Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ջուլիանը դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից

Նյու Յորքի նախկին քաղաքապետ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից, X-ում գրել է նրա մամուլի քարտուղար Թեդ Գուդմանը։

«Քաղաքապետ Ռուդի Ջուլիանին դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից և որոշ ժամանակ կանցկացնի վերականգնման փուլում՝ նախքան հիվանդանոցից դուրս գալը», — հայտնել է նա։

Գուդմանը նաև քաղաքապետի և նրա ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել բոլոր անտարբեր չմնացողներին՝ «սիրո և աղոթքների հոսքի» համար։

Նյու Յորքի նախկին քաղաքապետին հիվանդանոց էին տեղափոխել մայիսի 4-ին։ Այդ ժամանակ Գուդմանը հայտնել էր, որ քաղաքական գործչի վիճակը կրիտիկական է, բայց կայուն։ Ջուլիանին 81 տարեկան է։

Դրանից առաջ Ջուլիանին հիվանդանոց էր տեղափոխվել 2025 թվականի սեպտեմբերին՝ Նյու Հեմփշիրում ավտովթարից հետո, այդ ժամանակ նրա մոտ ախտորոշվել էին ողերի կոտրվածքներ և կտրվածքներ։

Մուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ավստրալական Մուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Մուհամմադ Բամատրաֆին։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

Ողջունելով հյուրին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ բարձրագույն կրթության և գիտության զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Նա ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ մասնավորապես «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով նախատեսվող համակարգային փոփոխությունները՝ կարևորելով միջազգային հեղինակավոր բուհերի հետ համագործակցության ընդլայնումը։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ միջազգային ուսանողների թվի աճը կարևոր նշանակություն ունի ինչպես ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգային մրցունակության, այնպես էլ վարկանիշային ցուցանիշների բարելավման տեսանկյունից։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մուհամմադ Բամատրաֆին նշել է, որ Մուրդոք համալսարանը հետաքրքրված է Հայաստանի հետ գործընկերային կապերի զարգացմամբ և երկարաժամկետ համագործակցությամբ: Նա ներկայացրել է Մուրդոք համալսարանի գործունեությունը՝ նշելով, որ հետազոտական բուհը միջազգային կամպուսներ ունի Դուբայում և Սինգապուրում և միավորում է ավելի քան 24 հազար ուսանողի՝ աշխարհի շուրջ 90 երկրից։

Նա առաջարկել է քննարկել հայ ուսանողների համար կրթաթոշակային ծրագրերի, ինչպես նաև ագրարային, բժշկական և տեխնոլոգիական կրթության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության թվայնացման, տվյալահեն կառավարման համակարգերի, կրթության կազմակերպման գործում արհեստական բանականության կիրառման վերաբերյալ հարցեր:

Զախարովան Հայաստանին աջակցող բանաձևը որակել է որպես «ամբարտավան և հովանավորչական»

Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) անվերջ բանաձևեր է հրապարակում այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի խորհրդարանի կողմից ԵԽ-ի հետ համագործակցության կասեցմանը՝ ԵԽ-ի կողմից Հայաստանում ժողովրդավարական կայունությանն աջակցող բանաձևի ընդունումից հետո։

«Հակագիտական բանաձևեր, ոչ միայն քաղաքականացված, այլև կեղծ, որոնք այս կառույցն անվերջ հրապարակում է՝ ինչպես փչացած տպիչը․․․ Երրորդ երկրների նկատմամբ այդ բանաձևերի լեզուն հիմնականում ամբարտավան և հովանավորչական է, ինչպես որևէ մետրոպոլիս խոսում է իր գաղութների հետ»,- նշել է Զախարովան։

Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանը միայնակ չէ, որ «բախվում է այս կառույցի անքաղաքավարությանը, անհարգալից վերաբերմունքին և ինքնիշխան պետությունների ներքին գործերին ուղղակի միջամտությանը»։ Եվրախորհրդարանի այս վերաբերմունքը, ըստ նրա, ակնհայտ է ամենուրեք՝ այլ երկրների հետ հարաբերություններում։

Ես չեմ կարող հայտարարել, որ Փաշինյանը դավաճան է, գործակալ է. Դրա համար ինձ խորքային ուսումնասիրություններ են պետք լինելու

Ես չեմ կարող հայտարարել, որ Փաշինյանը դավաճան է, գործակալ է. Դրա համար ինձ խորքային ուսումնասիրություններ են պետք լինելու

«Եթե չներկայանաք, բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ

Վեդիում, այսօր՝ մայիսի 7–ին, ի աջակցություն երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիներին հրավիրել են Քննչական կոմիտե։

«Զանգել ասել են, որ եթե չներկայանաք, բերման կենթարկենք»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ այս պահին մի քանի բնակիչներ գտնվում են Վեդիի քննչականում։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Վեդի համայնքում բնակիչներն այսօր՝ մայիսի 7–ին, դուրս են եկել փողոց և իրենց վրդովմունք են հայտնել երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքի առիթով։ Նրանք բողոքում են, որ ենթադրյալ մեղավորներն ազատության մեջ են, իսկ աղջիկների հորեղբորը ձերբակալել են։

Նշենք, որ երեկ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է և նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել։

Նշենք, որ ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։

Հիշեցնենք, որ փաստաբան Վարդուհի Էլբակյանը երեկ հայտնել էր, որ գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։ Նա նաև հայտնել էր, որ աղջիկների հորեղբայրը տեսնելով, որ իրավապահներն անգործություն են ցուցաբերում, դանակահարել էր մանկապղծության մեջ մեղադրվողներից մեկին։ Վերջինս ձերբակալվել է։ Էլբակյանի խոսքով, աղջիկներից ավագը ենթարկվել բուժզննության և հաստատվել է այն, ինչ հայտնել է աղջիկը քննիչներին։

Չինաստանում կոռուպցիայի համար մահապատժի են դատապարտել պաշտպանության երկու նախկին նախարարներին

Չինաստանի պաշտպանության երկու նախկին նախարարները՝ Վեյ Ֆենհեն և Լի Շանֆուն, կոռուպցիայի համար դատապարտվել են մահապատժի։ Այս մասին հայտնում է «Սինհուա»-ն՝ հղում անելով ռազմական դատարանի այսօրվա որոշումներին։

Դատապարտված երկուսն էլ նախկինում ընդգրկված են եղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի կազմում, ունեցել են պետական խորհրդականի կարգավիճակ և ղեկավարել են երկրի պաշտպանության նախարարությունը։ Նրանք մեղավոր են ճանաչվել կաշառք ստանալու և տալու մեջ։

Նրանց նշանակվել են նույն պատիժները՝ մահապատիժ՝ երկու տարվա հետաձգված կատարումով, քաղաքական իրավունքների ցմահ զրկում և ամբողջ անձնական ունեցվածքի բռնագրավում։

Մահապատժի երկու տարվա հետաձգումից հետո, որը երկու նախկին նախարարներն էլ կանցկացնեն բանտում, չինական օրենսդրության համաձայն, նրանց կարող է փոխարինվել մահապատիժը ցմահ ազատազրկմամբ՝ առանց դատավճռի կրկնակի մեղմման և պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։

Նման մահապատիժները՝ երկու տարվա հետաձգված կատարումով, տեղական իրավական համակարգի յուրահատուկ առանձնահատկությունն են. եթե երկու տարվա ընթացքում դատապարտյալը, գտնվելով բանտում, չի կատարում կանխամտածված հանցագործություններ, ապա մահապատիժը ավտոմատ կերպով փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ։ Որոշ դեպքերում, որոնք սահմանվում են սկզբնական դատավճիռը կայացնելիս, հնարավոր է հետագա մեղմացում մինչև 25 տարվա ազատազրկում։

Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր. ՔԿ–ն նոր ձայնագրություններ է հրապարակել

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու և անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ իրականացրած միջոցառումների և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքում բնակվող ազգությամբ հայ գործարարի կազմակերպմամբ վերջինիս մերձավոր շրջապատի անձինք 2026 թվականի հունիսի 7–ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների պարտք–գումարի մասը զիջելու, աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել են տալ կաշառք։

Բացի այդ, նույն անձինք փորձել են խոչընդոտել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին կաշառքի առաջարկի կամ այլ իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում, այդ թվում՝ անանուն եղանակով, անհապաղ դիմել Կոմիտե՝ տեղեկացնելով, որ քաղաքացու տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է օրենքով։