Երևանում 23-ամյա երիտասարդը «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է

Մայիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորը վնասվածքը ստացել է Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող թիվ 150 դպրոցի մոտ վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից դանակին նմանվող առարկայով հարվածներ հասցնելու հետևանքով և ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և հանձագործության գործիքը հայտնաբերելու ուղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

24News-ի յութուբյան ալիքը ենթարկվել է հարձակման․ սա գնահատում ենք իբրև հարձակում ազատ խոսքի վրա․ Նարեկ Գալստյան

24News-ի յութուբյան ալիքը ենթարկվել է հարձակման․ գրել է 24news.am կայքի տնօրեն Նարեկ Գալստյանը։

«Անձնակազմը կորցրել է ալիքի հետ կապի հնարավորությունների 90%-ը, կա հավանականություն, որ հարձակման հետևանքով ջնջվի նաև ամբողջական ալիքը։ Մենք սա գնահատում ենք իբրև հարձակում ազատ խոսքի վրա, որն ուղղորդված է Երևանից և ունի հստակ քաղաքական պատճառներ։ Ընտրությունների ժամանակ նմանատիպ դրսևորումները քստմնելի են, սակայն չեն կարող լռեցնել մեր գործունեությունը»,- նշել է նա։

«Վնուկովո» օդանավակայանը սկսել է նախապատրաստվել կենսաչափական տվյալներով ուղևորների օդանավում տեղավորմանը

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը պատրաստվում է փորձնական ծրագիր իրականացնել, որի շրջանակում ուղևորների օդանավում տեղավորումը չվերթերին կկատարվի կենսաչափական տվյալների հիման վրա, հայտնում է «Коммерсантъ»-ը։

Փորձարկման արդյունքների վերլուծությունից հետո օդանավակայանի ղեկավարությունը որոշում կընդունի տեխնոլոգիայի վերջնական ներդրման մասին։

Ինչպես նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, «Վնուկովոն» պետք է գնահատի տեխնոլոգիայի տնտեսական և իրավական ասպեկտները։

Հուլիսի 1-ից կենսաչափական տվյալներով օդանավում տեղավորումը կգործարկվի «Աերոֆլոտ»-ի այն չվերթերի համար, որոնք իրականացվում են Մոսկվայի «Շերեմետևո» և Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանների միջև։ Տեխնոլոգիայից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես տվյալները գրանցել Միասնական կենսաչափական համակարգում։

Ըստ Ռուսաստանի կառավարության որոշման՝ փորձնական ծրագիրը կտևի մինչև 2027 թվականի ապրիլի 1-ը։

Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են իրականացրել Իջևանում. կա ձերբակալված

Իջևանի կարի ֆաբրիկայում հնդիկ բանվորների աշխատավարձի բարձրացման ու աշխատանքային պայմանների բարելավման պահանջով բողոքի ցույցն ավարտվել է մեկ անձի ձերբակալությամբ:

Քննչական կոմիտեից «Ազատության»-ը հայտնել են, որ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածով հնդիկ բանվորը ձերբակալվել է, նախաքննություն է կատարվում։

Այս նույն ֆաբրիկայում նաև անցած տարի էին բանվորները նույն պահանջով բողոքի ակցիաներ արել:

Դեռ պարզ չէ՝ արդյոք ձերբակալված հնդիկ բանվորը կկալանավորվի՞, թե՞ ոչ:

14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել

Համացանցում լուրեր կան, որ Տավուշի մարզում անչափահաս աղջկա նկատմամբ սեռական գործողություններ են իրականացվել, դա տեղի է ունեցել 2023 թվականին, Բերդ համայնքի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում։

Գյուղից տեղեկացանք, որ 14 տարեկան աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ կասկածվել են միջինից մեծ տարիքի 2 տղամարդիկ, որոնցից մեկը երբեք ամուսնացած չի եղել, մյուսը 3 անգամ ամուսնացած է եղել, սակայն երեխաներ չունի։ Տղամարդիկ գյուղի ծայրին ապրող աղջկա հարևաններն են եղել։

Բերդի համայնքապետին կից գործող խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ 2023 թվականին ոստիկանությունը գրություն է ուղարկել խնամակալության և հոգեբարձության հանձնաժողով, տուժած աղջկա հարցաքննությունը կատարվել է հրավիրված հոգեբանի և Բերդի համայնքապետարանի աշխատակից, իրավաբան կնոջ մասնակցությամբ, ով Վ․ Կարմիրաղբյուրի բնակիչ է, եւ ներկայումս չի աշխատում համայնքապետարանում։ Խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովից տեղեկացանք, որ տուժած աղջկա հայրը կարծես մտավոր խնդիրներ ունի։ Նա 2023 թվականին հրաժարվել է իր աղջկա խնամակալությունից։ Աղջկա մայրը մահացած է, հայրը և պապը զբաղված են իրենց տնտեսությամբ` անասուն են պահում:

2024թ․ մայիսի 15-ին Տավուշի մարզի դատախազ Գ. Հակոբյանը, հիմք ընդունելով Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչի եզրակացությունը՝ որոշել է դադարեցնել քրեական հետապնդումը 14-ամյա աղջկա նկատմամբ սեռական գործողությունների մեջ մեղադրվող Վ․ Կարմիրաբյուրի բնակչի հանդեպ, նրա նկատմամբ խափանման միջոցը վերացնել։

Ուշագրավ է, որ դատախազի այդ որոշման մեջ նշված է մեկ, ոչ թե 2 տղամարդու անուն։ Դեպքի հանրայնացումից հետո 14-ամյա աղջիկը Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում ուսումը շարունակել է առցանց, հետո տեղափոխվել է Բերդ քաղաք, որտեղ ապրող մորական տատը նշանակվել է աղջկա խնամակալ։ Բերդում ապրելու ընթացքում աղջիկը հանրակրթական դպրոց է հաճախել։ 2025թ․ նոյեմբերին աղջկա տատը հրաժարվել է իր թոռնուհու հանդեպ խնամակալությունից, դա պատճառաբանելով նրանով, որ թոռան նկատմամբ կատարվածի ոչ պատշաճ, ոչ օրինական քննություն են կատարել, մեղավորներին չեն բացահայտել։

Համայնքի խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովի անդամները փորձել են աղջկա տատին համոզել, որ նա չհրաժարվի թոռնուհու խնամակալությունից, սակայն նա չի փոխել իր որոշումը։ Աղջիկը տեղափոխվել է Երևանի խնամքի կենտրոններից մեկը։ Բերդ համայնքի խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովից մեզ հայտնեցին, որ իրենք մշտապես կապի մեջ են աղջկա հետ, պատրաստ են հնարավորինս աջակցել աղջկա հետ կատարվածի համակողմանի քննության գործին։

Մեր աղբյուրները հայտնեցին, որ անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերությունների վերաբերյալ քրեական գործը քննվել է թերի, եթե կատարվեր լիարժեք քննություն, ապա կարող էին բացահայտվել 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություններ ունեցած ոչ միայն նշված 2 անձինք, այլ նաև ուրիշ համագյուղացի տղամարդիկ։

Վերոհիշյալ 2 տղամարդկանց անուն-ազգանունները մեզ հայտնի են, սական հարգելով անմեղության կանխավարկածը՝ զերծ ենք մնում հրապարակելուց։