Տարածաշրջանում խաղաղությունն անհնար է, քանի չեն վերականգնվել արցախցու իրավունքները․ հայտարարություն

Արցախ միությունը ողջունում է ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի իրավունքների վերաբերյալ կարևորագույն դրույթների ներառումը, որոնք առնչվում են վերադարձին, մշակութային ժառանգության պաշտպանությանը, պատասխանատվության միջոցների կիրառմանը և պատանդների ազատ արձակմանը (12-րդ և 13-րդ հոդվածներ), միությունը նման հայտարարություն է տարածել․ հայտնում է միությունը։

«Մենք առանձնացնում ենք հատկապես հետևյալ դրույթները․

  • Վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ՝ նրանց ինքնության, գույքի և մշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչպես նաև համապատասխան միջազգային երաշխիքներով անվտանգ, անարգել և արժանապատիվ վերադարձի նրանց իրավունքը»:
  • Կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մեղավորներին և միջազգային գնահատման առաքելություն կազմակերպել»:
  • Դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորների և պատանդների անարդարացի ազատազրկումը. պահանջում է նրանց անհապաղ և անվերապահ ազատում»:
  • Նկատի է առնում մինչ այժմ ձեռնարկված քայլերը և կոչ է անում հետագա վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել. կոչ է անում լիովին հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքները:

Արցախ Միությունը բարձր է գնահատում Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ու խմբակցությունների հետևողական ու սկզբունքային դիրքորոշումը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում, որն արտահայտվում է վերջին տարիներին ընդունված բանաձևերում՝ նույնիսկ կառավարությունների դիրքորոշումների կտրուկ փոփոխության պայմաններում։

«Եվրոպական խորհրդարանի բանաձևերը հստակ ուղենիշներ են Եվրոպական Միության և նրա անդամ երկրների գործադիր իշխանությունների համար, որոնք բացարձակապես անտեսում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ իրենց աշխարհաքաղաքական շահերի նեղ ընկալումներից ելնելով:

«Այս բանաձևը կարևոր ազդակ է մեր ժողովրդի համար, որ մենք ամբողջապես մոռացված չենք միջազգային հանրության կողմից և ունենք արժեքահեն բարեկամներ, որոնք շարունակում են աջակցությունը մեր հավաքական ու անհատական իրավունքներին: Հույս ունենք, որ մայիսի 4-5-ը Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ԵՄ-Հայաստան 1-ին գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական Միության և անդամ պետությունների ղեկավարները հաշվի կառնեն ԵԽ վերջին բանաձևը և դրանից բխող գործողություններ ու հայտարարություններ կկատարեն»,-նշել է Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը:

Մենք շեշտադրում ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղությունն ու ժողովրդավարական զարգացումն անհնար են, քանի դեռ չեն վերականգնվել ու պաշտպանվել Արցախի ժողովրդի իրավունքները և արմատախիլ չի արվել հայատյացության պետական քաղաքականությունը Ադրբեջանում»,- ասված է հայտարարության մեջ։

 

Թուրքիայի փոխնախագահը կժամանի Հայաստան


Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։…

Թուրքիայի փոխնախագահը կմասնակցի Երևանում կայանալիք եվրոպական համայնքի 8-րդ գագաթնաժողովին

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Յըլմազը կներկայացնի Թուրքիան։ Այս մասին հայտնում է թուրքական…

Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել.  վարորդները հոսպիտալացվել են

Երեկ՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 60-ամյա Գագիկ Ա․-ի վարած «Suzuki» մակնիշի և 35-ամյա Արմեն Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն»,- նշում է կայքը։

 

Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները

© 2011-2026 Սոուշըլ Մեդիա ՍՊԸ
Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1:

Լրահավաք
Հեռ.` +374 (10) 55-20-59
Էլ. փոստ` info@mamul.am

Գովազդ
Հեռ.` +374 (91) 99-22-02
Էլ. փոստ` marketing@mamul.am

Զեղծարարները 76-ամյա թոշակառուից հափշտակել են 71 մլն ռուբլի

Խաբեբաները 76-ամյա թոշակառուից հափշտակել են 71 մլն ռուբլի՝ նրան մոլորության մեջ գցելով կեղծ «հարևանների խմբի» միջոցով։

Զեղծարարները տղամարդուն հրավիրել են բազմաբնակարան շենքի կեղծ չաթ, որտեղ տեղեկացրել են, թե իբր նախատեսվում է դոմոֆոնի փոխարինում։ Այդ պատրվակով նրանք ձեռք են բերել թոշակառուի անձնական տվյալները։

Այնուհետև նրան կապ են հաստատել կեղծ Ներքին գործերի նախարարություն-ի աշխատակիցների անունից ներկայացող անձինք, որոնք համոզել են փոխանցել խոշոր գումար՝ իբր «անվտանգ հաշվին» տեղադրելու համար։

Վերջում թոշակառուն ամբողջ գումարը փոխանցել է կուրյերին, ինչի արդյունքում դարձել է խարդախության զոհ։

Հաջիևը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց տեսանյութ է հրապարակել

Ալիևի օգնականը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց տեսանյութ է հրապարակել․ գրում եմ ադրբեջանական լրատվամիջոցը։

«Եկեղեցին վերականգնվել է բնօրինակ ճարտարապետական ​​ոճին համապատասխան։ Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր օրինական շինությունները, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները պաշտպանված, պահպանված և վերականգնված են ազգային օրենսդրությանը համապատասխան»,- սոցցանցի իր էջում նշել է նա։

Տեսանյութն՝ այստեղ։

171 հազար դրամ եկամուտ է ստացել, բայց 7,4 մլն նվիրաբերել է կուսակցությանը


ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Հայաստանի շնորհապետական» կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը 2025թ-ի հայտարարագրում ներկայացրել է 201…