«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչների կողմից «Զովետի» ՍՊ ընկերությունում (ք. Երևան, Լեոյի փողոց) իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնաթթվային մթերք Նարինե» արտադրատեսակի նմուշը «Խմորասնկեր» ցուցանիշով չի համապատասխանել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է կաթնամթերքի տվյալ արտադրամասի արտադրական գործունեությունը։

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։

Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել


Բիզնես


Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել, վերջիններս նաև կապարակնքվել են։ Այս մասին տեղեկացնում են տեսչական մարմինը:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականի հիման վրա տեսչական մարմնի Երևանի և Արմավիրի տարածքային ստորաբաժանումների հրդեհային և տեխնիկական անվտանգության վերահսկողության մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Երևանի Հրաչյա Քոչարի 228/2 հասցեում «Արմեն Մուրադյան» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայան տեսակի արտադրական վտանգավոր օբյեկտում, ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի՝ Էջմիածին-Մարգարա խճուղու 12 և 12/1 հասցեներում «Առաջին ծիծեռնակ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի (ՀԱԳ) լցակայանում, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի Բարեկամության փողոցի 2/5 հասցեում «Լի գազ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ավտոգազալցավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), ինչպես նաև Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի Բարեկամության փողոցի 2/8 հասցեում «Ռոբերտ Գաջարյան Սերգեյի» ԱՁ-ի կողմից շահագործվող ավտոտեխսպասարկման կետում։

Իրականացված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում նշված բոլոր հասցեներում շահագործվող օբյեկտներում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկային կյանքի անվտանգության համար։

Ելնելով վերոգրյալից՝ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնելու տվյալ հասցեներում շահագործվող բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի, ավտոգազալցավորման ճնշակայանի, ինչպես նաև ավտոտեխսպասարկման կետի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Հավելենք նաև, որ տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող նշված լցակայանները և ավտոտեխսպասարկման կետը կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։



Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում


Հայաստան


«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 8-ին՝ ժամը 10:30-15:00-ն, կդադարեցվի Աթոյանի անց, Սուվորովի, Բելինսկու, Կռիլովի, Ռոստովյան, Չեռնիշևսկու, Լոմոնոսովի, Թորամանյանի, Ազատամարտիկների փողոցների, Ազատամարտիկների 1-5-րդ նրբանցքների ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



«Այսինքն՝ Անգեղակոթի ճանապարհը մեկ Բրեժնևն ա ասֆալտ արել, մեկ ես». Նիկոլ Փաշինյան

«Այսինքն՝ Անգեղակոթի ճանապարհը մեկ Բրեժնևն ա ասֆալտ արել, մեկ ես». Նիկոլ Փաշինյան

«Ե՞րբ է կառուցվել ճանապարհը: 3 տարի առա՞ջ: Իսկ նախկինում ե՞րբ ա եղել, որ ճանապարհն ասֆալտապատված ա եղել»,- Անգեղակոթում դիմելով բնակիչներին՝ հարցրեց Նիկոլ Փաշինյանը: «Բրեժնևի վախտ»,- արձագանքեցին հավաքվածները: «Այսինքն, Անգեղակոթի ճանապարհը մեկ Բրեժնևն ա ասֆալտ արել, մեկ ես, ճիշտ հասկացա՞»,- կատակեց վարչապետը:

Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: Այս մասին NEWS.am–ին հայտնում են երրորդ նախագահի գրասենյակից։

«Հավերժ փա´ռք Հայրենիքի նվիրյալ նահատակներին,

Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին»,- նշված է գրառման մեջ:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 8–ին, Շուշշի ազատագրման օրն է, նաև Երկրապահի օրը։

Երկիրը նիկոլիզմից մաքրելու համար պետք է նախ ինքնամաքրվենք

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ընտրարշավի մեկնարկի առիթով.
Երկիրը նիկոլիզմից մաքրելու համար պետք է նախ ինքնամաքրվենք ստից, կեղծիքից, մեղքերից:
Մենք՝ որպես ժողովուրդ, շատ ավելի լավն ենք, քան մեզ թվում է:
Քան իշխանությունները մեզ պատկերացնում են կամ ընդդիմությունը, այդ թվում` ես, մեզանով էր բացատրում իր անհաջողությունները:
Մենք ժեխ չենք, մենք խեժ ենք՝ հույսի, սիրո, հավատի և պատվի թանձրուք:
Իրար շատ ենք խաբել, մոլորեցրել, չարացել և չարիք գործել:
Եկել է մաքրվելու ժամանակը:
Դեռևս պատերազմից անմիջապես հետո քանիցս ասել եմ, որ իրավիճակը բեկելու համար համազգային խոստովանության և կարգախոսի կարիք ունենք:
Միայն այդպես է հնարավոր կրկին ոտքի կանգնել, չորքոտանուց նորից դառնալ երկոտանի, հորիզոնականից` ուղղահայաց ազգ:
Մենք, որպես ժողովուրդ, բազում մեղքեր ենք գործել ոչ միայն Աստծո և երկնքի առաջ, այլև մեր Հայրենիքի և իրար հանդեպ:
Բոլոր բաժանարար գծերը ջնջելու ժամանակն է:
Ընդամենը մեկ գիծ կա, որ բաժանում է չարը` բարուց, մարդուն` օրգանիզմից, սերը` ատելությունից, և այդ գծի հանդեպ յուրաքանչյուրիս դիրքավորվելու ժամանակն է:
Այժմ գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու գործած մեղքերի, կեղծիքի, սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից:
Մաքրվենք, որ մաքրենք:
Գնանք, որ գնան»։