ՆԳ նախարարին է փոխանցվել ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը

Եվրոպական Հանձնաժողովը բարձր է գնահատել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման Հայաստանի առաջընթացը։

Մայիսի 5-ին Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայությամբ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ՆԳ նախարար, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանին է փոխանցել առաջընթացի առաջին զեկույցը։ Այն արձանագրում է ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։ «Հայաստանի իշխանությունները Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով ակնկալվող բարեփոխումների իրականացման հարցում ամուր քաղաքական հանձնառություն են ցույց տվել։ Չնայած այն հանգամանքին, որ ՎԱԳԾ-ն Հայաստանին է փոխանցվել միայն վերջերս՝ բազմաթիվ բարեփոխումներ կամ արդեն իսկ նախաձեռնվել են, կամ ծրագրվում են Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասված է զեկույցում։

Գործողությունների ծրագրի տրամադրումից կարճ ժամանակ անց Հայաստանի կառավարությունը՝ Ներքին գործերի նախարարության համակարգման միջոցով արդեն իսկ նախաձեռնել կամ ծրագրավորել է պահանջվող օրենսդրական և քաղաքական փոփոխությունների զգալի մասը, իսկ փաստաթղթերի անվտանգության և միգրացիայի կառավարման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներն այժմ գտնվում են զարգացման առաջանցիկ փուլում։

Զեկույցում մանրամասն նկարագրվում են Հայաստանի կողմից Գործողությունների ծրագրի չորս ուղղություններով ձեռնարկված նշանակալի քայլերն ու գրանցած առաջընթացը.

  • Փաստաթղթերի անվտանգություն. Կնքվել է պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիր՝ կենսաչափական նույնականացման համակարգի արդիականացման նպատակով, ինչը կապահովի առաջիկայում թողարկվելիք անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից սահմանված ամենաբարձր չափանիշներին։ Բացի այդ, 2025 թվականի հուլիսին Հայաստանն ընդունել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» նոր օրենքը, որը թույլ կտա ստեղծել բնակչության միասնական և անվտանգ էլեկտրոնային ռեգիստր, որը ևս էական առաջընթաց է տվյալների հավաքագրման և օգտագործման հարցում։
  • Սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում. Հայաստանն ակտիվորեն մշակում է Սահմանների համալիր կառավարման (IBM) 2026-2029 թվականների ռազմավարությունը։
    Հայաստանն առաջընթաց է գրանցել նաև մի շարք ծառայությունների թվայնացման գործընթացում։ Մասնավորապես, 2026 թվականի հունվարից գործարկվել է Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը, ընթացքի մեջ է նաև օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի և կացության թույլտվությունների ընթացակարգերի ամբողջական թվայնացումը։ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը ևս անցել է միջգերատեսչական համաձայնեցման փուլը և ներկայումս գտնվում է վերջնականացման գործընթացում։ Հայաստանը շարունակում է ամրապնդել համագործակցությունը ԵՄ անդամ պետությունների և ոչ ԵՄ երկրների հետ՝ հետընդունման (readmission) ոլորտում։
  • Հասարակական կարգ և անվտանգություն.
    2018-ից հետո Հայաստանը զգալիորեն ուժեղացրել և միջազգային չափանիշներին համապատասխանեցրել է իր հակակոռուպցիոն իրավական և ինստիտուցիոնալ համակարգը։ Հայաստանի կողմից «Հանցավորության կանխարգելման 2026-2033թթ․ ռազմավարության» մշակման մեկնարկը փաստում է Հայաստանի հանձնառությունը՝ ապացույցների վրա հիմնված քաղաքականության, ինստիտուցիոնալ համակարգման և նպատակային կանխարգելիչ միջոցառումների միջոցով ամրապնդելու հանցավորության կանխարգելման կարողությունները։
  • Թրաֆիքինգի դեմ պայքարի նոր գործողությունների ծրագիրն ընդունվելու է 2026թ-ին և այդ ուղղությամբ իրականացվող նոր ծրագրերի ավելացումը նույնպես դրական է գնահատվել ԵՄ կողմից։
    Եվրոպական կողմը դրական է գնահատում նաև անձնական տվյալների պաշտպանության նոր և անկախ մարմնի ստեղծումը, որի գործունեությունը համահունչ կլինի անձնական տվյալների պաշտպանության եվրոպական սկզբունքներին և լավագույն փորձին։
  • Հիմնարար իրավունքներ. Հայաստանն այժմ մշակում է «Խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքը և «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքը՝ դրանք համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին: Բացի այդ, Հայաստանը 2025 թվականին ընդունել է երեխաների իրավունքների վերաբերյալ նոր օրենսդրություն՝ բռնությունից և շահագործումից պաշտպանության առավել համապարփակ շրջանակ ապահովելու համար։

Ողջունելով դրական դինամիկան՝ Եվրոպական Հանձնաժողովը շեշտել է, որ առաջընթացի գնահատումը կատարվում է բացառապես արդյունքահեն մոտեցմամբ և պայմանավորված է բոլոր հենանիշների արդյունավետ և հետևողական իրականացմամբ։

Զեկույցում ներկայացված են նաև առաջարկություններ, որոնք կոչված են օժանդակելու Հայաստանին արձանագրված բացերը լրացնելու հարցում։
Հանձնաժողովը շարունակելու է հետևել Գործողությունների ծրագրով սահմանված բոլոր հենանիշների կատարմանը՝ ԵՄ անդամ երկրների փորձագետների աջակցությամբ և այս նպատակով առաջիկայում Հայաստանում կկազմակերպվեն լրացուցիչ գնահատման առաքելություններ։ Արձանագրվել է նաև, որ ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանի բարեփոխումների ջանքերին աջակցելու գործին՝ տրամադրելով հատուկ տեխնիկական և ֆինանսական օգնություն, մասնավորապես՝ Հայաստանի համար նախատեսված «Դիմակայունության և աճի» ծրագրի շրջանակներում։
Վերլուծելով Գործողությունների ծրագրի առաջին խումբ հենանիշերի (օրենսդրություն և քաղաքականության շրջանակ) շրջանակներում Հայաստանի իրականացված բոլոր քայլերը՝ Եվրոպական Հանձնաժողովը եզրահանգել է, որ փաստաթղթերի անվտանգության, սահմանների, միգրացիայի կառավարման և ապաստանի ոլորտներում Հայաստանը ծրագրի իրականացման «առաջանցիկ փուլում է» (at an advanced stage of fulfilment), իսկ հանրային անվտանգության և հիմնարար իրավունքների ոլորտներում «լավ առաջընթաց է արձանագրել» (progressing well)։

Գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հայտարարությունների ընթացքում Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, անդրադառնալով ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գերակայությանը, ընդգծել է, որ հաճույքով են ներկայացնում առաջին առաջընթացի զեկույցը և շնորհավորել է դրա խիստ դրական բնույթի համար։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել նախորդ տարվա նոյեմբերից ի վեր կատարված արդյունավետ աշխատանքն ու արձանագրված առաջընթացը։
Եվրոպական Հանձնաժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին։

Կաշառքի դիմաց զինծառայությունից ազատելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)

Կաշառքի դիմաց զինծառայությունից ազատելու դեպք է բացահայտվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ «Կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դեպք է բացահայտվել. քրեական վարույթը դատարանում է» գրառմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Ռուսաստանը լքեց Հայաստանին». Մակրոն (տեսանյութ)

«Ռուսաստանը լքեց Հայաստանին». Մակրոն

«Երևանյան երկխոսություն» խորագրով համաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ «շատերը երկար ժամանակ մտածում էին, թե ՀՀ-ի ճակատագիրը հնարավոր է միայն ՌԴ-ի հովանավոր թևի ներքո, բայց 2020թ. ողբերգական պատերազմը ցույց տվեց, մարդիկ տեսան, որ ՌԴ-ն լքեց ՀՀ-ին»:

2020թ․ պատերազմի ժամանակ տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին․ Մակրոն

Շատերը երկար ժամանակ կարծում էին, որ Հայաստանի ճակատագիրը միայն հնարավոր է Ռուսաստանի հովանու ներքո։ 2020 թվականի պատերազմը, այն, ինչ դուք ապրեցիք, այն ողբերգությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, տեսանք, որ դա այն հովանավորչությունը չէ, ինչպես շատերը պատկերացնում էին, տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանինայսօր «Երևանյան երկխոսություն» համաժողովում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Շատերին թվում էր, թե Հարավային Կովկասը կարծես միշտ պետք է պաշտպանվի ինչ-որ մեկի կողմից։  Հայաստանի պահը եկավ ապացուցելու, որ խաղաղությունը, որ դուք ընտրել եք, իրատեսական է, և որ բարգավաճումը հնարավոր է առանց կայսրությունների միջամտության»,- ասաց նա։

 

ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեպետ ՔՊ-ում վերեւից հրահանգ է իջել՝ ԵՄ գագաթնաժողովը քարոզչական դրոշակ դարձնել՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի ինքնիշխանության, սուվերենության դրսեւորում, սակայն ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա։

Հատկապես ՌԴ-ի հետ հարաբերությունների ինչ-որ մակարդակ պահելու կողմնակիցներն են հիասթափված ու զայրացած մեր բյուջեի վրա միլիարդներ նստած այս միջոցառումից:

Նրանք մասնավոր զրույցներում խոստովանում են, որ այս միջոցառումը Հայաստանին ոչինչ չտվեց, փոխարենը՝ եվրոպացիները Հայաստանը հերթական անգամ իրենց աշխարհաքաղաքական հակամարտության պլացդարմը դարձրին՝ Ռուսաստանի դեմ իրենց ագրեսիան դրսեւորելով, եւ հայտնի չէ, թե սա մեզ վրա ինչ է նստելու ապագայում։

ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեպետ ՔՊ-ում վերեւից հրահանգ է իջել՝ ԵՄ գագաթնաժողովը քարոզչական դրոշակ դարձնել՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի ինքնիշխանության, սուվերենության դրսեւորում, սակայն ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա։

Հատկապես ՌԴ-ի հետ հարաբերությունների ինչ-որ մակարդակ պահելու կողմնակիցներն են հիասթափված ու զայրացած մեր բյուջեի վրա միլիարդներ նստած այս միջոցառումից:

Նրանք մասնավոր զրույցներում խոստովանում են, որ այս միջոցառումը Հայաստանին ոչինչ չտվեց, փոխարենը՝ եվրոպացիները Հայաստանը հերթական անգամ իրենց աշխարհաքաղաքական հակամարտության պլացդարմը դարձրին՝ Ռուսաստանի դեմ իրենց ագրեսիան դրսեւորելով, եւ հայտնի չէ, թե սա մեզ վրա ինչ է նստելու ապագայում։

ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ լոշտակ չերեւա․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած իշխող թիմում ի սկզբանե հակված էին, որ նախընտրական պաստառի վրա լինի միայն իրենց «ֆեյք բրենդը» դարձրած խաղաղության մասին գրառումը, օրինակ` «Տեր կանգնիր խաղաղությանը», եւ սկզբնական պաստառներն էլ հենց այդպիսին էին ու փակցվել էին հանրապետությունով մեկ, սակայն հիմա որոշել են, որ, այդուհանդերձ, առաջնորդի՝ Փաշինյանի լուսանկարներն էլ պետք է լինեն, քանի որ, ամեն դեպքում, իրենց էլեկտորատում գերակշռում են Փաշինյանի «ֆանատները»` նրանց ո՛չ խաղաղությունն է հետաքրքրում, ո՛չ էլ այլ բան, ուղղակի Փաշինյանին ընկալում են որպես ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ` իրենցից մեկը։

Բայց զավեշտն այն է, որ նոր պլակատն ուսումնասիրելով մարդիկ նկատել են, որ այս հարցում էլ Փաշինյանն ընդօրինակել է Սերժ Սարգսյանին` քարոզչական պաստառի վրա ֆոտոշոփ արված լուսանկար է, որից պարզ երեւում է, որ ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ շատ «լոշտակ» չերեւան, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանի լուսանկարներն էին մոնտաժում։

Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, «քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարեւորությունը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումների շուրջ, ընդգծվել է կայուն եւ տեւական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը»։

Զելենսկին հանդիպումից հետո ասել է. «Քննարկեցինք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները։ Խոսեցինք տնտեսական գործընկերության զարգացման մասին։ Ես առաջարկեցի վերսկսել Տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը եւ դրա հաջորդ նիստն անել այս տարի՝ Կիեւում»: Մեր տեղեկություններով, հանդիպմանը քննարկվել է նաեւ պաշտպանության ոլորտում համագործակցության հարցը։ Ներկա է եղել նաեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն ասել է, թե Հայաստանը շահագրգռված է՝ շարունակելու փորձի փոխանակումն անօդաչու ավիացիայի` ԱԹՍ-ների զարգացման հարցում, եւ ընդգծել է, որ «ուկրաինական փորձն անգին է Հայաստանի զինված ուժերի համար»։

Զելենսկին պատրաստակամություն է հայտնել՝ շարունակել աշխատանքն այս ուղղությամբ, եւ ներկայացրել է Ուկրաինայի հնարավորությունները՝ տարբեր նշանակության անօդաչու սարքերի արտադրության ոլորտում։

Պայմանավորվել են շարունակել խորհրդատվություններն այդ թեմայի շուրջ։ Մեզ հաջողվեց պարզել, որ 2025 թ. ամռանը ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումներն Ուկրաինայում ԱԹՍ-ների օգտագործման կարճատեւ պատրաստություն են անցել, ինչն էլ հենց նկատի է ունեցել Ա. Գրիգորյանը։