ՕՊԵԿ-ի նավթի արդյունահանումը հասել է 1990 թվականից ի վեր նվազագույն մակարդակին

2026 թվականի ապրիլին ՕՊԵԿ-ի երկրներում նավթի արդյունահանումը նվազել է մինչև օրական 20,55 միլիոն բարել՝ գրանցելով վերջին 36 տարվա ամենացածր մակարդակը։ Դրա մասին չորեքշաբթի՝ մայիսի 6-ին, հայտնել է Bloomberg գործակալությունը՝ նշելով, որ մեկ ամսվա ընթացքում ցուցանիշը նվազել է օրական 420 հազար բարելով։

Արտադրության կտրուկ անկման հիմնական պատճառը փորձագետները համարում են Իրանի հետ շարունակվող զինված հակամարտությունը, որը կաթվածահար է արել Պարսից ծոցի տարածաշրջանում արդյունահանման և արտահանման հնարավորությունները։ Ծավալների ամենամեծ կրճատումը գրանցվել է Իրանում և Քուվեյթում։ Ոլորտում մասշտաբային ճգնաժամը սկսվել էր դեռևս մարտին, երբ Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով օրական արտադրությունը գահավիժեց 8,6 միլիոն բարելով։

Կազմակերպության կայունության համար լրացուցիչ հարված դարձավ Միացյալ Արաբական Էմիրությունների պաշտոնական դուրս գալը ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից, որն ուժի մեջ մտավ մայիսի 1-ից։ Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի նախարարությունում ընդգծել են, որ քայլը թելադրված է պետության զարգացման երկարաժամկետ տնտեսական և ռազմավարական տեսլականով։ Վերլուծաբանների կարծիքով՝ Աբու Դաբիի կորուստը զգալիորեն թուլացնում է կարտելի և նրա առաջնորդի՝ Սաուդյան Արաբիայի դիրքերը՝ հարցականի տակ դնելով գլոբալ ճգնաժամի պայմաններում միասնություն ցուցաբերելու կազմակերպության կարողությունը։

Այս պահին ՕՊԵԿ-ը վերահսկում է համաշխարհային արդյունահանման մոտ 35%-ը՝ ապահովելով հում նավթի միջազգային արտահանման կեսը։ Հաշվի առնելով, որ ՕՊԵԿ+-ի ընդլայնված ձևաչափն ընդգրկում է համաշխարհային շուկայի գրեթե 50%-ը, առանցքային խաղացողներից մեկի հեռացումը և ռազմական անկայունությունն աննախադեպ ռիսկեր են ստեղծում համաշխարհային էներգետիկ անվտանգության համար։

ԿԸՀ-ն մանրամասներ է ներկայացրել ընտրությունների առցանց քվեարկության մասին

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի  համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական…

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը

ԿԸՀ-ից հայտնում են, որ հանձնաժողովը մայիսի 6-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը։

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը: Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:

Պատգամավորի թեկնածուի կողմից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացվելու դեպքում թեկնածուն հանվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակից։

ԿԸՀ-ն ստացել էր «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության ընտրական ցուցա­կում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Աննա Վալերիի Իսահակյանի և Սևակ Արամի Մարտիրոսյանի ինքնաբացարկի դիմումները։

Վերջիններս ներկա են եղել ԿԸՀ արտահերթ նիստին և վերահաստատել իրենց դիմումները։ Նշված թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել։

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց


«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես…

ԴՕԿ-ից երկու թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. ինչ է քննարկվել ԿԸՀ արտահերթ նիստում

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր՝ մայիսի 6-ին, արտահերթ նիստ է գումարել։ Նիստում ուժը կորցրած է ճանաչվել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը։

ԿԸՀ-ն ստացել էր «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցության ընտրական ցուցա­կում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Աննա Վալերիի Իսահակյանի և Սևակ Արամի Մարտիրոսյանի ինքնաբացարկի դիմումները։

Նրանք ներկա էին ԿԸՀ արտահերթ նիստին և վերահաստատել են իրենց դիմումները։

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը: Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:

Պատգամավորի թեկնածուի կողմից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացվելու դեպքում թեկնածուն հանվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակից։

Զինկոմիսարիատը հրկիզելու փորձ կատարած ուսանողը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել

Զինկոմիսարիատը հրկիզելու փորձ կատարած ուսանողը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել

Ռուսաստանի Գերագույն դատարանն օրինական է ճանաչել մոսկվացի ուսանող Իբրահիմ Օրուջևի պատիժը, որը 16 տարվա ազատազրկման էր դատապարտվել զինկոմիսարիատը հրկիզելու պատրաստության համար, հայտնում է դատարանը։
     2024 թվականի հոկտեմբերին զինվորական դատարանը Օրուջևին դատապարտեց 16 տարվա ազատազրկման, ընդ որում առաջին 3 տարին պետք է կրի բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Ուսանողը մեղավոր է ճանաչվել ահաբեկչություն կատարելու նախապատրաստման մեջ (30-րդ հոդվածի 1-ին մաս – ՌԴ ՔՕ 205-րդ հոդված) և ահաբեկչական գործունեություն դասավանդելու համար (ՌԴ ՔՕ 205.3-րդ հոդվածի 1-ին մաս): Զինվորական վերաքննիչ դատարանը պատիժը թողել է անփոփոխ։
     Օրուջևն իրեն մեղավոր չի ճանաչել։ Պաշտպանական կողմի խոսքով՝ ինքը միայն ցանկացել է լուսանկարել զինկոմիսարիատների աշխատանքային գրաֆիկը, որպեսզի հետո գրանցվի զինվորականների մոտ։

Իրանը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է անում մերժել Հորմուզի նեղուցի մասին «քաղաքական դրդապատճառներով» պայմանավորված ԱՄՆ բանաձևը

Իրանի Իսլամական Հանրապետությունը դիմել է ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ կոչ անելով հավատարմություն ցուցաբերել արդարության սկզբունքներին և չաջակցել Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ ամերիկյան բանաձևի նախագծին։ X սոցիալական ցանցում Իրանի մշտական ներկայացուցչության տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ Վաշինգտոնի գործողություններն ուղղված են անօրինական քայլերի օրինականացմանը և սեփական քաղաքական օրակարգի առաջմղմանը՝ «նավագնացության ազատության» պաշտպանության պատրվակով։

Պաշտոնական Թեհրանի կարծիքով՝ տարածաշրջանում ճգնաժամի կենսունակ լուծումը բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, ծովային շրջափակման վերացման և նավերի բնականոն անցման վերականգնման մեջ է։ Իրանական կողմը ԱՄՆ-ի նոր նախագիծը բնութագրել է որպես ոչ կոռեկտ և Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել առաջնորդվել տրամաբանությամբ ու միջազգային իրավունքի սկզբունքներով, այլ ոչ թե տեղի տալ արտաքին ճնշումներին։

Նեղուցում նավագնացության շուրջ իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ ապրիլի սկզբին Բահրեյնի պատրաստած նմանատիպ բանաձևը ՄԱԿ-ի ԱԽ-ն չընդունեց: Այն ժամանակ փաստաթղթին կողմ էր քվեարկել Անվտանգության խորհրդի անդամ 11 երկիր, սակայն Ռուսաստանն ու Չինաստանը դեմ էին քվեարկել՝ օգտվելով վետոյի իրավունքից։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան պարզաբանել էր, որ նման փաստաթղթի ընդունումը կստեղծեր վտանգավոր իրավական նախադեպ և փաստացի «քարտ-բլանշ» կտար Իրանի դեմ ագրեսիվ գործողությունները շարունակելու համար։

Դիվանագիտական դիմակայության նոր փուլը սկսվել է մայիսի 5-ին, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնեց բանաձևի թարմացված նախագիծը քննարկման ներկայացնելու մասին։ Պետքարտուղարության ղեկավարը խոստովանել է, որ Վաշինգտոնը շտկել է նախորդ փաստաթղթի ձևակերպումները՝ ձգտելով չեզոքացնել իբր Իրանի կողմից բխող սպառնալիքը, սակայն անվստահություն է հայտնել, թե արդյոք փաստաթուղթը կընդունվի Անվտանգության խորհրդի ներկայիս կազմով։

ԿԸՀ-ն անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ է փոխանցել ԱԳՆ-ի և ՊՆ-ի ներկայացուցիչներին

ԿԸՀ-ն անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ է փոխանցել ԱԳՆ-ի և ՊՆ-ի ներկայացուցիչներին

ԿԸՀ-ն անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ է փոխանցել ԱԳՆ-ի և ՊՆ-ի ներկայացուցիչներին

ԿԸՀ-ն անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ է փոխանցել ԱԳՆ-ի և ՊՆ-ի ներկայացուցիչներին

19-ամյա օրինախախտ վարորդին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ

19-ամյա օրինախախտ վարորդին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ