«Աղմուկն ու մեկնաբանությունները ստիպում են օբյեկտիվ իրականության հետ առերեսվել»․ Դավիթ Թումասյան

«Աղմուկն ու մեկնաբանությունները ստիպում են օբյեկտիվ իրականության հետ առերեսվել»․ Դավիթ Թումասյան

Փաստաբան Դավիթ Թումասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկար լռեցի Վեդիի միջադեպի մասին, բայց աղմուկն ու մեկնաբանությունները ստիպում են օբյեկտիվ իրականության հետ առերեսվել…
     ՓԱՍՏ 1 – 2026թ.-ի փետրվարի 12-ից առկա է նախաձեռնված վարույթ և այն չի կարճվել (որոշ ԶԼՄ-ներ բարձրաձայնում են կարճման մասին),
     ՓԱՍՏ 2 – Վարույթի նախաձեռնումն իրականացվել է ոստիկանությունից հաղորդումների հիման վրա՝ 2 դրվագն էլ, այլ մարմիններ հաղորդում չեն ներկայացրել (ինչպես դա հայտարարում են ներկայացուցիչները),
     ՓԱՍՏ 3 – 2025.-ին ՀՀ քննչական կոմիտեում քննվել է 35 քրեական վարույթ երեխաների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով, որոնցում կային ծայրահեղ բարդ իրավիճակներ։
     ՓԱՍՏ 4 – ընդունելով, որ երեխայի նկատմամբ ցանկացած սեռական հանցագործություն անթույլատրելի է և խիստ դատապարտելի, անգամ եթե ապացուցվի այս դրվագը, այն մղձավանջային անվանել հնարավոր չէ, ի տարբերություն Սերոբ Տեր-Պողոսյանի, Գավառի դեպքի, Ա.Պ. ընդդեմ Հայաստանի դեպքի և այլն։
     ՓԱՍՏ 5 – ԶԼՄ-ները և հասարակությունը ցանկալի է աջակցեն նախաքննությանը, այլ ոչ թե զբաղվեն կոնկրետ անձի ՓիԱռ-ով կամ հակա-ՓիԱռ-ով,
     ՓԱՍՏ 6 – երեխայի լավագույն շահերից է բխում ոչ միայն չհրապարակել նրա անունը, ազգանունը, բնակության վայրը, այլ նաև ցանկացած այլ տեղեկությունը, որը հնարավորություն կտա նույնացնել երեխային,
     ՓԱՍՏ 7 – հոգեկան առողջության խնդիր ունենալը չի բացառում իրականությունն ընկալելու և վերարտադրելու ունակությունը, հետևաբար երեխաների ցուցմունքները գնահատվում են ապացույցների համակցության մեջ, և այդ ցուցմունքների նկատմամբ կանխակալ վերաբերմունքն անթույլատրելի է:
     Հ.Գ. Մնացածը հետագայում»։

Արքայադուստերի վրա հարձակման կազմակերպիչը մնաց կալանքի տակ


Նիդերլանդներում դատարանը կալանքի տակ է թողել 33-ամյա տղամարդուն, ով կասկածվում է նիդերլանդական արքայադուստրեր Կատարինա-Ամալիայի եւ Ալեքսիայի դեմ հարձակումներ…

Թրամփը հավանական է համարում Իրանի հետ բանակցությունները շարունակել ԱՄՆ-ում

Թրամփը հավանական է համարում Իրանի հետ բանակցությունները շարունակել ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհավանական է համարել իր հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Իրանի հետ բանակցություններին։ Թրամփը նաև առաջարկել է, որ հանդիպումը կարող է կազմակերպվել ԱՄՆ-ում։

«Քիչ հավանական է: Կարծում եմ, որ մենք կարող ենք դա անել այստեղ (ԱՄՆ-ում), իսկ վերջնական հանդիպման համար, հնարավոր է, մենք այլ տեղ ստորագրենք»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը PBS News-ին տված հարցազրույցում:

Պարզաբանում «Հայփոստի» մասին հրապարակման կապակցությամբ


Հարգելի՛ տիկին Օհանյան, «Հրապարակ» օրաթերթում հեղինակ Ոսկան Սարգսյանի կողմից 22.04.2026թ.-ին հրապարակված` «Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է ար…

Ֆրանսիան և դաշնակիցները պատրաստ են ապահովել նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցում

Ֆրանսիան և նրա միջազգային գործընկերները տիրապետում են անհրաժեշտ ներուժին՝ Հորմուզի նեղուցում անվտանգությունն ապահովելու համար։ Դրա մասին մայիսի 6-ին հայտարարել են նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմից՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ նեղուցի անվտանգության հարցը պետք է դիտարկվի ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցություններից առանձին։

Ավելի վաղ Ֆրանսիայի ռազմական գերատեսչությունում հայտնել էին «Շառլ դը Գոլ» ավիակիր խմբի տեղափոխման մասին Կարմիր ծովի և Ադենի ծոցի շրջան։ Այդ մանևրները Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության համատեղ ջանքերի մի մասն են՝ ուղղված հնարավոր ապագա առաքելության նախապատրաստմանը, որի նպատակն է աջակցել Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությանը։ Նման կերպ, Փարիզը դրսևորում է այդ ռազմավարական կարևոր տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում օպերատիվ արձագանքելու իր պատրաստակամությունը։

Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, որոնց մուտքն արգելված է Հ 1


Հայտնի հեռուստադեմքերը հեռանում են Հանրային հեռուստաընկերությունից: Նախորդ շաբաթ հեռացավ մոդել, հաղորդավար Լուսինե Թովմասյանը, գրելով. «Հեռուստաընկերության ղ…

Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, որոնց մուտքն արգելված է Հ 1


Հայտնի հեռուստադեմքերը հեռանում են Հանրային հեռուստաընկերությունից: Նախորդ շաբաթ հեռացավ մոդել, հաղորդավար Լուսինե Թովմասյանը, գրելով. «Հեռուստաընկերության ղ…

Վեդիում սեռական բռնությшն ենթարկված անչափահաս քույրերին առանց փաստաբանի տանում են հարցաքննության.փաստաբանն ահազանգում է

Վեդիում սեռական բռնության ենթարկված անչափահաս քույրերին առանց փաստաբանի տանում են հարցաքննության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քույրերի փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Քննիչները պետք է հասկանան, որ այդ երեխաների հետ մինչև հարցաքնությունը, պետք է մի քանի օր աշխատել։ Նրանք հոգեբանական շատ ծանր վիճակում են ու օպերներով գնալ ու տանից երեխաներին տանել քննչական գործողությունների, դա տրավմա է նրանց համար։ Այսինքն՝ տուժո՞ղը պետք է ցուցմունք տա, որ գործի բացվի, գործը վաղուց բաց էր»,- նշեց փաստաբանը։

Մեր հարցին՝ ինչո՞ւ է որոշվել առանց փատաբանների, հրատապ տանել հարցաքննության, Էլբակյանն ասաց. «Մենք ասել էնք, որ Վեդու քննչականին չենք վստահում, նրանք դա հիմք են հանդիսացրել, թե իբրև մենք հրաժարվում ենք, ու առանց մեզ որոշել են երեխաներին տանել հարցաքննության»։

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Վեդիում մանկապղծության դեպք է գրանցվել։ Արարքը կատարել են 58 և 65 տարեկան տղամարդիկ։ Տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Փետրվարի 12-ին նախաձեռնվել է վարույթ 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հոդվածով, սակայն որևէ գործողություն չի կատարվել, ինչին հաջորդել է նաև 17-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնությունը։