
Պակիստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին ապահովել հրադադարի պահպանումը և երկխոսության համար տարածք պահպանելը։ Այս մասին գրել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ս…
Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով
Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով
Իրանում ձերբակալվել է տղամարդ, որը պնդում է, թե ինքը Հիսուս Քրիստոսն է
Իրանի իշխանությունները Յազդ նահանգում ձերբակալել են մի տղամարդու, որը պնդում է, որ ինքը Հիսուս Քրիստոսն է․ գրում է Fars գործակալությունը՝ հղում անելով դատախազությանը։
Յազդի գլխավոր դատախազը նշել է, որ հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերացվել է «քրիստոնեական աղանդի հետ կապված ցանց»։
Դատախազի խոսքով՝ կասկածյալը պնդել է, որ իրեն ընտրել է Աստված, ապա ասել է, որ ինքը Հիսուս Քրիստոսն է։
Նշվում է, որ աղանդավորական ցանցը ստեղծել է «տնային եկեղեցի» և զգալի թվով ընտանիքի անդամների ու ծանոթների է ներգրավել։ Դատախազությունը ցանցը բնութագրել է որպես «սիոնիստական քրիստոնեական» աղանդ՝ նշելով, որ այն կապեր ունի արտերկրում գտնվող և Իսրայելի հետ կապված քրիստոնյա երկու միսիոներների հետ։
Ըստ դատախազության՝ աղանդի որոշ հետևորդներ պատռել և այրել են Ղուրանը, անարգել կրոնական սրբավայրերը, ինչպես նաև աղոթել Իսրայելի ռազմական հաղթանակի համար։
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը: Այս մասին հայտնել է «Շերեմետևո» օդանավակայանի մամուլի ծառայությունը:
Սահմանափակումները ներդրվել են «Կովյոր» ազդանշանի գործողության հետ կապված: «Շերեմետևոյի» մամուլի ծառայությունը նախազգուշացնում է, որ հնարավոր են չվերթների չվացուցակի փոփոխություններ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքի սահմանափակումների մասին:
«Ռոսավիացիան» հայտնել էր, որ օդանավերի ընդունման և բացթողման սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:
Որոշ ժամանակ անց Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Max-ի իր ալիքում հայտնել է, որ ՀՕՊ ուժերը հետ են մղել չորս ԱԹՍ-ների գրոհը:
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր մայիսի 5-ի գիշերը Ռուսաստանի տարածքում 289 անօդաչու թռչող սարքերի որսման և ոչնչացման մասին:
Մայիսի 5-ին թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են ներդրվել նաև Իժևսկում, Չելյաբինսկում, Չեբոկսարիում, Բուգուլմայում, Օրենբուրգում, Օրսկում, Ուֆայում, Կազանում, Սանկտ Պետերբուրգում և Նիժնի Նովգորոդում:
Օդանավակայանների մի մասից սահմանափակումներն արդեն հանվել են:
«Իշխանությունները վայնասուն են բարձրացրել»․ Մեսրոպ Առաքելյան
Ես ստանձնում եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը, նույնը արել եմ Մայա Սանդուի դեպքում. Մակրոն

Ես ստանձնում եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը, որին վստահում եմ 8 տարի, օտարերկրյա գործակալների կողմից կան միջամտություններ՝ Մոսկվայի պատվերով, փորձում են կեղծել ժողովրդավարությունը: Այս մա…
«Ալիևի մեսիջներն ուղղված են Եվրոպական պառլամենտին»․ Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)
ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ամրապնդմանը․ Կալլաս
Եվրամիությունը կարծում է, որ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդումը համապատասխանում է ընդհանուր ռազմավարական շահերին և պատրաստ է քննարկել ավելի կառուցվածքաին գործընկերություն Ադրբեջանի հետ․0 հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը պատմական հնարավորություն է, և կարևոր է պահպանել այս թափը։ ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ՝ դրան աջակցելու համար՝ վստահության ամրապնդման միջոցառումներից մինչև ականազերծման միջոցառումներ, և մենք արդեն իսկ ամենամեծ դոնորն ենք այս ոլորտներում», – ընդգծել է Կալլասն Ադրբեջան կատարած այցի ժամանակ։
Կալլասն Ադրբեջանում հանդիպել է նաև երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Նրանք մտքեր են փոխանակել հետհակամարտային վերականգնման և վերակառուցման, մարդասիրական ականազերծման ջանքերի և Հարավային Կովկասում կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում կրկին ընդգծվել է կայուն խաղաղության ապահովման կարևորությունը:
ՔՊ-ի թեկնածուն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում

