Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ


Տեսանյութեր


Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում սպանության դեպք են կանխել։

Ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 17-ին քրեական ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ մի խումբ երիտասարդներ 36-ամյա համաքաղաքացու հետ ունենալով թշնամական հարաբերություն՝ նախնական համաձայնությամբ նախապատրաստել են նրա սպանությունը, ինչպես նաև ավազակային հարձակումներ  ու բնակարանային գողություններ։ 

Պարզելով բնակության հասցեն՝ երիտասարդները  դարանակալումներ են իրականացրել 36-ամյա համաքաղաքացու տան մոտ։ Լոռու մարզային քննչական վարչությունում ապրիլի 18-ին դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։  Ապրիլի 26-ին քրեական ոստիկանները պարզելով, որ Վանաձորի բնակիչ չորս երիտասարդ «Միցուբիշի» մակնիշի մեքենայով ընթանում են դեպի Անդրանիկի փողոց և իրենց մոտ ունեն ապօրինի պահվող հրազեն՝ հետապնդել են նրանց։ 

Չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ նրանք դիմել են փախուստի։ Սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել նրանց փախուստը, ձերբակալել և տեղափոխել մարզային վարչություն։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 11 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ։

Մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։  Երեք անձ կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով հանցախմբի անդամների և նրանց հետ փոխկապակցված անձանց բնակության հասցեներում հայտնաբերվել է տարբեր տեսակի զենք-զինամթերք։ 

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։



Հայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուի


Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։ Կառավարության նիստում, անդրադառնալով այս կարևոր իրադարձությանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ, ըստ նախնական ծրագրի, առաջնությունը կանցկացվի 2029 թվականի սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։ Նրա խոսքով՝ այդ օրերին Հայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուի:

«Սա իսկապես շատ մեծ իրադարձություն է, որովհետև, ըստ էության, ֆուտբոլի մեծահասակների աշխարհի առաջնությունից հետո իր նշանակությամբ երկրորդ կարևորագույն մրցաշարն է։ Ծրագիրը դեռևս նախնական է, և հնարավոր է՝ ենթարկվի որոշ փոփոխությունների, սակայն նախատեսվում է, որ Երևանում կանցկացվի մինչև 20 խաղ, իսկ Վանաձորում և Իջևանում միասին՝ մինչև 10 խաղ», – նշել է նախարարը՝ ընդգծելով նման մեծածավալ իրադարձությանը պատշաճ պատրաստվելու կարևորությունը։

ԿԳՄՍ նախարարը նաև հիշեցրել է, որ նախորդ տարի Կառավարությունն արդեն մի շարք որոշումներ է կայացրել մարզադաշտերի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Մասնավորապես՝ ներկայում ընթանում է Վանաձորի մարզադաշտի վերակառուցումը, որը պետք է համապատասխանի ՈՒԵՖԱ-ի չորրորդ կատեգորիային։ Վերակառուցման արդյունքում այն կունենա մինչև 12,000 հանդիսատես ընդունելու հնարավորություն։ Նախորդ տարի նաև որոշում է կայացվել Իջևանում նոր մարզադաշտի կառուցման վերաբերյալ, որը ևս կլինի նույն՝ չորրորդ կատեգորիայի․

«Արդեն իսկ մարզպետարանի հետ համատեղ ավարտել ենք հողային աշխատանքները և ունենք մարզադաշտի կառուցման առաջարկը, որն առաջիկայում կներկայացվի Կառավարության քննարկմանը։ Նախորդ փուլում աշխատանքները բավականին ինտենսիվ են ընթացել, և այժմ էլ շարունակելու ենք համակարգված աշխատել, որպեսզի պատշաճ պատրաստվենք»։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում ՖԻՖԱ-ի գործընկերները կայցելեն Հայաստան, որի ընթացքում կքննարկվի առաջնության կազմակերպման հետ կապված առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը։ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ առաջնության կազմակերպման գործընթացում կարևոր է լինելու տարբեր գերատեսչությունների ներգրավվածությունը, քանի որ ակնկալվում է ոչ միայն մեծ թվով զբոսաշրջիկների, այլև կազմակերպական հարցերով զբաղվող անձնակազմի զգալի թվով ներկայացուցիչների ժամանակավոր գործունեություն Հայաստանում։

Աշխատանքների կազմակերպումը ենթադրում է հատուկ ընթացակարգերի և կարգավորումների պահպանում, որը հնարավոր կլինի ապահովել համատեղ և պլանավորված աշխատանքի շնորհիվ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով նմանօրինակ խոշոր մարզական միջոցառման անցկացումը Հայաստանում, ընդգծել է աշխատանքների պատշաճ և համակարգված իրականացման անհրաժեշտությունը՝ հատկապես ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության և զբոսաշրջության խթանման ուղղություններով։


Իրանի առաջնորդները հանդես են եկել կարևոր հայտարարություններով


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը կապահովի Հորմուզի նեղուցի անվտանգությունը և թույլ չի տա դրա հետագա չարաշահումը երրորդ երկր…

Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Ադրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասին


Քաղաքականություն


Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել և քննարկում: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ Հայաստան այցի նպատակը նաև ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ բանակցություններն են:

«Ուզում եմ ասել նաև, որ արդեն ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց և մնացած տեղերի հայերի վերադարձի հարց, որովհետև, ակնհայտորեն, երկու ուղղությամբ էլ քննարկումներն ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա, և մեկը մյուսին կարող են թեժացնել, և հաճախ այդպես էլ պատահում է:

Նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ երկու հարցերն էլ քաղաքական օրակարգում թեժ են պահում նույն ուժերը, սկզբից մի հարցն են սկսում էսկալացնել, հետո բավարար էֆեկտ չի ունենում իրենց համար, երկրորդ հարցն են էսկալացնում: Այսինքն՝ սա էժան ներքաղաքական շահարկում է և ոչ ավելին:

Կան մարդիկ, որ այդ թեմայով խոսում են, բայց չեն հասկանում՝ ինչի համար են խոսում և ինչ նպատակադրմամբ: Օրինակ՝ 100 տոկոսով համոզված եմ, որ կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում և ինչի համար է ասում: Իրեն հանձնարարում են, ինքն ասում է, ինքը չի հասկանում՝ ինչի մասին են խոսում: Ինքը հարցերի փոխկապակցվածությունն էլ չի հասկանում: Սա էժան քաղաքական շահարկում է:

Ես հստակ պատասխանեցի, որ մենք նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք»,- ասաց նա: 



Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Վաշինգտոնի հետ. Փեզեշքիան

Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Վաշինգտոնի հետ, եթե ԱՄՆ-ը հրաժարվի սադրանքներից։ Այս մասին Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտիի հետ զրույցի ընթացքում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահը մատնանշել է Իրանի կառավարության, ժողովրդի և հզոր զինված ուժերի հաստատակամ վճռականությունը՝ պաշտպանելու Իրանի օրինական և անօտարելի իրավունքները, և ընդգծել է պատրաստակամությունը՝ շարունակելու դիվանագիտական գործընթացը արդարացի համաձայնության հասնելու համար, որն ապահովում է Իրանի իրավունքների պահպանումը և տարածաշրջանում խաղաղության ու հանգստության հաստատումը։ Նա նշել է, որ դա հնարավոր է իրականացնել ԱՄՆ-ի կողմից չափազանցված հավակնությունների և սադրիչ գործողությունների դադարեցման պայմանով»,- ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Փեզեշքիանը զրույցի ընթացքում նաև ընդգծել է բոլոր երկրների կողմից վճռական և միանշանակ դիրքորոշման անհրաժեշտությունը՝ դատապարտելով ԱՄՆ-ի ծովահենությունը և միջազգային նավագնացությանն ուղղված սպառնալիքները։