեր՝ «Ս. Պողոսյան», «Ջ. Ավետիսյան», «Ս. Հովակիմյան», «Զ. Սարգսյան», «Ա. Հարությունյան», «Ն. Թորոսյան», «Ս. Մանուկյան», «ԷՎԱ-ՄԱԿ» ՍՊԸ, «Պապյան և Որդիներ» ՍՊԸ, «ՍԼԼ ԳԱԶ» ՍՊԸ, Վանահովիտ և Ոլորան թաղամասեր, «ԱԻՍԱ» ՍՊԸ,

11:00-14:00 Ջրվեժի լճերին հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան քաղաք՝ Հատիսի փողոց մասնակի,

11:00-17:00 Ջրվեժ գյուղ՝ Ջրվեժի Ա թաղամաս, Բագրևանդ թաղամաս մասնակի, Ջրվեժ՝ Բանավան և Մայակ թաղամասերին հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, Գառնի գյուղ՝ Ջ. Ալեքյանի փողոցի բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-16:00 Բալահովիտ գյուղ՝ «Պտղնի» այգեգործական ընկերություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Նավթամթերք» ՍՊԸ, «Օազիս» ՍՊԸ, «Անգար» (Հ. Սեթաղայան), «Կլեոպատրա» ՍՊԸ, «Բրաբիոն ֆլորա սերվիս» ՍՊԸ, «Ալմերիա» ՍՊԸ, «Գ. Հովսեփյան» ՍՊԸ, «Գեղարդ» ԱԿ, «Գերեզմաններ» թաղամաս, «Քիմիագործ» այգեգործական ընկերություն, «Օնիրա Քլաբ» ՍՊԸ, «Պտղնի Արծիվ-2» այգեգործական ընկերություն, Կոնյակի կոմբինատ, սեփականատեր՝ Ա. Ավագյան,

11:30-14:30 Վարդենիս համայնք՝ Երևանյան, Կոմիտասի, Մռավյան, Աճարյան, Բաղրամյան, Վ. Մամիկոնյան, Շահումյան փողոցներ, «ՎՏԲ-Հայասատան բանկ» և «ԱԿԲԱ կրեդիտ բանկ» ընկերություններ, «Վրեժ Ավետիսյան» ԱՁ, Հակահետախուզություն, «Իրինա-Ինեսա» գազալցակայան, «Վիվա Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

14:50-16:00 Վարդենիս համայնք՝ Խանջյան փողոցն ամբողջությամբ,

Գեղարքունիքի մարզ՝

11:00-12:00 Գավառ քաղաք՝ Արծվաքար թաղամաս մասնակի, Արծվաքար թաղամասի Սազայու փողոցի առանձնատներ, Սայադյան փողոց մասնակի, ԱԻՆ-ի վարչական շենք, Կարմիր համայնք՝ «Տելեկոմ Արմենիա» ընկերություն, Արծվաքար գյուղ՝ «Մարտին Բարսեղյան» կոչվող տարածքի ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-13:00 Գավառ քաղաք՝ Միքայելյան փողոցի առանձնատներ «Ամեն ինչ տան համար» խանութ սրահ և հարակից առանձնատներ, Ազատության փողոց մասնակի, Միքայելյան փողոցի փակուղի, Միքայելյան 2-րդ նրբանցք, «Փեփոյի ձոր» կոչվող տարածքի առանձնատներ, դատախազության շենք, Գավառի պետական համալսարան, Գավառի կենտրոնական հիվանդանոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատության փողոց՝ «Գավառ» ՍՊԸ, Օգոստոսի 23 փողոցի առանձնատներ,

13:00-15:00 Գավառ քաղաք՝ Արծվաքար թաղամասն ամբողջությամբ, Սայադյան փողոց մասնակի, Միքայելյան փողոցն ամբողջությամբ, «Ալիք ՍՊԸ», «Խաչիկ Սուքիասյան ԱՁ» «Արմ» գազալցակայան,

10:00-11:30 Ճամբարակ քաղաք՝ Գարեգին Նժդեհի, Տիգրան Մեծի, Զորավար Անդրանիկի փողոցներ մասնակի, Վահան գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-12:30 Զոլաքար գյուղն ամբողջությամբ և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Գողհովիտ գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-16:45 Լիճք գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Տավուշի մարզ՝

11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Վասիլևի, Կամոյի, Կալինինի փողոցներ մասնակի, Աբովյան փողոց,

13:00-14:00 Դիլիջան քաղաք՝ Կամոյի փողոց 137, 143, 145, 147 շենքեր,

14:00-15:00 Դիլիջան քաղաք՝ Կամոյի փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

15:30-17:00 Դիլիջան քաղաք՝ Կամոյի փողոց 42, 50, 148 շենքեր, Վասիլևի փողոց 6, 8, 10, 12, 14, 16, 18, 2, 20, 22, 24, 26, 28, 28/2, 30, 30/Ա, 32, 32/1, 34, 34/Ա, 36, 38, 4, 40, 42, 42/1, 44, 44/1, 44/4, 46, 46/1, 48, 50, 52, 56 շենքեր,

12:00-13:00 Աչաջուր գյուղին հարակից ավտոգազալցակայաններ, բենզալցակայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Լոռու մարզ՝

11:00-15:00 Սարահարթ, Գոգարան գյուղեր և Գեղասար գյուղի հանգստյան տուն,

11:00-16:00 Մեծ Պարնի գյուղ մասնակի, Մեծ Պարնի գյուղի գազալցակայան, «Ինտեգրալ Ալֆա Էներջի» ՍՊԸ,

12։00-14։00 Ամրակից գյուղ,

Շիրակի մարզ՝

11։00-14։30 Աշոցքի տարածաշրջան՝ Մեծ Սեպասար գյուղի 2-րդ փողոց,

Սյունիքի մարզ՝

11:00-14:00 Սիսիան քաղաք՝ Ֆիզկուլտուրնիկների փողոց 2, 4 շենքեր, Ֆիզկուլտուրնիկների և Խանջյան և Գ. Նժդեհի փողոցներ մասնակի,

11:30-14:00 Գորիս քաղաք՝ Սայաթ-Նովայի 1-ին և 2-րդ նրբանցքներ, Սայաթ-Նովայի փողոց,

11:00-13:00 Այգեձոր, Լեհվազ, Թխկուտ և Վարդանիձոր գյուղեր,

11:00-16:00 Լծեն գյուղ,

11:30-14:30 Խնաձախ գյուղ,

12:30-13:30 Շվանիձոր, Նռնաձոր, Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիսղ, Լեհվազ, Թխկուտ և Վարդանիձոր գյուղեր,

13:00-15:00 Գորայք գյուղ:

Արթուր Օսիպյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով

Արթուր Օսիպյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով․ այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Արաբկիրում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանի և քաղաքական գործչի միջև միջադեպ էր տեղի ունեցել։

Նշենք, որ Արթուր Օսիպյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ։

Արթուր Օսիպյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով

Արթուր Օսիպյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով․ այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Արաբկիրում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանի և քաղաքական գործչի միջև միջադեպ էր տեղի ունեցել։

Նշենք, որ Արթուր Օսիպյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ։