Դասախոսներ են ձերբակալվել – Հրապարակ

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել են Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռոմանագերմանական և ռուս բանասիրության ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանը և մի քանի դասախոսներ։

Հակակոռուպցիոն կոմիտեից անուններ չեն հայտնում, սակայն հաստատում են ձերբակալությունների մասին տեղեկությունը։

Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը «Հրապարակին» հայտնեց, որ ձերբակալված ամբիոնի վարիչը ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի թիմակիցն է. «Գյուրջինյանի թիմակիցն է նա, ես նրա մասին եկեք կարծիք չհայտնեմ, սակայն Գյուրջինյանի ղեկավարած բուհից ամեն ինչ սպասելի է», – ասաց Ակոբյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու են ձերբակալել դասախոսներին:

Դպրոցի մոտից 23-ամյա տղային դանակահարված վիճակում տեղափոխել են հիվանդանոց․ ի՞նչ է տեղի ունեցել

Մայիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 23-ամյա Առնո Գ․-ն է։ Տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորը վնասվածքը ստացել է Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող թիվ 150 դպրոցի մոտ վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից դանակին նմանվող առարկայով հարվածներ հասցնելու հետևանքով և ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և հանձագործության գործիքը հայտնաբերելու ուղությամբ։

Ցույցերի մասնակիցներին կարտաքսեն երկրից – Հրապարակ

Ռուսաստանի Պետական Դուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծ, որը նախատեսում է օտարերկրացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսել երկրից՝ չսանկցիավորված ցույցերին եւ ռուսական բանակի հեղինակազրկմանը միտված գործողություններին մասնակցելու համար։ Պատգամավորները փաստաթղթի նախագիծը հավանության են արժանացրել մայիսի 13-ին։ Արտաքսումը, որպես պատժի տեսակ, այժմ Ռուսաստանի օրենսդրությամբ նախատեսվում է 58 տեսակի իրավախախտման դեպքում։

Այդ իրավախախտումներն են՝ Ռուսաստանի դեմ սանկցիաներ սահմանելու մասին կոչերը, ՌԴ քաղաքացիների դեմ սանկցիաներ սահմանելու կոչերը, հատուկ ռեժիմների խախտումները՝ լինի դա արտակարգ դրությունը, ռազմական դրությունը կամ հակաահաբեկչական գործողության ռեժիմը, չթույլատրված վայրում կրակոցի արձակումը, իրավապահ համակարգի աշխատակիցներին դիմադրելը՝ օրինական պահանջը չկատարելը, եւ այլն։ Ավելանում են նաեւ քաղաքական որոշ գործողություններ, որոնք եւս ենթադրում են քաղաքացիություն չունեցող անձի կամ միգրանտի արտաքսում։

Աշխատում ենք Ապարանի դեպքերով տնօրեններին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ

Աշխատում ենք Ապարանի դեպքերով տնօրեններին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ

Բրյուսովի համալսարանի դասախոսներ են ձերբակալվել

Ձերբակալվել են Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսներ։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։  Կոմիտեից նշում են,…

«Արցախը հանձնեցիք պրծաք, հիմա ո՞ր տեղերն եք հանձնելու, որ չգնամ էդտեղ մնամ». արցախցին` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արցախը հանձնեցիք պրծաք, հիմա ո՞ր տեղերն եք հանձնելու, որ չգնամ էդտեղ մնամ». արցախցին` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միքայել Խաչատրյանը նշանակվել է ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ

ՊԵԿ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական Միքայել Խաչատրյանը նշանակվել է Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ։

Նորանշանակ կցորդն իր պարտականությունները կստանձնի 2026 թվականի հունիսի 1-ից՝ 3 տարի ժամկետով։ Նա կներկայացնի ՀՀ մաքսային ոլորտի շահերը Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում՝ նպաստելով միջազգային գործընկերության զարգացմանն ու մասնագիտական համագործակցության խորացմանը։

Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում մաքսային կցորդի գործունեությունն ունի առանձնահատուկ կարևորություն։ Այս նշանակմամբ նախատեսվում է նոր թափ հաղորդել Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդի գործունեությանը՝ ապահովելով ՀՀ մաքսային ծառայության շահերի ներկայացումն ու պաշտպանությունը միջազգային հարթակներում: Կցորդի գործունեության եռամյա ծրագիրը նպատակաուղղված է ԵՄ մաքսային համակարգերին Հայաստանի ինտեգրմանը և երկրի տնտեսական գրավչության բարձրացմանը:

Հիշեցնենք, որ Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդի պաշտոնը թափուր էր 2024 թվականի մարտի 16-ից։

Կենսագրական տեղեկություններ

Միքայել Խաչատրյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է: Նրա կրթական ուղին առանձնանում է միջազգային հեղինակություն ունեցող հաստատություններում ուսանելու փորձով. նա մագիստրոսի աստիճաններ է ստացել Բելգիայի Եվրոպայի քոլեջում և Ֆրանսիայի Վինսեն-Սեն Դենի համալսարանում: Մասնագիտական վերապատրաստում է անցել ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի դպրոցում՝ հանրային քաղաքականության և վարչարարության ոլորտում: Ունի միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի հարուստ փորձ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության ՄԻԵԴ-ի հետ կապերի վարչությունում, եղել է Եվրոպական առողջապահական պառլամենտի անդամ (Բրյուսել): 2016-2022 թվականներին զբաղեցրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Միջազգային համագործակցության վարչության պետի պաշտոնը: 2025 թվականի մարտի 10-ից ստանձնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնը՝ հանդիսանալով Պետական եկամուտների կոմիտեում ԵՄ-ի հետ կապերի հարցերով հիմնական պատասխանատու անձը։ Շուրջ 50 գիտական աշխատությունների հեղինակ է:

Գերազանց տիրապետում է անգլերենին, ռուսերենին և ֆրանսերենին:

«Վաղն էս կնոջ վիճակում լինելու է տավուշցին, սյունեցին, վարդենիսցին, երևանցին». Վահե Սարգսյան (տեսանյութ)

«Վաղն էս կնոջ վիճակում լինելու է տավուշցին, սյունեցին, վարդենիսցին, երևանցին». Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախցի կինը մեխեց Նիկոլի խաղաղության դագաղի վերջին մեխը։
     Շեշտակի ու դիպուկ։
     Էս կնոջ աղաղակը պիտի դառնա զարթոնքի կոչնակ։
     Ու պիտի բոլորով հասկանանք` վաղը էս կնոջ վիճակում լինելու է տավուշցին, սյունեցին, վարդենիսցին, երևանցին, եթե… հունիսի 7֊ին անցնի Հաքան Ֆիդանի թեկնածուն։
     Կնոջ ազդականչի լինքը` մեկնաբանություններում»։