Նյու Յորքի նախկին քաղաքապետ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից, X-ում գրել է նրա մամուլի քարտուղար Թեդ Գուդմանը։
«Քաղաքապետ Ռուդի Ջուլիանին դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից և որոշ ժամանակ կանցկացնի վերականգնման փուլում՝ նախքան հիվանդանոցից դուրս գալը», — հայտնել է նա։
Գուդմանը նաև քաղաքապետի և նրա ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել բոլոր անտարբեր չմնացողներին՝ «սիրո և աղոթքների հոսքի» համար։
Նյու Յորքի նախկին քաղաքապետին հիվանդանոց էին տեղափոխել մայիսի 4-ին։ Այդ ժամանակ Գուդմանը հայտնել էր, որ քաղաքական գործչի վիճակը կրիտիկական է, բայց կայուն։ Ջուլիանին 81 տարեկան է։
Դրանից առաջ Ջուլիանին հիվանդանոց էր տեղափոխվել 2025 թվականի սեպտեմբերին՝ Նյու Հեմփշիրում ավտովթարից հետո, այդ ժամանակ նրա մոտ ախտորոշվել էին ողերի կոտրվածքներ և կտրվածքներ։