Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 7-ը հայ դասական երաժշտության մեծ գործիչ Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է: Կոմպոզիտորի աճյունն ամփոփված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում:
Կոմպոզիտորի հիշատակի օրը նրա շիրիմի մոտ տեղի է ունեցել խնկարկման և ծաղկեդրման արարողություն: Միջոցառմանը ներկա են եղել անվանի մշակութային գործիչներ, արվեստագետներ, երաժշտաոլորտի ներկայացուցիչներ, անվանի կոմպոզիտորի արվեստի երկրպագուներ:
Հայտնի կոմպոզիտորի հիշատակին նվիրված միջոցառումն այս տարի ևս կազմակերպել են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի նշմամբ՝ այս տարի Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն առանձնացել է բացառիկ երաժշտական իրադարձությամբ․ «98 տարի անց կրկին հնչել է կոմպոզիտոր Լևոն Խոջա-Էյնաթյանի «Թաղման երգը»։ Ստեղծագործությունը գրվել է 1928 թվականին՝ նվիրված անմոռանալի ուսուցիչ Ա. Սպենդիարյանի պայծառ հիշատակին»։ Ստեղծագործությունը կատարել է «Վասիլի Կանդինսկի» քառյակը:

Վերջին մեկ օրվա ընթացքում Մոսկվայի վրա անօդաչուների հարձակումը դարձել է տարվա սկզբից ի վեր ամենամասշտաբային գրոհներից մեկը: Այս մասին են վկայում ՏԱՍՍ-ի հաշվարկները, որոնք հիմնված են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրապարակած տվյալների վրա:
Ըստ նրա տեղեկությունների՝ մայիսի 7-ին ՀՕՊ ուժերը հետ են մղել 61 ԱԹՍ-ի հարձակում: Այս ցուցանիշը զիջում է միայն մարտի կեսերի իրադարձություններին:
Այսպես` մարտի 14-ին, ըստ Սոբյանինի տվյալների, մեկ օրում ոչնչացվել էր Մոսկվայի ուղղությամբ թռչող 65 ԱԹՍ: Հաջորդ օրը՝ մարտի 15-ին, մայրաքաղաքին մոտենալիս խոցվել է ևս 54 ԱԹՍ, իսկ մարտի 16-ի առավոտյան՝ ևս 42 սարք:
Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մայիսի 11-ին տեղի կունենա մանկական տիկնիկային ներկայացման առաջնախաղը։ Ներկայացումը բեմադրվել է Շառլ Պերոյի հանրահայտ «Կարմիր գլխարկը» հեքիաթի հիման վրա և վերաիմաստավորվել ժամանակակից թատերական լեզվով՝ պահպանելով դասական պատմության հմայքն ու շեշտադրումները։
Պիեսի հեղինակն է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը, որի գրական մշակումը հեքիաթին հաղորդում է նոր շունչ և բեմական կենդանություն։ Բեմադրությունն ու երաժշտական ձևավորումը Դավիթ Հարությունյանինն է, որը ստեղծել է գունեղ և շարժուն թատերական միջավայր։ Ներկայացման գեղարվեստական ամբողջականությանը լրացրել են նկարիչ Անի Կրեչյանի ձևավորումները, որոնք հեքիաթային կերպարներին դարձնում են վառ և հիշվող։
Բեմում ելույթ կունենան դերասաններ Էլմիրա Լալաբեկյանը, Հարութ Բադիրյանը, Աննա Հովակիմյանը և Միքայել Մաշուրյանը՝ կենդանացնելով սիրված կերպարներին և ստեղծելով անմիջական կապ փոքրիկ հանդիսատեսի հետ։
Տիկնիկային ձևաչափը ներկայացումը դարձնում է առավել ներգրավող՝ ապահովելով երեխաների ակտիվ մասնակցությունն ու հետաքրքրությունը բեմադրության ամբողջ ընթացքում։ «Կարմիր գլխարկը» հեքիաթի դասական սյուժեն բեմում վերածվում է դինամիկ և ուսուցողական պատմության, որը ոչ միայն զվարճացնում է, այլև կարևոր ուղերձներ փոխանցում երեխաներին։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու կողմնակիցները տեղեկատվական երթ են անցկացնում Երևանի կենտրոնում։
Նրանք կանցնեն Մոսկովյան – Մաշտոց – Տերյան – Աբովյան – Սայաթ-Նովա փողոցներով և պողոտաներով։
Երթի մասնակիցները վանկարկում են «Սամվել, վարչապետ» և «Ազատություն» բառերը։

8 տարի առաջ հայ ժողովրդի ամենամեծ թշնամին այս շենքում դարձավ վարչապետ
Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նշվել է, որ քննչական գործողություններն իրականացվում ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
«Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելել են կոմիտեից։
Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նշվել է, որ քննչական գործողություններն իրականացվում ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
«Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելել են կոմիտեից։