Նորմալ երկրներում – Հրապարակ

Պարտադիր չէ, որ անձամբ ձեզ «համբալ» անվանեն, որպեսզի ընդվզեք․ նորմալ մարդիկ ընդվզում են նաեւ այն ժամանակ, երբ ուրիշներին են իրենց ներկայությամբ «համբալ» անվանում: Մանավանդ՝ եթե ասողը երկրի թիվ 1 պաշտոնյան է:

Պարտադիր չէ, որ ձեզ «ստահակ» անվանեն, ասեն` «կզըցնելու եմ», «սատկացնելու եմ», չգիտեմ ինչը չգիտեմ որտեղ եմ մտցնելու: Բարեկիրթ մարդիկ ոչ միայն իրենք նման լեքսիկոն չեն կիրառում, այլեւ թույլ չեն տալիս, որ իրենց ներկայությամբ մեկ ուրիշը կիրառի:

Նորմալ քաղաքացիները կվրդովվեին, եթե իրենց երկրի նախկին պաշտոնյաների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեին, անկախ նրանից՝ այդ պաշտոնյաներին սիրում են, թե՝ մերժում: Կիրթ մարդիկ նաեւ թույլ չէին տա, որ իշխանություններին քննադատող մարդկանց բերանը ծեփեին, բանտ ուղարկեին` վարչապետի պաշտոնը զբաղեցնողին քննադատելու համար:

Գրագետ, լավ քաղաքացիներն ամեն կերպ կպայքարեին այն պաշտոնյաների ու այն իշխանության դեմ, որն իր հայրենակիցներին, անկախ նրանից՝ արցախցի են, ռուսաստանցի, սիրիացի, թե ֆրանսիացի, անպատվում է, «փախած» է անվանում: Նորմալ մարդիկ կմերժեին, կվռնդեին այն պաշտոնյային, ով կհամարձակվեր որեւէ մեկի վրա բղավել` «ինչո՞ւ չես զոհվել պատերազմում, ինչո՞ւ ես կենդանի մնացել»:

Նորմալ երկրներում, իհարկե, նման պաշտոնյաներ չէին լինի, որովհետեւ հասարակությունը թույլ չէր տա նման գռեհիկ, չար, հոգեպես անհավասարակշիռ անձանց՝ հասնել այդ կարգավիճակին: Իսկ եթե հանկարծ նմաններն ինչ-որ կերպ սպրդեին ու հասնեին հանրային միջոցներից սնվող որեւէ պաշտոնի, նման մի դրսեւորումը բավական կլիներ, որ ողջ հասարակությունը դուրս գար փողոց ու սուլոցներով դրանց նմաններին ճանապարհեր տուն:

Հայաստանում դուրս չեն գալիս, որովհետեւ տուն ճանապարհելու օրը հունիսի 7-ն է:

Թրամփ․ ԱՄՆ-ն արագ կավարտի հակամարտությունն Իրանի հետ

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները արագ կավարտի Իրանի հետ պատերազմը։

«Կարծում եմ՝ մենք սա շատ արագ կավարտենք, և նրանք միջուկային զենք չեն ունենա», — ասել է նա՝ ելույթ ունենալով կոնգրեսի անդամների համար կազմակերպված պիկնիկի ժամանակ։

Բացի այդ, Թրամփը հույս է հայտնել, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կկարողանան ամեն ինչ լուծել «շատ լավ կերպով»։

ՀՀ իշխանություններին հակառուսական չէի անվանի, իսկ ՌԴ-ն չի խանգարելու գործող իշխանության վերարտադրությանը․ Սուրեն Սարգսյան

Հայաստանի իշխանությունները վերջին ութ տարիների ընթացքում որևէ գործուն քայլեր չեն իրականացրել տարածաշրջանում և Հայաստանում ռուսական կենսական շահերի դեմ։  Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ, Ռուսաստանը դեռևս Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է, հայկական ատոմակայանը շարունակում է սպասարկվել Ռուսաստանի հետ համատեղ, իսկ Հայաստանում շարունակում է տեղակայված մնալ ռուսական ռազմաբազան։ Հետևաբար, պնդումները ինքնիշխանության և ռուսական ազդեցությունից ազատվելու քայլերի վերաբերյալ առնվազն աղերս չունեն իրականության հետ։

Ինչ վերաբերում է ցածր և միջին օղակներում առկա խոսքային մակարդակի վիճաբանություններին, ապա դրանք գտնվում են բացառապես հռետորաբանության շրջանակում։ Ընդ որում, ամենաբարձր մակարդակում հարաբերությունները բավականին ջերմ են, իսկ շփումները՝ ակտիվ (ի դեպ, Ուկրաինայի և Վրաստանի եվրոպամետ առաջնորդների հետ նման հարաբերություններ չեն եղել)։

Հետևաբար, Հայաստանի իշխանություններին հակառուսական չէի անվանի, իսկ Ռուսաստանի իշխանությունների մասին չէի ասի, թե նրանք խանգարելու են Հայաստանի գործող իշխանության վերարտադրությանը։ Ավելին, ընտրություններից հետո չեմ զարմանա, եթե առաջիններից մեկը, եթե ոչ առաջինը, հենց Ռուսաստանի նախագահը լինի, ով կշնորհավորի Հայաստանի իշխանություններին հաղթանակի կապակցությամբ:

Ուրախ կլինեմ, եթե հակառակ կարծիքներ և փաստարկներ լինեն»,-գրել է նա։

ՔԿ-ն վարույթ է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. հայտնում է Քննչական կոմիտեն։

«Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը):

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հայտարարության մեջ։

Պուտինն ու Սի Ծինփինը բանակցություններ են վարում Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի բանակցությունները սկսվել են Պեկինում։

Չինաստան այցի ընթացքում Պուտինին ուղեկցում են ՌԴ հինգ փոխվարչապետներ, ութ նախարարներ, պետության ղեկավարի վարչակազմի և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ։

Երկու երկրների առաջնորդները նախատեսում են քննարկել երկկողմ համագործակցության ողջ շրջանակը, ինչպես նաև առանցքային տարածաշրջանային և միջազգային հարցերը։

Մայիսի 20-ին Պուտինը ժամանել է Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճ։ Սի Ծինփինն անձամբ է դիմավորել Ռուսաստանի նախագահին։ Երկու երկրների առաջնորդները միմյանց ողջունել են ձեռքսեղմումով Տյանանմեն հրապարակում։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են պատվո պահակախումբը, նվագախումբը և ծաղիկներով ու Ռուսաստանի և Չինաստանի դրոշներով երեխաները։

«Հրապարակ»․ Մեր ժամանակ էլ կային ընդդիմադիրներ, բայց դրա համար հո չէի՞նք ազատում մարդուն

ՔՊ-ի ուրախ ավտոբուսի ամենաակտիվ ուղեւորը՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հավակնում է դառնալ Նիկոլ Փաշինյանի թիվ 1 հանցակիցը։ Նա ոչ միայն արձակուրդ է վերցրել ու Փաշինյանին կրնկակոխ հետեւելով ակտիվ քարոզարշավի է մասնակցում, այլեւ, լինելով ամենամարդասիրական ոլորտի ղեկավար, Փաշինյանի հայտարարած մարդատյացության մարաթոնում ակտիվ դերակատարում է ստանձնել։ Նա իր պարտքն է համարում «այո» բացականչություններով, գլխի ու մարմնի ողջ հավանությամբ իր աջակցությունը բերել Փաշինյանի՝ մարդկանց «ոչնչացնելու», «կզըցնելու» եւ այլ սպառնալից հայտարարություններին: Մարդկանց պատիվն ու արժանապատվությունը ստորացնող, վիրավորական արտահայտությունների ժամանակ նա ոգեւորում է Փաշինյանի հախուռն եւ անհավասարակշիռ պահվածքը: Տիկինն այնքան է տարվել նախընտրական քարոզչությամբ, որ սկսել է լայվեր անել «ղարաբաղյան կլանի», ընդդիմադիրների վերաբերյալ, իսկ նախօրեին Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած վաստակաշատ բժշկուհուն՝ Երեւանի թիվ 16 պոլիկլինիկայի 20 տարվա աշխատակցին ներկայացրել է որպես սադրիչ ու ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ։ «Ղարաբաղյան կլանի թալանչիներ, դուք կապ չեք ունեցել եւ չունեք ո՛չ ղարաբաղցու, ո՛չ հայաստանաբնակ քաղաքացու իրական հոգսի հետ: Հերի՛ք է ուրիշի երեխաների հաշվին ձեզ համար կապիտալ կուտակեք: Չի՛ ստացվելու: Սադրիչ ուղարկելն էլ, հատկապես կնոջ տեսքով, մեղմ ասած, սիրուն չի»,- իր բոցաշունչ լայվում հոխորտացել է տիկինը: Հետո լուրեր տարածվեցին, որ քաղաքապետարանից հրահանգել են տիկնոջը՝ ազատման դիմում գրել, ապա, հավանաբար խուսափելով աղմուկից, բավարարվեցին նկատողությունով` իբրեւ թե Աշխատանքային օրենսգրքի պահանջները խախտելու համար։

Մենք չենք հիշում, որ Հայաստանի առողջապահության նախկին նախարարներից որեւէ մեկն այսպիսի ակտիվություն դրսեւորեր նախընտրական քարոզարշավների ընթացքում, չնայած այն իրողությանը, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, բայց ելնելով ոլորտի առանձնահատկություններից, առողջապահության նախարարները մշտապես ավելի բարձր դիրքերում են մնացել։ 2012-ին առողջապահության ոլորտը 2 տարի ղեկավարած Դերենիկ Դումանյանը չի հիշում որեւէ առողջապահության նախարարի, որն ակտիվ ներգրավված լիներ նախընտրական քարոզարշավին։ Նա եւս ընդգծեց, որ թեեւ նախարարի պաշտոնը քաղաքական է, բայց ցանկացած նախարարի անձնական նախընտրության հարցն է։ «Մեկն ավելի շատ իր աշխատանքն է սիրում, մեկը՝ քաղաքական դիրքը։ Իհարկե, նախարարները կարող են մասնակցել քարոզարշավին, բայց նախընտրության հարց է, եւ կարծում եմ՝ ակտիվ մասնակցողներին է պետք հարցնել իրենց մասնակցության մոտիվի մասին, գուցե նաեւ քաղաքական թիմն է այդպես պահանջում»,- մեզ ասաց Դումանյանը։ Եթե անգամ պահանջում են մասնակցել քարոզարշավին, կարելի՞ է արդյոք անխտիր հավանության արժանացնել բռնության, վիրավորանքի բոլոր խոսքերը, որ հնչեցնում է Փաշինյանը։

«Առողջապահության նախարարը, իմ կարծիքով, ավելի գթասիրտ մարդ պետք է լինի եւ դեմ` ցանկացած բռնության, ես այսքանը կարող եմ ասել»։ Խոսելով 16-րդ պոլիկլինիկայի բժշկուհի Արփինե Սողոյանին պատժելու մասին՝ Դումանյանն ասաց, որ այդ միջադեպը չի կարող պատճառ դառնալ նրան հեռացնելու համար, տիկինն իր քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումն է հայտնել, եւ դա չի խանգարում իր աշխատանքային գործունեությանը։ Հարցրինք՝ ժամանակին ՀՀԿ-ի ցուցումով քանի՞ անհնազանդ, ընդդիմադիր աշխատակցի է հրահանգել ազատել աշխատանքից։ Դումանյանը վստահեցրեց. «Ոչ մի։ Մեր ժամանակ էլ կային ընդդիմադիրներ, հենց մեր դիմաց հայտնում էին այդ մասին, բայց դրա համար հո չէի՞նք ազատելու մարդուն։ Մարդուն աշխատանքի ընդունում եւ ազատում են իր պրոֆեսիոնալ, մասնագիտական կարողությունների, ոչ թե քաղաքական հայացքների համար։ Ես ճիշտ չեմ համարում, որ մարդուն պետք է ազատեն այդ միջադեպի համար։ Նույնն էլ՝ նկատողություն տալը։ Եթե նա աշխատանքում թերացել է, իհարկե, կարող են նկատողություն հայտնել ու հեռացնել, բայց եթե պետք է քաղաքական հայացքների համար նկատողություն տան, իրավաբաններն էլ կասեն, որ դա չի կարելի»: Հիմա հիմնավորում են, որ աշխատանքից բացակայել է։ «Աշխատանքից անհարգելի բացակայություն, իհարկե, չի կարելի, բայց չեմ էլ կարծում, որ դա նկատողության հարց է, հատկապես որ առաջին անգամ է նման բան տեղի ունենում։ Եթե կրկնվում է, այո, կարելի է նկատողություն տալ, զգուշացնել, որ չի կարելի, առավել եւս՝ եթե որեւէ հիվանդ դրա պատճառով տուժել է»,- ասաց նախկին նախարարը։

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Արաբկիր վարչական կենտրոն՝

11:00-17:00 Փափազյան փողոց 15 շենքեր, Արաբկիր 51 փողոց 9, 9Ա շենքեր,

Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական կենտրոն՝

11:00-17:00 Թբիլիսյան փողոց 1–22/1, 1/3, 15, 20/20, 26/10, շենքեր, Ռայնիսի փողոց 82–108/1 առանձնատներ և թիվ 44 դպրոց,

Երևանի Աջափնյակ վարչական կենտրոն՝

10:00-16:00 Ք. Քըրքորյան փողոց 29/9, 23/11, 23/12 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Մազմանյան փողոց 1/1, 5 շենքեր, «ՀայԷկոնոմբանկ» ԲԲԸ, Նորաշեն թաղամաս 37 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Դավթաշեն վարչական կենտրոն՝

10:00-16:00 Դավթաշեն 4-րդ թաղամաս 46/8 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական կենտրոն՝

10:00-16:00 Մեծարենցի փողոց մասնակի,

Երևանի Շենգավիթ վարչական կենտրոն՝

10:00-16:00 Արշակունյաց պողոտա 53/33 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Նուբարաշեն վարչական կենտրոն՝

11:00-17:00 Նուբարաշեն 6, 10 փողոցների առանձնատներ, Է-2, Է-6 թաղամասերի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզ՝

11:00-14:00 Ապարան քաղաք մասնակի,

Արարատի մարզ՝

11:00-12:30 Ազատավան գյուղ մասնակի,

11:00-14:00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Ս. Հակոբյան, Իսակովի, Անդրանիկի, Արազի, Նարեկացի, Արարատյան, Գայի, Գոլեցյան, Թումանյան, Լուսինյան, Խանջյան, Աթարբեկյան, Շահումյան, Մխչյան, Խարազյան, Մանուշյան, Շիրվանզադեի, Սիսակյան, Փափազյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Երևան–Երասխ մայրուղին մասնակի և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,

13:30-15:00 Բուրաստան գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզ՝

10:00-13:00 Եղեգնաձոր քաղաք՝ Անդրանիկի փողոց և Երևանյան խճուղին մասնակի, Գլաձոր, Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Սալլի, Գետափ, Շատին, Արտաբույք, Հորբատեղ, Եղեգիս, Գետիկ, Վարդահովիտ, Գողթանիկ, Հերմոն և Արատես գյուղեր,

Կոտայքի մարզ՝

10:30-14:00 Չարենցավան համայնք՝ III թաղամաս 12-21, 31-41; IV թաղամաս 7-24; VI թաղամաս 1-4, 13-29; VII թաղամաս 1-14, 18-25 շենքեր, Կուլտուրայի տուն, թիվ 3, 4, 5 դպրոցներ, համայնքապետարանի շենք, ՆԳ Չարենցավանի բաժանմունք, «Ծիծեռնակ», «Զանգակ» մսուր-մանկապարտեզներ, հիվանդանոց, գազի տարածքային տեղամաս, «Գինաց» ռեստորան, դատարան, «ԱԿԲԱ բանկ» և «Արարատ բանկ» ընկերությունների մասնաճյուղեր, «Խորդա» ՍՊԸ, «Բջնի» հանքային ջրերի գործարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

14:00-17:00  Չարենցավան համայնք՝ IԱ թաղամաս 1-4; I թաղամաս 1-11; II թաղամաս 1-14; III թաղամաս 1-11, 23-34; IV թաղամաս 1-6, 11, 12, 25; V թաղամաս 1-18; VI թաղամաս 5-12, 30-33; VII թաղամաս 16-19; VIII թաղամաս 1-17; IX թաղամաս 1-4; X թաղամաս 36, 46 շենքեր, Քոթեջներ, Այգեստան, Սարալանջ թաղամասեր, Երաժշտական դպրոց, թիվ 1, 2, 3 դպրոցներ, «Զանգակ», «Հրաշք», «Հեքիաթ», «Լուսաբաց» մսուր-մանկապարտեզներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Ջրվեժ գյուղ՝ Ջրվեժի Ա թաղամաս, Բագրևանդ թաղամաս մասնակի, Ջրվեժ՝ Բանավան և Մայակ թաղամասերին հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, Գառնի գյուղ՝ Ջ. Ալեքյանի փողոցի բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

15:00-17:00 Առինջ գյուղ՝ Խ․Աբովյան թաղամաս մասնակի,

Գեղարքունիքի մարզ՝

11:30-16:30 Ծովակ գյուղ մասնակի,

11:00-17:00 Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

Տավուշի մարզ՝

13:00–14:00 Իջևան քաղաք՝ Սևքարեցի Սաքոյի, Իջևանյան, Երիտասարդական, Թատերական, Ա. Մելիքբեկյան, «ԱԿԲԱ բանկ», «ԱՄԻՕ բանկ», «Կոնվերս բանկ», «Արդշինբանկ», «ՎՏԲ-Հայաստան բանկ» ընկերություններ, Մայիսի 28-ի, Գանինի, Տերյան և Անկախության փողոցներ, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Վասիլևի և Կամոյի փողոցներ մասնակի,

Լոռու մարզ՝

11:00-15:00 Լոռի-Բերդ, Ագարակ, Հովնանաձոր, Կողես, Յաղդան և Լեջան գյուղեր:

CRS․ ԱՄՆ ռազմաօդային ուժերը Իրանի դեմ գործողության ընթացքում կորցրել են 42 օդանավ և ԱԹՍ

ԱՄՆ ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) Իրանի հետ հակամարտության ընթացքում ընդհանուր առմամբ կորցրել են 42 թռչող սարք։ Այդ մասին վկայում է ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության (CRS) զեկույցը։

Փաստաթղթի համաձայն՝ ամենամեծ կորուստները բաժին են ընկել անօդաչու ավիացիային․ ոչնչացվել են 24 MQ-9 Reaper հարվածային-հետախուզական ԱԹՍ, ինչպես նաև մեկ MQ-4C Triton հետախուզական անօդաչու։

Լուրջ վնասներ է կրել նաև օդային լիցքավորող ինքնաթիռների պարկը։ Ինչպես նշվում է զեկույցում, ռազմաօդային ուժերը կորցրել են յոթ KC-135 Stratotanker օդային տանկեր։ Դրանցից մեկը կործանվել է Իրաքում, ևս հինգը վնասվել են գետնին՝ Սաուդյան Արաբիայում իրանական հարձակման ընթացքում։

Մարտական ավիացիայի կորուստների թվում նշվում են F-15E Strike Eagle չորս կործանիչ-ռմբակոծիչ և A-10 Thunderbolt II գրոհիչ։ CRS-ի տվյալներով՝ F-15E-ներից երեքը խոցվել են Քուվեյթի երկնքում բարեկամական կրակից, ևս մեկը՝ Իրանի հակաօդային պաշտպանության միջոցներով։

Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում ամերիկացի զինվորականները դիտավորյալ ոչնչացրել են գետնին գտնվող MC-130J Commando II հատուկ գործողությունների երկու ինքնաթիռ։ Վնաս է հասցվել նաև HH-60W Jolly Green II ուղղաթիռին։

Բացի այդ, զեկույցում նշվում է E-3 Sentry հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռի և հինգերորդ սերնդի նորագույն F-35A Lightning II կործանիչի վնասման մասին։