Ո՞ւր է 15 միլիարդը, ձեր ցավը տանեմ

Տավուշում անցկացված նախընտրական հանդիպումների ընթացքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անդրադարձել է Հայաստանի արտաքին պարտքի աճին և դրա օգտագործման արդյունավետությանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին իրականացվել են հիմնականում ասֆալտապատման աշխատանքներ, մինչդեռ նույն միջոցներով հնարավոր էր կյանքի կոչել խոշոր ծրագրեր, որոնք կստեղծեին բազմաթիվ աշխատատեղեր և կնպաստեին երկրի զարգացմանը։

Ծառուկյանը հարցադրում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իշխանական թիմին՝ հետաքրքրվելով, թե ինչ նպատակներով են ծախսվել միլիարդավոր դոլարների վարկային միջոցները։ Նա նշել է, որ պետական պարտքը նախկին ցուցանիշներից հասել է շուրջ 15 միլիարդ դոլարի՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր տարի նոր պարտքեր են ներգրավվել, սակայն, իր գնահատմամբ, դրանց արդյունքները տեսանելի չեն։

Ելույթի ընթացքում Ծառուկյանը նաև նշել է, որ չի պատրաստվում իջնել իշխանության ներկայացուցիչների խոսույթի մակարդակին։

«Ո՞ւր է 15 միլիարդը, ձեր ցավը տանեմ, ՔՊ-ականներ ջան»,- ասել է նա:

Ո՞ւր է 15 միլիարդը, ձեր ցավը տանեմ

Տավուշում անցկացված նախընտրական հանդիպումների ընթացքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անդրադարձել է Հայաստանի արտաքին պարտքի աճին և դրա օգտագործման արդյունավետությանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին իրականացվել են հիմնականում ասֆալտապատման աշխատանքներ, մինչդեռ նույն միջոցներով հնարավոր էր կյանքի կոչել խոշոր ծրագրեր, որոնք կստեղծեին բազմաթիվ աշխատատեղեր և կնպաստեին երկրի զարգացմանը։

Ծառուկյանը հարցադրում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իշխանական թիմին՝ հետաքրքրվելով, թե ինչ նպատակներով են ծախսվել միլիարդավոր դոլարների վարկային միջոցները։ Նա նշել է, որ պետական պարտքը նախկին ցուցանիշներից հասել է շուրջ 15 միլիարդ դոլարի՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր տարի նոր պարտքեր են ներգրավվել, սակայն, իր գնահատմամբ, դրանց արդյունքները տեսանելի չեն։

Ելույթի ընթացքում Ծառուկյանը նաև նշել է, որ չի պատրաստվում իջնել իշխանության ներկայացուցիչների խոսույթի մակարդակին։

«Ո՞ւր է 15 միլիարդը, ձեր ցավը տանեմ, ՔՊ-ականներ ջան»,- ասել է նա:

Ո՞ւր է 15 միլիարդը, ձեր ցավը տանեմ

Տավուշում անցկացված նախընտրական հանդիպումների ընթացքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անդրադարձել է Հայաստանի արտաքին պարտքի աճին և դրա օգտագործման արդյունավետությանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին իրականացվել են հիմնականում ասֆալտապատման աշխատանքներ, մինչդեռ նույն միջոցներով հնարավոր էր կյանքի կոչել խոշոր ծրագրեր, որոնք կստեղծեին բազմաթիվ աշխատատեղեր և կնպաստեին երկրի զարգացմանը։

Ծառուկյանը հարցադրում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իշխանական թիմին՝ հետաքրքրվելով, թե ինչ նպատակներով են ծախսվել միլիարդավոր դոլարների վարկային միջոցները։ Նա նշել է, որ պետական պարտքը նախկին ցուցանիշներից հասել է շուրջ 15 միլիարդ դոլարի՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր տարի նոր պարտքեր են ներգրավվել, սակայն, իր գնահատմամբ, դրանց արդյունքները տեսանելի չեն։

Ելույթի ընթացքում Ծառուկյանը նաև նշել է, որ չի պատրաստվում իջնել իշխանության ներկայացուցիչների խոսույթի մակարդակին։

«Ո՞ւր է 15 միլիարդը, ձեր ցավը տանեմ, ՔՊ-ականներ ջան»,- ասել է նա:

Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ

Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գառնիկի Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

3 անշարժ գույք, որոնցից 2-ը՝ Երևան քաղաքում, 1-ը՝ Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրում.
     1 տրանսպորտային միջոց.
     1 իրավաբանական անձում մասնակցություն.
     236 միլիոն 827 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ»:

Մեզ համոզում էին, որ Հայաստանից կտրում, Արցախ են տանում, հիմա ասում է՝ ոչինչ չեն կառուցել


Մեզ համոզում էին, որ Հայաստանից կտրում, Արցախ են տանում, հիմա ասում է՝ ոչինչ չեն կառուցել

Ռուսաստանի հերթական սարսափելի գիշերը – Հրապարակ

ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի մարզերի երկնքում որսացել և ոչնչացրել են մոտ 40 ուկրաինական ԱԹՍ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշերվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով մայիսի 13-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 14-ի ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 36 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Նովգորոդի, Ռոստովի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի մարզերի, Մոսկվայի շրջանի և Ղրիմի Հանրապետության տարածքներում»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Կրիպտոակտիվների ոլորտում բացահայտվել են մի շարք իրավախախտումներ. ՊԵԿ


Բիզնես


Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել կրիպտոակտիվների առուվաճառքով զբաղվող, ինչպես նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ։

Oպերատիվ-հետախուզական միջոցառումները նպատակ են ունեցել բացահայտելու լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց համապատասխան լիցենզիայի իրականացնելու, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից առանց պետական գրանցման ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու դեպքերը։ Նշենք, որ միջոցառումները տվել են շոշափելի արդյունքներ:

Միջոցառումների արդյունքում մասնավորապես արձանագրվել է, որ 2 տնտեսվարող սուբյեկտ, առանց համապատասխան լիցենզիայի, զբաղվել են կրիպտոակտիվների  առուվաճառքի գործունեությամբ։ Նշված դեպքերի վերաբերյալ կազմված արձանագրություններն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն՝  վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով։

Մյուս բացահայտման ժամանակ պարզվել է, որ 14 ֆիզիկական անձ, առանց պետական գրանցման, զբաղվել են կրիպտոակտիվների առուվաճառքով, իսկ մի մասն իրականացրել է նաև կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցում։ Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով կազմվել են արձանագրություններ և ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն՝ ապօրինի գործունեության մասով անձանց վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով։ Ընդ որում, այս ոլորտում արձանագրվել է նաև առերևույթ տնտեսական հանցագործության մեկ դեպք: Այս առնչությամբ, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով` հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Յոթ հարկ վճարողի նկատմամբ էլ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպքեր։ Վերջիններս պարտավորվել են ներկայացնել ճշգրտված հաշվարկներ՝ հայտարարագրելով նախկինում թերհայտարարագրված շրջանառությունները։

Հարկ է նշել, որ այս բացահայտումների առնչությամբ, կրիպտոակտիվների առուվաճառքով զբաղվող և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ ստացված տեղեկատվությունները փոխանցվել են նաև ՀՀ Կենտրոնական բանկ՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով։

Ոլորտում օրինականության ապահովման նպատակով Պետական եկամուտների կոմիտեն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում կրիպտոակտիվների շուկայում գործունեություն ծավալող անձանց նկատմամբ: Եվ, ըստ այդմ, կոմիտեն հորդորում է կրիպտոակտիվի առուվաճառքով զբաղվող կամ այս ոլորտում ծառայություններ մատուցող անձանց «Կրիպտոակտիվների մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքների և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները խստագույնս պահպանել։



Վթարի պատճառով 5, 15, 31 երթուղիներում որոշակի ուշացումներ կլինեն

Մայիսի 14-ին վթարի պատճառով 5, 15, 31 երթուղիներում որոշակի ուշացումներ կլինեն։ Այս մասին հայտնում են «Երևանի ավտոբուս» ընկերությունից։ «Թևոսյան և Աշոտ Հովհաննիսյան փողոցներում…

Քիր Սթարմերը հրաժարական չի տա և «կպայքարի», եթե առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը որոշի մարտահրավեր նետել իրեն


Քաղաքականություն


Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը վստահեցրել է իր կողմնակիցներին կառավարությունում և խորհրդարանում, որ պատրաստ է հետ մղել իրեն հեռացնելու ցանկացած փորձ, հաղորդում է Financial Times (FT)-ը։ Ըստ FT-ի, մայիսի 13-ին Սթարմերը հանդիպել է կաբինետի անդամների և իշխող Լեյբորիստական ​​կուսակցության պատգամավորների հետ, որոնք աջակցում են իրեն Համայնքների պալատում (ստորին պալատ) և նրանց ասել, որ հրաժարական չի տա և «կպայքարի», եթե առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը որոշի մարտահրավեր նետել իրեն։

Ավելի վաղ The Times-ը հայտնել էր, որ Սթրիթինգը որոշել է հրաժարական տալ և սկսել Լեյբորիստական ​​կուսակցության ղեկավար Սթարմներին փոխարինելու գործընթացը։ Ակնկալվում է, որ նա այդ մասին կհայտարարի մայիսի 14-ին։ Բրիտանական լրատվամիջոցները մի քանի ամիս շարունակ հաղորդում են, որ Սթրիթինգը ծրագրեր է մշակում Սթարմերին հեռացնելու համար։

Մեծ Բրիտանիայում քաղաքական ճգնաժամը սկսվել է մայիսի 7-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո։ Ընտրություններից հետո Լեյբորիստական ​​կուսակցությունն առաջին անգամ կորցրեց Ուելսի խորհրդարանում իր դիրքը։ Լեյբորիստական ​​կուսակցությունն Անգլիայի տարբեր օրենսդիր մարմիններում նախորդ ընտրությունների համեմատ 1400-ով պակաս տեղ ստացավ։ Սթարմերը ստանձնեց ընտրություններում պարտության պատասխանատվությունը, բայց հրաժարվեց հրաժարական տալ Լեյբորիստական ​​կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոնից։

Համայնքների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) Լեյբորիստական ​​կուսակցության շուրջ 90 պատգամավորներ կոչ են արել Սթարմերին հրաժարական տալ։ Վարչապետից դժգոհ Լեյբորիստական ​​կուսակցության պատգամավորները կարծում են, որ Սթարմերի Դաունինգ սթրիթում շարունակական պաշտոնավարումը կվատթարացնի կուսակցության դիրքերը հաջորդ ընտրություններում, որոնք նախատեսված են 2029 թվականի օգոստոսին։ Երեքշաբթի օրը չորս փոխնախարար հրաժարական է տվել՝ ի նշան Սթարմերի դեմ բողոքի։

Սթարմերը, որը Լեյբորիստական ​​կուսակցությանը հաղթանակի է հասցրել 2024 թվականի համընդհանուր ընտրություններում, շարունակում է պաշտոնավարել, քանի որ Լեյբորիստական ​​կուսակցության ղեկավարության փոփոխության պաշտոնական գործընթացը դեռևս չի էլ սկսվել։

Դրա համար անհրաժեշտ է, որ Համայնքների պալատի Լեյբորիստական ​​կուսակցության պատգամավորը, որը կուսակցության անդամների 20%-ի (ներկայումս 81 պատգամավոր) աջակցությունն ունի, գրավոր դիմում ներկայացնի կուսակցության գլխավոր քարտուղարին։ Այնուհետև կուսակցության անդամները պետք է քվեարկեն իրենց նախընտրած թեկնածուի օգտին։ Եթե ​​իշխող կուսակցության նոր առաջնորդ ընտրվի, այդ անձը ավտոմատ կերպով կդառնա կառավարության ղեկավար՝ առանց համընդհանուր ընտրությունների անհրաժեշտության։

Նշվում է նաև, որ Սթարմերը դեռևս վայելում է օրենսդիրների զգալի թվի աջակցությունը։ Մայիսի 12-ին Համայնքների պալատի Լեյբորիստական ​​կուսակցության ավելի քան 100 պատգամավորներ ստորագրել են վարչապետին աջակցող հայտարարություն։ Նրանք կարծում են, որ կուսակցության ներսում «քաղաքացիական պատերազմը» կխաթարի հանրության վստահությունը Լեյբորիստական ​​կառավարության նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, 650 տեղանոց Համայնքների պալատում Լեյբորիստական ​​խմբակցությունն ունի 403 անդամ։



S&P 500 և Nasdaq ինդեքսները նոր ռեկորդներ են սահմանել

Ամերիկյան S&P 500 և Nasdaq Composite ֆոնդային ինդեքսները կարողացել են տեխնոլոգիական հատվածի վերելքի շնորհիվ թարմացրել իրենց պատմական առավելագույն ցուցանիշները, մինչդեռ Dow Jones-ը նվազում է գրանցել։

«Շարունակական գնաճի պայմաններում տեխնոլոգիական ոլորտը պահպանում է կայունությունը», — կարծում է Carson Group-ի շուկայական գծով գլխավոր վերլուծաբան Ռայան Դետրիկը։ — «Իսկ երեքշաբթի օրվա որոշակի անկումից հետո չիպեր արտադրող ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ աճ են գրանցել»։

ԱՄՆ-ում արտադրողների գների աճը (PPI ինդեքս) ապրիլին տարեկան կտրվածքով արագացել է՝ հասնելով 6%-ի։ Այս թռիչքը պայմանավորված է Իրանում պատերազմի սկսվելուց հետո էներգակիրների գնի բարձրացմամբ, օրը չորեքշաբթի հայտնել է Աշխատանքի նախարարությունը։ Աճի նման տեմպերն ամենաբարձրն են 2022 թվականի դեկտեմբերից ի վեր։

Trading Economics-ի հարցմանը մասնակցած վերլուծաբաններն ակնկալել են ավելի համեստ աճ՝ մինչև 4,9%։

Բացի այդ, վերանայվել են նաև մարտ ամսվա տվյալները. նախկինում հայտարարված 4%-ի փոխարեն գրանցվել է 4,3% աճ։

Ապրիլին արտադրողների գների ինդեքսի (PPI) կտրուկ աճը հիմնականում պայմանավորված է եղել Հորմուզի նեղուցի փակման հետևանքով էներգակիրների մատակարարման խափանումներով, սակայն գերատեսչության զեկույցը ցույց է տվել, որ նավթի գների թռիչքն արդեն սկսում է ազդել տարբեր ոլորտների վրա։ Սա նշանակում է, որ գնաճն, ամենայն հավանականությամբ, կտարածվի նաև ողջ տնտեսության վրա։

Վերջին տվյալները փոշիացնում են Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) կողմից տոկոսադրույքների շուտափույթ նվազեցման վերջին հույսերը։ Ավելին, Բոստոնի Դաշնային պահուստային բանկի նախագահ Սյուզան Քոլինզը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ տոկոսադրույքի բարձրացումը լիովին հավանական է, եթե գնաճային ճնշումը չթուլանա։

Միևնույն ժամանակ, Morgan Stanley-ի վերլուծաբանները բարելավել են S&P 500 ինդեքսի կանխատեսումը տարեվերջի համար՝ նախկին 7800-ի փոխարեն սահմանելով 8000 կետ։ Սա պայմանավորված է ինդեքսի զամբյուղում ներառված ընկերությունների բարձր ֆինանսական ցուցանիշներով։ Բանկի փորձագետներն ակնկալում են, որ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը 2026 թվականին կաճի միջինը 23%-ով։

Առաջին եռամսյակում արդեն հաշվետվություն ներկայացրած 440 ընկերություններից 83,2%-ի շահույթը գերազանցել է կոնսենսուս-կանխատեսումները, ըստ LSE GIBES-ի։

Nebius Group-ի բաժնետոմսերի արժեքը չորեքշաբթի օրը թռիչքաձև աճել է 15,7%-ով՝ այն լուրի ֆոնին, որ ամպային ծառայություններ մշակող ընկերության առաջին եռամսյակի հասույթն ավելացել է 7,8 անգամ։

Morgan Stanley-ի փորձագետները Ford Motor-ի և մարտկոցների չինական արտադրող CATL-ի գործընկերությունն անվանել են թերագնահատված մրցակցային առավելություն: Սա հանգեցրել է ավտոարտադրողի բաժնետոմսերի 13,2% աճին, ինչը վերջին վեց տարվա ընթացքում մեկ օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է։

Չիպեր արտադրող ընկերությունների արժեթղթերը նույնպես թանկացել են. ON Semiconductor Corp.-ի բաժնետոմսերն աճել են 11,1%-ով, Micron Technology-ինը՝ 4,8%-ով, Texas Instruments-ինը՝ 3,8%-ով, Nvidia Corp.-ինը՝ 2,3%-ով, իսկ Qualcomm Inc.-ինը՝ 1,4%-ով։

Apple Inc.-ի բաժնետոմսերը թանկացել են 1,4%-ով, Johnson & Johnson-ը, 3M Co.-ն և Tesla-ն՝ 2,7%-ով, Alphabet Inc.-ը՝ 3,9%-ով, Amazon.com Inc.-ն և Boeing Co.-ն՝ 1,6%-ով։

Մինչդեռ International Business Machines-ի բաժնետոմսերը էժանացել են 2,1%-ով, Visa Inc.-ինը՝ 1,9%-ով, Microsoft Corp.-ինը՝ 0,6%-ով, American Express Co.-ինն ու JPMorgan Chase & Co.-ինը՝ 1,5%-ով։

Dow Jones Industrial Average-ը չորեքշաբթի օրը նվազել է 67,36 կետով (0,14%-ով) և կազմել 49693,2 կետ։

Միևնույն ժամանակ Standard & Poor’s 500-ի արժեքը առևտրի արդյունքում աճել է 43,29 կետով (0,58%-ով)՝ մինչև 7444,25 կետ։

Nasdaq Composite ինդեքսը աճել է 314,14 կետով (1,2%-ով) և նիստն ավարտել է 26402,34 կետի վրա։