Հայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետ


Աշխարհ


ՀՀ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է ստորագրել SOFEMA Group և Airbus Helicopters ընկերությունների հետ, որի շրջանակներում Հայաստան կմատակարարվեն տրանսպորտային ուղղաթիռներ և ժամանակակից զինվորական հանդերձանք։ 

Այս քայլն ուղղված է զինված ուժերի շարժունակության և լոգիստիկ կարողությունների հզորացմանը։

Զուգահեռաբար, քաղաքացիական ավիացիայի ոլորտում FlyOne Armenia ավիաընկերությունը համաձայնագիր է ստորագրել երկու նոր՝ Airbus A321-200NX (Neo) նեղֆյուզելաժային օդանավերի գնման վերաբերյալ՝ սեփական օդանավային պարկն ընդլայնելու նպատակով։



Տեխնիկական ու բյուրոկրատական հարցեր կան. Քըլըչը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին

Հայաստանի
հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ
Սերդար Քըլըչը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է սահմանի
բացման հեռանկարներին.

Քըլըչը հրաժարվել է նշել սահմանի բացման կոնկրետ
ժամկետներ՝ չցանկանալով մոլորության մեջ գցել հանրությանը:

Ըստ նրա՝ սահմանի բացման ճանապարհին միայն տեխնիկական
խոչընդոտներ են մնացել: Շինարարական աշխատանքները գրեթե ավարտված են, սակայն
անհրաժեշտ է լուծել անձնակազմի նշանակման, ինտերնետ կապի ապահովման և այլ
ձևակերպումների հարցերը:

Հատուկ ներկայացուցիչը շեշտել է, որ Թուրքիան իր քաղաքական
կամքի մասին հայտարարել է դեռևս 2022 թվականի օգոստոսին:

 

Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում


Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում մայիսի 5-ին ստորագրվել են բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված կարևոր փաստաթղթեր։

 

«Մասնավորապես, ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ։

 

Փաստաթուղթը ստորագրել եմ Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ։

Հուշագրի նպատակն է խթանել երկու երկրների միջև համագործակցությունը նշված ռազմավարական ոլորտներում՝ զարգացնելով գիտահետազոտական և նորարարական կարողությունները, ինչպես նաև նպաստելով համատեղ ծրագրերի իրականացմանը։ Այն ընդգրկում է համագործակցության լայն շրջանակ՝ ներառյալ բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը, տվյալագիտությունը և մեքենայական ուսուցումը, պետական ծառայությունների թվայնացումը, ինչպես նաև արհեստական բանականության կիրառումը տնտեսության տարբեր ճյուղերում։

 

Ստորագրվել է մեկ այլ կարևոր փաստաթուղթ ևս. Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև՝ համագործակցության վերաբերյալ։

 

Հուշագիրը ստորագրել եմ Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի հետ միասին։

 

Փաստաթուղթը միտված է խորացնելու երկու երկրների միջև համագործակցությունը ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի հետազոտության, զարգացման և նորարարության ոլորտներում: Այն սահմանում է համատեղ գործունեության շրջանակ՝ ուղղված փորձի փոխանակմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը, պաշտպանական արդյունաբերության զարգացմանը:

 

Ստորագրված փաստաթղթերը նոր հնարավորություններ են ստեղծում բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման համար՝ նպաստելով տեխնոլոգիական առաջընթացին, նորարարական էկոհամակարգերի զարգացմանը և երկկողմ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը»,- գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։


Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան


Աշխարհ


Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան, հանդիպել հաստատության ղեկավար կազմի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

 

Նախարարին ներկայացվել են կրթական հաստատության կառուցվածքը, կրթության կազմակերպման գործընթացը, ուսումնական ծրագրերը:

 

Նախարար Պապիկյանը հանդիպել է նաև համալսարանում ուսումնառություն անցնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների հետ:




Ռազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունը


Աշխարհ


Վերջին տարիներին Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները նոր փուլ են թևակոխել: Մենք նաև պաշտպանության ոլորտում ենք գործընկերություն հաստատել: Ռազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունը: Այդ մասին համատեղ փաստաթղթերի ստորագրումից հետո՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ, ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Վերջին տարիներին մենք ցանկացել ենք ավելի արդիականացնել Հայաստանի ԶՈՒ-ն, ամրապնդել ինքնիշխանությունը, և կարելի է ասել՝ սա մեր երկկողմ հարաբերությունների կարևոր հենասյունն է: ԲՏԱՆ-ն հենց նոր ստորագրեց նաև պաշտպանակական նորարարության հարցերով գործակալության հետ համաձայնագիր, որը թույլ կտա նոր ուղղություններ բացել այս ոլորտում»,- ասաց նա:

Մակրոնը հիշեցրեց, որ երկու երկրների միջև համագործակցություն կա նաև մշակութային, կրթական, գիտական, երիտասարդության և այլ ոլորտներում:

«Ուրախ եմ արձանագրել, որ այսօր ստորագրվեց երկու համաձայնագիր, որոնք կապում են Ֆրանսիայի ազգային գրադարանը Երևանի արվեստի և գրականության թանգարանի, ինչպես նաև Մատենադարանի հետ»,- ասաց նա:

Ռազմավարական գործընկերությունը համախմբում է նաև ՏԻՄ-ի և քաղհասարակության կազմակերպությունների գործունեությունը, որոնք, ըստ նախագահի, առանձնահատուկ դեր ունեն երկու երկրների հարաբերություններում: Այս համատեքստում Մակրոնը տեղեկացրեց, որ Հայաստանը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմիններից աջակցություն ստացող երկրների շարքում:

«Այս ամենից անդին մեր ռազմավարական գործընկերությունը նաև միտված է աջակցելու ձեզ այն կայուն խաղաղության ոլորտում, որի համար դուք խիզախ որոշում եք կայացրել: Մենք ցանկանում ենք և հաստատակամ ենք ձեզ ուղեկցել»,- ասաց նա:



Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով


Հայաստան


Երևանում մայիսի 5-ին կեսօրից հետո, 6-8-ին, 9-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մայիսի 5-ի ցերեկը, 6-9-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 6-8-ին գիշերային ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մայիսի 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ի ցերեկը, 6-ին աստիճանաբար կնվազի՝ 3-6 աստիճանով, մայիսի 7-9-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։



Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով


Հայաստան


Երևանում մայիսի 5-ին կեսօրից հետո, 6-8-ին, 9-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մայիսի 5-ի ցերեկը, 6-9-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 6-8-ին գիշերային ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մայիսի 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ի ցերեկը, 6-ին աստիճանաբար կնվազի՝ 3-6 աստիճանով, մայիսի 7-9-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։



Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել


Աշխարհ


Մայիսի 5-ի կեսօրին Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում՝ «Վնուկովոյում», «Դոմոդեդովոյում», «Ժուկովսկիում» և «Շերեմետևոյում», սահմանափակվել է ուղևորատար չվերթների ընդունումն ու մեկնումը։ Ըստ «Ռոսավիացիայի» տարածած հաղորդագրության՝ այս միջոցառումներն անհրաժեշտ են «անվտանգության ապահովման համար»։

Օդանավակայանների առցանց չվացուցակներում արդեն իսկ արտացոլված են բազմաթիվ չվերթների զգալի ուշացումներ։



Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել


Աշխարհ


Մայիսի 5-ի կեսօրին Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում՝ «Վնուկովոյում», «Դոմոդեդովոյում», «Ժուկովսկիում» և «Շերեմետևոյում», սահմանափակվել է ուղևորատար չվերթների ընդունումն ու մեկնումը։ Ըստ «Ռոսավիացիայի» տարածած հաղորդագրության՝ այս միջոցառումներն անհրաժեշտ են «անվտանգության ապահովման համար»։

Օդանավակայանների առցանց չվացուցակներում արդեն իսկ արտացոլված են բազմաթիվ չվերթների զգալի ուշացումներ։