«Չգիտեի, որ Հայաստանում Նիկոլի բառապաշարին այդքան մարդ ծափ կտար»․ Շպռոտ

Երգչուհի Շպռոտի (Անի Թովմասյան) ֆեյսբուքյան գրառումը. «Գիտե՞ք՝ ինչի՞ նախկիններին չբռնեց: Որ էսօր սպառնա Ռոբին։ Որովհետև եթե բռներ նախկիններին, իրենց տեղը թափուր կմնար և նորմալ տղերք կգային ու ժողովուրդը կվստահեր։ Իսկ հիմա Ժողովուրդը ասում ա՝ բա ո՞ւմ ընտրենք:
     Ու ես չգիտեի, որ այդքան մարդ կար Հայաստանում, որ նիկոլի բառապաշարին ծափ կտար։ Ողբերգությունը ժողովրդի IQ-ն ա, արժանապատվության բացակայությունն ա…»:

Ֆրանսիան և Թուրքիան առաջատար են Եվրոպայի խորհրդի երկրներում բանտերի գերբեռնվածությամբ

Ֆրանսիան և Թուրքիան առաջին տեղերն են զբաղեցնում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շրջանում քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության մակարդակով։ Այդ երկրների բանտերում յուրաքանչյուր 100 տեղին բաժին է ընկնում 131 կալանավոր, ասված է հատուկ պատրաստված զեկույցում, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Լոզանի համալսարանի Եվրոպայի խորհրդի (46 պետություն միավորող և Ստրասբուրգում տեղակայված կազմակերպություն) պատվերով հավաքագրված տվյալները վերաբերում են 2025 թվականի սկզբին։

Ընդ որում, Ֆրանսիայի իշխանությունների կողմից տրամադրված ավելի թարմ տվյալները մատնանշում են էլ ավելի բարձր գերբեռնվածություն. 2026 թվականի ապրիլին այն հասել է 139,1%-ի։

Տվյալներ տրամադրած 51 բանտային վարչակազմերից (որոշ երկրներ, ներառյալ Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Բոսնիան, հաշվետվություն են ներկայացնում ըստ տարածաշրջանների) 14 երկրում կալանավորների թիվը գերազանցում է հասանելի տեղերը։

Բանտերի գերբեռնվածության վարկանիշում Ֆրանսիայից և Թուրքիայից հետո հաջորդում են.

Խորվաթիան՝ 123 կալանավոր՝ 100 տեղի դիմաց

Իտալիան՝ 121

Մալթան՝ 118

Կիպրոսը՝ 117

Հունգարիան՝ 115

Բելգիան՝ 114

Իռլանդիան՝ 112

Բանտային համակարգի վրա ավելի փոքր ծանրաբեռնվածություն ունեցող երկրների թվում նշվում են.

Ուկրաինան՝ 50 կալանավոր 100 տեղի դիմաց

Իսպանիան՝ 77

Գերմանիան՝ 80

100 հազար բնակչի հաշվով կալանավորների մակարդակով առաջատար են.

Թուրքիան՝ 458

Ադրբեջանը՝ 271

Մոլդովան՝245

Այդ ցանկում Եվրոպական միության երկրների շրջանում առանձնանում են.

Հունգարիան՝ 206

Լեհաստանը՝ 189

Չեխիան՝ 178:

Ընդհանուր առմամբ, 2025 թվականի հունվարի 31-ի դրությամբ հետազոտության մեջ ընդգրկված երկրներում եղել է շուրջ 1,1 միլիոն կալանավոր, ինչը 8,5%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։

Կալանավորների շրջանում կանանց մասնաբաժինը նույնպես աճել է՝ 2024 թվականի հունվարից մինչև 2025 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում 4,8%-ից հասնելով 5,2%-ի։

«Սպառնում է, որ ինչ-որ բան կկտրի, որովհետև ինքը հենց դա չունի»․ Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էնվեր փաշա, Հիտլեր, Մաո, Պոլ Պոտ և չկայացած լրագրողը. ուրեմն ո՞վ է մեղավոր
     Դժվարին իրավիճակում առաջնորդը դժվար որոշումներ է կայացնում։ Նա հենց նրա համար էլ առաջնորդ է, որպեսզի ստանձնի այդպիսի որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։ Եվ եթե որոշումը սխալ էր, իսկ հետևանքները՝ ծանր, պետության ղեկավարը պատասխանատու է իր գործողությունների համար։ Համենայն դեպս, այդպես վարվում են արժանապատիվ մարդիկ։
     Բայց կա նաև ավելի հեշտ ճանապարհ՝ գտնել քավության նոխազ, մեղքը բարդել ուրիշի վրա, խուսափել պատասխանատվությունից։ Դա ավելի հեշտ ճանապարհ է։
     Երբ թուրքական բանակը 1915 թվականի հունվարին պարտվեց Սարիղամիշի ճակատամարտում, Էնվերի մոտ մեղավոր դուրս եկան հայերը։ Դա ազդանշան հանդիսացավ Օսմանյան կայսրության տարածքում նրանց բնաջնջումն սկսելու համար։
     Հիտլերի մոտ մեղավոր էին հրեաները, կոմունիստները, իսկ հետո՝ նրա սեփական գեներալները։ Հենց նրանց պատճառով Գերմանիան պարտվեց երկու համաշխարհային պատերազմներում։
     Մաոյի մոտ մեղավոր դուրս եկան չինովնիկները, հակահեղափոխականները, ինչպես նաև միջատները, մկներն ու ճնճղուկները։ Նրանց ոչնչացրին սովի դեմ պայքարելու համար, ինչից հետո մարդիկ սկսեցին մահանալ էլ ավելի մեծ քանակությամբ։
     Պոլ Պոտի մոտ մեղավոր էին բժիշկները, փաստաբանները, մտավորականությունը, գյուղացիները և այլ դավաճաններ։
     Բայց Հայաստանում մենք գործ ունենք նոր ֆենոմենի հետ. մեզ մոտ ամեն ինչում մեղավոր դուրս եկան ոչ թե այլ ազգության մարդիկ կամ դասակարգային թշնամիները, այլ Արցախի մեր սեփական հայրենակիցները, մարդիկ, ովքեր փախստական դարձան հենց մեր հանճարեղ առաջնորդի մեղքով։ Այն նույն մարդիկ, ում նա անվտանգ կյանք էր խոստանում, ում հետ պարում էր Շուշիում։
     Անպաշտպան մարդկանց, փախստականների, կանանց ու երեխաների վրա թափվեց ատելության ալիք։ Նա նրանց մեղավոր դարձրեց իր բոլոր սխալների համար։ Նա սպառնում է նրանց, հրմշտում է նրանց, գոռում է նրանց վրա՝ հին ձայնապնակի պես սեղմելով հին կոճակը. “Նախկիննե՜ր։ Նախկիննե՜ր։ Ռոբե՜րտ։ Ռոբե՜րտ։ Սե՜րժ։ Սե՜րժ”։ Նրա հետևից միացավ նրա գեբելսյան բանակը. երկար տարիների ընթացքում արցախցիներին դարձրին թշնամի, նրանց մեղադրեցին բոլոր մեղքերի մեջ։ Հենց այս մարդու և նրա օտարերկրյա տերերի հրամանով նրանք հող նախապատրաստեցին նրանց հրեշացման և թշնամուն հանձնելու համար։
     Հայհոյում է, սպառնում է, մատ է թափ տալիս, հիստերիա է անում։ Անպաշտպան կանանց ու երեխաների վրա, իր ոստիկանական խուժանի բանակի ներկայությամբ։ Իսկ երբ նրա վրա թքում և ոտքերն են մաքրում հարևան պետությունների առաջնորդները, այս վախկոտը լռում է։ Նրանց վրա նրա դուխը չի հերիքի. դա հերիքում է միայն կանանց, երեխաների ու փախստականների վրա։
     Այսպես է վարվում վախկոտը, խաբեբան ու դավաճանը։ Այստեղ պետական ղեկավարից ոչինչ չկա, տղամարդուց ոչինչ չկա։
     Եվ հենց այդ պատճառով է նա սպառնում «ալֆա որձերին», որ նրանցից ինչ-որ բան կկտրի։ Որովհետև հենց դա ինքը չունի։ Չկա այնտեղ ո՛չ պետական գործիչ, ո՛չ էլ տղամարդ։ Եվ հենց այդ պատճառով նա ատում ու նախանձում է և՛ հայ տղամարդկանց, և՛ հայ ժողովրդին»:

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն

2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 119 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ Դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին: 

2026 թվականի մարտին, դատախազի միջնորդագրերի հիման վրա, ապամոնտաժվել են ևս 11 հողամասերում գտնվող 16 շինություններ, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան՝  բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները և թեքահարթակը (Դատախազությունն առանձնատան վերաբերյալ հայց է ներկայացրել իրավասու դատարան), ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն փաստացի պատկանող առանձնատունը:

Հիշեցնենք նաև, որ 2026 թվականի փետրվարի 24-ին ապամոնտաժվել են ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից՝ բացարձակ նիշից ցածր հողամասում ապօրինի կառուցված քոթեջը, ինչպես նաև Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը: Հատկանշական է, որ նշված քոթեջները կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները նույնիսկ վարձակալության իրավունք չեն ունեցել: 

Դատախազությունը 2026 թվականի փետրվարի 2-ին տեղեկացրել էր, որ 2026 թվականի փետրվարի 2-ին ապամոնտաժվել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը):

Հիշեցնենք, որ վերոնշյալ միջնորդագրերից բացի, Դատախազության կողմից դատարան են ներկայացվել հայցեր, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են. 

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Դատախազությունը 2026 թվականի մայիսի 12-ին տեղեկացրել էր նաև, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագրեր է ուղարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև 2007 թվականի դեկտեմբերի 26-ին, ինչպես նաև ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի միջև 2005 թվականի օգոստոսի 2-ին և 2006 թվականի հունվարի 19-ին կնքված՝ Սևանա լճի ափամերձ հողամասերի վարձակալության պայմանագրերը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Ի պատասխան քաղաքացիների այն մտահոգությանը, թե «ինչո՞ւ եք ապամոնտաժում շենքը, եթե այն կարելի է տալ սոցիալապես անապահով ընտանիքներին», տեղեկացնենք, որ Սևանա լճի 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքները հանդիսանում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտի։ Կառավարության՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշմամբ սահմանված է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները ներառում են «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը:

Այսպիսով՝ ապամոնտաժվող կառույցներն «այլ նպատակով փոխանցելու» առաջարկներն իրավական հիմք չունեն, քանի որ՝

  • Դրանք գտնվում են ջրածածկման ռիսկի ներքո և կարող են հայտնվել ջրի տակ,
  • Դրանց նկատմամբ սեփականության որևէ իրավունք չի կարող գրանցվել. արգելված է ՀՀ օրենսդրությամբ,
  • Դրանց գոյությունը վնասում է Սևանա լճի էկոհամակարգը, լճի մաքրությունն ու ջրի որակը:

Երևի արժե, որ հաջորդ անգամ դժվարասաց Սամվել Կարապետյանին հարցնեն՝ իսկ ՌԴ արտասահմանյա՞ն անձնագիր որ թվականին է ստացել․ Մարիա Կարապետյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սամվել Կարապետյանին լրագրողը հարցնում է, թե ինչո՞ւ է 1999 թվականին Ռուսաստանի Դաշնության արտասահմանյան անձնագիր ստանալու ձևաթղթում նրա աշխատանքի վայրի դաշտում նշված «ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տեղեկատվական կենտրոն», իսկ նա պատասխանում է, թե ինքը ՌԴ քաղաքացի դարձել է 1993-1994 թվականներին։ Երևի արժե, որ լրագրողները հաջորդ անգամ դժվարասաց Սամվել Կարապետյանին հարցնեն՝ իսկ ՌԴ արտասահմանյա՞ն անձնագիր որ թվականին է ստացել։

Արժե նաև խնդրել, որ Կարապետյանները մի քիչ ավելի մանրամասն պատմեն, թե անցած տասնամյակներում ինչպիսի՞ համագործակցություն են ունեցել ՌԴ նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկայի, նրա որդիներ Արտյոմ և Իգոր Չայկաների հետ, որոնցից վերջինը այս ապրլին նշանակվել է Ռոսսոտրուդնիչեստվոյի (ՌԴ պետական գործակալություն, որ զբաղվում է արտերկրում ՌԴ մշակութային դիավանագիտությամբ) ղեկավար։ Որ այդպիսի համագործակցություն ունեցել են, ընդունել է ինքը Սամվել Կարապետյանը 2015 թվականի դեկտեմբերի 13-ին РБК-ին տրված հարցազրույցում։

Կարող են նաև առավել մանրամասն պատմել ՌԴ ուժային կառույցներին ավտոմեքենաներ մատակարող գործարար Կամո Ավագումյանի և Չայկաների հետ եռակողմ համագործակցության մասին։ Սրա մասին էլ պատմել է ինքը՝ Կամո Ավագումյանը 2017 թվականի հուլիսի 26-ին Մեդուզային տրված հարցազրույցում։ Իմիջայլոց Սերժ Սարգսյանը Կամո Ավագումյանին 2008 թվականին նշանակել էր ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ՝ ՌԴ գլխավոր դատախազությունում։

Սրանք արտահոսքեր չեն, սրանք Կարապետյանների ընտանիքի հրապարակային փաստված կապերն են ուժային կառույցների ներկայացուցիչների հետ։ Մի վերջին հարց էլ կարելի է տալ, թե այս կապերում ազդեցության վեկտորը ո՞ր ուղղությամբ է՝ Կարապետյանների ընտանիքը ազդեցություն ունի ՌԴ-ում բիզնես գործունեությունը և ուժային պաշտոնները համատեղող անձանց և ընտանիքների վրա, թե՞ այնուամենայնիվ հակառակը։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ այնուամենայնիվ հակառակը։