Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է առավել արդյունավետ կիրառեն երկու երկրների զինված ուժերի միջև փոխգործակցության ուղիները։ Այս մասին Պեկինում նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Երկու կողմերն էլ պետք է կյանքի կոչեն մեր ձեռք բերած կարևոր համաձայնությունները և հետագայում ավելի արդյունավետ օգտագործեն ինչպես քաղաքական-դիվանագիտական շփումների, այնպես էլ երկու երկրների զինված ուժերի միջև կապի խողովակները»,- Չինաստանի առաջնորդի խոսքերն է մեջբերում «Սինհուա» գործակալությունը։
Երկու երկրների ղեկավարների հանդիպումը կայացել է հինգշաբթի օրը՝ Պեկինի Ժողովրդական համագումարների պալատում: Երկժամյա բանակցություններն անցկացվել են Դոնալդ Թրամփի՝ մայիսի 13-15-ը Չինաստան կատարած պետական այցի շրջանակում:
Երևանի Թևոսյան և Աշոտ Հովհաննիսյան փողոցներում մի քանի մարդատար մեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած վթարների պատճառով «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ։
«Երևանի ավտոբուս» ՓԲ -ից NEWS.am–ին հայտնում են, որ այդ պատճառով կլինեն որոշակի ուշացումներ։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ են վարել Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում։ Զրույցը տևել է ավելի քան երկու ժամ։ «Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին։ Մենք պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե հակառակորդներ», – ասել է Չինաստանի առաջնորդը հանդիպման սկզբում։ Նրա խոսքով՝ երկու երկրների ընդհանուր շահերը գերազանցում են տարաձայնությունները, և այս տարին պետք է պատմական լինի երկրների հարաբերությունների համար։ Սի Ծինփինը նաև զգուշացրել է, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չկան։ Չինաստանի նախագահը նաև նշել է Թայվանի նեղուցում խաղաղության անհնարինությունը Թայպեյի անկախության դեպքում։ Իր հերթին, Թրամփը շնորհակալություն է հայտնել չինացի գործընկերոջը` ընդունելության համար և իր այցը համարել պատիվ։ «Մեզ մոտ ամեն ինչ ստացվել է, և երբ դժվարություններ են առաջացել, մենք դրանք լուծել ենք։ Ես զանգահարում էի Ձեզ, դուք զանգահարում էիք ինձ, և երբ մենք խնդիր ունեինք, մարդիկ դրա մասին չգիտեին։ Երբ մենք խնդիր ունեինք ունենում, մենք այն շատ արագ լուծում էինք։ Մենք միասին հիանալի ապագա ունենք։ Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները կլինեն ավելի լավը, քան երբևէ», – ասել է Թրամփը։ «ԱՄՆ-ն մտադիր է Չինաստանի հետ բիզնես վարել լիովին փոխադարձ հիմունքներով: Ինձ հետ բերել եմ աշխարհի առաջատար ձեռնարկատերերին՝ համագործակցության հեռանկարները քննարկելու համար»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը Հանդիպումից առաջ Ժողովրդական ժողովների տան մեծ դահլիճի արևելյան մուտքի հրապարակում տեղի է ունեցել ամերիկացի առաջնորդի պաշտոնական դիմավորման արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ:
Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն պարբերաբար մոտ ռակուրսներից նկարներ են հրապարակում՝ փորձելով ցույց տալ, թե նախընտրական հանդիպումները մարդաշատ են։ Սակայն իրականում գրեթե բոլոր տեղերում քպականներին հիասթափություն է սպասվում, գրում է «Փաստը»։
Օրինակ՝ Աշտարակում ողջ վարչական ռեսուրսը կիրառելով, «շրջիկ խմբերով» կարողացել են հանրահավաքին բերել մոտ 500 մարդ, որոնց գերակշիռ մասը, ըստ ականատեսների, մարզպետարանի, համայնքապետարանի և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներն են եղել:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 13-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի շուրջ 4 տասնյակ ուսանողների:
Աննա Վարդապետյանն ուսանողների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք վերաբերել են Դատախազության սահմանադրական լիազորություններին, դատախազի պաշտոնին ներկայացվող պահանջներին, մասնավորապես՝ պրոֆեսիոնալիզմին, բարեվարքությանը, զսպվածությանը, էթիկային, սրտացավությանը, ինչպես նաև պատասխանել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին ու դրանց արդյունքներին վերաբերող հարցերին:
«Դատախազը, բացի մասնագիտական բարձր հատկանիշներից, պետք է ունենա մի կարևոր հմտություն՝ «ո՛չ» ասելու կարողություն: Շատ հաճախ արդարության հետ կապված մեր կոնֆլիկտը «ո՛չ» ասելու կարողության բացակայությամբ է պայմանավորված: Մեր նման փոքր հասարակություններում շատ հաճախ մենք ամաչում ենք ասել «ո՛չ, հնարավոր չէ դրսևորել անարդար կամ խտրական վերաբերմունք»: Բավական է մի դեպքով խախտես այդ կշեռքի նժարը, այլևս չես կարողանա վերականգնել դրա հավասարակշռությունը», – ընդգծել է Աննա Վարդապետյանն ու պատասխանել ուսանողների այլ հարցերին:
Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողները շրջել են Դատախազության շենքում, այցելել են Դատախազության թանգարան, ինչպես նաև Գլխավոր դատախազության վարչական շենքում գործող ԵՊՀ իրավաբանական լաբորատորիա:
Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։
Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 13-ին այցելել է ՆԳՆ Արագածոտնի մարզի հաշվառման-քննական ստորաբաժանում, հետևել՝ վարորդական իրավունքի վկայականի ստացման տեսական և գործնական քննությունների կազմակերպման և անցկացման ընթացքին:
ՆԳՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ նախարարը շրջել է ստորաբաժանման նոր վարչական շենքի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և տեխնիկական համալրվածությանը:
Արփինե Սարգսյանը զրուցել է քաղաքացիների հետ, հետաքրքրվել հերթագրման համակարգի, սպասարկման արագության, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակից:
Քաղաքացիները կիսվել են կարծիքներով, ներկայացրել առաջարկություններ։ Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել մատուցվող ծառայությունների որակի և պայմանների բարելավման համար։
Նախարար Սարգսյանն աշխատանքային գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիների սպասարկման որակի շարունակական բարելավման ուղղությամբ ստորաբաժանման ղեկավար կազմին տվել է կոնկրետ հանձնարարականներ։
Գերմանական դատարանը որոշում է կայացրել, որ ամերիկյան սննդի հսկա Mondelēz ընկերությունը մոլորեցրել է գնորդներին՝ իր Milka շոկոլադե սալիկները 100 գրամից կրճատելով մինչև 90 գրամ՝ փաթեթավորման տեսքը գրեթե չփոխելով․ գրում է BBC-ն։
Երեք շաբաթ տևած դատական գործը հարուցել էր Համբուրգի սպառողների պաշտպանության գրասենյակը (VZHH)։
Արձագանքելով որոշմանը՝ Mondelēz ընկերությունն ասել է, որ «լուրջ է վերաբերվում դատարանի որոշմանը» և «մանրամասն կուսումնասիրի այն»։
Ընկերությունը հավելել է, որ փոփոխության մասին իր կայքում և սոցիալական ցանցերում տեղեկացրել է գերմանացի սպառողներին։
Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ձայնային ուղերձ է հղել Բաքվի բանտից։ Ուղերձի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
Դատական գործընթացներ ենք ընթանում խախտումներով, դրանց վերջերս գումարվել է ևս մեկը, անհետացել են վերաքննիչ դատարանին ուղղված բողոք-նամակներս։
Այս դատավարությունը, որ ընթանում է, իհարկե, շինծու է, խախտում են կոպտորեն բոլոր նորմերը՝ մարդասիրության, արդարադատության, արդարության, միջազգային իրավունքի, իրենց սեփական օրենսդրությունը։
Ես կոչ եմ անում, որ մեր հայրենանվեր հայությունը միավորվի և պաշտպանենք մեր իրավունքները։
Իրենց բոլոր փաստարկները շինծու են, փուչիկ են, շատ թույլ են։
Այս դատավարությունը ոչ թե դատավարություն է, սա էթնոքաղաքական վենդետա է, էթնոքաղաքական լինչ է՝ ուղղված մեր ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի դեմ։
Այնքան են շատ այդ խախտումները, որ երբեմն նաև տրագիկոմեդիայի է հասնում։
Ասում են՝ խուզարկության ժամանակ իմ մոտ մետաղական իրեր են հայտնաբերել՝ սպիտակ ու դեղին գույնի․ այդ իրերն իմ ոսկյա խաչն ու «տեր ողորմյան»՝ թզբեհս, որը արծաթյա է։
Ինձ «ճանաչող» վկաներից մեկն ինձ ասաց՝ դու Վիտալի Բավասանյանն ես, քեզ լավ հիշում եմ, ծեծում էիր ինձ․․․
Ինձ «ճանաչեց» ևս մեկ մարդ, որն ասում էր՝ 1994-ին ես իրեն խոշտանգել եմ, ասում էր՝ «չես փոխվել, հասակդ նույն 2 մետրն է, ոսկեգույն մորուքով, բեղերով․ չես փոխվել»։
WizzAir-ի «Let’sGetLost» արշավի հերթական թողարկման մասնակիցները, որոնք օդանավ էին բարձրացել՝ չիմանալով իրենց վերջնական ուղղությունը, ժամանել են Երևան, Հայաստան։
Առեղծվածային թռիչքը մեկնել էր Լոնդոնից, և համախմբել էր ճանապարհորդներին, սոցիալական հարթակներում հայտնի անձանց (ինֆլուենսերների), լրագրողների և արկածասերների՝ WizzAir-ի ամենահայտնի փորձառական արշավներից մեկի շրջանակում։
Զբոսաշրջիկների առաջին կանգառը Հայաստանի Ազգային պատկերասրահն էր։Միջոցառման աջակիցըIDBank-ն էր։ Բանկի համար սա հերթական հնարավորությունն էր՝ աջակցելու նախագծերի, որոնք Հայաստանը դիրքավորում են որպես բացահայտումների ու նորարարությունների երկիր։
IDBank-ի Էկոհամակարգի զարգացման և գործընկերների հետ համագործակցության բաժնի ղեկավար Գոհար Ղուկասյանի խոսքով՝ IDBank-ը միշտ ուշադրության կենտրոնում է պահում ներգնազբոսաշրջության զարգացմանն աջակցելը․ «Մեզ համար յուրաքանչյուր զբոսաշրջիկիդրական փորձառություն մեկ քայլով նպաստում է Հայաստանի միջազգային ճանաչմանը։ Տուրիզմն այսօր ամբողջական փորձառություն է, որի ընթացքում կարևոր է վճարային զարգացած Էկոհամակարգի առկայությունը երկրում, որը կհեշտացնի Հայաստան ժամանած յուրաքանչյուր զբոսաշրջիկի առօրյան այստեղ։ IDBank-ում մենք ստեղծել և մշտապես զարգացնում ենք այդ էկոհամակարգը՝ մեր հյուրերին առաջարկելով անվտանգ և ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ», – ասաց Գոհար Ղուկասյանը։
Բացի ներգնազբոսաշրջության զարգացումից՝ IDBank-ը չի մոռանում նաև պարբերաբար նոր առաջարկներով ներկայանալ արտագնա զբոսաշրջության սիրահարներին․ IDBank-ի պրեմիում դասի քարտերով մինչև 2026թ․ հունիսի 30-ը ավիատոմսեր գնելիս քարտապանները կարող են ստանալ մինչև 25% idcoin` առավելագույնը հանրագումարային 25 000 idcoin տվյալ օրացուցային ամսում կատարված վճարումների համար (հարկումից հետո)՝ անկախ քարտերի քանակից։ Արշավի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ծրագրի ընթացքում մասնակիցները կայցելեն Հայաստանի մի շարք կարևոր տեսարժան վայրեր՝ ծանոթանալով երկրի հարուստ պատմությանը, մշակույթին, գաստրոնոմիային և զբոսաշրջային ներուժին։