Ֆեյսբուքի և ինստագրամի էջերով 200 միլիոն դիտումը անցանք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջերը սոցիալական ցանցերում շարունակում են գրանցել բարձր ակտիվություն։ Վարչապետն իր էջում հայտնել է, որ Ֆեյսբուքի և Ինստագրամի իր հարթակներում ընդհանուր դիտումների քանակը հատել է 200 միլիոնի շեմը։

«Ֆեյսբուքի և ինստագրամի էջերով 200 միլիոն դիտումը անցանք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Ջեյհուն Բայրամովը խոսել է Հայաստանում «ռևանշիստական մտածողությամբ անձանց» մասին

Ադրբեջանա-հայկական սահմանին շարունակվում են դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ջեյհուն Բայրամովը՝ փոխանցում է APA գործակալությունը։

Բայրամովի խոսքով՝ գործընթացը շարունակվում է սահմանային տարբեր հատվածներում։

Նա նաև պնդել է, թե Հայաստանում առկա են «ռևանշիստական մտածողություն ունեցող ուժեր», որոնք, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, «չեն նպաստում դրական արդյունքների»։

Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի ավարտին

Իտալիայում ընթացող Sardinia World Chess Festival 2026 շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ:

Նախավերջին խաղափուլում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի կոչման կրկնակի հավակնորդ Յան Նեպոմնյաշչիի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը հաղթեց 2613 վարկանիշ ունեցող գրոսմայստեր Լեոն Լյուկ Մենդոնկային: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Վերջին խաղափուլից առաջ Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը 8 հնարավորից ունեն 6 միավոր և գտնվում են առաջատարների շարքում:

Հնդիկ գրոսմայստեր Մուրալի Կարտիկեյանը և գերմանացի գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեն ունեն 6.5 միավոր:

Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 5.5 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ 4.5 միավոր:

Վերջին խաղափուլը կմեկնարկի այսօր՝ Հայաստանի ժամանակով 11:30-ին:

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն (986 տոննա) դիզելային վառելիք։Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հաղորդվում է, որ ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով կիրականացվի ևս մեկ բեռնափոխադրում դեպի Հայաստան, կուղարկվեն պարարտանյութով լի 6 վագոն (402 տ) և հացահատիկով լի 4 վագոն (276 տ):

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Ջերմ շնորհավորանքներս Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մաղթում եմ հաջողություն Հունգարիայում բարեկեցություն և զարգացում ապահովելու կարևոր առաքելության մեջ։

Պատրաստ ենք զարգացնելու Հայաստանի և Հունգարիայի միջև բարեկամական ու փոխշահավետ հարաբերությունները»,- ասված է գրառման մեջ:

Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը, վարորդը հոսպիտալացվել է

Մայիսի 10-ին` ժամը 03։37-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում, իսկ վարորդը՝ գետի մյուս ափին։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։

Մայրենի լեզու, դաս 2. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ տառ առ տառ արտաբերելով արկածախնդրություն բառը:

«Մայրենի լեզու. դաս երկրորդ»,- տեսանյութը վերնագրել է վարչապետը:

Նշենք, որ այս անգամ էլ Ռոբերտ Քոչարյանը չէր կարողացել արտաբերել «արկածախնդրություն» բառը:

«Պետական աշխատուժը օգտագործելով` փակցնում քպ պաստառներ». Նարեկ Մանթաշյան (տեսանյութ)

«Պետական աշխատուժը օգտագործելով` փակցնում քպ պաստառներ». Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրառմամբ․ «Երևանի քաղաքապետարանի ՀԿՊ աշխատակիցները բաժնի պետի գլխավորությամբ շարունակում են, չարաշահելով պաշտոնական դիրքը, մտնում են տարբեր խանութներ, պայմանավորվում և պետական աշխատուժը օգտագործելով փակցնում քպ պաստառներ»։

Նիկոլ Փաշինյանը 40 անգամ ասաց՝ և այդ մեկ մարդը դու ես (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը 40 անգամ ասաց՝ և այդ մեկ մարդը դու ես

Լրագրող Լիա Սարգսյանը հաշվել է, թե Քաջարանում ժ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ելույթ ունենալով` վարչապետը քանի անգամ է կրկնել միևնույն արտահայտությունը:
     «Նիկոլ Փաշինյանը 40 անգամ ասաց՝ և այդ մեկ մարդը դու ես»,- տեսանյութին կից գրել է լրագրողը: